Օրվա լրահոսը

Ալեքսի մանկությունը հիվանդանոցներում է անցնում

Մեկուկես տարեկան Ալեքս Ստեփանյանն օգնության կարիք ունի: Առողջական լուրջ խնդիրներով այս փոքրիկը հիվանդանոցներից աչք չի բացում: Մի հիվանդանոցից մյուսն է տեղափոխվում, սակայն նրա վիճակը չի բարելավվում: Երեխային անընդմեջ բուժման կուրսեր են հարկավոր. միայն այդ դեպքում փոքրիկի առողջական խնդիրները կթեթեւանան: Մեր երկրում, ըստ օրենքի, մինչեւ 7 տարեկան երեխաների համար բուժօգնությունն անվճար է: Այդ նպատակով բյուջեից միլիոններ

«Ռուսաստանը վարում է կայսերական քաղաքականություն». «Ա1+»

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը հերթականներից էր: Բաքուն մասնակցում է նմանատիպ հանդիպումների, որպեսզի գոհացնի ԵԱՀԿ-ին, բայց շարունակում է իր գիծը՝ խախտելով հրադադարի ռեժիմը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ քաղաքագետի, Ռուսաստանը վարում է կայսերական քաղաքականություն՝ զենք վաճառելով Ադրբեջանին: «Ադրբեջանը նոր շանսեր է ստանում սահմանը խախտելու, քանի որ Ռուսաստանը զենքի նոր խմբաքանակ

Մեկ ամիս Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհին հարակից թունելները փակ են լինելու

Հունվարի 29-ից փետրվարի 28-ը շինարարական աշխատանքների իրականացման պատճառով Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի Ձորագետ գյուղին հարակից թունելները առավոտյան ժամը 08:00-ից երեկոյան 19:00-ն փակ են լինելու: ՀՀ ԱԻՆ

Ամեն անգամ մեծ պատիվ ու պատասխանատվություն եմ զգում Եվրոպայի խորհրդում՝ մարդու իրավունքների այս յուրահատուկ դարբնոցում գտնվելիս. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին մասնակցելու նպատակով երեկ երեկոյան ժամանել է Ստրասբուրգ: Հանրապետության Նախագահի ծրագիրը մեկնարկել է ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետիի հետ հանդիպմամբ: Մինչ հանդիպումը Նախագահ Սերժ Սարգսյանը գրառում է կատարել ԵԽԽՎ «Ոսկե գրքում»: «Ամեն անգամ մեծ պատիվ ու պատասխանատվություն եմ զգում Եվրոպայի խորհրդում՝ մարդու իրավունքների այս յուրահատուկ դարբնոցում գտնվելիս։ Կառույց,

«Վիվասել ՄՏՍ» բաժնետերերից մեկը լուծարվեց. «Ա1+»

«ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերությունն այլեւս «Վիվասել ՄՏՍ» ընկերության բաժնետերը չէ: ՀԾԿՀ-ն այս ընկերությանը, «Վիվասել ՄՏՍ»-ի դիմումի համաձայն, բաժնետերերի շղթայից՝ որպես միջանկյալ օղակ, հանեց: «Վիվասել ՄՏՍ-Հայաստան», «ԿՏ հոլդինգ», «Արամայո»… Հիմա «ԿՏ հոլդինգը» լուծարվում է, անմիջական բաժնետերեր է հանդիսանում «Արամայո» ընկերությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ), հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը: «Ոչ պետքական օղակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը համագործակցության խորացման հարցեր է քննարկել իսպանական «Ակցիոնա» ընկերության ներկայացուցիչների հետ

Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի երրորդ օրը մեկնարկել է իսպանական «Ակցիոնա» ընկերության ղեկավարների հետ հանդիպումով: «Ակցիոնա»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոզը Մանուել Էնտրեկանալեսի և «Ակցիոնա Էներջի» (ACCIONA Energy) գլխավոր գործադիր տնօրեն Ռաֆայել Մատեո Ալկալայի հետ քննարկվել են արևային և հողմային էներգետիկայի ու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Վարչապետը նշել է, որ

Սաիդա Օհանյանի դիմումը Կարո Փայլանին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու հայտի մասին

Սիրելի հայրենակիցներ Ես Սաիդա Օհանյանն եմ՝ «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավարը: Մեր կազմակերպության նպատակը կանանց իրավունքների, հայ ժողովրդի նկատմամբ նրա բնօրրանում Արեւմտյան Հայաստանում՝ Համշենում, իրականացված ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաեւ մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունն է, որոնք նրանց տրված է միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի համաձայն: Մեր կազմակերպության համար մարդասիրական եւ համամարդկային ծրագրերը

Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների մեջ է Քուվեյթի պետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը. shamshyan.com

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հունվարի 23-ին, Երևանի Խանջյան և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ Խանջյանի թունելի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Lexus-ը վարել է Երևան քաղաքի

«Սուպեր դատի» ձայնագրությունների կրիչը հնարավոր չեղավ հետազոտել

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 4 տարի 10 ամիս 19 օր ազատազրկման դատապարտված Արփինե Մայսուրյանի գործով ՀՀ դատական դեպարտամենտից ուղարկված ձայնագրությունների կրիչը հետազոտելու համար վերաքննիչ քրեական դատարանը տեղափոխվել էր ավելի հարմարավետ դահլիճ: Անցյալ տարվա նոյեմբերի 22-ի գրությամբ դատարան էր ուղարկվել մինչ այս գործը քաղգործով դատական նիստերի արձանագրությունների ձայնագրությունները: Այն սկսվեց մի

Նախորդ տարում հակառակորդը իրականացրել է չորս խոշոր մարտավարական զորավարժություններ, որտեղ հիմնականում կատարվել են հարձակողական բնույթի խնդիրներ. Լևոն Մնացականյան

2017 թվականի ընթացքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես միշտ, շարունակել է իր ապակառուցողական քաղաքականությունը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ- լեյտենանտ Լևոն Մնացականյանը: ‹‹Հակառակորդը ներքին լսարանի համար օգտագործել է ռազմական հռետորաբանությունը` ուժի եղանակով հիմնախնդրի լուծում, մինչդեռ, եթե այդ հնարավորությունը ունենար` վաղուց արդեն կիրագործեր››,- նշեց ՊԲ հրամանատարը։ Նրա խոսքով` հակառակորդը նախորդ տարվա

«Ելք» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծ

Այսօր, 2018 թվականի հունվարի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծ։ Նախագիծը ներկայացնում ենք ստորեւ։   ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն Ը 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-2-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Նա «Սասնա ծռերին» անվանել է «վիժվածք». բացարկ՝ դատախազներին

Դավիթ Գյուրջյանը նշեց՝ նախորդ նիստերում դատախազները ոչ կոռեկտ պահվածք են դրսեւորել ամբաստանյալների հանդեպ

«Պատանեկան տարիքիս բոլոր սեքսուալ երազանքներն ի կատար եմ ածում»

Հովհաննես Թեքգյոզյանը «փակագծեր» է բացում Արձակագիր, դրամատուրգ եւ դերասան Հովհաննես Թեքգյոզյանն այժմ ապրում եւ սովորում է Ֆրանսիայում՝ Ստրասբուրգում: Հայաստանում հաջողություններ է գրանցել, մրցանակներ ստացել գրականության, թատրոնի բնագավառներում, թարգմանվել բազմաթիվ լեզուներով: Այսօր նրա տեղը Հայաստանում թափուր է՝ որպես մշակույթի վառ ներկայացուցիչ, գունեղ անհատականություն ու լավ ընկեր… «Առավոտը» զրուցեց Հովհաննեսի հետ: – Ի՞նչ չէր հերիքում քեզ Հայաստանում,

«Զապասով» պաշտպաններ եք նշանակում». բացարկ՝ «ծռերի» գործով դատավորին (Տեսանյութ)

Ամբաստանյալներն ունեն վճարովի պաշտպաններ, սակայն դատավորը գերադասեց ներգրավել հանրային պաշտպանների՝ խախտելով պաշտպանական իրավունքը,-հայտարարեց փաստաբանը

Շախմատի երիտասարդ չեմպիոններով ՀՇՖ-ն պետք է լրջորեն զբաղվի

Երեկ կայացած արագ շախմատի Հայաստանի առաջնության մասնակիցները հետաքրքիր պայքար ցույց տվեցին: Չեմպիոնը որոշվեց միայն եզրափակիչ տուրում: Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն, ի վերջո, վաստակեց 6.5 միավոր ու կես միավորով գերազանցեց մրցանակային հաջորդ երկու տեղերը զբաղեցրած Հայկ Մարտիրոսյանին եւ Տիգրան Հարությունյանին: Այս առաջնությանը, ինչպես նաեւ դասական շախմատի, տոն տվեցին գերազանցապես երիտասարդները, որոնց հետ արդեն Հայաստանի շախմատային ֆեդերացիան պետք է շատ լուրջ աշխատանք տանի՝ ստեղծի լրացուցիչ պայմաններ, կազմի մարզումային համապատասխան ծրագրեր ու գրաֆիկ,

