Օրվա լրահոսը

Հայաստանի ազգային գրադարանի 2017-ի աշխատանքը՝ «շատ լավ», բայց «մթնոլորտի փոփոխության կարիք կա»

«Շնորհակալություն ձեզ և ձեր ղեկավարած կոլեկտիվին: 2017-ին դուք կյանքի կոչեցիք Գրատպության թանգարանը, նոր շնչառություն հաղորդեցիք Ազգային գրապալատին», – Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանին ու նրա ղեկավարած կոլեկտիվին ուղղված երախտագիտության խոսքից զատ, նախարար Ամիրյանը լավ աշխատանքի համար մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրեց Գրադարանի փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանին: 2017-ին Գրադարանն ունեցել է շուրջ 30 հազար ընթերցող, տարվա

«Բավարար փաստեր կան՝ պատասխանատվության ենթարկելու Քոչարյանին, Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին…». Սաքունց

Սաքունցն ասաց. «Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն հանդիսանում է այդ օրվա իշխանությունը: Ո՞ւմ հայտնի չի փաստահավաք խմբի հայտնաբերված զինված ուժերի ներգրավման մասին գաղտնի հրամանը: Կամ այդ ի՞նչ անկարգություններ եղան, որ մինչեւ մարտի 1-ը չկար, մարտի 1-ից սկսվեց զանգվածային անկարգությունները: Զանգվածային անկարգություն տեղի չի ունեցել եւ դատախազությունը համառորեն շարունակում է կրկնել այդ արտահայտությունը: Տեղի է ունեցել պետական ահաբեկչություն՝ իշխանության մարմինների կողմից»:

ԵՄ-ի ծրագիրն օգնում է հայաստանցի աշխատանքային միգրանտներին հայրենիքում իրենց ներուժը վերածել գործի

Նախորդ շաբաթ կազմակերպված վերապատրաստման սեմինարը համախմբել էր Զբաղվածության պետական գործակալության (ԶՊԳ) շուրջ 30 փորձագետների Հայաստանի երկու մարզերից, որպեսզի վերջիններս իմանան, թե ինչպես պետք է օգնեն աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքներին՝ նրանց ներուժը գործի վերածելիս, երբ վերջիններս տուն վերադառնան: Սեմինարը կազմակերպվել էր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «iMigrant Armenia.EU» ծրագրի շրջանակներում: Վերապատրաստման միջոցով ձեռք բերված կարողությունները թույլ կտան

Սպանդանոցներում մորթը կենդանական ծագման մթերքի նկատմամբ հսկողության մեծ հնարավորություն է տալիս

Կառավարությունն օրերս հաստատեց սպանդանոցային մորթի անցնելու ոլորտներն ու ժամանակացույցը, համաձայն որի՝ այս տարվա հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր է: Ի՞նչ է դա մեզ տալու, եւ արդյո՞ք բոլոր կողմերն են պատրաստ դրան, ի՞նչ է իրենից ներկայացնում ձեւ 5 անասնաբուժական փաստաթուղթը: Եթե գոյություն ունի 5 ձեւը, ինչի՞ համար են պիտակները: «Առավոտի» այս

Փրկարարները հյուրասենյակի հատակին հայտնաբերել են 1957 թ. Ռ. Հ.-ի այրված դին

Փետրվարի 23-ին, ժամը 06:52-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի Մաքսիմ Գորկու 2-րդ փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:57-ին, մարվել՝ 09:49-ին: Փրկարարները հյուրասենյակի հատակին հայտնաբերել են 1957 թ. Ռ. Հ.-ի այրված դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: ՀՀ ԱԻՆ

Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում դի է հայտնաբերվել 

Փետրվարի 23-ին, Ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում կա դի: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Փրկարար-ջրասուզակը Հրազդան գետից դուրս է բերել 1992 թ. ծնված Մ. Վ.-ի դին: ՀՀ ԱԻՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 23-ի ցերեկը, 24-25-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ին, 27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 28-ի ցերեկը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում Փետրվարի 23-ի ցերեկը, 24-25-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների

«Գալուստ Գրիգորյանը չի առնչվել Սեֆիլյանի ենթադրյալ խմբի հետ». պաշտպան

Նրանք չգիտեն, թե ինչում են մեղադրվում. նրանց վերագրվող արարքներն անհատականացված չեն

Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել հակառուսական համաժողովին. haqqin.az

Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել անվտանգության միջխորհրդարանական համաժողովին, որին մասնակցում են Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի ներկայացուցիչները: Այս մասին գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրները: Համաժողովը տեղի է ունենալու մարտի 2-ին Քիշնևում՝ Ատլանտյան խորհրդի գործընկերությամբ: Ֆորումին կմասնակցեն երեք երկրների խորհրդարանների ներկայացուցիչներն ու անվտանգության ոլորտի փորձագետներ: Սակայն ՎՈՒԱՄ ԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ազեր Քերիմլին haqqin.az-ին

Նախարարի հրամանն ընդունվել է՝ «ենթադրյալ կասկածյալ» դեղը Հայաստանում գրանցված չէ

Հանրությունը մինչ ակտիվ քննարկում է մարտի 1-ից դեղերի ու դեղատոմսերի հետ կապված հայրենի կառավարության որոշումն ու նորամուծությունները, վարչական դատարանում վիճարկվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանները վերացնելու հարցը: «Վագա-Ֆարմ» ՍՊ ընկերության տնօրեն Արտաշես Գեւորգյանը դիմել էր դատարան՝ պահանջելով վերացնել ՀՀ առողջապահության նախարարի 19.06.2015թ. թիվ 1575-Ա եւ 15.01.2016թ. թիվ 69-Ա հրամանները, տրամադրել հայցվոր ընկերությանը «Զիրտեկ դեղահատեր թաղանթապատ

Վահե Գրիգորյանի առաջ քաշած թեզերի վերաբերյալ խորհրդարանի որեւէ պատգամավոր չի խոսել, նախագահականից, կառավարականից, ՍԴ-ից ոչ ոք չի արձագանքել. «Չորրորդ իշխանություն»

Ուրեմն, փաստաբան Վահե Գրիգորյանը մի համապարփակ վերլուծություն էր արել, ըստ որի՝ Ազգային ժողովը չունի Հանրապետության 4-րդ նախագահին ընտրելու լիազորություն, քանի որ այդ լիազորությունը նախատեսված է միայն գործող Սահմանադրության 125 հոդվածում, որը դեռ ուժի մեջ չէ։ Այն ուժի մեջ կմտնի Հանրապետության 4-րդ նախագահի պաշտոնի ստանձնման օրը։ Այսինքն՝ չորրորդ նախագահը նույնպես պետք է ընտրվի ուղիղ քվեարկության միջոցով՝

Ստեփանակերտը կունենա եկեղեցի, որն իր ձևով կհիշեցնի միաժամանակ Զվարթնոցի ու Հռիփսիմեի տաճարները

2006 թվականից մեկնարկած Ստեփանակերտի Աստվածամոր սբ. Հովանի տաճարի շինարարությունը գտնվում է ավարտական փուլում: 12 տարի տևող շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա աշնանը, իսկ եկեղեցու օծումը նախատեսված է հոկտեմբերի 1-ին: Այժմ շինաշխատանքները շարունակվում են եկեղեցու գմբեթի և զանգակատան տանիքի կառուցման վրա: Եկեղեցին ունենալու է 35 մետր բարձրություն: Aravot.am-ի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Պարգև

Գուցե սկզբնական շրջանում որոշակի հերթեր լինեն, երբ բոլոր հիվանդները միանգամից փորձեն դեղատոմս ձեռք բերել, բայց հետագայում ամեն ինչ կկարգավորվի. «Հայոց աշխարհ»

