Օրվա լրահոսը
Ռիտա Սարգսյան. «Համերգի ձեւաչափը լավագույն դեղատոմսն է երեխաներին բուժելու համար»
Փետրվարի 15-ին՝ Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, Ազգային օպերային թատրոնում կայացավ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հերթական համերգը, որի ընթացքում առողջական խնդիրներ ունեցող եւ դրանք հաղթահարող երեխաները հանդես եկան իրենց սիրելի արտիստների հետ: Երեխաները զուգերգեր կատարեցին Արթուր Գրիգորյանի, Հայկոյի, Արամեի, Սոնա Ռուբենյանի, Սիլվա Հակոբյանի, Ռազմիկ Ամյանի եւ այլոց հետ: Համերգում ներգրավված էին նաեւ «Կռունկ» պարային
«Մենք միջազգային հանրության մի մասն ենք կազմում, դրա համար պետք է նշել և՛ազգային տոնը և՛ Վալենտինի տոնը». Անի Զախարյան. (Տեսանյութ)
«Գեղեցիկի պահպանման մեթոդը ըստ իս գեղեցիկը ներսումդ կրելն է, եթե դա չկա` գեղեցիկը նկատել չես կարողանա», -սիրո տոնին նվիրված «Սիրո մեղեդի» խորագրով դասական համերգային երեկոյի ընթացքում ասաց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, որը երեկոյին ասմունքեց Թումանյանի, ինչպես նաև ժամանակակից գրող Աննե Մարիի ստեղծագործություններից: Թատերական ինստիտուտն ավարտած, երկրորդ մասնագիտությամբ դերասանուհի Անի Զախարյանը համերգին մասնակցելու հրավերը
Ռոնալդուն պատրաստ է «Ռեալից» տեղափոխվել «Արսենալ» կամ լոնդոնյան այլ ակումբ
Պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալը նրա համար նոր ակումբ է որոնում՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսից թույլտվություն ստանալուց հետո: Ռոնալդուի գլխավոր պահանջներից մեկը առնվազն Մեսսիին եւ Նեյմարին հավասար աշխատավարձն է՝ տարեկան մոտ 50 մլն եվրո: Ֆուտբոլային աստղը Անգլիայի մայրաքաղաք տեղափոխվել ցանկանում է նաեւ այն նրա համար, որպեսզի իր որդուն Լոնդոնում լավ կրթության տա: Անգլիական ակումբներից նշվում են «Արսենալը»,
«Պապլավոկում», «Կազիրյոկում» ու «Սկվազնիչոկում» ձեւավորվեցին դեպի անկախություն տանող գաղափարները
Ղարաբաղյան շարժման ժամանակ ցուցապաստառներն իրենց վրա վերցրին ազատ մամուլի գործառույթը:
««Երեւանը եւ Զանգեզուրը վերադարձնելու» Ալիեւի հայտարարությանը պետք է լուրջ վերաբերվել». Դավիթ Շահնազարյան
ԱԱԾ նախկին ղեկավարը կոչ է անում՝ «չհայտնվել Ալիեւի լարած ծուղակում»
«Երկխոսությունը երկխոսության համար կլինի ժամավաճառություն». Արմեն Մարտիրոսյան
Արմեն Մարտիրոսյանը՝ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուի հայտարարության մասին
Կատյա Գալստյանն ու մարզիչը գոհ են Փհենչհանում արձանագրված արդյունքից
Լրագրող Խաչիկ Չախոյանը Փհենչահանում մրցման ավարտից հետո զրուցել է Կատյա Գալստյանի եւ հավաքականի մարզիչ Արթուր Միքայելյանի հետ: «Շատ լավ գիտակցում էի, որ ուժեղ մրցակցություն է լինելու եւ շատ դժվար: Բայց ես իմ առաջադրանքն ունեի: Բնական է, որ 72-րդ տեղը ոչ-ոքի չի ուրախացնի: Բայց ես հաղթել եմ մի շարք ուժեղ մրցակիցների, բացի այդ, մի շարք ուժեղ
««Ելք» խմբակցության ղեկավարը երիտասարդ է ու երեւի շատ չի խորացել իր հայտարարության մեջ». Դանիել Իոաննիսյան
«Եթե որեւէ մեկը չի ընդունում՝ «Երկիր Ծիրանին» նման ակցիա իրականացնելու իրավունք ուներ, ապա այդ մեկը չի կիսում Սահմանադրական հիմունքները». Իոաննիսյան
