Օրվա լրահոսը
Վահան Բադասյան. Ռուսաստանը կամ պետք է կողմերին ընդհանրապես զենք չմատակարարի, կամ, եթե մատակարարում է՝ միայն իր ռազմավարական գործընկերոջը. «Փաստ»
«Եվ պարտավոր է մատակարարել, որովհետև Հարավային Կովկասում իր շահերը միայն Հայաստանն է հարյուրավոր տարիներ շարունակ պաշտպանել»,- ընդգծեց Վահան Բադասյանը։
«Նեմրա» խմբի վոկալիստ. «Պետականորեն խրախուսվում եւ պրոպագանդվում է ռաբիսը, ինչը սարսափելի է». «Ժողովուրդ»
Դա ոչ թե ժանր է, ոչ թե երաժշտական չափ է, այլ մտածելակերպ։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 24-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-27-ը շրջանների զգալի մասում, 28-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-28-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի
ԿԳ նախարարն առաջարկել է գործնական քայլեր ձեռնարկել համատեղ գիտական դրամաշնորհների հայտեր ներկայացնելու և միասնական թիմեր ձևավորելու ուղղությամբ
Լոնդոնում ընթացող կրթության համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների հետ: Լևոն Մկրտչյանը մասնավորապես հանդիպել և երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել Չեռնոգորիայի, Ուկրաինայի և Սերբիայի կրթության և գիտության ոլորտների ղեկավարների հետ: Չեռնոգորիայի նախարար Դամիր Սեովիչի հետ հանդիպման ժամանակ կարևորվել են հանրակրթության ոլորտի, մասնավորապես,
Լեւոն Արոնյանն անակնկալ ոչ-ոքի արեց անհայտ շախմատիստուհու հետ
Ջիբրալթարում մեկնարկել է «Tradewise Chess Festival» շախմատի միջազգային փառատոնը (10 տուր): Ուժեղագույնների խմբում հանդես է գալիս 276 շախմատիստ: Հայաստանը ներկայացնում են տղամարդկանց ազգային հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը եւ կանանց ընտրանու առանցքային շախմատիստ Լիլիթ Մկրտչյանը: Մեկնարկային տուրում Արոնյանը, թեկուզ սեւ խաղաքարերով, անակնկալ ոչ-ոքի արեց շախմատային վերնախավին անհայտ Անիտա Գարայի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Կազիմ Յըլմազին (Նորվեգիա): Աշոտ
Կրակովի հանդիպմանը Բաքուն պատասխանեց անօդաչու թռչող սարքով
Նալբանդյան-Մամեդյարով բանակցությունները տեւել են ոչ թե 6, այլ 3 ժամ
Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ միջև Շարժունակության շուրջ գործընկերության երկրորդ բարձրաստիճան հանդիպումը
Հունվարի 23-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Շարժունակության շուրջ գործընկերության երկրորդ բարձրաստիճան հանդիպումը։ ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ԵՄ կողմից նիստը նախագահում էր Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության Ռազմավարության և ընդհանուր հարցերով տնօրեն Մարթա Ցիգանը։ Կողմերը քննարկեցին Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում Հայաստանում իրականացվող
Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ծիրանի Էդո»-ի ապօրինի թիկնազորը (Տեսանյութ)
Օրերս ոստիկանությունում տեղեկատվություն էր ստացվել, որ «Ծիրանի Էդո» մականունով Նոր Նորքի առաջին զանգվածի բնակիչն ապօրինի կերպով թիկնազոր է պահում, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Հունվարի 22-ին Գայի պողոտայից նրա թիկնազորը բերվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:
Թեքեյան Կենտրոնում բացվել է բերձորցի երիտասարդ նկարչուհի Անահիտ Ըռքոյանի առաջին անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի, Քաշաթաղի շրջվարչակազմի եւ «Հայրենասեր» հասարակական կազմակերպության աջակցությամբ հունվարի 22-ին Երեւանում՝ Թեքեյան Կենտրոնում, բացվեց բերձորցի երիտասարդ նկարչուհի, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ըռքոյանի առաջին անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված է հեղինակի վերջին 5 տարիների ընթացքում՝ Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում եւ Հայաստանի գեղարվեստի
Բողոքել է, որ իր փոխարեն ԱԺ ընտրություններին քվեարկել են, հետո հրաժարվել՝ ասելով, թե ես էի ընտրել ու մոռացել
Դավիթ Գյուրջյանն ասաց, որ ընտրությունների հետ կապված դեպք է եղել, երբ քաղաքացիներից մեկը բողոք է ներկայացրել, որ իր փոխարեն մեկ ուրիշն է մասնակցել քվեարկության, ինքը չի մասնակցել, բայց հետո հրաժարվել է իր խոսքերից ու բողոքից. «Ասել է, թե մոռացել էր, որ գնացել է Շիրակի մարզ եւ մասնակցել է ընտրություններին: Հասկանալի է, որ անձը այս կամ այն մարմնի կողմից ազդեցության է ենթարկվել»:
Էդմոն Մարուքյանն առաջարկում է օրակարգում ընդգրկել ռուսական զենքն ադրբեջանական կողմին վաճառելու հարց
Այսօր գրությամբ դիմել եմ ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ Արտաշես Գեղամյանին հետևյալ բովանդակությամբ. Համաձայն Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների՝ Ռուսաստանն Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ է մատակարարել, որը հասել է նշանակման վայր նախորդ շաբաթվա վերջին : Առաջարկում եմ հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկել ռուսական զենքն ադրբեջանական կողմին վաճառելու հարցն ու
Human Rights Watch-ի զեկույցները՝ Հայաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Human Rights Watch հեղինակավոր և հանրաճանաչ հասարակական կազմակերպությունն անցյալ շաբաթ հրապարակեց իր տարեկան զեկույցը, որն արձանագրել է մարդու իրավունքների խախտումները 2017 թվականի ընթացքում ավելի քան 90 երկրներում, ներառյալ Հայաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում: ՀԱՅԱՍՏԱՆ Ստորև համառոտ ներկայացված է Human Rights Watch-ի զեկույցից՝ Հայաստանում 2017 թ. ընթացքում տեղի ունեցած
Գնաճը բարիք է, և իշխանությունը մեծացնում է այն. «Ժամանակ»
Բայց գնաճի հետ կապված քննարկումը հետաքրքիր էր մեկ այլ առումով: Այն ցույց տվեց, որ իշխանությունը ոչ միայն որևէ վտանգ չի տեսում այդ գնաճի մեջ, այլ ընդհակառակը, այն համարում է բարեբախտություն: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, որը վարում էր խորհրդարանական լսումները, հայտարարեց, որ գնաճին չպետք է վերաբերվել որպես չարիքի, ավելին, այն բարիք է, քանի
«Մի օր հայաստանցիներին այլեւս պետք չի լինի հրապարակել ընտրողների ցուցակները, տեսախցիկներ դնել, վստահություն կլինի». Սվիտալսկի
Սվիտալսկին ասաց. «Մենք չենք պարտադրում որեւէ բան, չենք ցանկանում հետապնդել որեւէ գաղտնի օրակարգ, պատրաստ ենք արձագանքել ցանկացած դիմումի, հրավերի, որն ուղղված է համագործակցության: Խրախուսական է, որ կառավարությունը մի շարք օրենքներ է ընդունել, որոնք թիրախում էին ԵՄ-ի մի շարք նկատառումներ»:
Հողմային կայաններ կառուցելու նպատակով սկսվել են քամու ռեսուրսի չափումները
Հայաստանում հողմային խոշոր կայանների կառուցմամբ հետաքրքրված էմիրաթական «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությունը, քամու ռեսուրսի չափման նպատակով, Գեղարքունիքի մարզում աշտարակ է տեղադրել, ինչպիսին մինչ այժմ Հայաստանում չի եղել։ Աշտարակի բարձրությունը հասնում է 80 մետրի։ Այն կգործարկվի մոտ օրերս։ Ապրիլին նախատեսվում է տեղադրել ևս մեկ աշտարակ՝ այլ վայրում։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ
Սպառողին այլևս պատահական միս չի հասնի. «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրով» ամբողջ հանրապետությունը կապահովվի սպանդանոցային ցանցով
Կառավարության ծրագրից բխող պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ժամանակացույցով սպանդանոցային մորթին անցում ապահովելու նպատակով ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ իրականացվում է «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիր»: Ծրագրի շրջանակում ամբողջ հանրապետությունը կապահովի սպանդանոցային ցանցով՝ էականորեն բարելավելով սննդամթերքի անվտանգության պայմանները: Կառուցվող 21 նոր սպանդանոցները կգործեն արդեն հուլիսից: Եթե հաշվի առնենք, որ ստացվել են նաև սպանդանոցներ կառուցելու լրացուցիչ հայտեր՝
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը
Հունվարի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա)
Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար. Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է Սինգապուրի փոխվարչապետի հետ
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ: Հանդիպման սկզբում Սինգապուրի փոխվարչապետն ընդգծել է հայերի նշանակալի ավանդը երկրի զարգացման գործում՝ կարևորելով Սինգապուրում հայերի մշակութային ժառանգության նշանակությունը: Թարման Շանմուգարատնամը նշել է, որ Հայաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ Հարավարևելյան Ասիայի
ՀՔԾ-ն շարունակում է կոնկրետ հարցերին վերացական պատասխաններ տալ. «Մարտի 1-ի» գործով առաջընթաց չկա
