Օրվա լրահոսը

Հայաստանի միջազգային պահուստները շարունակում են նվազել. «Ժողովուրդ»

Հայաստանի միջազգային պահուստներն այս տարի կրկին նվազել են: Կենտրոնական բանկի հաշվետվությունից տեղեկացանք, որ հունվարի դրությամբ ՀՀ պետական պահուստները կազմել են 2 մլրդ 286.9 մլն դոլար, մինչդեռ, դեկտեմբերին այդ թիվը 2 մլրդ 313.9 մլն դոլար էր: Ասել է, թե մեկ ամսվա ընթացքում ՀՀ պետական պահուստները նվազել են 27 մլն դոլարով: Առաջին հայացքից սա մեծ խնդիր չէ:

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 24-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Հանրային այգու ծառերը կտրվել են, եւ այն դարձել է ազդեցիկ հոր զավակի սեփականությունը. «Հայկական ժամանակ»

Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում հերթական օբյեկտն է կառուցվում: «Դեյզի» անունը կրող այգու տեղում այժմ մեծ փոս է փորվել ապագա կառույցի համար: Ամիսներ առաջ «Ռիբոկ» սպորտային համալիրի հարեւանությամբ գտնվող այգում հաստաբուն ծառերը հատվեցին: Մեծ աղմուկ բարձրանալուց հետո պարզվեց, որ այգին մասնավոր է եւ դրա տերը ինչպես նպատակահարմար է գտել, այդպես էլ վարվել է: Այս պատմությունն ավելի

Լրագրողները՝ ավելորդ օղա՞կ. «Հրապարակ»

ՀՀ կառավարության օրինակին որոշել է հետեւել նաև Երևանի ավագանին ու իր նիստերը փակել լրագրողների առաջ: Երևի լրագրողները շատ ծանր կտանեն այս նորությունը: Բայց ոչինչ, եթե որոշել եք փակ նիստ անել, ուրեմն արեք, գնացեք մինչև վերջ: Պարզապես ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կմեկնաբանվեր օրեր առաջ քաղաքապետարանում տեղի ունեցած խայտառակությունը, եթե այնտեղ լրագրողներ չլինեին, իսկ նիստն

«ԼՂ-ն ինքնորոշվել է, և հակված չեմ մտածել, որ Լեռնային Ղարաբաղը երբևէ կարող է լինել Ադրբեջանի կազմում». Կոնստանտին Զատուլին

«ԼՂ-ն ինքնորոշվել է, և հակված չեմ մտածել, որ Լեռնային Ղարաբաղը երբևէ կարող է լինել Ադրբեջանի կազմում, իրավական տեսանկյունից կասկածելի է, որ ԼՂ-ն նույնիսկ մեկ օր է եղել Ադրբեջանի կազմում: Այնպես որ, այդ պահանջից Ադրբեջանը պետք է հրաժարվի, դա հնարավոր չէ»,- այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց, Գերված եմ իր խոսքի ամեն հնչյունից: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Արմենի էդ վեպը մի՞թե վերջ չունի:

«Այս որակի իշխանությունը ձեռքը որ գցում է նախագահի ինտելեկտուալ թեկնածուի, որ ի՞նչ անի». «Ազգ»

Փետրվարի 13-ին քաղաքապետարանում տեղի ունեցած խայտառակությունը մի ավելորդ անգամ շատ տեսանելի ի ցույց դրեց ռեյտինգային կարգի սնանկությունը, որի վերացման առաջարկն, ի դեպ այդ խայտառակությունից ընդամենը մի քանի օր անց մերժեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովը: Այդ կարգով չե՞ն կասկածելի դաստիարակությամբ ու կրթությամբ մարդիկ հայտնվել խորհրդարանում ու ավագանիներում, եւ առիթը ներկայանալուն պես ի ցույց դրվեց նրանց ողջ անհամարժեքությունն

«Անկարայում հոլանդացի դիվանագետը ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը». «Նիդերլանդական օրագիր»