Ավտովթար Գյումրու «Բասեն» սուպերմարկետի մոտ․ հեռացնում են տուժածներից մեկի փայծաղը
Քիչ առաջ Գյումրու Շիրակացի փողոցի վրա գտնվող «Բասեն» սուպերմարկետի մոտ միմյանց են բախվել «Մերսեդես» և «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում երեք հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին մեզ տեղեկացրեց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: «Վազ 21099» մակնիշի մեքենայում գտնվող տղան ու աղջիկը՝ 34-ամյա Է. Դ.-ն-ն
«Արխիվից կարող են հանել, որ 2002 կամ 2001 թվին ես բարեւել եմ Սերժ Սարգսյանին, հետո՞ ինչ». Փաշինյան
Հարցին՝ բա հիմա՞ ինչու չեք բարեւում՝ նա պատասխանեց՝ «Չեմ հանդիպում»: Երբ ասացինք՝ կանչում է՝ չեք գնում՝ Փաշինյանը պատասխանեց. «Ինքը չի կարող ինձ կանչել»:
Մարտից կսկսվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 միջպետական մայրուղու շինարարության 2-րդ փուլը. (Տեսանյութ)
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ- 6 միջպետական ճանապարհի շինարարության առաջին փուլն արդեն իսկ ավարտված է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային եւ Ասիական բանկերի կողմից: 90 կմ հիմնական երկարությամբ տարանցիկ մայրուղու շինարարական աշխատանքների ընթացքը եւ որակը վերահսկում է տրանսպորտի եւ կապի նախարարությունը: Թեեւ աշխատանքները վերջնականապես չեն ավարտվել, սակայն ճանապարհից օգտվող վարորդները դժգոհում են, ասելով թե ճանապարհն անորակ է:
Փհենչհանում 72-ը հայկական թիվ է
Ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանն այսօր կանանց 10 կմ ազատ ոճ մրցաձեւում 30:25.1 արդյունքով մեկնարկի ելած 90 մասնակիցների մեջ եզրագիծը հատել է 72-րդը: Հատկանշական է, որ երկու օր առաջ Կատյայի թիմակից Միքայել Միքայելյանը դասական սպրինտ ոճում 3:37.40 արդյունքով զբաղեցրել էր նույն տեղը՝ 79 մասնակցի մեջ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի
Հարուցվել է քրեական գործ՝ Գ.Հարությունյանի և նրա դստեր մահվան դեպքի առթիվ (Լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1981թ. ծնված Գ.Հարությունյանի և նրա դստեր մահվան դեպքի առթիվ։ 2018 թվականի փետրվարի 15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում, հայտնաբերվել է երկու դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Երևան
2017-ի ընթացքում Քննչական կոմիտեում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 566 քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2017 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի և արդյունքների վիճակագրական տվյալները: Այսպես՝ 2017 թվականին նկատվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերի աճ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ 2017 թվականի ընթացքում քննվել
«Քթի վիրահատությունը հարկային դաշտ մտցնել ուզող ուժը դրա ծանր հետեւանքները կզգա». Փաշինյանը՝ կառավարությանը. (Տեսանյութ)
Խոսրով Հարությունյանն ասել էր, որ եթե քաղաքացին 10 մլդ-ի ծախս ունի, մենք իրեն 6 մլրդ ենք տալիս, մեկ է, դա իրեն պետք չի: Փաշինյանն արձագանքեց. «էլի վերադարձանք կարտոֆիլի կոնցեպցիային»: Խոսրով Հարությունյան արձագանքեց, թե էլի իրեն սխալ հասկացան:
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Քուվեյթի իշխանություններին և ժողովրդին՝ հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար
Նախագահն ընդունել է Քուվեյթի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերով պետնախարարին
«Իրենց պետք է, որ նիստերը կայանան, գործն արագ ավարտեն». Իշխան Բարսեղյանի փաստաբան
Վարդուհի Էլբակյանը դժգոհ է դատաքննությունից
Կարեն Կարապետյանը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու «Գազպրոմի» հիմնադրման 25-ամյակին
Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 16-17-ին աշխատանքային այցով գտնվելու է Մոսկվայում: Կառավարության ղեկավարը նախատեսում է հանդիպումներ ունենալ մի շարք հայ և ռուս գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկվելու են ընթացիկ եւ հեռանկարային ծրագրեր: Այցի ընթացքում ՀՀ վարչապետը նաեւ ներկա կգտնվի «Գազպրոմ» ընկերության հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը: ՀՀ կառավարություն
Ստրկական պայմաններով թափուր աշխատատեղեր Գյումրիում
Գյումրու կենտրոնական հատվածներից դեպի Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ բնակիչների արտահոսքը շարունակվում է․ չկա մի օր, որ մի քանի միկրոավտոբուսներ չշարժվեն թատրոնի դիմացից կամ Շառլ Ազնավուրի հրապարակից։ Չկա նաև ռուսական այնպիսի քաղաք, որտեղ Գյումրիից մեկնող միկրոավտոբուս չլինի։ Տեղական ԶԼՄ-ների հայտարարություններով, երբեմն, այնպիսի տեղանքների անվանումներ են հնչում, որոնց մասին շարքային քաղաքացիները միգուցե և առաջին անգամն են լսում։
Ինչո՞ւ են ԱՄՆ-ում մոռացել Իսրայելին
ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը`ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցի մասին
«Մարդկանց դրել եք տուպիկի առաջ, խեղդելով ուզում եք հարկել». «Ելքի» նախագծի քննարկումը՝ ԱԺ-ում
Սերգեյ Բագրատյանն ասաց՝ «Սխալ ուղղությամբ եք գնում, սպառողին երբ հարկում ենք, ազգաբնակչության 70 տոկոսի խնդիր կա, դուք դնում եք էն 30 տոկոսին անվնաս պահելու խնդիրը: Մարդը, որը պիտի գնի 6 կիլո կարագ, գնելու է 4 կիլո ու թերսնում է ունենալու: Պետության զարգացումը 70 տոկոս աղքատ բնակչության հաշվին պիտի չանեք: Երկու ճանապարհ ունեք՝ կամ գները չեք բարձրացնում, կամ գների հետ միասին աշխատավարձերը, թոշակները բարձրացնում եք, երրորդ ճանապարհը չունեք, ո՞րն եք ընտրում»:
Արմեն Սարգսյանը խախտել է Սահմանադրությունն ու «Քաղաքացիության մասին» օրենքը. sut.am
Ինչպես հայտնել էինք, Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածուի հավակնորդ Արմեն Սարգսյանը եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Նա կնոջ՝ Նունե Սարգսյանի և որդիներ՝ Վարդան և Հայկ Սարգսյանների հետ գրանցված է եղել Լոնդոնի Վեսթմինսթեր թաղամասում: Սա հաստատել է նաև ինքը Սարգսյանը՝ նշելով, որ բրիտանական քաղաքացիություն իրեն անհրաժեշտ էր գործնական ճանապարհորդությունների համար։ Մեզ հետ զրույցում, Արմեն Սարգսյանի գրասենյակի մամուլի
Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանը վատառողջ է
Նա խնդրել է դատական նիստերը հետաձգել մինչեւ իր բուժման կուրսի ավարտը
«Գոնե մեկ տեսագրություն կա՞, թե ինչպես ենք մենք վիրավորվել». Արմեն Լամբարյանը՝ դատախազներին
