Օրվա լրահոսը

Շահնազարյանն առաջին անգամ պատմեց, թե ի՞նչ է արել «Արարատ»-ի մարզիչ Արկադի Անդրեասյանը՝ Ղարաբաղյան շարժման համար. (Տեսանյութ)

«Նա վերցրեց հեռախոսը ու զանգեց Կոմկուսի Կենտկոմի բարձրաստիճան պաշտոնյանից մեկին ու ասաց՝ մենք ոչ մի տեղ չենք գնալու»

Հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի բնակչի սպանության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակչի սպանության հանգամանքները: 2018թ. փետրվարի 23-ին՝ ժամը 07։00-ին, Էջմիածնի հրշեջ փրկարարական ծառայությունից ահազանգ է ստացվել առ այն, որ Արմավիրի մարզի Գայ գյուղում տուն է այրվում և հնարավոր է ներսում մարդ լինի։ Անմիջապես

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում (Սխեմա)

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 25-ից Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Ղազար Փարպեցու փողոցի նշված հատվածում՝ բացառությամբ Արամի փողոցին հարող վերջնամասի մոտ 50 մետր տեղամասի, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց ուղղությամբ: ՀՀ ոստիկանություն

Գողություն կայանված ավտոմեքենայից (Տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կայանված ավտոմեքենայի սրահից գողություն կատարած անձի ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 22:48-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով Երևան քաղաքի Հանրապետության փողոցում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենայի դռները փակ չլինելու հանգամանքից, սրահից հափշտակել է

«ԼՂ հակամարտությունը չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ կրոնական բնույթ». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում փետրվարի 23-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ Վերլուծական խորհուրդը քննարկել է «Հայաստան-իսլամական աշխարհ» օրակարգին առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, ոլորտի փորձագետներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Թուրքիայի, Իրանի եւ արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաեւ առկա գլոբալ իրողությունների առնչությամբ հիմնական

Ծխելու դեմ պայքարն ունի պատկերանշան

Ծխելու դեմ պայքարի շարժումն այսուհետև կընթանա  հանրության շրջանում հավանության արժանացած պատկերանշանով։ Այն պաշտոնապես ներկայացնելով` ՀՀ ԱՆ առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը կարևորել է, որ հանրային վայրերում ծխելն արգելող այս պատկերանշանը, հավանության  արժանանալով նաև սոցիալական ցանցերում, մեծ տարածում է ստացել։ «Ստեղծարար այս խումբն իսկապես նորարարական մոտեցում է ցուցաբերել և ներքին համոզվածությամբ ու հոգի դնելով է

«Լա՞վ եք, պարոն Կոստանյան, դուք ձախողված դատախազ եք». Լեւոն Բարսեղյանը Կոստանյանին հարցրեց, թե գիշերները ո՞նց է քնում

Ավելի ուշ Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Որ պահին դուք լինեիք իմ աշխատանքի գնահատողը, որ պահին դուք որոշեիք, թե ես հաջողված դատախազ եմ, դա իմ համար կլիներ անձնական վիրավորանք»:

«Գյումրի բժշկական կենտրոն»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել

2018 թվականի փետրվարի 17-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բուժքույր  Աննա Ադամյանը ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնում  հաղորդում է  տվել  այն մասին, որ բժիշկներ Արթուր և Արմեն Նասիբյանները 2017 թվականի փետրվարի 17-ին անհիմն պատճառով վիճաբանել են իր հետ, որի ընթացքում շուրջ 10 րոպե շարունակ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել իր հասցեին: Դեպքի առթիվ ՀՀ

Կառավարությունում քննարկվել են տարածքային կառավարման ոլորտի զարգացման հետագա քայլերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տարածքային կառավարման ոլորտի զարգացման հարցեր են քննարկվել: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «ՀՀ տարածքային կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին»,  «ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծերին: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին նախագծերը բերել վերջնական տեսքի և

Սամվել Նիկոյանն ԱԺ-ում խոսեց իր ապրած դժոխքի մասին ու Քոչարյանին, Տեր-Պետրոսյանին մեղադրեց Մարտի 1-ի համար

