Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հիշեցրեց՝ 2008-ին, երբ ընտրվեց ՀՀ նախագահ, ՀՀ-ին սպառնում էին պատժամիջոցներով, հիմա խոսում են ձեռքբերումների մասին

«Այո, Թուրքիան հզոր պետություն է, հսկայական ներուժ ունի, և ՀՀ ներուժը չի կարելի համեմատել Թուրքիայի հետ, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան պետք է ուժի դիրքերից խոսի: Եթե այդպես լինի, շատ ավելի հզոր երկրներ կան, որ նրա հետ պետք է խոսեն ուժի դիրքերից»:

Հայաստանի մրցակիցներն են Ջիբրալթարը, Լիխտենշտեյնը եւ Մակեդոնիան

Այսօր Լոզանում կայացել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Բոլոր 55 հավաքականներն ըստ 2018 թ. աշխարհի առաջնության եվրոպական որակավորման ավարտին ունեցած վարկանիշի բաժանվել են չորս լիգաների, յուրաքանչյուրում՝ չորսական թիմ: Հայաստանն ընդգրկվել է վերջին՝ «D» լիգայի 4-րդ խումբ, որտեղ նրա մրցակիցներն են Ջիբրալթարը, Լիխտենշտեյնը եւ Մակեդոնիան: Առաջին տուրը կկայանա 2018 թվականի սեպտեմբերի 6-ից 8-ին: Աշոտ

Տավուշի և Արարատի մարզերի փաստաբանները նույնպես պահանջում են ՀՀ դատական օրենսգրքի նախագծից հանել փաստաբաններին տուգանելու իրավակարգավորումը

Որպես նախազգուշական քայլ, մենք նույնպես մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու՝ այդ օրը հրաժարվելով Տավուշի և Արարատի մարզերում պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

Ռուբեն Բաբայան. «Զորի Բալայանը Մոսկվայից եկավ եւ ասաց, ցրվեք»

Անկախության ընկալումը, որպես իմ ճակատագիրը իմ հայրենիքի հետ չբաժանող երեւույթ, չունենք:

Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում. «Վերջին տարիներին, ցավոք, մենք այս կառույցում ականատես եղանք աննախադեպ արժեքային ճգնաժամի»

Եվրոպայի խորհրդի մեծ ընտանիքին նետվեց թերևս ամենամեծ մարտահրավերը՝ իր ստեղծումից ի վեր, երբ բացահայտվեցին Վեհաժողովում պատգամավորների կաշառման, դրանց արդյունքում անարդար քվեարկությունների դեպքեր:

Արմեն Աշոտյան. Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից ակնկալվում է առավել ակտիվ ներգրավվածություն հակամարտության կարգավորման գործընթացում

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Ադակտուսոնն իր այցի շրջանակում այցելելու է նաեւ Արցախ: 

Կարինե Խոդիկյան. «Ժողովուրդը տեր չկանգնեց Անկախությանը»

Ում տրվեց ժողովրդական պոռթկումի ուժը գեներացնելու առաքելությունը, թողեցին կիսատ

Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայտարարվեցին ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահների ընտրության արդյունքները: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ընտրվեց փոխնախագահի պաշտոնում: Նա ստացավ 30 ձայն և ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուների եռյակում է: Տեղեկացնենք, որ այս պաշտոնի համար առաջադրվել էր 25 թեկնածություն, ընտրվեցին 15 փոխնախագահներ: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ստրասբուրգ

Առողջապահական ընկերությունների մասնավորեցումը չի կարող հանգեցնել գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխության. ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյան

Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրում ընդգրկված 47 ընկերություններից 12-ն առողջապահական ոլորտից են, որոնցից 11-ը գործել են ՀՀ առողջապահության նախարարության, իսկ 1-ը՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ: Տասնմեկ ընկերություններից 10-ի բաժնետոմսերը ևս հանձնվել են վարչության տնօրինմանը: Այսօր Պետական գույքի կառավարման վարչությունում խորհրդակցություն է հրավիրվել Մասնավորեցման ցանկում ընդգրկված առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու ընկերություններն ապապետականացման