Մեղադրող-դատախազները հարցին չարձագանքեցին, փոխարենը դատավորն ասաց՝ «դրա ժամանակն էլ կգա»
Փոփոխվեց առողջական խնդիր ունեցող եւս մեկ զորակոչիկի պիտանիության մասին որոշումը
Զորակոչիկ Մ. Հ.-ն «Կեռատոկոնուս» ախտորոշմամբ 2017 թ․-ի հունվարի 26-ին ստացել է տարկետում 5 ամիս ժամանակով՝ բուժման նպատակով, որն այդ ամիսների ընթացքում չի իրականացվել: Առանց որեւէ բուժում ստանալու, ինչպես նաեւ տեսողության սրացման վատացմամբ՝ հաջորդ զորակոչին՝ 2017 թ. հունիսի 14-ին, զորակոչիկը Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը՝ սահմանափակումով, որի հետ համաձայն չի եղել: Զորակոչիկի
Փաշինյանը փորձագետերի հետ վարժություն է արել ու պարզել, թե իրականում որքան են թանկացել պարենային ապրանքները
Ըստ «Ելքի» եզրակացության` 21,9 տոկոս աճ կա: Սա այն գնաճն է, որ ՀՀ քաղաքացին ամեն օր խանութում զգում է՝ իր գնումները կատարելիս: Փաշինյանի խոսքով՝ «Ռենջ Ռովերի որեւէ պահեստամաս չեմ կարող բացառել, որ 90 տոկոսով էժանանա, եթե այս էժանացումը դնենք այս վարժության մեջ, կպարզվի, որ գնաճը 2.6 տոկոս է: Մեր բնակչության 90 տոկոսը գնում է կարագ, խառը կանաչի, չի գնում Ռենջ Ռովերի պահեստամասեր»:
Հայաստանը ստիպված կլինի ավելի թանկ գնով զենք ձեռք բերել
ՄԱՀՀ-Ի փորձագետ Արմեն Վարդանյանը` ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին – Համաձայն ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի օրերս հրապարակած «Համաշխարհային սպառնալիքների գնահատական» հաշվետվության, չի բացառվում, որ 2018-ին արցախյան հակամարտության գոտում նոր ռազմական գործողություններ ծավալվեն: Որ ռազմական գործողությունները ցանկացած պահի կարող են վերսկսվել`գաղտնիք կամ անակնկալ չէ եւ ոչ մեկի համար: Բայց ԱՄՆ-ի կողմից այս փաստի ամրագրում-հրապարակումն ինչպե՞ս եք գնահատում, ինչ
Հայկական գինեգործական արտադրանքը նվաճում է միջազգային հարթակներ
Թեպետ 2018 թվականը նոր է մեկնարկել, սակայն գինեգործության ոլորտում նոր հաջողություններ արդեն գրանցվել են: Մասնավորապես, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 14 գինեգործական ընկերություններ փետրվարի 5-ից 9-ը մասնակցել են Մոսկվայում անցկացվող «ՊրոդԷքսպո» 25-րդ հոբելյանական ցուցահանդեսին: Տարածաշրջանի խոշորագույն ամենամյա միջազգային ցուցահանդեսում հայկական ընկերությունները միասնական տաղավարով իրենց արտադրանքն են ներկայացրել երկրորդ անգամ: «Հանդիպեցինք Գերմանիայի, Կանադայի, Հունգարիայի ներկայացուցիչների
«Ֆանտաստիկ հնարավորություն ունեք մասնակցելու մեր երկրի կառավարման գործընթացում». Վարչապետը հանդիպել է YES Armenia ծրագրի մասնակիցներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է YES Armenia ծրագրի երիտասարդ փորձագետներին, ովքեր ներգրավված են պետական նախարարությունների և այլ պետական գերատեսչությունների տարբեր նախագծերում: Ողջունելով երիտասարդներին կառավարությունում՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետական կառավարման համակարգում աշխատելը հետաքրքիր փորձ է: «Աշխարհն այսօր ունի լուրջ խնդիրներ, որոնք կանգնած են պետական կառավարիչների և ընդհանրապես կառավարման համակարգերի առջև: Ձեր մուտքով պետական կառավարման համակարգ

















































