Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ Գ.Հարությունյանի և նրա դստեր մահվան դեպքի առթիվ (Լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1981թ. ծնված Գ.Հարությունյանի և նրա դստեր մահվան դեպքի առթիվ։ 2018 թվականի փետրվարի 15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում, հայտնաբերվել է երկու դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Երևան

2017-ի ընթացքում Քննչական կոմիտեում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 566 քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2017 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի և արդյունքների վիճակագրական տվյալները: Այսպես՝ 2017 թվականին նկատվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերի աճ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ 2017 թվականի ընթացքում քննվել

«Քթի վիրահատությունը հարկային դաշտ մտցնել ուզող ուժը դրա ծանր հետեւանքները կզգա». Փաշինյանը՝ կառավարությանը. (Տեսանյութ)

Խոսրով Հարությունյանն ասել էր, որ եթե քաղաքացին 10 մլդ-ի ծախս ունի, մենք իրեն 6 մլրդ ենք տալիս, մեկ է, դա իրեն պետք չի: Փաշինյանն արձագանքեց. «էլի վերադարձանք կարտոֆիլի կոնցեպցիային»: Խոսրով Հարությունյան արձագանքեց, թե էլի իրեն սխալ հասկացան:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Քուվեյթի իշխանություններին և ժողովրդին՝ հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար

Նախագահն ընդունել է Քուվեյթի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերով պետնախարարին

«Իրենց պետք է, որ նիստերը կայանան, գործն արագ ավարտեն». Իշխան Բարսեղյանի փաստաբան

Վարդուհի Էլբակյանը դժգոհ է դատաքննությունից

Կարեն Կարապետյանը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու «Գազպրոմի» հիմնադրման 25-ամյակին

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 16-17-ին աշխատանքային այցով գտնվելու է Մոսկվայում: Կառավարության ղեկավարը նախատեսում է հանդիպումներ ունենալ մի շարք հայ և ռուս գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկվելու են ընթացիկ եւ հեռանկարային ծրագրեր: Այցի ընթացքում ՀՀ վարչապետը նաեւ ներկա կգտնվի «Գազպրոմ» ընկերության հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը: ՀՀ կառավարություն

Ստրկական պայմաններով թափուր աշխատատեղեր Գյումրիում

Գյումրու կենտրոնական հատվածներից դեպի Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ բնակիչների արտահոսքը շարունակվում է․ չկա մի օր, որ մի քանի միկրոավտոբուսներ չշարժվեն թատրոնի դիմացից կամ Շառլ Ազնավուրի հրապարակից։ Չկա նաև ռուսական այնպիսի քաղաք, որտեղ Գյումրիից մեկնող միկրոավտոբուս չլինի։ Տեղական ԶԼՄ-ների հայտարարություններով, երբեմն, այնպիսի տեղանքների անվանումներ են հնչում, որոնց մասին շարքային քաղաքացիները միգուցե և առաջին անգամն են լսում։

Ինչո՞ւ են ԱՄՆ-ում մոռացել Իսրայելին

ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը`ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցի մասին

«Մարդկանց դրել եք տուպիկի առաջ, խեղդելով ուզում եք հարկել». «Ելքի» նախագծի քննարկումը՝ ԱԺ-ում

Սերգեյ Բագրատյանն ասաց՝ «Սխալ ուղղությամբ եք գնում, սպառողին երբ հարկում ենք, ազգաբնակչության 70 տոկոսի խնդիր կա, դուք դնում եք էն 30 տոկոսին անվնաս պահելու խնդիրը: Մարդը, որը պիտի գնի 6 կիլո կարագ, գնելու է 4 կիլո ու թերսնում է ունենալու: Պետության զարգացումը 70 տոկոս աղքատ բնակչության հաշվին պիտի չանեք: Երկու ճանապարհ ունեք՝ կամ գները չեք բարձրացնում, կամ գների հետ միասին աշխատավարձերը, թոշակները բարձրացնում եք, երրորդ ճանապարհը չունեք, ո՞րն եք ընտրում»:

