Օրվա լրահոսը
Մոուրինիոն կրկին «հերթապահ խոսքեր» է հնչեցրել Մխիթարյանի հասցեին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Լոնդոնի «Արսենալ» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի մասին ՄՅՈՒ-ի մամուլի ծառայությանը ասել է. «Հենրիխին ցանկանում եմ հաջողություն եւ երջանկություն մաղթել, ինչը, վստահ եմ, կունենա: Նա խաղացող է, որին երբեք չենք մոռանա, առանձնապես, նրա ավանդը Եվրոպա լիգայում տարած մեր հաղթանակի գործում»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայկական ԵրուսաղԷմի պաշտպանութիւնը համահայկական առաջնահերթութիւն է». Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս
Յունուար 17-18, 2018-ին, Գահիրէի Ալ-Ազհար իսլամական կեդրոնին մէջ տեղի ունեցաւ միջազգային համագումար մը «Ի պաշտպանութիւն Երուսաղէմին» ընդհանուր խորագիրով։ Համագումարին հրաւիրուած էր իր խօսքը ուղղելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս։ Վեհափառ Հայրապետը ներկայ գտնուեցաւ համագումարին իր հետ ունենալով Թեհրանի հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեան եւ Կաթողիկոսարանի Տեղեկատուական բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Պետրոս Վրդ. Մանուէլեան։
Ինտրիգ չկա. ընտրություն առանց ընտրության
Հայաստանի հանրությանը հայտնի դարձավ, թե ում է որպես ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու առաջադրելու Ազգային ժողովում ջախջախիչ մեծամասնություն ունեցող Հանրապետական կուսակցությունը: Հայտնի է, որ Հայաստանի քաղաքացիներն այլեւս ուղղակի քվեարկությամբ երկրի նախագահ չեն ընտրելու, քանզի դա նախատեսված չէ նոր Սահմանադրությամբ, եւ դա վերապահված է խորհրդարանին: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի բարձրագույն պաշտոնին հավակնողների թեկնածությունը որոշելը նույնպես
«Չպետք է հակադրենք մեծահասակներին և երիտասարդներին, ունևորներին և չունևորներին». Միքայել Մելքումյան
Հունվարի 23-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Ներկայումս ակնհայտ է, որ ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների ճնշող մեծամասնությունում սոցիալական լարվածությունը չի թուլանում. Հակառակը՝ այն ստանում է նոր դրսևորումներ: Պետությունների գերխնդիրն է թուլացնել այդ լարվածությունը, մեղմացնել հասարակությունների ամենաունևորների և
Բաքուն և Մոսկվան բանակցում են ռազմական նոր պայմանագրի շուրջ. Ալիև
Բաքուն նոր բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում պայմանագրի շուրջ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Դա գործընթաց է, որը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Այժմ բանակցություններ են ընթանում: Դուք ավելի լավ գիտեք, որ ռուսական ռազմական արդյունաբերությունն առաջընթաց է ապրում, ի հայտ է գալիս նոր ժամանակակից սպառազինություն: Ինձ
Թուրքական բանակը 2-րդ կորուստն է գրանցել «Ձիթենու ճյուղ» օպերացիայում
Թուրքիայի կողմից Սիրիայի Աֆրին քրդաբնակ շրջանում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում թուրքական զինուժը տվել է 2-րդ մարդկային կորուստը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Սիրիայի քրդական ուժերի «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի» (YPG-ԺԻՊ) զինյալների հետ բախումների ժամանակ սպանվել է Թուրքիայի զինված ուժերի սպա ավագ լեյտենանտ Օղուզ Քաղան Ուսթան: Զինվորականի սպանվելու մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն
Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Վիգեն Սարգսյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
Հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևին: Դեսպան Ուրազաևը Վիգեն Սարգսյանին է ներկայացրել դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ռազմական կցորդին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ
«Եվրոպական չափանիշներին մոտարկելու մեր հանձնառությունը տարեցտարի առավել բարենպաստ միջավայր են ապահովում ՀՀ-ում ներդրումների համար». Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանի խոսքը Էմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքներով
Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը համարում են, որ տնտեսական հարաբերություններն անհրաժեշտ է հասցնել վերընթաց զարգացող երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նախագահ Մակրոնը ողջունել է Հայաստանի Նախագահին Ֆրանսիայում և նշել, որ հանդիպման ժամանակ ակնկալում է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններից բացի քննարկել բազմակողմ ձևաչափով, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո: Ֆրանսիայի
ԱԺ-ում առաջարկում են փող տպել ու բաժանել քաղաքացիներին՝ թանկացումների դեմն առնելու համար
Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ կա արհեստական գնաճ որոշ ապրանքատեսակների դեպքում. «Հորդորում ենք, պարո՛ն Շաբոյան, ձեզ եւ ձեր հանձնաժողովին, եթե նմանատիպ երեւույթներ կան, շատ արագ պետք է բացահայտվեն։ Դրանք պետք է կանխվեն եւ պատժվեն, դա պարտադիր երեւույթ է»:
«Բոլորս՝ ձեռք ձեռքի բռնած, պետք է դուրս գանք փողոցներ». Զարուհի Փոստանջյան
«Ու այդ մեր ուժի ներքո կարող ենք տապալել այս ապօրինի գործող իշխանությունը». Փոստանջյան
«ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տապալեց լսումները». ԵԼՔ դաշինք
Ինչ է տեղի ունեցել Աժ-ում լսումների ընթացքում
«Դա պետք է լինի երկու երկրների միջև համարձակ փոխզիջում». Էմանուել Մակրոնը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ելիսեյան պալատում հայտարարեց ՝ ԼՂ ժողովուրդը պայքարում է ազատության, ինքնորոշման համար, եւ այսպիսի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ:
Հայաստանի վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր
Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսետի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության օրակարգի հարցեր՝ գոհունակություն հայտնելով քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակից և կարևորելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումն ու խորացումը: Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել տնտեսության տարբեր ճյուղերում բիզնես ծրագրերի իրականացման հնարավորություններին: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք
Թուրք գիտնականը պնդում է, որ Նոյը ջրհեղեղից առաջ բջջայինով խոսել է որդու հետ
Թուրք ակադեմիկոս Յավուզ Օրնեքը պնդում է, որ ապացույցներ ունի այն մասին, որ Նոյ մարգարեն իր որդուն է զանգահարել բջջային հեռախոսով, գրում է «Հյուրիյեթը»: Դեռ հունվարի 6-ին Ստամբուլի համալսարանի դասախոսը թուրքական TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ հայտնի ջրհեղեղից առաջ Նոյը իր որդու հետ հաղորդակցվել է բջջային հեռախոսով, և այդ պատմությունը տեղ է գտել և՛ Ղուրանում,
Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները. (Ֆոտոշարք)
Ելիսեյան պալատում մեկնարկել են հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունները: Հայաստանի Նախագահի դիմավորման արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը հանդիպում են ունեցել աշխատանքային ճաշի ձևաչափով, որին հաջորդել է հանդիպման արդյունքներն ամփոփող համատեղ մամուլի ասուլիսը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքեր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Շրջանային ժողովի անդամները իրազեկվեցին կոալիցիոն կառավարության շրջանակում ՀՅԴ մասնակցության արդյունքների մասին