«Գեղամն ասաց՝ մեկը ճըվճվին 20 հազար դոլար է պարտք». Սպանության գործով վկա

«Մենք ընկերություն չենք արել, այլ ախպերություն». Արամ Պետրոսյան

Հարուցվել է քրեական գործ երիտասարդ կնոջ մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ: 2017 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 00:15-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկի լոգասենյակում հունվարի 21-ի երեկոյան հայտնաբերվել է նույն տան բնակչուհի, 1992թ. ծնված Ս.Կարապետյանի դին: Արաբկիրի

Փայտանյութ` առանց համապատասխան փաստաթղթերի

Հունվարի 24-ին, ժամը 2.10-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները և ՀՀ ԲՆ ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ շրջագայության ժամանակ Գանձաքար գյուղի վերջնամասից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Նվեր Ս.-ին` իր վարած «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված գերաններով, և 1985 թ. ծնված Փաշիկ Ե.-ին: Ըստ Նվեր Ս.-ի բացատրության` փայտանյութը պատկանում է իրեն, և չունի

Ոստիկանները բացահայտեցին թիվ 57 երթուղու ավտոբուսի սրահում կատարված գողությունը

Հունվարի 23-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայի թիվ 7 հասցեի մոտից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արմեն Հ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ից 15.40-ն ընկած ժամանակահատվածում, վերջինս թիվ 57 երթուղու ավտոբուսի սրահում 1995 թ. ծնված

«Դուք անհնարինն եք ուզում բանակցային գործընթացում». Սերժ Սարգսյանը հորդորեց Ադրբեջանի պատվիրակին հանդարտ լինել. (Տեսանյութ)

Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը մեղադրանքներ հնչեցրեց Սերժ Սարգսյանի հասցեին

Ապօրինի հատել է ուռենիներ

Հունվարի 23-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի Մարմարիկ գյուղի մոտակայքում` գետի ափին, ոստիկանության մի ծառայող նկատել է 1983 թ. ծնված Մուշեղ Կ.-ին, որը բենզասղոցով փայտանյութ է կտրել և բեռնել «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան` չունենալով համապատասխան փաստաթղթեր: Մուշեղ Կ.-ն` իր ավտոմեքենայով` մոտ 0.7 խ/մ ուռենի տեսակի փայտանյութով բարձած, տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ խոստովանել է, որ

Պատահաբար կրակել է իր ոտքին

Հունվարի 23-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ձախ ծնկան հոդի հրազենային վնասում հեմոռոգիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1962 թ. ծնված Սամվել Վ.-ն և հայտնել է, որ վնասվածքը ստացել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի վարչական տարածքի դաշտերում որսի ժամանակ: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, նշված վայրում որսի

Սուրիական Գամիշլի քաղաքի Հիլալիէ թաղամասին վրայ թրքական սահմանէն 2 հրթիռ արձակուած է. «Գանձասար»

 «Գանձասար». Երեքշաբթի, 23 Յունուարի առաւօտուն, սուրիական Գամիշլի քաղաքի Հիլալիէ թաղամասին վրայ թրքական սահմանէն 2 հրթիռ արձակուած է։ Հրթիռներէն մէկը ինկած է բնակարանի մը վրայ, ուր արձանագրուած նիւթական վնասներուն կողքին երկու մանուկ վիրաւորուած է, անոնցմէ մէկը 2 տարեկան է, միւսը՝ 3։

Քննություն է տարվում՝ պարզելու դատապարտյալի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալի մահվան հանգամանքները: 2018թ. հունվարի 3-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ քրեակատարողական հիմնարկի հերթապահ բժշկական խմբի աշխատակիցները ժամը 23:30-ի սահմաններում այցելել