Արմեն Սարգսյանը խախտել է Սահմանադրությունն ու «Քաղաքացիության մասին» օրենքը. sut.am

Ինչպես հայտնել էինք, Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածուի հավակնորդ Արմեն Սարգսյանը եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Նա կնոջ՝ Նունե Սարգսյանի և որդիներ՝ Վարդան և Հայկ Սարգսյանների հետ գրանցված է եղել Լոնդոնի Վեսթմինսթեր թաղամասում: Սա հաստատել է նաև ինքը Սարգսյանը՝ նշելով, որ բրիտանական քաղաքացիություն իրեն անհրաժեշտ էր գործնական ճանապարհորդությունների համար։ Մեզ հետ զրույցում, Արմեն Սարգսյանի գրասենյակի մամուլի

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանը վատառողջ է

Նա խնդրել է դատական նիստերը հետաձգել մինչեւ իր բուժման կուրսի ավարտը

«Գոնե մեկ տեսագրություն կա՞, թե ինչպես ենք մենք վիրավորվել». Արմեն Լամբարյանը՝ դատախազներին

Մեղադրող-դատախազները հարցին չարձագանքեցին, փոխարենը դատավորն ասաց՝ «դրա ժամանակն էլ կգա»

Փոփոխվեց առողջական խնդիր ունեցող եւս մեկ զորակոչիկի պիտանիության մասին որոշումը

Զորակոչիկ Մ. Հ.-ն «Կեռատոկոնուս» ախտորոշմամբ 2017 թ․-ի հունվարի 26-ին ստացել է տարկետում 5 ամիս ժամանակով՝ բուժման նպատակով, որն այդ ամիսների ընթացքում չի իրականացվել: Առանց որեւէ բուժում ստանալու, ինչպես նաեւ տեսողության սրացման վատացմամբ՝ հաջորդ զորակոչին՝ 2017 թ. հունիսի 14-ին, զորակոչիկը Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը՝ սահմանափակումով, որի հետ համաձայն չի եղել: Զորակոչիկի

Փաշինյանը փորձագետերի հետ վարժություն է արել ու պարզել, թե իրականում որքան են թանկացել պարենային ապրանքները

Ըստ «Ելքի» եզրակացության` 21,9 տոկոս աճ կա: Սա այն գնաճն է, որ ՀՀ քաղաքացին ամեն օր խանութում զգում է՝ իր գնումները կատարելիս: Փաշինյանի խոսքով՝ «Ռենջ Ռովերի որեւէ պահեստամաս չեմ կարող բացառել, որ 90 տոկոսով էժանանա, եթե այս էժանացումը դնենք այս վարժության մեջ, կպարզվի, որ գնաճը 2.6 տոկոս է: Մեր բնակչության 90 տոկոսը գնում է կարագ, խառը կանաչի, չի գնում Ռենջ Ռովերի պահեստամասեր»:

Հայաստանը ստիպված կլինի ավելի թանկ գնով զենք ձեռք բերել

ՄԱՀՀ-Ի փորձագետ Արմեն Վարդանյանը` ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին – Համաձայն ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի օրերս հրապարակած «Համաշխարհային սպառնալիքների գնահատական» հաշվետվության, չի բացառվում, որ 2018-ին արցախյան հակամարտության գոտում նոր ռազմական գործողություններ ծավալվեն: Որ ռազմական գործողությունները ցանկացած պահի կարող են վերսկսվել`գաղտնիք կամ անակնկալ չէ եւ ոչ մեկի համար: Բայց ԱՄՆ-ի կողմից այս փաստի ամրագրում-հրապարակումն ինչպե՞ս եք գնահատում, ինչ

