Օրվա լրահոսը
«Վազգենին ասացի՝ ներկա չլինես, որ վաղը վկա չլինես». Սուրեն Սարգսյանի հարցազրույցը ազատամարտիկ Հովհաննես Հարությունյանի հետ (Տեսանյութ)
Օրեր անց կնշենք մեր բանակի հիմնադրման հերթական տարեդարձը: Համապատասխան պաշտոնյաները կամփոփեն ձեռքբերումները, կխոսեն բացթողումներից, երգեր ու խոսքեր կձոնվեն մեր երեկվա ու այսօրվա զինվորներին ու հրամանատարներին: «Մերոնք»-ի այս թողարկումը ներկայացնում ենք Եռաբլուրից, որտեղ հանգչող տղերքի արյամբ, արժանապատվությամբ և անսահման նվիրումով ծնունդ առավ մեր բանակը: Նրանց պատմությունները օրինակ են՝ ճիշտ ապրելու, եղածը գնահատելու և հաջորդ սերունդներին փոխանցելու
Տ. Մանսուրյանը «Գրեմմի» չի գնալու. աշխատում է 3 նոր գործի վրա եւ մրցանակներով տարված չէ. «Հայկական ժամանակ»
Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը ներկայացված է հունվարի 28-ին Նյու Յորքում կայանալիք «Գրեմմիի» 60 -րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը՝ «լավագույն երգչախմբային ներկայացում» եւ «լավագույն դասական ստեղծագործություն» անվանակարգերում: Տիգրան Մանսուրյանի օգնականը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ մաեստրոն մրցանակաբաշխությանը չի գնալու եւ չցանկացավ այլ մեկնաբանություն տալ սրա հետ կապված: Նա նշեց, որ այս օրերին Մանսուրյանը լարված աշխատում
Սիրիայի քրդերը հրթիռակոծել են Թուրքիայի Քիլիս քաղաքը. կան զոհեր և վիրավորներ
Հունվարի 24-ին երեկոյան Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» Աֆրին շրջանից հրթիռակոծել են Թուրքիայի սահմանամերձ Քիլիս նահանգը։ Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի՝ երկու հրթիռակոծություն է տեղի ունեցել, որի հետևանքով սպանվել է 2 մարդ, իսկ վիրավորվել 11-ը։ Սպանվածներից մեկը թուրք է, մյուսը՝ սիրիացի: Թուրքական «Haberler» լրատվամիջոցն էլ հաղորդում է, որ հրթիռներից մեկն ընկել է 1682թ․ կառուցված Չալըք
Ինչպես մեղմել գնաճի հետևանքները. «Հայոց Աշխարհ»
Մեր հարցերին պատասխանում է տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ – Գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացնելով ձեր տեսակետները՝ ըստ էության համաձայնեցիք կառավարության հետ, որ Հարկային նոր օրենսգրքով սահմանված խաղի կանոնները եւ ԵԱՏՄ շրջանակում գործող մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը մեծ դերակատարություն չեն ունեցել գնաճային ճնշումների վրա։ Ուրեմն՝ ի՞նչն է խնդիրը, եւ ինչպե՞ս պաշտպանել սոցիալապես անապահով շերտերին։ – Ես
Մեծաձորի դպրոցում 2 աշակերտ է սովորում. դպրոցը կլուծարեն
Մեծաձորի 2 աշակերտը կհաճախեն հարեւան գյուղի դպրոց
Սևանա լճի մակարդակը 2017 թ.-ի իր ամենաբարձր նիշից՝ 1900,91 սմ-ից, մինչ օրս իջել է 49 սմ-ով. «Փաստ»
Եթե Սևանա լճի մակարդակի իջեցումը շարունակական բնույթ կրի, ապա մի քանի տարի անց լճին վտանգ կսպառնա. ահազանգում են մասնագետները։
Հրանտ Թոխատյան. «Եթե որեւէ մեկը համարում է դա նվեր, թող վաղը գա, տա այդ մեկ միլիոնը, եւ ես հաճույքով կզիջեմ մշակույթի տունը նրան». «Ժողովուրդ»
Բայց նա պետք է անի այն, ինչ ես եմ ուզում, այսինքն՝ պետք է մշակույթի տունը դարձնի մշակութային կենտրոն, դա չի կարող լինել բիզնես։
Եվրոպական մի շարք երկրներում մանկական և մայրական մահացությունը բարձր է. ECSR
Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն հրապարակել է 2017թ. իր տարեկան եզրակացությունը՝ վերլուծելով 33 երկրներում, այդ թվում Հայաստանում առողջապահության, սոցիալական անվտանգության և սոցիալական պաշտպանության ոլորտում տիրող իրավիճակը: Արդյունքում կոմիտեն հայտնաբերել է բռնության 175 դեպք: Կոմիտեն մտահոգություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ մի շարք երկրներում աղքատության ցուցանիշը չափազանց բարձր է, և դա նվազեցնելու համար ձեռնարկված միջոցները բավարար
Էդ «ազգային» բառի վրա ես էդքան չեմ կենտրոնանում, որովհետեւ դա ընդամենը բառ է. Հայաստանի քաղավիացիայի վարչության պետ. «Հրապարակ»