«Նիդերլանդական օրագիր». Հոլանդացի ավագ դիվանագետը Անկարայում պետք է բացատրություն տա Ներկայացուցիչների պալատի որոշման մասին, թե ինչու են հայերի զանգվածային սպանությունը «ճանաչել որպես ցեղասպանություն»: Այս մասին հաղորդում է թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը: Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի որոշում կայացրեց Օսմանյան կայսրության ժամանակ տեղի ունեցած առնվազն հարյուր հազարավոր հայերի սպանությունը, որն ավելի քան մեկ դար առաջ էր կատարվել, այսուհետ

Եթե հավատում եք հեքիաթների…

Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ մենք` լրագրողներս, խոսեցնում ենք Շարժման առաջնորդներին եւ ակտիվ մասնակիցներին: Նրանց մեծ մասն իրեն պահում է զուսպ եւ արժանապատիվ՝ չփորձելով հին հաշիվներ մաքրելու ձգտմամբ վարկաբեկել մեր նորագույն պատմության այս կարեւոր էջը: Երբեմն էլ այլ կերպ է ստացվում: Խաչիկ Ստամբոլցյանը, որը նույնպես որոշակի դեր է խաղացել այդ Շարժման մեջ, երեկ «վերահաստատել է» այն

«Մենք Ձեզնից ընդամենը մեկ խնդրանք ունենք՝ շարունակեք ծառայել մեր ժողովրդին, որովհետև դրանից ավելի վսեմ գործ չկա». Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը մասնակցել է Արտավազդ Փելեշյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին

Աշխարհաքաղաքական օրակարգերի բաղադրիչներ` Սարգսյան-Աուն հանդիպման առանցքում

Լիբանանի նախագահի երեւանյան այցի եւ այդ առիթով միջնախագահական հանդիպումներից բխած երկկողմ հայտարարություններում կան աշխարհաքաղաքական օրակարգին վերաբերող խնդիրների մասին նշումներ, ակնարկներ եւ բնականաբար երկու պետությունների  դիրքորոշումներ, որոնք ուղղակի-անուղղակի համատեղելի կետեր են ընդգծում։ Բնականաբար, նախ շատ օրինաչափ պիտի նկատվեր եւ այդպես էլ ընկալվեր, որ երկու նախագահները խոսեին երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, միջպետական հարաբերությունների անցած ուղու, տարբեր ոլորտների

«Ծառուկյան դաշինքում» «Ելքի» առաջարկին պատասխան դեռ չունեն

«Այս հարցը թիմում պետք է քննարկենք, բոլորի կարծիքը կլսենք, վերջնական դիրքորոշում կհայտնենք». Վահե Էնֆիաջյան

Վլադիմիր Գասպարյանն անակնկալի է բերել Արթիկի ուժայիններին․ նա պաշտոնազրկել է երիտասարդ ոստիկանապետին

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել ու կադրերի ռեզերվ է ուղարկվել Արթիկի երիտասարդ ոստիկանապետ Խորեն Բարխոյանը։ Թե ո՞րն է եղել պատճառը, նրա գործընկերները հստակ չգիտեն, չեն հիշում նաև մի այնպիսի դեպք, որն առիթ կդառնար պաշտոնազրկման։ Մեր աղբյուրների փաստմամբ, ՀՀ ոստիկանապետի այս որոշումը ոչ միայն անակնկալի է բերել Խորեն Բարխոյանին, որն, ի դեպ, մի

Ստեփանակերտում ներկայացվել է «Դադիվանք. Վերածնված հրաշալիք» եռալեզու գիրքը

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկայացվել է  «Դադիվանք. Վերածնված հրաշալիք» եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) գիրքը, որը լույս է տեսել «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ: Այն համահեղինակել են պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը, արվեստաբան Ավետ Ավետիսյանը, ինչպես նաև որմնանկարների վերականգնողներ Պաոլո Արա Զարյանն ու  Քրիստին Լամուրեն։ Գրքի շնորհանդեսին ներկա էին Հայ Առաքելական  Եկեղեցու  Արցախի թեմի