Հիվանդը, ունենալով առողջական խնդիրներ, համացանցից երբեմն ոչ հավաստի աղբյուրից ստացած տեղեկատվության հիման վրա կամ բարեկամների, ծանոթների, հարեւանների, դեղատան աշխատակցի խորհրդով ինքնակամ այս կամ այն դեղն է գնում, որը սովորաբար պետք է դեղատոմսով տրամադրվի, եւ սկսում ինքնաբուժությամբ զբաղվել՝ առանց հիվանդության, խնդրի, ցավի բուն պատճառն իմանալու: 

«Բա ի՞նչ եղավ, պարո՛ն Կոստանյան, անցել է 10 տարի». Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հոր հարցադրումները՝ Կոստանյանին

Գոռ Քլոյանի հայրը պատմեց, թե անձամբ ինչ է տեսել այդ օրը. «Մոտ 500 սադրիչներ ջարդում էին այդ հատվածում միայն ՌԴ-ի տունը, որ ասեն՝ տեսեք, ընդդիմությունը հակառուսամետ է: Եկավ չարաբաստիկ ժամը 9-ը, սադրիչները երեխաներին տարան կրակի բերան, տրաքեց լուսարձակող ձայնային գրանատը: Այդ ժամանակ էր, որ Քոչարյանն ասում էր՝ ավտոբուսի հետեւից կրակում են ոստիկանների վրա: Սո՛ւտ: Բացարձակապես սուտ»:

Վիգեն Սարգսյանը ստիպվա՛ծ է մասնակցել այն բանակի տոնին, որը գրավել է Շահումյանի շրջանն ու հանձնել ադրբեջանցիներին. «Չորրորդ իշխանություն»

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Կարմիր բանակի ստեղծման 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ «ՉԻ» – Խնդիրը նույնիսկ այն չէ, որ 1918թ. փետրվարի 23-ին ձեւավորված այդ բանակը ստեղծվել է հիմնականում սեփական քաղաքացիների եւ սեփական երկրի կանոնավոր բանակի դեմ կռվելու համար, ոչ էլ այն, որ երկուսուկես տարի անց այդ բանակն ըստ էության

«ԵԼՔ դաշինքը փորձում է մարտի 1-ի դառը էջն օգտագործել. բա հետևանքնե՞րը». Կարեն Ավագյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը վրդովված է՝ մարդիկ դեռ փորձում են մարտի 1-ի էջն օգտագործել: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ավագյանը, անդրադարձ կատարելով ԵԼՔ դաշինքի՝ մարտի 1-ի դեպքերի հետ կապված խորհրդարանական լսումներ կազմակերպելու նախաձեռնությանն, ասաց. «Հասկանալի է՝ այդ դառը էջը միշտ էլ կարելի է օգտագործել երևալու, ջրի երես մնալու, ինքնախաբեություն-օրակարգ ձևավորելու համար։ Բա հետևանքնե՞րը։ Բա կրկին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ Երեւանի ավագանիում տեղի ունեցածի առնչությամբ քրգործի մասին. «Ժողովուրդ»

2018թ. փետրվարի 13-ին եւ փետրվարի 19-ին Երեւանի քաղաքապետարանում լրագրողների մասնագիտական գործունեության իրականացմանը խոչընդոտելու մասին տվյալները եւս ստուգվում են հարուցված վերոնշյալ քրեական գործով կատարվող նախաքննությամբ։

Զարթոնք եղավ, երազանքն էլ իրականություն կդառնա

Եթե չլինեին մինչեւ 1994 թվականի ռազմական ու դիվանագիտական հաջողությունները, գուցե չլիներ Հայաստանի Հանրապետությունը, չլիներ այսօրվա դե ֆակտո անկախ Արցախը…

Հերթական դեպքն է տեղի ունեցել բանակում, որի մասին Արցախի ՊԲ-ն կրկին չի հայտնել. «Հայկական ժամանակ»

«ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ նրա ուղղությամբ կրակել է ծառայակիցը։ Պատճառը, ըստ նախնական տեղեկությունների՝ եղել է այն, որ ծառայակիցը գիշերային մթության մեջ գաղտնաբառ է հարցրել եւ պատասխան չստանալուց հետո կրակել է Դավիթ Քամալյանի ուղղությամբ։

Ինչո՞ւ եք խորացնում իշխանություն-քաղաքացի անջրպետը. Սուրեն Սարգսյանի անդրադարձը առողջապահական ոլորտի փոփոխություններին

Այն, որ մեր երկրի քաղաքացիները ՀՀ բարձրագույն իշխանություններից դադարել են որևէ դրական փոփոխության ակնկալիք ունենալ, ակնհայտ է, և ամեն անգամ էլ ավելի հաստատուն է դառնում, երբ այս կամ այն պաշտոնյան՝ նախարարը կամ պատգամավորը որևէ նոր նախագիծ կամ փոփոխություն է առաջարկում: Առողջապահության նախարարի հերթական աղմկահարույց նախագիծը դրա վառ օրինակն է: Գրեթե բոլորի մոտ նույն շփոթությունն է,

Վաղուց երեք միլիոնից էլ քիչ բնակչություն ունեցող երկրի համար այդքան ստվերը ոչ թե խնդիր է, այլ ողբերգություն. «Ժողովուրդ»

Ամենատարբեր տվյալներով՝ ստվերը ՀՀ-ում կազմում է 30-40 տոկոս։ Արժույթի միջազգային հիմնադրամը օրերս հրապարակած զեկույցի մեջ ընդգծել է, որ ՀՀ-ում ստվերը 36 տոկոս է։ Նկատենք՝ վաղուց երեք միլիոնից էլ քիչ բնակչություն ունեցող երկրի համար այդքան ստվերը ոչ թե խնդիր է, այլ ողբերգություն։ Մասնագետները մեկ անգամ չէ, որ անդրադարձել են խնդրին՝ շեշտելով՝ քանի դեռ ստվերը զգալիորեն կրճատված

Արմեն Աշոտյան. «Գայթակղությունը մեծ էր ավելի կոշտ որակումներ տալ»

Խորհրդարանում քննարկվում է սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության տեքստը

Վարդգես Գասպարիին չեն թողնում մտնել ԱԺ՝ «Ելքի» հրավերով

«Ելք» խմբակցությունը այսօր ԱԺ-ում լսումներ է հրավիրել՝ 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը քննարկելու հետ կապված: Լսումները պետք է սկսվեին առավոտյան 11-ին, բայց դրանք սկսվեցին մոտ 20 րոպե ուշացումով: Պատճառն այն էր, որ ԱԺ ներս չէին թողնում Վարդգես Գասպարիին: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Վարդգես Գասպարիին հրաժարվում էին ներս թողնել: Ես տեղյակ

Բայց հիմա չկան ոչ նորմալ խորհրդարան, ոչ հասարակության դրսևորման ազատ հնարավորություններ, թույլատրվում է ցանկացած ցնցումային զարգացման տարբերակ. Արամ Մանուկյան. «Իրատես»

Հայաստանի պատմության ամենալուսավոր էջերից մեկի՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակը նշվեց այս շաբաթ: Բավական անշուք ու անհոգի: Ոչ մի պետական միջոցառում չեղավ: Շարժումը հայ ժողովրդի հավաքական ուժի լավագույն օրինակն է, որը, ցավոք, հետագա տարիներին մաշվեց ու մսխվեց: Տպավորությունն այնպիսին է, որ այսօրվա հայ հասարակությունը ոչ մի ընդհանրություն չունի 88-ի շարժման հետ: ՀԱԿ փոխնախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ զրուցեցինք Ղարաբաղյան շարժման

