Օրվա լրահոսը

ՊՆ-ն ու ԱՆ-ն չեն բացահայտում Ալբերտ Դալլաքյանի վիրահատությունը ստանձնած հայ բժիշկների անունները

«Բժիշկներն ինձ ասել են, որ այդ վիրահատությունն իրենք չեն անում»,-ասում է Ալբերտի մայրը

Լավագույն լեռնադահուկորդները պայքարում են Հայաստանի առաջնությունում

Ծաղկաձորում այսօր մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը: Հատուկ եւ հսկա ոլորավայրէջքում, ընդհանուր առմամբ պայքարում է 45 մարզիկ: Առաջնությանը մասնակցում է նաեւ Աշոտ Կարապետյանը: Նրա համար այս մեկնարկը Փհենչհանում կայանալիք 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստության փուլ է: Միաժամանակ անցկացվում է նաեւ պարալեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում է հաշմանդամություն ունեցող 10 մարզիկ:

«Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին ինչպես մասնավոր հատվածի խթանման, այնպես էլ ընդհանուր ներդրումների մասով». Վասիլիս Մարագոս

Հանդիպում Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակության հետ

Դավիթ Սաֆարյան. «Ըմբշամարտիկի կարիերաս ավարտելու մասին երբեք չեմ մտածել, դրա համար ուզում եմ մեծ գորգ վերադառնալ»

2013 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ, ազատ ոճի ըմբշամարտի 2013 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մտադիր է վերադառնալ մեծ ըմբշամարտ: Նա Ռիոյի օլիմպիական խաղերից հետ շուրջ երկու տարի հանդես չի գալիս մրցաշարերում, սակայն մտադիր է վերադառնալ մեծ սպորտ: «Ռիո դե Ժանեյրոյից հետո շատ մեծ հոգնածություն էի զգում: Պրոֆեսիոնալ մակարդակում մարզիկի կյանքը հեշտ չէ՝ մշտական

Երկու երիտասարդի մեղադրանք է առաջադրվել՝ բնակարանային գողությունների համար

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակիչների՝ նշված վարչական շրջանի տարածքում կատարված մի շարք բնակարանային գողությունների, գողության փորձերի և կողոպուտի համար: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. հունվարի 26-ին ահազանգ էր ստացվել՝ Երևան քաղաքի Լեփսիուսի 4-րդ շենքի բնակարաններից

Կառավարության ղեկավարը ուշադրություն է հրավիրել ընդերքօգտագործողների կարգապահության խնդրի կարևորության վրա

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է, որ երկրի էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով նախարարությունը 2017 թ. իր առջև հետևյալ խնդիրներն է դրել՝ առաջիկա տարիներին սեփական այլընտրանքային վերականգնվող էներգետիկ աղբյուրներից

«Չի կարելի այս համընդհանուր սովի ու աղքատության պայմաններում նման շռայլություն թույլ տալ». Գեւորգ Պետրոսյան

Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ չի ընդունում, երբ նման ճոխ ծախսեր են անում. «Հասարակությունը, որի մեծամասնությունն այսօր սոված է, ¼-րդը աղքատ է, նա տեսնում է այդ ամեն ինչը եւ դա չի կարող հարգանք ստեղծել պետական հիմնարկների նկատմամբ»:

Շունը հաչում է, իսկ քարավանն առաջ է գնում. Պուտինի պատասխանը «կրեմլյան ցուցակին» (Տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ Ֆինանսների նախարարության ներկայացրած «կրեմլյան ցուցակը», որի մեջ ներգրավված անձանց նկատմամբ, ամենայն հավանականությամբ, պետք է պատժամիջոցներ սահմանվեն: Պուտինը նշել է, որ նման ցուցակներն իմաստ չունեն և բարդացնում են առանց այն էլ դժվար վիճակում գտնվող ռուս-ամերիկյան հարաբերությունները և վնաս է հասցնում ընդհանուր առմամբ միջազգային հարաբերություններին: «Մենք բոլորս ավելի լավ է

«Անհերքելի է, որ Աննա Միսակյանը կապ ուներ Մաջնունյանի սպանության հետ, բայց ո՞ւմ էր նա թաքցնում». փաստաբան

«Հանգուցյալի հետեւից խոսում են կամ լավը, կամ ոչինչ, բայց եթե անգամ ընդունենք Աննա Միսակյանի ասածը, թե Մուշեղը սպառնացել է իր եւ Աննայի սեռական կապի մասին ասել վերջինիս մորը, ապա Աննա Միսակյանն այնքան է կարեւորել իր կույս լինելու հանգամանքը, որ լռել է եւ թույլ տվել, որ առանձնակի դաժանությամբ մարդ սպանվի, մինչդեռ հնարավորություն ուներ հանցագործությունը կանխելու»,-ասաց Մարինե Ֆարմանյանը:

Հայաստանում ծխում է տղամարդկանց կեսից ավելին` 51.5%-ը, կանանց՝ 1.8%-ը. ամեն տարի ախտորոշվում է շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացությունների 1300-1500 նոր դեպք

Վիճակագրական տվյալները փաստում են, որ տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղով հիվանդացությունը և մահացությունը 5-6 անգամ բարձր է, քան կանանց։ Դա կարող է պայմանավորված լինել տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման բարձր տարածվածությամբ:

Ռիչարդ Միլսը ԱԺ բարեկամական խմբի անդամներին է ներկայացրել ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը

Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը:

Թուրք բժիշկների միության 8 անդամներ ձերբակալվել են Աֆրինի գործողությունները քննադատելու պատճառով

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայցի հիման վրա հետաքննություն է սկսել Թուրք բժիշկների միության (TTB) դեմ։ Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հետաքննության շրջանակներում պահանջ է ներկայացվել դադարեցնել միության կենտրոնական խորհրդի գործունեությունը, որի անդամները հանդես էին եկել թուրքական զինուժի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունների դեմ։ Միության 11 անդամները մեղադրվել են «հանրության շրջանում թշնամանք

Սերժ Սարգսյան. «Կարծում եմ, որ արդեն հասունացել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու և արդիականացնելու ժամանակը»

Մեր արտաքին քաղաքականության առանցքում, բնական է, որ պետք է լինեն Հայաստանի Հանրապետության ազգային շահերը, և Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային օրակարգի օրախնդիր հարցերին դրական ազդեցություն կունենա մեր տեսակետները առաջ մղելու գործում»,- նշել է Հանրապետության Նախագահը:

«Եթե Արա Զոհրաբյանի արտոնագիրը դադարեցվի, փաստաբանությունը կազատվի մեծ ախոյանից». Տիգրան Աթանեսյան

Փաստաբանները Արա Զոհրաբյանի դիպլոմի գործով նիստը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին

Թբիլիսիի մետրոպոլիտենում տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան

Այսօր առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան։ Վրաստանում ՀՀ դեսպանություն

Լևոն Ջուլֆալակյան. Դժգոհ եմ ըմբիշների պատրաստվածությունից

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԸՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ամփոփել է Հայաստանի առաջնությունը:  -Պարոն Ջուլֆալակյան, խնդրում եմ խոսեք Հայաստանի առաջնությունից՝ անդրադառնալով հանդիսատեսի և ըմբիշների պահվածքին:  -Դուք էլ ձեր աչքով տեսաք ամբողջը: Ես դժգոհ եմ հանդիսատեսի պահվածքից: Տպավորություն էր, որ մենք ուրիշ երկրում էինք մասնակցում առաջնության և գոտեմարտում էինք իրենց ըմբիշների

Մեղադրանք է առաջադրվել՝ հարսանյաց հանդեսից հետո 25-ամյա երիտասարդի սպանության համար. Քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է հարսանյաց հանդեսից հետո 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 21-ամյա երիտասարդի: 2017 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 01:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ կրծքավանդակի առաջային պատի կտրած-ծակած վերք մարմնական վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղիները

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին: Կարևորելով երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետևողական զարգացումը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է չինաստանցի ներդրողների հետ փոխգործակցության ակտիվացմամբ ու ընդլայնմամբ, և երկրում ստեղծված համապատասխան ռեժիմներն ու միջավայրը բարենպաստ են Հայաստանում ներդրումային նոր ծրագրերի իրականացման համար: «Վստահ եմ, որ

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Երևան Լուսինյանց 2/2 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Էմմա Սիմոնյանին պատկանող հացի արտադրամասում խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները: Բացի այդ՝ փաթեթավորված արտադրանքը (լավաշ) չի ունեցել համապատասխանության հայտարարագիր: Ա/Ձ Էմմա Սիմոնյանի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար տրվել է ժամկետ: ՀՀ ԳՆ սննդամթերքի

Անահիտ Բախշյան. «Ինչո՞ւ, ի՞նչ գործողության հիման վրա դեկտեմբերին ազատեցին Դիանա Մուրադյանին և ինչո՞ւ կրկին ընդունեցին»