Նիկոյանը Տեր Պետրոսյանին հարցրեց՝ Մարտի 1-ին մի ամբողջ իշխանություն այնտեղ էին, բա չգիտեի՞ք իշխանության քայլերն ինչ էին լինելու: Նա դիմեց նաեւ Քոչարյանին. «Արտակարգ ռեժիմ հայտարարելը հիմնավորեցիք, թե ավտոբուսի հետեւից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետեւը: Բոլոր վիրավոր ոստիկաններից պարզվեց, ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Բա հարց, պարոն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան ձեզ, որի հիման վրա դուք որոշումներ ընդունեցիք, որը կարող է եւ ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման համար»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց խաղաղության աղոթք

Փետրվարի 23-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից 2018 թվականին փետրվարի 4-ին արված կոչին ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում հընթացս Մեծի Պահոց Հանգստյան ժամերգություն-հսկման կատարվեց նաև խաղաղության հատուկ աղոթք` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Հարավային Սուդանում խաղաղության շուտափույթ հաստատման համար: Ժամերգությանը ներկա էին նաև Գերագույն հոգևոր

Կառավարությունում մտավոր սեփականության ոլորտին վերաբերող հարցեր են քննարկվել

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham)  և պալատի  անդամ- կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր  գործում են մտավոր սեփականության ոլորտում կամ իրենց բիզնեսում առնչվում են մտավոր սեփականության խնդիրների հետ: Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ  առաջիկայում  Վաշինգտոնում կայանալիք Առևտրի և ներդրումների համաձայնագրի (TIFA) շրջանակում ստեղծված Հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի օրակարգային հարցերից

«Ադրբեջանի ղեկավարության հանդեպ համարժեք գնահատականների բացակայությունը խաթարում է միջազգային ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 23-ին հանդիպել է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է հատուկ ներկայացուցչի առաքելության դերը, ինչպես նաեւ եվրոպական կառույցների ներգրավվածությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում Անդրադառնալով տարածաշրջանային կայունության հարցերին՝ Արմեն Աշոտյանը ընդգծել է

Քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել և առաքել «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից ներկայացված նամակները. «Երկիր Ծիրանի» (Տեսանյութ)

Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) խմբակցության անդամների կողմից «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների դեմ քրեորեն հետապնդելի արարքներ կատարելուց հետո մինչ օրս որևիցե մի անձ որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված չէ: Այս անպատժելիության հետևանքով՝ շարունակում են խոչընդոտել Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատանքները: Այսպես, թույլ չեն տալիս խմբակցության ծառայողական մեքենայի կայանումը քաղաքապետարանի ավտոկայանատեղիում,

Արա Բաբլոյանը պարգեւատրել է Աշոտ Ղուլյանին

Փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով: Շնորհավորելով Աշոտ Ղուլյանին պարգեւատրման առթիվ՝ Արա Բաբլոյանը նշել է. «Հարգարժա՛ն պարոն Ղուլյան, հարգելի գործընկերներ, օրերս լրացավ Արցախյան շարժման 30-ամյակը, իսկ այսօր Արցախում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը: Թու՛յլ տվեք այս տոնական օրերի առթիվ շնորհավորել

Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ընդունելությունից հետո Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիան ծաղկեպսակ դրեց Անմար կրակի մոտ, ծանոթացավ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նյութերին, ավանդական եղևնի տնկեց Հուշահամալիրի ծառուղում: Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Հայաստան ժամանեց Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ: ՀՀ ոստիկանություն

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Կապույտ հազ» ախտորոշմամբ մահացել է 2 ամսական երեխա. ՀՀ ԱՆ

Առողջապահության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում մահացել է «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա: Երեխան, ինչպես և ընտանիքի մյուս 2 երեխաները ծնողների հրաժարվելու պատճառով կապույտ հազի դեմ չեն պատվաստվել: Հիվանդությունը փոքրիկի մոտ սկսվել է մոտ 1 ամիս առաջ: Չնայած տարածքային պոլիկլինիկայի մանկաբույժի հորդորին, ծնողը հրաժարվել է հոսպիտալացումից: Համաճարակաբանական հետազոտության

«Ձեզ չեմ ձերբակալում, որովհետեւ դուք Վազգեն Սարգսյանի եղբայրն եք». ՀՔԾ պետը փոխանցել է Արամ Սարգսյանին