Լինելու են էական փոփոխություններ` առաջնագծում անվտանգության ապահովման առումով. Լևոն Մնացականյան

Մենք պետք է միշտ պատրաստ լինենք ցանկացած մարտական գործողության, մանավանդ որ գործ ունենք անկանխատեսելի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմանը` նախարարն ասաց, որ հակառակորդի կողմից դրանց միջոցով սադրանքների դիմելու առանձին դեպքեր հնարավոր են, սակայն ոչ

«Անհնար» տիեզերական երևույթ․ NASA-ի աստղադիտակը նկարահանել է սև խոռոչից զանգվածեղ մարմնի արտանետում

Գերզանգվածեղ սև խոռոչից անջատվել է զանգվածեղ օբյեկտ։ Ասում են, որ չկա անհնար բան, և ամեն բան մնում է անհայտ, մինչև որ այն չեն հայտնաբերում՝ փոխելով նախկինում առկա չափանիշները։ Սա խորհրդավոր դեպք է, հազվադեպ հանդիպող տիեզերական երևույթ. անհավանական մի օբյեկտ ինչ-որ կերպ կարողացել է դուրս գալ գերզանգվածեղ սև խոռոչից։ Առեղծվածային այս իրադարձությունը վերափոխեց մեր պատկերացումները սև

Հայաստանն Իրանի հետ կայուն հարաբերություններ ունի. Ս. Սարգսյանի հարցազրույցը ֆրանսիական L’Express-ին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած այցի շրջանակում հարցազրույց է տվել տեղի L’Express պարբերականին: -Հունվարի 23-ին Դուք առաջին անգամ հանդիպեցիք Էմանուել Մակրոնին: Ի՞նչ ակնկալիքներ ունեիք: -Ես հավատում եմ, որ նախագահ Մակրոնն իր երիտասարդության և դինամիզմի շնորհիվ մեծ հույս է ներշնչում երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: 25 տարի Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի Ֆրանսիայի հետ, որոնք շարունակվում

Խամենեին հրահանգել է երկրի զինված ուժերի կենտրոնական շտաբին մասնավորեցնել երկրի բանակի և հեղափոխության պահակազորին պատկանող տնտեսական կառույցները

Իրանի իսլամական հանրապետության նախագահ պրն Ռոհանին երկրի պետական հեռուստատեսության տված հարցազրույցում անդրադարձել է հաջորդ տարվա բյուջեի կազմելու սկզբունքներին, երկրի տարբեր նահանգներին հուզող հարցերին (երկրաշարժի հետևանքների վերացում, կենսոլորտի աղտոտում), մաքսանենգ ճանապարհներով կատարվող ներմուծումներին, ազգային դրամի արժեզրկման, սոցիալական ցանցերի հնարավորությունների սահմանափակման, դեկտեմբեր ամսվա ցույցերի պահանջներին և խաբված ավանդատուների խնդիրներին։ Նա հայտնել է, որ բյուջեի վերամշակված նախագիծը շուտով

Տանն եմ, լուրջ վնասվածքներ չունեմ. Մանվել Բադեյան. panorama.am

Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ երեկ Երևանի Խանջյան և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ թունելի սկզբնամասում ,տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց։ «Տանն եմ, լուրջ վնասվածքներ չունեմ»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա։ Հարցին՝ իր դիտարկմամբ՝ ո՞ւմն էր վթարի մեղավորությունը, Մանվել Բադեյանը նշեց՝ ոչ թե իրենցը, այլ դիմացից

Ֆուտբոլում շրջանառվող ֆինանսական միջոցների չափը յուրաքանչյուր տարի աճում է` շնորհիվ ֆուտբոլի նկատմամբ տարեցտարի աճող հետաքրքրության. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում

ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում Սպորտի ոլորտում խնդիրների թեմայով ` ԵԺԿ խմբի անունից Հարգելի գործընկերներ, Նախ թույլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել զեկուցողին շատ հետաքրքիր զեկույցի և առաջարկների համար։ Թեման իսկապես արդիական է։ Գաղտնիք չէ, որ համաշխարհային ֆուտբոլում շրջանառվող ֆինանսական միջոցների չափը յուրաքանչյուր տարի աճում է` շնորհիվ ֆուտբոլի նկատմամբ

Եվրոպայի խորհուրդը պետք է հավասարապես դիտարկի հակամարտությունների գոտիներում բնակվող քաղաքացիների իրավունքները. Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքներով Շնորհակալ եմ Մեծարգո՛ Գլխավոր քարտուղար, Տիկնա´յք և պարոնա´յք, Ուրախ եմ կրկին հյուրընկալվելու Եվրոպայի խորհրդում: Իմ այցը համարում եմ խորհրդանշական, քանի որ վաղը՝ հունվարի 25-ին, լրանում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 17 տարին: 2018-ի Հայաստանը բոլորովին այլ է, քան 2001-ինը. մեր երկիրը նշանակալի արդյունքների

Հիշեցին Հերմինե Նաղդալյանի, Ծառուկյանի, Վլադիմիր Գասպարյանի հայտնի մտքերը՝ ընտրակաշառքի մասին (Տեսանյութ)

Զեկույցի ներկայացմանը մասնակցում էր նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը: Իսկ միջոցառմանը նաեւ ցուցադրվեցին Ծառուկյանի խախտումները, մասնավորապես, թե ինչպես է ԿԸՀ-ի զգուշացումից հետո խոստանում նվեր տալ գյուղացիներին՝ այս անգամ շեշտելով, որ նվերը կհանձնի ապրիլի 2-ից հետո: Իրավաբաններն իրենց տարակուսանքը հայտնեցին, որ Ծառուկյանի այդ խոստումն արդեն ԿԸՀ-ի կողմից անուշադրության մատնվեց:

«Փորձում են առանցքային պաշտոններում նշանակել հերթական մարդու, որը չի ընկալվում համակարգի անմիջական ծնունդ». քաղտեխնոլոգ

«ԱԺ նախագահ, վարչապետ, նախագահ դրվում են մարդիկ, որոնք արտահամակարգային են ինչ-որ չափով». Վիգեն Հակոբյան

«Որևէ այլ պետության ղեկավարի ներկայությամբ ԱԳ նախարարի հետ այսքան շատ կոնվենցիաներ չենք ստորագրել». Թորբյորն Յագլանդ

Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում վստահեցրեց՝ 2018-ին ՀՀ-ն բոլորովին այլ էր, ինչ 2001-ին:

Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

Հունվարի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ։ Հանդիպման սկզբում դեսպան Սադոյանը նախարար Իզորիային փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ողջույնները։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Վրաստանի միջև ռազմական համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի և հետագա հեռանկարային ուղղությունների վերաբերյալ՝ այս համատեքստում հատկապես կարևորելով ռազմական կրթության և ռազմական բժշկության

Գուցե մեկ անգամ եւս խորհենք. Սարգիսն արժանի է՞ Եռաբլուրում ամփոփվելու

Ֆրանսահայ մտավորական, ազատամարտիկ, հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանի կինը՝ տիկին Հասմիկն այսօր է վերադարձել Լիոնից: Նա Լիոնում գտնվելու ժամանակ հեռախոսազրույց էր ունեցել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, ամուսնու հուղարկավորության, պաշտպանության նախարարությանը դիմելու հարցով: Սարգիսի դին Հայաստան կբերվի ուրբաթ: Սարգիսի մարտական ընկերները փորձում են ստորագրահավաքներով, սոցիալական ցանցերում իրենց էջերով պահանջել, խնդրել, հորդորել, որպեսզի Սարգիսն ամփոփվի Եռաբլուրում: Ինչպես

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031