«Ալիևը հոխորտում է Հայաստանի մասին, մի անգամ չեն ասել՝ ա՛յ տգետ, հերդ, ծնկի իջավ 94 թվին». Խաչիկ Ստամբոլցյան

«Խաղաղություն խնդրեցին, թե չէ մենք մինչև Բաքու հասնելու էինք». Ստամբոլցյան

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագծին հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Աշոտյանի նախագահությամբ փետրվարի 23-ին քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Արմեն Աշոտյանի, Վահե Էնֆիաջյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «Հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը, որին միացել են ՀՀ ԱԺ ՀՀԿ, «Ծառուկյան», ՀՅԴ եւ «Ելք» խմբակցությունները: Հիմնական զեկուցող Արմեն Աշոտյանի խոսքով` դատապարտվում է

Անակնկալ՝ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում

Օլիմպիական հերթափոխի Երեւանի պետական մարզական քոլեջում այսօր պայքարն ավարտեցին 85 եւ 94 կգ քաշային ծանրորդները: Չեմպիոն ու մրցանակակիրներ դարձան: 85 կգ. Հակոբ Մկրտչյան (355 կգ), Կարեն Ավագյան (340 կգ), Վարդան Մանուկյան (330 կգ): 94 կգ. Սամվել Բաբակյան (343 կգ), Կարուշ Ղուկասյան (339 կգ), Արսեն Մարտիրոսյան (325 կգ): Առաջնությունն անակնկալ ավարտվեց Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանի համար: Հաղթողի գլխավոր հավակնորդը պոկում

«Կա ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման վերբերյալ եռանախագահող երկրների մոտեցումը, որը վայելում է ԵՄ լիակատար աջակցությունը». Էդվարդ Նալբանդյան

Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ համատեղ ասուլիսին Բարև ձեզ, Ուրախ եմ Երևանում ողջունել մադագասկարցի գործընկերոջս, իմ լավ բարեկամ պարոն Անրի Ռաբարի-Նձակային, ով առաջին անգամ է գալիս Երևան։ Մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել հանդիպելու, քննարկելու թե՛ երկկողմ, թե՛ տարբեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, և այսօր շատ ուրախ

Քննություն է տարվում՝ պարզելու 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները։ Փետրվարի 23-ին` Ժամը 10:50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա: Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, քննչական-օպերատիվ խումբը։

«Արսենալը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում կհանդիպի «Միլանի» հետ

Այսօր Նյոնում կայացել է ֆուտբոլի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքով Լոնդոնի «Արսենալը» կխաղա «Միլանի» հետ: Մյուս զույգերը կազմել են. «Լայպցիգ»-«Զենիթ», «Ատլետիկո»-«Լոկոմոտիվ», ԲԿՄԱ-«Լիոն», «Լացիո»-«Դինամո» Կիեւ, «Սպորտինգ»-«Վիկտորիա», «Մարսել»-«ատլետիկ», «Բորուսիա» Դորտմունդ-«Զալցբուրգ»: Խաղերը կկայանան մարտի 8-ին եւ 15-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Երկու երկրները հանդիսանալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ՝ դավանում են ընդհանուր արժեքներ». Մադագասկարի ԱԳ նախարար

Փետրվարի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ։ Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Մադագասկարի արտաքին գործերի նախարարի այցը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա հոբելյանական տարում և հավելեց, որ Մադագասկարը,

Տաքսու վարորդի սուրճի մեջ հոգեներգործուն դեղահաբ էր գցել ու թալանել

Փետրվարի 15-ն՝ 22։20-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել մի տաքսու վարորդ ու հայտնել, որ Երևանում իր մեքենան մի տղամարդ է նստել ու պատվիրել իրեն տանել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ։ Ճանապարհին պատվիրատուն վարորդին սուրճ է հյուրասիրել։ Խմելուց հետո վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և Հրազդան չհասած՝ տաքսու վարորդը մեքենան վստահել է պատվիրատուին, որ նա վարի։ Փոքր-ինչ լավ