Թրամփ-ֆենոմենը. ինչպե՞ս տապալվեց լավագույն թեկնածուն, և հաղթեց լավագույն մարքեթերը

Աբել Սիմոնյան Քաղաքական մարքեթոլոգ ՄԱՀՀԻ ժողովրդավարության XIII դպրոցի շրջանավարտ   «Սկզբում նրանք քեզ կանտեսեն, հետո կծաղրեն, հետո կպայքարեն քո դեմ, իսկ վերջում դու կհաղթես»,- ժամանակին ասում էր Մահաթմա Գանդին: Այս խոսքերն այսօր նույնպես արդիական են, հատկապես Թրամփի մասին խոսելիս: Մարդ, ով դարձավ ԱՄՆ նախագահ, չունենալով քաղաքական կամ զինվորական փորձ: Եվ, այնուհանդերձ, նա հաղթեց ընտրություններում՝ ընդմիշտ

«Բարդ» կոմպոզիտորն արժանացավ պետական մրցանակի

Էդուարդ Հայրապետյանի դիտարկումները Օրերս պետական մրցանակներ հանձնվեցին 2017թ. գիտության եւ արվեստի ոլորտի լավագույնը ճանաչված ստեղծագործությունների եւ աշխատությունների հեղինակներին: Այդ թվում էր կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Հայրապետյանը՝ իր Դաշնամուրի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար գրված կոնցերտով: Մրցանակակիր այս ստեղծագործությանը երաժշտասեր հասարակությունը ծանոթ է ավստրիաբնակ դաշնակահար Նարե Արղամանյանի մեկնաբանմամբ: «Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտորն ասաց, որ կոնցերտը

Լևոն Մնացականյան. ադրբեջանական զինուժի ոչ մի գործողություն աննկատ չի մնացել և բանակը ձեռնարկել է համարժեք քայլեր

Հունվարի 24-ին բանակի տեղեկատվական կենտրոնում տեղի է ունեցել ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի՝ 2017թ. բանակային տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետությունից ժամանած մի խումբ լրագրողներ և Արցախում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Ասուլիսի մեկնարկում բանակի հրամանատարը հանդես է եկել ներածական խոսքով՝ սկզբում ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի իրականացրած

Մելիտա Հակոբյան. այս երկրի միջոցով հարստացածների խավը պետք է ներդրումներ կատարի. «Ա1+»

Մեզ մոտ գնաճը սխալ է հաշվարկվում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։ «Վերցնում են թանկ ապրանքներից սկսած, գալիս են մինչև կանաչեղեն, միջինացնում են և ասում՝ ունենք 2.6 տոկոս գնաճ։ Մեր պես աղքատ երկրում մենք իրավունք չունենք նման հաշվարկ կատարել։ Որոշ մարդկանց ասելով՝ աղքատները կարագ, միս չեն ուտում, դա նրանց

Ինչպես դուր գալ շրջապատին-1

Յուրաքանչյուր ոք շրջապատին ներկայանալու խնդիր ունի, որովհետեւ ցանկանում է, որ իր մասին ստեղծվի դրական կարծիք, արժանանա մյուսների հարգանքին: Այս առումով յուրաքանչյուրը պետք է հստակ հասկանա, որ եթե ուզում է իրեն հարգեն, ապա առաջին հերթին ինքը պետք է հարգալից վերաբերվի ուրիշներին: Այստեղ բանաձեւը շատ պարզ է՝ ուզում ես հարգվել՝ հարգի՛ր: Կարծում եմ՝ շրջապատին դուր գալու ամենալավագույն

Սերժ Սարգսյանը՝ ԵԽԽՎ-ում. Վեհաժողովը քիչ անց կընտրի մարդու իրավունքների հանձնակատար (Տեսանյութ)

Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ժամանեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ): Սերժ Սարգսյանը գրառում կատարեց ԵԽԽՎ Ոսկե գրքում: Այս պահին ՀՀ նախագահը հանդիպում է ունենում ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետտիի հետ, այնուհետև ծրագրված է հանդիպում ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Այս հանդիպումները փակ են ԶԼՄ-ների համար: ԵԽ գլխավոր

Հոկտեմբերի 27-ից առաջ Արմեն Սարգսյանը կնոջ հետ մեր տանն էր, քեֆ էինք անում. Արամ Սարգսյան. «Հայկական ժամանակ»