Դուք էնպես եք խոսում, ոնց որ մենք դա չունենք։ Մենք դա ունենք՝ երկուսը, եւ հնարավոր է՝ երրորդն էլ մուտք գործի շուկա։ Այ, երբ որ ընդհանրապես չունենայինք ոչ մի բան, էդ հարցն ինչ-որ չափով տրամաբանված կլիներ։ Բայց մենք դա ունենք։
Մենք դեռևս այն երկրներից չենք, որ միայն տնտեսական ցուցանիշները նկատի ունենալով՝ մարդիկ որոշումներ կայացնեն. Աշոտ Խուրշուդյան. «Փաստ»
Հայաստանն այդպիսին է տնտեսական ցուցանիշներով։ Բայց քաղաքական ցուցանիշներով դեռևս չի համարվում լավագույն ներդրումային միջավայր ունեցող երկիր։ Իսկ այս պահին կարևորվում է քաղաքական բաղադրիչը։
Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետի հետ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի հետ: Վարչապետներն անդրադարձել են ժամանակակից աշխարհում տնտեսությունների զարգացման միտումներին՝ այս համատեքստում կարևորելով էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների դերն ու թվայնացման ուղղությամբ աշխատանքները: Էստոնիայի վարչապետը ներկայացրել է իր երկրի հարուստ փորձն այդ բնագավառում՝ նշելով, որ Էստոնիան բավականին երկար ճանապարհ է անցել այս ուղղությամբ, և
ՀՅԴ բյուրոյի գրասենյակ. Ներկայումս դիզելային վառելիքի և բենզինի շուկայում գործունեություն են ծավալում սահմանափակ թվով ընկերություններ, ինչի արդյունքում՝ նրանց կողմից վերահսկվում է ներմուծում-մանրածախ վաճառքի ողջ շղթան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ «Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները ՀՀ-ում» թեմայով 2018 թվականի հունվար 1-ից ուժի մեջ մտան ՀՀ նոր Հարկային օրենսգրքի հիմնական դրույթները, ըստ որոնց՝ մի շարք ապրանքատեսակների ակցիզային հարկը վերանայվեց, մասնավորապես՝ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, դիզելային վառելիքի, բենզինի, սեղմված գազի և այլն: Բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված գազի դեպքում ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը հանգեցրեց
Ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը նոր թափ ստացավ Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ համագործակցության պայմանագրի ստորագրումից հետո. «Ժողովուրդ»
Ու հիմա սպառազինության նոր խմբաքանակի վաճառքը կարելի է համարել հերթական անուղղակի արձագանքը հայ- եվրոպական համագործակցությանը։
Արմեն Սարգսյան. «Դիվանագետի եւ պետական ծառայողի պաշտոնում ես չէի կարող բացահայտորեն խոսել իմ մտահոգությունների մասին՝ ՀՀ ղեկավարության գործողությունների կապակցությամբ». «Հրապարակ»
2013-ին, արդեն երկրորդ հնգամյակը պաշտոնավարող Սերժ Սարգսյանի կողմից նա կրկին նշանակվեց դեսպան՝ արժանանալով թագուհի Եղիսաբեթ 2-րդի զարմանքին. «Արմեն, Դուք չեմպիոն եք դեսպանների մեջ։ Վերադառնում եք արդեն երրորդ անգամ»։
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հունվարի 24-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-27-ը շրջանների զգալի մասում, 28-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 28-ի ցերեկը, 29-ին
Կարեն Կարապետյանը և Սաադ Հարիրին քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները
Դավոսում շարունակվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը և Լիբանանն ավանդաբար ամուր և բարեկամական հարաբերություններ են ունեցել, և Հայաստանի կառավարությունը շահագրգռված է դրանք առավել խորացնելու ու ընդլայնելու հարցում: Վարչապետները նաև կարևորել են Լիբանանի հայ համայնքի դերը երկու երկրների միջև
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը ստադիոնում հաջողություն բերեց «Արսենալին»
Երեկ ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ խաղում (առաջին հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով: Ա. Հ.) Լոնդոնի «Արսենալը» 2:1 հաշվով հաղթեց «Չելսիին» եւ մտավ եզրափակիչ, որտեղ պատվավոր մրցանակի համար կպայքարի Պրեմյեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հայաստանի ազգային հավաքականի ավագը հանդիպմանը մասնակցելու իրավունք չուներ, սակայն նրա ներկայությունը «Էմիրեյթս» մարզադաշտում հաջողություն բերեց իր նոր ակումբին:
ԱՍԵԿՈՍԵ
