Օրվա լրահոսը

«Զինված խմբի» անդամները ընտրել էին նաեւ նախարարությունների նոր ղեկավարներին

«Թղթերից մեկի վրա նշված էին նախարարությունների անունները, որոնց դիմաց անուն-ազգանուններ»

«Սա ուղիղ սպառնալիք է խոսքի ազատությանը». Աշոտ Մելիքյան

Ըստ փորձագետների՝ քրեական օրենսգրքի փոփոխություններով թիրախավորում են լրագրողներին, իրավապաշտպաններին և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին

Դատախազությունը հերքում է Զեյնալյանին, թե Մարտի 1-ին փողոցում գտել են մարդկային լեզու եւ ծնոտ, զոհերին թաքցնում են

Կարեն Բիշարյանն ասաց. «Ինչ վերաբերում է «Նիվա» մակնիշի մեքենայով վրաերթի ենթարկելուն, տեսանյութերում նման բան չկա, կա «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկելու հանգամանք, մարդկանց միջով այդ մեքենան անցնում է, դա քննությամբ պարզված հանգամանք է: Որեւէ մեկը չի մահացել, ստացել են մարմնական վնասվածքներ»:

Արմեն Աբրոյան. «17 միլիոն դրամից ավելի գումար է խնայվել եւ վերադարձվել պետբյուջե»

Փետրվարի 23-ին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը հայտնեց, որ նախագծային եւ ուսումնասիրության աշխատանքները 5-ն են , որոնցից 3-ը պեղման աշխատանքներ են նախատեսում: Նրա խոսքով, առաջին փաթեթի բացման դեպքում 13 դիմող է եղել, երկու հուշարձանի դեպքում՝ 9 դիմող: «Նման ակտիվություն չի եղել երբեք»,-հավելեց Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետը:

Այն, ինչ պետք է աներ Կոմպոզիտորների միությունը, անում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը

Մարտի 5-ին մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը՝ նվիրված կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի 110-ամյա հոբելյանին։ Գրիգոր Եղիազարյանը հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է, մեծ մանկավարժ, ում մոտ ուսանել են բազմաթիվ կոմպոզիտորներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից իրականացվող Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կարևոր դեր ունի մեր մշակութային ժառանգության վերականգնման, պահպանման, զարգացման ու հանրահռչակման գործում։ Փառատոնի կազմակերպիչները՝ դիրիժոր

«Մի գիշերվա մեջ իմ մազերը սպիտակել են, դուք հասկանո՞ւմ եք, ես իմ որդուն չեմ ճանաչել». Սամվել Հարությունյանի հայրը՝ դատախազությանը

Դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանն ԱԺ-ում ասաց, որ Էդիկ Հարությունյանը նաեւ լուսանկար է ներկայացրել, որտեղ՝ ցանկապատի մոտ ենթադրում է իր որդին է, սակայն փորձաքննությամբ պարզվել է, որ այն անձի պատկերը, որ հայրը ընդունում է՝ որպես իր որդին, իրականում այլ անձ է, իր որդին չէ: Հայրը պատասխանեց, որ ինքը անձամբ տեսանյութ է տեսել. «Ինձնից լավ իմ որդուն ոչ ոք չէր ճանաչի»:

«Բացա՜րկ-բացա՜րկ». թեժ մթնոլորտ՝ Սեֆիլյանի գործով դատական նիստում

Դահլիճում ներկա քաղաքացիները տեւական ժամանակ չէին հանդարտվում եւ պահանջում էին դատավորի ինքնաբացարկը

Արմեն Ամիրյանը` Գառնու «Քարերի սիմֆոնիայի» մասին. «Որպես քաղաքացի մեր անհանգստությունն ենք հայտնում»

Փետրվարի 23-ին կայացած ասուլիսում լրագրողները ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեցին` ինչ կարծիքի է բնական հուշարձան համարվող «Բազալտե երգեհոնի»՝ Գառնու «Քարերի սիմֆոնիայի» շրջակայքում կատարվող շինարարության վերաբերյալ, որն այս պահին դադարեցված է: «Մենք իրավական որեւէ առնչություն չունենք այդ կառույցի թույլտվության հետ, որովհետեւ դա բնական հուշարձան է, բայց որպես քաղաքացի մեր անհանգստությունն ենք հայտնում`նման բան չի կարելի

Դատախազությունը հաստատում է՝ Մարտի 1-ի գործով 5000 վկա հարցաքննվել է՝ որեւէ արժեքավոր բան չեն ասել

Մարգարիտ Եսայանը հարցրեց՝ նախաքննական մարմինը օգտագործե՞լ է փաստահավաք խմբի հավաքած տեղեկությունները: Կարեն Բիշարյանը պատասխանեց, որ խմբի եզրակացությունները իրենցից ներկայացրել են երկու անձանց մահվան հանգամանքների վերաբերյալ վարկած: Գնահատականներ են եղել, իրականում դրանից առավել տեղեկատվություն քննության մարմնին չի փոխանցվել: Այդ վարկածներն էլ ստուգվել են՝ չեն հաստատվել:

Արմեն Ամիրյան. «Իրավապահ մարմինները զբաղվում են այդ հարցով»

Հուշարձանների վերականգնման աշխատանքներն իրականացնող որոշ ընկերություններ 65 մլն դրամ կազմող խախտումներ են թույլ տվել:

ԱՄՆ-ը ուշադրության կենտրոնում է պահում Արցախյան հարցը. Սեկուտա

ԱՄՆ-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Արցախյան հիմնախնդիրը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, հաղորդում է ԱՊԱ-ն: «ԱՄՆ-ը՝ որպես Մինսկի խմբի անդամ, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Մենք փորձում ենք հնարավորինս շուտ լուծում տալ այդ ձգձգվող հարցին»,- ասել է Սեկուտան: Դեսպանը նաև նշել է, որ ԱՄՆ-ը մշտապես հավատարիմ

ՀՀ Նախագահը գոհունակությամբ արձանագրել վերջին շրջանում Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում զգալի առաջընթացը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և գոհունակությամբ արձանագրել վերջին շրջանում Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում զգալի առաջընթացը, որն արտահայտվում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև Արևելյան գործընկերության շրջանակներում: Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ այդ հարաբերությունների տեսանկյունից 2017 թվականը

Աթէշեանի փոխարէն ընտրել համայնքի վստահութեան արժանացած նոր պատրիարք. Պոլսահայերը ստորագրահաւաքի սկսած են. «Եռագույն»

Պոլսոյ հայ համայնքը change.org կայքին մէջ ստորագրահաւաքի սկսած է` Պոլսոյ Հայոց պատրիարքի ազատ ընտրութիւն իրականացնելու պահանջքով: Պոլսահայերը կը պահանջեն չխախտել ազատ ընտրութեան` իրենց օրինական իրաւունքն ու Պոլսոյ Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտօնին վերանշանակուած Արամ Աթէշեանի փոխարէն ընտրել համայնքի վստահութեան արժանացած նոր պատրիարք: Նյութի մանրամասները կարդացեք «Եռագույն»–ի  կայքում

«Մինչեւ մենք հասանք տեղ՝ իրային պահեստի ղեկավարությունն անհետացել էր». Անդրանիկ Քոչարյանը՝ 0038 գաղտնի հրամանի մասին

Անդրանիկ Քոչարյանը խոսեց նաեւ գաղտնի հրամանի՝ 0038-ի մասին: Նա ասաց, «Հստակ տեղեկատվություն ունեինք եւ Վահե Ստեփանյանին ես տեղյակ եմ պահել այն մատյանի եւ մատյանում գրանցված այն գրառման տեղը, որի տեղեկատվությունը մենք ունեինք…Բայց պարզվեց, որ մինչեւ մենք հասանք տեղ՝ իրային պահեստի ղեկավարությունն անհետացել էր»:

Մենք ունենք նախարարություն, որ ամեն լավ բան հարամ է անում. Բաբկեն Պիպոյան. «Ա1+»

Մարտի մեկից ուժի մեջ մտնող դեղատներից դեղերի գնման նոր կարգը քննարկումների առիթ է դարձել: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց՝ դեղերի մասին օրենք, իհարկե, պետք է, բայց պարունակում է ռիսկեր: «Օրենքն այսօր չի գրվել, բայց, չգիտես ինչու, այսօր եկավ օրակարգ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Փետրվարի 20-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,  տեղի ունեցան Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովի նիստերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո որպես ատենապետեր ժողովը վարելու հրավիրվեցին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս

18-ամյա Արտակ Ներսիսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արարատի մարզի Գինեվետ գյուղի բնակիչ, 2000 թ. ծնված Արտակ Հրաչի Ներսիսյանը, որը փետրվարի 20-ին, ժամը 14-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել: Արտակ Ներսիսյանը տառապում է մտավոր հետամնացությամբ: Արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165-170 սմ, միջին կազմվածքով, շիկահեր: Հագին եղել են զինվորական բաճկոն, ջինսե

Նարեկ Սարգսյանը «Զվարթնոց»-ի աշտարակի, «Երիտասարդական պալատի» ու ճոպանուղու լինել-չլինելու մասին

Հնարավոր է կիսակառույցների համար լրացուցիչ հարկ նախատեսեն, որպեսզի տարիներով դրանք լքված չմնան

Աղվան Վարդանյանի պատկերացումները համահունչ են Արմեն Սարգսյանի պատկերացումներին

Արմեն Սարգսյանը եկավ եւ գնաց`խուսափելով լրագրողների հետ հանդիպումից

«Ոստիկանն ինքն է կրակել ու կնքել իր մահկանացուն». Բադասյանը՝ «Սասնա ծռերի» գործի մասին