«Արմեն Սարգսյանը վարչապետ աշխատել է ընդամենը երկու ամիս, որից հետո հիվանդացել է եւ հրաժարական է տվել: Նա ավելի շատ կարճ ժամանակահատվածով է վարչապետ եղել, քան՝ ես: Նա չկարողացավ այդ կարճ ժամանակահատվածում լուրջ գործընթաց ծավալել, որը կարելի կլիներ այսօր թվարկել»,- «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ որպես նախկին վարչապետ ի՞նչպես կբնութագրեք ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի վարչապետության ժամանակահատվածն, այսպես

«Ընդվզիր, մերժիր սատանայի բանաձեւը» գրության տակից երեւում էր այլ գրություն. «4 բաժին խաշ, նվեր՝ կես լիտր օղի». «Հայոց աշխարհ»

Մեզանում կան ծայրահեղական տրամադրված որոշակի շրջանակներ ու անհատներ, որ պարբերաբար հրապարակ կամ ինտերնետ հարթակներ են նետվում հեղափոխությունների, ապստամբությունների, գնալ-ջարդել-փշրելու կոչերով: Դժվար չէ նաեւ արձանագրել, որ նման կոչերով հանդես եկողները, վիրտուալ տարածքից դուրս, աջակցություն չունեն հասարակության կողմից: Վերցնենք թեկուզ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Երեկ նա «իրազեկման ակցիա» անցկացրեց Մալաթիա-Սեբաստիայի գյուղմթերքի շուկայում: Ինչպես հարկն է՝

Լրագրողների պաշտպանության կոմիտեն քննադատել է Թուրքիայում 4 լրագրողի ձերբակալությունը

Լրագրողների պաշտպանության կոմիտեն դատապարտել է Թուրքիայում առնվազն 4 լրագրողների ձերբակալությունը, որոնք բերման են ենթարկվել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատելուց հետո: Կոմիտեն կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել լրագրողներին և թույլ տալ մամուլին աշխատել առանց վախի: Մասնավորապես, Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում ձերբակալել է Mezopotamya գործակալության լրագրող Հայիր Դամիրին և Artı TV-ի՝ Անկարայի թղթակից Սիբել Հյուրթաշին,

Ամիսներ շարունակ գաղտնալսել են Վահագն Աբգարյանին. «Հրապարակ»

Օրերս Ալավերդու վենդետայի շրջանակներում, կարելի է ասել՝ բեկումնային իրադարձություն տեղի ունեցավ․ Կամո Փիրուզյանի գործի շրջանակներում ձերբակալվեց, այնուհետեւ կալանավորվեց քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանը, որի նկատմամբ ամիսներ առաջ մահափորձ տեղի ունեցավ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ։ Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել Վահագն Աբգարյանի ձերբակալության եւ կալանավորման վերաբերյալ։ Մեզ հասած տեղեկություններով՝ Վահագն Աբգարյանին ձերբակալելու օրը ԱԱԾ աշխատակիցները ներխուժել

Թանկացումները, «Ելք»-ն ու կառավարությունը

Ի՞նչ արդյունքներ կլինեն

Գյուղատնտեսական վնասների հաշվառումը բացակայում է Հայաստանում. «Փաստ»

Եթե մինչև ԱՊՊԱ-ի ներդրումն ունեինք կամավորներ, նույնը չենք կարող ասել գյուղատնտեսության դեպքում։

Ինչպե՞ս բուժել շնչառական հիվանդությունները

Սուր եւ քրոնիկական ռինիտ, լարինգիտ, ֆարինգիտ, սինուսիտ եւ այլ հիվանդությունների բուժման գործում կարեւոր գործոն է հանդիսանում մեղրի հակաբորբոքիչ, մանրէասպան, հակաալերգիկ, սննդարար եւ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող հատկությունը: Շնչառական հիվանդությունների դեպքում լավ արդյունքներ է տալիս աերոզոլային ինհալացիայի կիրառումը: Թեյնիկի մեջ, ոչ մեծ քանակությամբ եռացող ջրին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր: Թեյնիկի ծորանին ամրացնել ռետինե խողովակ, որի միջոցով

Թեւան Պողոսյանը կարծում է՝ հենց Արմեն Սարգսյանի համար դրական ֆոն կլիներ այլընտրանքային ֆոնով մեկնարկը (Տեսանյութ)

Թեւան Պողոսյանը ցավում է, որ Արտակ Զեյնալյանը չի կարող լինել ՀՀ նախագահի թեկնածու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031