2008 թ. մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացված քննչական գործողություների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցումներին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը տարիներ շարունակ նույն պատասխանն է տալիս. «ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում շարունակում են քննվել մարտի 1-ի զանգվածային անկարգությունների և 10 անձանց մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը»: Իսկ նախաքննության վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաջադրած
Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Սերժ Սարգսյան
Նախագահը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի բարեկամության խմբերի անդամների հետ
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում Ֆրանսիայի Ազգային ժողովի գործունեությունը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի հետ: Նախագահը շնորհավորել է Ֆրանսուա դը Ռյուժիին այդ բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունները, որոնք, նրա համոզմամբ, լավագույնս լրացնում են միջպետական հարաբերությունների օրակարգը: Հանրապետության Նախագահը դրվատանքով է խոսել Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական բարեկամության խմբի
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի, Սպիտակի, Վայքի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է գետնաբքի և մերկասառույցի պատճառով: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
Կոյուղում հայտնաբերվել է ածխաթթու գազ. իրականացվել են չեզոքացման միջոցառումներ
Հունվարի 23-ին, ժամը 21:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 22-րդ փողոցում գտնվող տներում զգացվում է տարօրինակ խեղդող հոտ (բնակիչների ինքնազգացողությունը վատացել է). անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և ԲՊԱՀՎԿ վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ Նոր
Լսումներ՝ «օդի մեջ»
Հին խորհրդային անեկդոտ: Մեկը նամակ է գրում արտասահմանում ապրող իր բարեկամին. «Այդ թանկացումների ձեռքը կրակն ենք ընկել՝ հավն արդեն արժե 5 ռուբլի»: Նամակը «հանգրվանում է» ԿԳԲ-ում, որտեղ եւ կանչում են հեղինակին՝ զգուշացնելով, որ չի կարելի նամակներ գրել, որոնք վարկաբեկում են խորհրդային կարգերը: Մի քանի օրից նույն մարդը նամակ է գրում հետեւյալ բովանդակությամբ. «Խորհրդային երկրում ամեն
Facebook-ը կոշտացնում է համացանցում մարդկանց անձնական տեղեկության պաշտպանության օրենսդրությունը. «Ամերիկայի ձայն»
Facebook սոցիալական ցանցն արձագանքել է համացանցի վերաբերյալ Եվրամիության նոր օրենսդիր նախաձեռնությանը, որն ավելի է կոշտացնում համացանցում մարդկանց անձնական տեղեկության պաշտպանության օրենսդրությունը: Օրենքը ուժի մեջ է մտնում մայիս ամսից: Սոցիալական ցանցի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչ Շերիլ Սանդբերգն ասում է, որ ի պատասխան Facebook-ն ավելի դյուրին կդարձնի իր 2 միլիարդ օգտատերերի համար սեփական տեղեկության տնօրինումը: Անձնական տվյալների պաշտպանության
Քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտպանը միջնորդեց որպես վկա դատակոչել ականատես ոստիկաններին
Դատավորը մասամբ բավարարեց միջնորդությունը
Ազատ ոճի ըմբիշները մրցաշրջանի առաջին հավաքն անցկացնում են Ծաղկաձորում
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները նոր մրցաշրջանի կարեւոր մրցաշարերի նախապատրաստությունն սկսել են ծաղկաձորյան համատեղ ուսումնամարզական հավաքով: Ազգային թիմի հետ չեն միայն Գեորգի Կետոեւն ու Լեւան Բերիանիձեն: Հավաքի ավարտից հետո ազգային եւ երիտասարդական թիմերը փետրվարի սկզբին կմասնակցեն միջազգային մրցաշարերի: 2018 թվականից ըմբիշները մրցելու են նոր կանոններով: Ի տարբերություն հունահռոմեական ըմբշամարտի, ազատ ոճում քաշային
Հալէպի վերանորոգուած Կիլիկեան Ճեմարանի վերաբացում. «Գանձասար»
Վերականգնումի այս տարին՝ 2018-ը յատկանշուեցաւ նաեւ Հալէպի Թիլէլ շրջանին մէջ գտնուող պատմական Կիլիկեան Ճեմարանի վերանորոգումով։ Արդարեւ, Երկուշաբթի, 22 Յունուար 2018-ի առաւօտ ժամը 11:00-ին, հովանաւորութեամբ Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանի, տեղի ունեցաւ Հալէպի պատերազմական տարիներուն ընթացքին քանդուած Կիլիկեան վերանորոգուած Ճեմարանի վերաբացման հանդիսութիւնը: Հանդիսութեան ներկայ էին՝ ՀՀ Հալէպի Գլխաւոր Հիւպատոսը, Սուրիոյ Կրթութեան


















