«Կինոյի սուրբը» տոնում է ծննդյան 80-ամյակը

Փետրվարի 22-ին հայ կինոյի մեծագույն վարպետներից մեկը` Արտավազդ Փելեշյանը, դարձավ 80 տարեկան: Այսօր Օպերային թատրոնում կկայանա հոբելյանական երեկո՝ նվիրված Վարպետի ծննդյան տարեդարձին։ Հինգ տարի առաջ, երբ նշվում էր Փելեշյանի ծննդյան 75-ամյակը, իսկ «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվում նրա երիտասարդ տարիներին նկարված ֆիլմերը, մաեստրոն ափսոսանք էր հայտնել եւ իրեն բնորոշ ձեւով բանաձեւել ասելիքը. «Այն ժամանակ երիտասարդ էի, գանգուր

Արդեն իսկ կանխատեսումներ կան, որ նոր կարգը բերելու է շտապբուժօգնության կանչերի ավելացմանը. «Հայկական ժամանակ»

Այս տարվա մարտի մեկից Հայաստանում մի քանի հարյուր անուն դեղեր այլևս հնարավոր չի լինի ազատ գնել դեղատներից։ Այդ դեղերը կվաճառվեն միայն դեղատոմսերով։ Հետագայում միայն դեղատոմսերով վաճառվող դեղերի ցանկը ընդլայնվելու է։ Արդյունքում, այս տարվա հոկտեմբերի 1-ից Հայաստանում գրանցված դեղերի կեսից ավելին արդեն կվաճառվեն միայն դեղատոմսերով։ Գաղափարախոսությունը, անշուշտ, լավն է՝ մարդիկ իրենց բուժումը սկսելուց առաջ պետք է

Երեք համանախագահներից յուրաքանչյուրն ունի սողացող պատերազմի արգելակումը հրատապություն չդիտարկելու իր պատճառները. «Ժամանակ»

Շփման գծում նախօրեին հայկական կողմը կորուստ է ունեցել: Հակառակորդի դիպուկահարից զոհվել է հայկական զինուժի 20-ամյա զինծառայող: Սողացող պատերազմի հերթական սարսափելի դրսևորումը, որը, ցավոք սրտի, չլինելով առաջինը՝ ամենայն հավանականությամբ վերջինն էլ չի լինելու: Խրամատային այս պատերազմը երկու կողմից էլ խլում է մարդկային կյանքեր, և ամենասարսափելին նաև այն է, որ չի նշմարվում այդ իրավիճակից ելքը: Մյուս կողմից՝

«Գրանդ Հոլդինգի» 2017 թվականի ոգևորիչ ցուցանիշները

2017 թվականին նույնպես հայրենական արտադրության առաջատար «Գրանդ Հոլդինգը» գրանցել է ոգևորիչ ցուցանիշներ: Ընկերությունը հանրապետության առաջին հարկատուն է, հայրենական արտադրողներից առաջինն է աշխատատեղերի քանակով և պատրաստի արտադրանքի արտահանման ծավալով: Մանրամասները` տեսանյութում: https://youtu.be/FWaq-EqqsCg

Ծառուկյանը պատրաստվում է «վերակենդանացնել» «Կոտայք» ֆուտբոլային ակումբը՝ ունենալով միանգամից երկու ֆուտբոլային ակումբ. «Հրապարակ»

Երեկ գրել էինք, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն օրերս հանդիպում է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։ Հանդիպման նպատակն էլ Հայրապետյանի հետ Գագիկ Ծառուկյանի՝ օլիմպիական մարզաձեւերին զուգահեռ դեպի ֆուտբոլ անցման շուրջ բանակցություններ վարելն է եղել։ Ռոստոմյանը տեղեկացրել է ՀՖՖ նախագահին, որ Ծառուկյանը պատրաստվում է վերանորոգել Աբովյանի ֆուտբոլի մարզադաշտը, եւ պայմանավորվել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031