Դեկտեմբերի կեսերին նամակ եմ ստացել Երևանի Նոր Նորքի թ.120 մանկապարտեզի մի ծնողից, ով 5 էջում շարադրել էր մանկապարտեզի գործող տնօրեն Դիանա Մուրադյանի, իր կարծիքով, անօրինական գործողությունների մասին: Երբ սկսեցի հետաքրքրվել այդ տնօրենով, տառացիորեն 2 օր հետո պարզվեց, որ նա աշխատանքից ազատվել է ու այնտեղ նշանակվել է տնօրենի պաշտոնակատար: Բնականաբար այդ ծնողի ինձ հասցեագրված նյութերն արդեն

Ադրբեջանական բանտերում ողջ հայ ռազմագերիներ կան. Ռոման Բալայան

ՀՀ վետերանների միության փոխնախագահ, Արցախի մասնաճյուղի նախագահ Ռոման Բալայանի տեղեկացմամբ` Ադրբեջանը հրաժարվում է նրան հանձնել Հայաստանին:

Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով 13 մարդ է վնասվել. aliq.ge

aliq.ge. Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով 13 մարդ է վնասվել: Նրանք տեղափոխվել են 4 տարբեր բուժհաստատություններ: Հիվանդանոցներից մեկում է գտնվում Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն: Նախարարը արդեն հանդիպել է 4 տուժածներին: «Ի ուրախություն մեզ` նրանց վիճակը ծանր չէ: Տուժածները որոշ ժամանակ կմնան բժիշկների հսկողության տակ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է նախարարը:

Տարոն Մարգարյան. «Աջափնյակի բնակիչը պետք է վստահ լինի, որ, մտնելով վարչական շրջանի աշխատակազմ, կարող է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը նախ ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, այնուհետ նաև 2018թ. նախատեսված ծրագրերը: Խոսելով նախորդ տարի կատարած աշխատանքների մասին՝ Արտավազդ Սարգսյանը նշել է, որ 2017թ. ընթացքում ամբողջությամբ ավարտվել են համայնքային ենթակայության մշակութային օջախների հիմնանորոգման աշխատանքները, ինչի

Կենսաթոշակների վճարման գործընթացը` փետրվարի 5-ից

2018թ. փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի փետրվարի 5-ից: Սոցիալական ապահովության պետական ծառայություն

Գյուղատնտեսության նախարարը հանդիպել է ջերմոցատերերի հետ

Նախարարությունը նոր ծրագիր է մշակում ընտանեկան բիզնեսի համար  ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է մի շարք խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը: Հանդիպման նպատակն էր ջերմոցատերերի հետ քննարկել ոլորտում առկա իրավիճակը, ընթացիկ հարցերի լուծման ուղիները և նախանշել զարգացման հեռանկարները: «Հանրապետությունում նոր խոշոր ջերմատներ են կառուցվում,

Ռադիկ Մարտիրոսյանը` Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին. «Ես ոչինչ չգիտեմ, ինքը կասի ամեն ինչ»

Հանդիպումը ոչ թե ԳԱԱ ղեկավարության հետ է, այլ ակադեմիայի

Փետրվար ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1…+30C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -5…-70C, առանձին օրեր ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում` մինչև +14…+170C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -14…-160C, առավելագույնը` +9…+110C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում

«Նոր տարին Երևանում 2018» ծրագրի շրջանակում երևանյան սահադաշտերը շուրջ 42000 այցելու են ունեցել

«Նոր տարին Երևանում 2018» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էր բազմատեսակ ու բազմաժանր միջոցառումների շարք: Ըստ այդմ, ակտիվ ժամանցի ու մասնավորապես գեղասահքի սիրահարների համար ամենօրյա ժամանակացույցով գործել են նաև երևանյան սահադաշտերը: Վերոնշյալ՝ «Նոր տարին Երևանում 2018» ծրագրի օրերին Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի, Կարապի լճի, «Երազ» այգու և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտերն ունեցել են

Պեսկովը պատասխանել է ԱՄՆ «կրեմլյան զեկույցին»

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ ֆինանսների նախարարության «կրեմլյան ցուցակը»՝ նշելով, որ դա փորձ է ազդելու Ռուսաստանի նախագահական ընտրությունների վրա, սակայն այն որևէ ազդեցություն չի ունենա, գրում է ՏԱՍՍ-ը: «Մենք իսկապես կարծում ենք, որ դա ուղղակի և ակնհայտ փորձ է՝ ինչ-որ գործողություններ այնպես հարմարեցնել ընտրություններին, որ դրանց վրա ազդեցություն լինի,- ասել է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031