2018 թ. հունվարի 20-21-ը, ՀՅԴ Բյուրոյի հրավերով, Երևանում տեղի ունեցավ Հայաստանի, Արցախի, ԱՊՀ երկրների, Եգիպտոսի, Իրաքի և Կիպրոսի ՀՅԴ մարմինների շրջանային ժողովը: Ժողովին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, Բյուրոյի անդամներ և ՀՅԴ նշված մարմինների ներկայացուցիչները: Երկու օր տևած քննարկումների ընթացքում, ՀՅԴ Բյուրոն ներկայացրեց իր գործունեության վերջին 15 ամիսների տեղեկագիրը, որի լույսի ներքո ծավալվեց համապարփակ քննարկում:
Ռուզաննա Մկրտչյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում
Նա հրաժարվեց արագացված դատաքննության կարգից
Լեւոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը մասնակցում են «Ջիբրալթար Մաստերս» փառատոնին
Այսօր մեկնարկում է Ջիբլարթար Մասթերս շախմատի խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 50 երկրի 274 շախմատիստ՝ 92 գրոսմայստեր: Հայաստանը ներկայացնում են մեր երկրի ազգային հավաքականի անդամներ Լեւոն Արոնյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Վիճակահանությամբ մեր շախմատիստները մեկնարկում հանդես են գալու սեւ խաղաքարերով: Արոնյանի մրցակիցը լինելու է հունգարացի Անիտա Գարան, Մկրտչյանինը՝ Նորվեգիան ներկայացնող Կազիմ Յըլմազը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կինը պատմեց, որ երեք երեխաներից միայն մեկն է ողջ մնացել
Արմավիրում մեկնարկել է Մանուկ Սիմոնյանի սպանության գործով դատավարությունը
Դավիթ Շահնազարյան. Ինչո՞ւ Սերգեյ Լավրովը չասաց «միջանկյալ կարգավիճակ»
Նա հորդորում է`սթափ մտածել եւ գույները չխտացնել
«Անկոռեկտը դու ես». «Դեդ»-ը պիտակավորեց դատավորին
Ամբաստանյալները շարունակում են բոյկոտն ի պաշտպանություն իրենց ընկերների. Դատաքննությունն առանց նրանց է ընթանում
Անդրադարձ է կատարվել նաև Երևան-Ցյուրիխ ուղիղ չվերթի բացման հեռանկարներին
Կարեն Կարապետյանը հատկապես շեշտել է, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճել է 3,5 անգամ՝ միաժամանակ նշելով, որ առկա է այն զարգացնելու մեծ ներուժ:
«Շնորհակալությո՞ւն հայտնենք, որ մեզ չեք կերել». Գեւորգ Գորգիսյան
Վարդան Արամյանի խոսքով՝ «Տպավորություն կարող է ստացվել, որ ֆինանսների նախարարը շատ գռեհիկ եւ մեծամտական մոտեցում ունի այն հարցի շուրջ, որը մեզ բոլորիս հետաքրքրում է: Եթե կլինի այդպիսի տպավորություն, որ մեր հայրենակիցներից ցանկացած անձ այդ արտահայտությունը կընկալի՝ որպես մեծամտական դրսեւորում, ես այս բարձր ամբիոնից խնդրում եմ ներողամիտ լինել: Իհարկե, այդպես չի եղել, մի ֆրագմենտ է եղել»:
Մեկնարկեց Էմանուել Մակրոնի և Սերժ Սարգսյանի աշխատանքային ճաշը (Տեսանյութ)
Քիչ առաջ Ելիսեյան պալատում մեկնարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության (ՖՀ) նախագահ Էմանուել Մակրոնի աշխատանքային ճաշը: Ելիսեյան պալատի բակում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը: Քիչ անց՝ աշխատանքային ճաշից հետո նախագահները հանդես կգան մամուլի ասուլիսով: Այնուհետև Սերժ Սարգսյանը կհանդիպի ՖՀ ԱԺ-ում հանդիպում կունենա Ֆրանսիայի ԱԺ նախագահ Ֆրանսուա Դը Ռյուժին, Ֆրանսիայի ԱԺ-ի և
Երևանում դանակահարվել է 36-ամյա կին. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 36-ամյա կնոջը դանակահարելու դեպքի առթիվ: 2018թ. հունվարի 22-ին՝ ժամը 13:20-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ «ձախ նախաբազկի միջին երրորդի միջանցիկ, աջ կոնքազդրային հոդի վերին երրորդի կողմնային մակերեսի, աջ գոտկային մակերեսի, կրծքավանդակի աջ
Ռուբեն Մեհրաբյան. Պետությունը վարկաբեկելու հարցում մեր դիվանագիտությունը բավական ակտիվ է
Խաղաղությունը Կովկասում պիտի հաստատվի առանց ՌԴ-ի, ի հեճուկս ՌԴ-ի եւ ՌԴ-ի շահերի հաշվին. Ռուբեն Մեհրաբյան


















