Ալիեւը հայտարարում է, որ հասնելու է Երեւան, իսկ մենք մեր հերոսներին բանտարկում ենք,-ասում է նա:

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Վարդան Մնացականյանի դիակը

Փետրվարի 23-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ` գետի մեջ, կասկածում են, որ կարող է դիակ լինել։ Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հունվարի 30-ից որպես անհետ կորած որոնվող, 1992 թ. ծնված Վարդան Մնացականյանի դիակը։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Անդրանիկ Քոչարյանը հորդորում է Միքայել Հարությունյանին հարցաքննել. կա ձայնագրություն-խոստովանություն Մարտի 1-ի մասին

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ փաստահավաք խումբը Հարությունյանին կանչել եւ հարցաքննել է. «Միքայել Հարությունյանը տվեց շատ լավ բացատրություններ՝ ձայնագրությունները կան, թող բարձրացնեն, նայեն: Նա ընդունեց, որ բանակը չի մասնակցել, բանակի տրանսպորտային միջոցներն են մասնակցել, բայց երբ մենք ապացուցեցինք, որ բանակի տրանսպորտային միջոցների մեջ չկան ոստիկանության զորքերի զինվորներ, այլ կան բանակի ԱԻՆ ստորաբաժանումների զինվորներ, այդտեղ խնդիրը մնաց առկախ վիճակում, եւ, կարծում եմ, սա է լինելու այն հիմնական մեխը նախաքննական մարմնի համար, որպեսզի բացահայտեն»:

Մեկ-երկու դեպք արձանագրվել է, երբ տարաների մեջ են հայտնվել թրթուրակիր վարունգներ. Հնդկական ընկերությունը ներկայացրել է պարզաբանում

Ի պատասխան ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հանձնարարականի՝ «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել արտադրող հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերությունը: Հստակեցվել է, որ Հնդկաստանի Կարանտակ և Տամիլ-Նադու շրջաններում տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայտնվում են պտղային ճանճեր, որոնց դեմ ինտենսիվ պայքար է տարվում. ինսեկդիցիդով (միջատների դեմ պայքարի դեղամիջոց) սրսկվում են դաշտերը,

«Զոհվածի ծնողը պետք է գոնե զգա, որ իր որդին անիմաստ չի զոհել իր երիտասարդ կյանքը». Տիգրան Պողոսյանի մայր

Սիսիանի ջոկատի ազատամարտիկ Մայիս Ազնավուրյանն ասաց՝ զոհվածների ծնողներն իրեն խնդրում են՝ գոնե համազգեստով մարդ իրենց դուռը բացի, որ հարևաններն իմանան զոհվածի տուն է:

Փլուզվել է Գյումրիում հայտնի «ռուս աղջիկների ֆեզեի շենքը». տարհանված բնակիչները «կապրիզներ» են անում

Գյումրու կենտրոնում՝ Տեքստիլագործների թաղամասում գտնվող Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 7-րդ շենքը, որը երկրաշարժից հետո խիստ վտանգավոր էր դարձել նաև անցորդների համար, կիսաքանդ է, այսօր գիշեր՝ ժամը 03.30-ին փլուզվել է. վայր է իջել 4-րդ և 3-րդ հարկերի ծածկի պանելային հատվածը։ Չնայած շենքի խայտառակ վիճակին՝ այստեղ դեռ 11 հոգի բնակվում էր, ընդ որում՝ երկուսը երեխաներ, առաջին հարկում

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է պաշտոնեական կեղծիքներ կատարած նախկին քննիչի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Դավիթ Հովհաննիսյանը, 23.11.2016թ.-ից մինչև 26.10.2017թ.-ը աշխատելով ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, իր վարույթում քննված քրեական գործով տևական ժամանակ քննչական և դատավարական գործողություններ չկատարելու հանգամանքները քողարկելու, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու պատրանք ստեղծելու անձնական

«Այս բացահայտումները ունեն ներուժ ավարտելու թուրքական ժխտողականության դարը»

«Առավոտ»-ի զրուցակիցն է գիտնական, թուրք պատմաբան եւ սոցիոլոգ Թաներ Աքչամը – Պարոն Աքչամ, Ձեր նոր գիրքը «Killing Orders: Talat Pasha’s Telegrams and the Armenian Genocide» («Սպանության հրամաններ. Թալեաթ Փաշայի հեռագրերը եւ Հայոց ցեղասպանությունը») լույս է տեսել այս տարվա հունվարին: Կներկայացնե՞ք այն: – Հայ մտավորական եւ Հայոց ցեղասպանությունը վերապրած Արամ Անտոնյանը փնտրել է փաստաթղթեր տեղահանությունների եւ

«Սեֆիլյանը հերոս է եւ հերոս էլ կմնա». Վահան Բադասյան           

«Ովքեր նրա պես ասում են՝ «այսպես չի կարելի», դատվում են»,-ասում է ազատամարտիկը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031