Հայկական գինեգործական արտադրանքը նվաճում է միջազգային հարթակներ

Թեպետ 2018 թվականը նոր է մեկնարկել, սակայն գինեգործության ոլորտում նոր հաջողություններ արդեն գրանցվել են: Մասնավորապես, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 14 գինեգործական ընկերություններ փետրվարի 5-ից 9-ը մասնակցել են Մոսկվայում անցկացվող «ՊրոդԷքսպո» 25-րդ հոբելյանական ցուցահանդեսին: Տարածաշրջանի խոշորագույն ամենամյա միջազգային ցուցահանդեսում հայկական ընկերությունները միասնական տաղավարով իրենց արտադրանքն են ներկայացրել երկրորդ անգամ: «Հանդիպեցինք Գերմանիայի, Կանադայի, Հունգարիայի ներկայացուցիչների

«Ֆանտաստիկ հնարավորություն ունեք մասնակցելու մեր երկրի կառավարման գործընթացում». Վարչապետը հանդիպել է YES Armenia ծրագրի մասնակիցներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է YES Armenia ծրագրի երիտասարդ փորձագետներին, ովքեր ներգրավված են պետական նախարարությունների և այլ պետական գերատեսչությունների տարբեր նախագծերում: Ողջունելով երիտասարդներին կառավարությունում՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետական կառավարման համակարգում աշխատելը հետաքրքիր փորձ է: «Աշխարհն այսօր ունի լուրջ խնդիրներ, որոնք կանգնած են պետական կառավարիչների և ընդհանրապես կառավարման համակարգերի առջև: Ձեր մուտքով պետական կառավարման համակարգ

«Դա իշխանությունների ոճն է, ահաբեկչությունն ավելի շատ իրենք են կատարել». քաղաքագետ

Կանանց նկատմամբ բռնությունը քաղաքական հայտարարություններում տեղ չեն գտնում

«Ասել են՝ ավելի լավ է նոր բերդ սարքենք, կան կոյուղատարը նորոգենք»

«Գարշահոտը լցվում է տները, դուրս գալ հնարավոր չէ, էլ չասած, թե ինչ է կատարվում շոգ եղանակին: Եղածը մի խողովակ է, չեն տեղադրում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ գտնվող շենքի բնակիչ Գոհար Մանուկյանը: ՔԿՀ-ի վնասված կոյուղատարի հարցը մոտ վեց տարի է՝ չի լուծվում: Խնդիրն օրերս Երեւանի ավագանու նիստում ծեծկռտուքի պատճառ դարձավ, երբ «Երկիր

Կասեցվել է երեք արտադրամասի գործունեություն, երկուսինը՝ վերականգնվել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական գործողություններ է իրականացրել, Երևան Խուդյակով Հ165/4 հասցեում գործող Ա/Ձ Դավիթ Եփրեմյանին, Կոտայքի մարզի Գառնի համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մանուկյանին և «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասերում: Պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը և

«Ֆրանսիայում կառավարության նիստերը դռնփակ են, բայց նիստին անմիջապես հաջորդում է մամուլի ասուլիս». Ալեն Գույըմոլ

Ըստ ֆրանսիացի լրագրողի՝ անվճար տեղեկատվություն ստանալուն սովոր լսարանին դժվար է համոզել՝ եթե ուզում են որակյալ տեղեկություն ստանալ, ստիպված են վճարել:

Մեկնարկում է «Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը». Խնկո Ապոր անվան գրադարանը կհյուրընկալի «Հեքիաթի դեսպաններին»

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը` ս. թ. փետրվարի 17-21-ը «IBBY Հայաստանի» և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ կազմակերպում է «Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը», որին կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրքին առնչվող կազմակերպություններ: Տոնավաճառի համաժամանակյա միջոցառումների ծրագիրը կիրականացվի գրադարանի ճեմասրահում, դահլիճում և սրահներում: Տոնավաճառի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ս. թ.