Արամ Սարգսյանն ասաց. «Իմ համար հարցերի հարցը այն է՝ ամսի 1-ին ո՞վ է հրաման տվել այդտեղ ցուցարարներին ցրելու»: Նա ասաց, որ եթե թողնեին մեկ շաբաթ էլ, ցրվելու էին, խնդիրը լուծվելու էր, ուրեմն ինչո՞ւ դա արվեց:

ՀՔԾ քննիչը միջնորդել է կալանավորել Արծվաբերդի անտառտնտեսության տնօրենին

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը

Կոստանյանը պարզաբանում է, թե ինչու «սայլը տեղից չի շարժել»՝ Մարտի 1-ի գործով

Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը տեղից բորբոքվեց եւ սկսեց բղավել, որ սպասել է, որ տարիներով քննիչն իրեն պիտի հրավիրի, գործը դարակներում գցած է, ո՞վ է ասել, որ քննություն է գնում: Կոստանյանն արձագանքեց. «Տես, ասում եք, որ տունը նստած սպասել եք քննիչը պիտի հրավիրի, տենց չի՛: Քննիչը ձեզ հրավիրում է, երբ ձեզանից պարզելու հանգամանք կա, դուք իրավունք ունեք ամեն օր գնաք տեսնեք, հլը տեսնեմ ինչ ես պարզել, ինչ գործողություն ես արել, տեսնես բան չի արել, իր անգործությունը ներկայացնես դատարան: Ես ոչ թե ձեզ մեղադրում եմ, այլ ձեր չիմանալու արդյունքն է դա, ձեզ թվում է, որ պիտի տանը նստես ու սպասես ինչ է լինելու:

Արման Մելիքյան. Հայ փախստականների թվաքանակի անճշտություն կա

ԼՂՀ նախկին արտգործնախարարի դիտողությունը`ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին

Դատախազությունը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտություն չկա Մարտի 1-ի համար

Վարդգես Գասպարին հարցրեց՝ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչի մասին պատմում էր՝ խոսելով առաջին դեմքով, ինչպես ինքը տեսել է, ոչ թե իրեն պատմել են, տեսանյութ է դիտել, այլ ինքն է տեսել, արդյոք դա բավարար հիմք չէ՞ իրեն հարցաքննելու համար: Բիշարյանը պատասխանեց. «Ոչ, այս պահին ոչ»:

Լոռու մարզում գազալցակայանը ամսական 300 դրամ է վճարել

Դավիթ Լոքյանն ասում է, որ չի կարող ձեւակերպել ՝ դա հանցագործությո՞ւն է, թե՝ ավագանու որոշումով իրականացվող գործողություն

Թուրքիան հետ է կանչել իր հավատարմատարին Նիդերլանդներից

Թուրքիայի ԱԳՆ-ն Նիդերլանդներից հետ է կանչել իր ժամանակավոր հավատարմատարին այն բանից հետո, երբ այդ երկրի խորհրդարանը Ստորին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:  Այսօր ավելի վաղ Նիդերլանդների ընդունած բանաձևը դատապարտող հայտարարություն էր տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն: Հիշեցնենք, վերջին շրջանում խիստ սրված են Թուրքիայի և Նիդերլանդների հարաբերությունները, որի հետևանքով փետրվարի

Արմեն Սարգսյան. «Կուզենայի նորից ուսանող լինել»

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր եղավ Ամերիկյան համալսարանում: Մինչեւ դասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ հանդիպումը, Արմեն Սարգսյանը շրջեց համալսարանում, ծանոթացավ հարուստ գրադարանին, ձեռներեցության զարգացման կենտրոնում զրուցեց ստարթապ խմբերի թիմերի հետ: Արմեն Սարգսյանը նշեց, որ այս ընթացքում ինքը եղել է հանրապետության տարածքում գործող շատ բուհերում եւ տեսել, որ ուսանողների համար սովորելու եւ գիտելիքները կյանքի կոչելու

«Զինված խմբի» անդամները ընտրել էին նաեւ նախարարությունների նոր ղեկավարներին

«Թղթերից մեկի վրա նշված էին նախարարությունների անունները, որոնց դիմաց անուն-ազգանուններ»

«Սա ուղիղ սպառնալիք է խոսքի ազատությանը». Աշոտ Մելիքյան

Ըստ փորձագետների՝ քրեական օրենսգրքի փոփոխություններով թիրախավորում են լրագրողներին, իրավապաշտպաններին և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031