Կան երկրներ, որոնք թշնամական վերաբերմունք ունեն մեր նկատմամբ: Արցախյան հակամարտությունը լուծված չէ. եթե չեն կրակում սահմանին, կրակում են դիվանագիտական սեղանի շուրջ: ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Արցախի ՊՆ. Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել
Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են: ԱՀ ՊՆ մամուլի
Տեղ գտնել եվրոպական օրակարգում
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ցանկացած ներկայացուցիչ՝ լինի նա երկրի առաջին դեմք, իշխանական թե ընդդիմադիր պատգամավոր, առաջին հերթին խոսում է Արցախի խնդրի մասին: Ես հասկանում եմ, թե ինչու է այդպես, բայց շատ կցանկանայի, որ այդպես չլիներ, որովհետեւ Եվրոպայի խորհուրդը հակամարտությունները լուծելու հարթակ չէ՝ այդ կառույցի առաքելությունը եվրոպական արժեքների շուրջ համախմբումն ու համագործակցությունն է: Դա առայժմ
«Ես քայլում եմ ու խոսում եմ, մեր բժիշկները հոգով, սրտով պայքարում են». Արցախում վիրավորված Հայկ Թորոսյան
Երբ ասացի՝ արտերկրում բուժում չեք անցել ու այսպիսի արդյո՞ւնք՝ Հայկը վիրավորվեց. «Մեր բժիշկներից մեկը՝ Դավիթ Արսենյանն ասում է՝ արտասահմանում իրենք բուժում են իրենց պացիենտին, իսկ մենք բուժում ենք մեր զինվորին: Տարբերություն կա: Իրենք ավելի պատասխանատու են մոտենում, արտասահմանում մենք ուղղակի հաճախորդ ենք»:
Ազգերի Լիգա. 4-րդ խմբի խաղացանկը հայտնի է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 24-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է D դիվիզիոնի 4–րդ խմբում, որտեղ մրցելու է ՆՀՀ Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականների հետ: 4-րդ խմբի խաղացանկն արդեն հայտնի է: 06.09.2018 Հայաստան-Լիխտենշտեյն 09.09.2018 ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան 13.10.2018 Հայաստան-Ջիբրալթար 16.10.2018 Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա 16.11.2018 Ջիբրալթար-Հայաստան 19.11.2018
Քառօրյա պատերազմում վիրավորված Ռոլանդ Սահակյանն արդեն սկսել է ոտքերը զգալ. «Հույսերս շատ մեծ են, որ այստեղ կբուժվեմ»
Թալիշում վիրավորված զինվոր Ռոլանդ Սահակյանը, որը ՌԴ-ում բուժման մի քանի կուրսերից հետո բուժումը շարունակում է ՀՀ-ում, պատմեց, որ մեծ փոփոխություններ ունի: Նա 12-ից ավելի վիրահատություն է տարել, ողնաշարի վնասվածք ունի, բայց արդեն սկսել է ոտքերը զգալ:
Մարկեդոնովը բացատրել է՝ ինչու են Հայաստանում փոխում կառավարման ձևը
Չէ՞ որ Սարգսյանը նույնպես ամեն ինչում չէ, որ աջակցում է ՌԴ-ին: Դե ինչ, քաղաքականությունը հնարավորի արվեստ է:
Զարուհի Բաբայանը համբուրեց վիրավոր զինվորներին, Էրիկը մի քանի անգամ խոնարհվեց, իսկ Կոմանդոսին ուղղված ծափերը չէին դադարում. (Ֆոտոշարք)
Ուշագրավ է, որ երբ հայտարարվեց, որ դահլիճում է գտնվում նաեւ Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, ողջ դահլիճը ոտքի կանգնեց եւ տեւական ժամանակ հոտնկայս ծափահարեց նրան՝ հայտնելով իր երախտագիտությունը:
Արման Կոթիկյանի մասին գիրք է հրապարակվել. «Ա1+» (Տեսանյութ)
Մարդ-մշակույթ, դերասան, բանաստեղծ, թարգմանիչ, մասնագիտությամբ իրավաբան Արման Կոթիկյանին, առաջին հերթին հիշում են «Տժվժիկ», «Կարինե», «Նվագախմբի տղաները» ֆիլմերում նրա խաղացած դերերով։ Այսօր, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում՝ «Չմոռանաք իմ անունն էլ տալ» գրքի շնորհանդեսն էր, որ կազմել է Արման Կոթիկյանի դուստրը՝ Սեդա Կոթիկյանը։ Լուսանկարներ, նյութեր ընտանեկան արխիվից, խաղընկերների ու ժամանակակիցների հուշեր, սրանք են հիմնականում ներառված
ԵԽԽՎ-ն ընտրեց ԵԽ մարդու իրավունքների նոր հանձնակատար
Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մարդու իրավունքների հանձնակատար ընտրվեց Դունյա Միյատովիչը: Նա կպաշտոնավարի 6 տարի ժամկետով՝ սկսած ապրիլի 1-ից: Դունյա Միյատովիչը ստացավ 107 ձայն և մարդու իրավունքների նոր հանձնակատար դարձավ երկրորդ փուլի արդյունքներով: Հիշեցնենեք, որ երեկ քվեարկության առաջին փուլի ընթացքում Սլովենիայի կողմից ներկայացված Գորան Կլեմենչիչը ստացավ 67


















