Ցխինվալիի հիվանդանոցում մահացել է նախօրեին ձերբակալված Վրաստանի քաղաքացին. aliq.ge

Ցխինվալիի հիվանդանոցում մահացել է Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլին: Վերջինս նախօրեին ձերբակալվել էր Ախալգորիում՝ «Հարավային Օսիայում ցեղասպանություն իրականացնելու» մեղադրանքով և տեղափոխվել Ցխինվալի՝ հարցաքննության: Տեղի ունեցածի վերաբերյալ Սպուտնիկ-Օսեթիա լրատվականի տեղեկատվությամբ՝ կասկածյալը փաստաբան և թարգմանիչ է պահանջել` հրաժարվելով պատասխանել հարցերին: Մեկուսարան տեղափոխելու ճանապարհին դիմադրություն է ցույց տվել, խլել ուղեկցողի ձեռքի ատրճանակը: Այդ պատճառով նրա նկատմամբ ֆիզիկական ուժ է

Արմեն Սարգսյանն Ամերիկյան համալսարանի ուսանողներին. «Ավելի շատ կուզենայի ձեզանից առաջարկներ լսել»

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը այսօր Ամերիկյան համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ մեր երկրի համար անչափ կարեւորեց կրթությունը եւ այն, որպեսզի կրթությունն ունենա ուղղվածություն: «Կրթական համակարգի ամենահիմնական խնդիրներից մեկն այն է, որպեսզի յուրաքանչյուր երիտասարդ, լինի դպրոցական, թե ուսանող, հստակ պատկերացնի, թե ինչ է ուզում: Նա պետք է հնարավորություն ունենա լավագույն կրթություն ստանալու եւ որ շատ

Սևանցի Վարազդատ Հակոբյանը` «Դյուցազնագրքի» հերոս

Այսուհետ «Դյուցազնագրքի» էջերից մեկն էլ կպատմի սևանցի ծանրամարտիկ, եռամարտի չեմպիոն Վարազդատ Հակոբյանի ռեկորդի մասին: Իսկ ամեն ինչ սկսվել է շատ ավելի վաղ: Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սան Վարազդատ Հակոբյանը ծանրամարտով զբաղվել է 12 տարեկանից: Մարզիչ Յուրա Սարգսյանի սանը գրանցել են մեծ հաջողություններ ու ճանապարհները նրան բերեցին Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ: Ուսումնառությանը զուգահեռ Վարազդատը շարունակել

Շահնազարյանն առաջին անգամ պատմեց, թե ի՞նչ է արել «Արարատ»-ի մարզիչ Արկադի Անդրեասյանը՝ Ղարաբաղյան շարժման համար. (Տեսանյութ)

«Նա վերցրեց հեռախոսը ու զանգեց Կոմկուսի Կենտկոմի բարձրաստիճան պաշտոնյանից մեկին ու ասաց՝ մենք ոչ մի տեղ չենք գնալու»

Հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի բնակչի սպանության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակչի սպանության հանգամանքները: 2018թ. փետրվարի 23-ին՝ ժամը 07։00-ին, Էջմիածնի հրշեջ փրկարարական ծառայությունից ահազանգ է ստացվել առ այն, որ Արմավիրի մարզի Գայ գյուղում տուն է այրվում և հնարավոր է ներսում մարդ լինի։ Անմիջապես

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում (Սխեմա)

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 25-ից Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Ղազար Փարպեցու փողոցի նշված հատվածում՝ բացառությամբ Արամի փողոցին հարող վերջնամասի մոտ 50 մետր տեղամասի, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց ուղղությամբ: ՀՀ ոստիկանություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031