Վիճակագրության մեջ առկա բացերը միգրանտ և տարհանված երեխաներին կանգնեցնում են վտանգի առջև՝ անհասանելի դարձնելով հիմնական ծառայությունները

2016թ.-ին ստիպողաբար տարհանվել է ավելի քան 28 միլիոն երեխա, սակայն նրանց իրական թիվը շատ ավելին է Նյու Յորք, 15-ը փետրվարի, 2018թ. – Փախստականների, ապաստարան փնտրողների, միգրանտների և ժամանակավոր տարհանված բնակչության վերաբերյալ հավաքագրված վիճակագրության մեջ առկա բացերը վտանգի տակ են դնում տեղաշարժման մեջ գտնվող միլիոնավոր երեխաների կյանքը: Այս մասին այսօր զգուշացնում են ՄԱԿ-ի գործակալություններն ու գործընկերները՝

Գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բժշկական կենտրոնի բուժքույրերի սենյակից կատարված գողության հանգամանքները: 2017թ. նոյեմբերի 14-ին երկու քաղաքացուց հաղորդումներ են ստացվել առ այն, որ նոյեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ից 13:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով Երևանի բժշկական կենտրոններից մեկի բուժքույրերի

Նախագահը բարձր է գնահատել Աֆղանստանի պատերազմի վետերանների մասնակցությունն Արցախյան ազատամարտում

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է Արցախի Աֆղանստանի պատերազմի վետերանների միության մի խումբ անդամների՝ կազմակերպության ղեկավար Եսայ Բալայանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահը բարձր է գնահատել Աֆղանստանի պատերազմի վետերանների մասնակցությունն Արցախյան ազատամարտում՝ կարեւորելով նրանց ներդրումը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում:                                            ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ծանր ու ողբերգական դեպք. Դավթաշենի կամրջից ցած են նետվել մայր ու դուստր. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ կնոջ և աղջկա դիեր կան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են երկու կանացի դի։ Ըստ նախնական տեղեկությունների` վերջիններս ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից

Մաեստրոն ցավում է, որ հայերենին չի տիրապետում

Փետրվարի 13-17-ը Երեւանում հնարավորւթյուն կունենանք վայելելու մեծանուն լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու սիմֆոնիկ եւ կամերային ստեղծագործությունները: Աշխարհի տարբեր երկրներում անցկացվող նրա ծննդյան 85-ամյակի միջոցառումները մեկնարկում են Հայաստանից: Պ. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցում, որտեղ նաեւ ծառ տնկվեց, հայկական արմատներ ունեցող հանրահայտ երաժիշտը նշեց, որ իր համար կարեւոր է հենց Հայաստանում նման փառատոն ունենալը: Պենդերեցկին

Խնդիրը լուծվում է. «Նուբարաշեն» ՔՀԿ-ի կոյուղագիծը կառուցված է

Դեռ պետք է հարակից աշխատանքներն իրականացվեն, որպեսզի այն միացվի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ցանցին

Ծնողական խորհուրդը «հերյուրանք» է գնահատում մեկ այլ ծնողի բողոքը

«Առավոտ» – ի հարգելի խմբագրություն 2018 թվականի փետրվարի 10-ին ձեր կայքում հրապարակվել է Զարինե Գրիգորյանի հեղինակած «Ուսուցչի վերաբերմունքի պատճառով երեխաս այլևս դպրոց գնալ չի ուզում. Քաջարանի թիվ 1-ին միջնակարգ դպրոցի ծնող» վերտառությամբ հոդվածը: Սույն հոդվածում տեղ են գտել բազմաթիվ հերյուրանքներ: Ակնհայտ է, որ նյութի հիմքում ընկած է չստուգված տեղեկատվություն, որը որևէ աղերս չունի իրականության հետ:

«Նրանք ունակ չեն խոսքով հարց լուծել». Երեւանի նախկին քաղաքապետը՝ ավագանու անդամների ծեծկռտուքի մասին

Վահագն Խաչատրյանն ավագանու բոլոր անդամներին կոչ է անում ուսումնասիրել, թե ինչ է նշանակում ժողովրդավարություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031