Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 18-20-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 11-13

Փողոցում նկարվում ենք, աշխատանքի վայրում նկարվում ենք, ավտոմեքենայում նկարվում ենք, մնում էր նաեւ մեր բնակարանում նկարվեինք. Քննարկում ԱԺ-ում (Տեսանյութ)

Այն, որ «Ոստիկանության մասին» օրենքը հրատապ բերել են խորհրդարան, Փաշինյանը բացատրեց այսպես՝ դիմացը ապրիլ է գալիս եւ իշխանություններին պետք են երաշխիքներ՝ իմանալու, թե պատգամավորներն ինչ են անում: Ընդ որում, դա միայն ընդդիմադիրներին չի վերաբերում, այլ առաջին հերթին ՀՀԿ-ական, իշխանական պատգամավորներին:

Բանակցային գործընթացում վերսկսված ակտիվությունը ծառայելու է կողմերի դիրքորոշումների մերձեցմանը. «Ժողովուրդ»

Նալբանդյան-Մամեդյարով այդ հանդիպումից լուրջ ակնկալիքներ պետք չէ ունենալ։ Այս բանակցությունները հարկավոր են առնվազն կողմերի դիրքորոշումների թեկուզ փոքր-ինչ մերձեցման՝ չհամաձայնեցված հարցերի շուրջ կրկին խոսելու համար։ Այնպես որ, այս ամենը շարունակական գործընթացի մաս է, որի արդյունքները կերեւան ավելի ուշ։ Ու բացի այդ՝ գոնե առաջիկա ամիսներին այս խնդրում հազիվ թե բեկում լինի, առաջիկայում Հայաստանն անցում է կատարելու խորհրդարանական

Կարեն Կարապետյանը հայտարարությունները վկայում են, որ նա չի պատրաստվում վայր դնել զենքերը. «Հրապարակ»

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ում, կարծես, շարունակել է նախագահի միտքը. «Այս տարի սկզբունքները նույնն են՝ ինչպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի գործարարը լավ զգա, ձեռնարկատիրությունը հեշտ լինի, օրինապահ դաշտում աշխատող մարդկանց համար խաղի կանոնները հավասար լինեն»: Լսելով ՊԵԿ ղեկավարների զեկույցները՝ վարչապետը հստակ ամրագրում է կատարել ոլորտի ձեռքբերումների եւ նշված ուղղություններով հաջողությունների մասին: Իսկ դա հենց այն է, ինչ

Ինչ է պատասխանելու Բաքուն Լավրովին

Հայկական կողմի համար, օրինակ, փուլայինի շրջանակներում Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչը, բնականաբար, պաշտոնական Բաքուն մերժում է:

«Չպետք է մոռանանք դառն անցյալը, որպեսզի ստիպված չլինենք այն նորից վերապրել»

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի

Ոստիկանները քաղաքական գործիչների տունը, գրասենյակը կվերցնեն տեսանկարահանման տակ. Փաշինյան (Տեսանյութ)

Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ այս օրենքով ՀՀ ցանկացած քմ կարող է դրվել տեսանկարահանման տակ, իսկ 7 օր են պահպանում, որովհետեւ հետո ասելու են իբր ջնջել ենք ու ընդհանուր կոմպրոմատներ հավաքեն, այս օրենքի ողջ տրամաբանությունը դա է:

Ազատությունները 2017-ին Հայաստանում և Արցախում՝ ըստ «Freedom House»-ի

Հունվարի 16-ին «Freedom House» հետազոտական և իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Ազատությունն աշխարհում» զեկույցը։ Այս տարի զեկույցը կրում է «Ազատությունն աշխարհում 2018․ ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ» վերնագիրը։ «Ազատությունն աշխարհում»-ն ամենամյա համաշխարհային միտումները դիտարկող զեկույց է՝ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների մասին: 2018թ. զեկույցի ուսումնասիրության առարկա են դարձել 195 երկրներ և 14 տարածքներ՝ 2017 թվականի հունվարի

«Դառել է արդեն ոստիկանական երկիր, մարդ չի կարա ազատ արտահայտվի, խոսա». Սասուն Միքայելյան

Արարատ Զուրաբյանը փոխոստիկանապետին հիշեցրեց, որ 2008-ի մարտի 1-ից հետո նախագահ Քոչարյանը հայտարարեց, որ մեքենաների հետեւից դուրս են գալիս մարդիկ, կրակում են, կան բազմաթիվ ձայնագրություններ, նկարահանումներ եւ այլն. «Որեւէ նկարահանում կամ ձայնագրություն հետագայում չներկայացվեց: Ի՞նչ մակարդակի վրա է դա արվելու՝ քաղաքական հաշվեհարդարի, մարդկանց ճնշելո՞ւ, թե՞ ընդհանրապես օրենքը պահպանելու եւ մեր հասարակության կյանքը ավելի բարելավելու համար»:

«Վիգեն Սարգսյանը նպատակահարմար է գտել այդ կերպ դիրքորոշում հայտնել». ՀՀԿ-ական պատգամավորը՝ նախարարի կոչի մասին (Տեսանյութ)

Պետք է կոռեկտություն պահպանել՝ անկախ նրանից՝ նախաձեռնությունն իշխանության ներկայացուցչինն է, թե ընդդիմության

Ոստիկանները կօգտագործեն տեսախցիկներ՝ նկարահանման մասին նախապես զգուշացնելով (Տեսանյութ)

Ոստիկանների կողմից հանցագործությունը կանխելիս կամ բացահայտելիս՝ տեխնիկական միջոցն ամրացվում է ծառայողական համազգեստին

Նոր տարին՝ լիառատ ջրով

Վեոլիա Ջուրն աշխատում է

Ոստիկաններին իրավունք են տալիս հանրային վայրերում տեսանկարահանող եւ լուսանկարող սարքեր տեղադրել. Նոր օրենք

Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ պարտավորվելու են ապահովել տեղեկությունների հավաքման եւ օգտագործման նպատակի լեգիտիմությունը, կհստակեցվեն մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանական միջամտության սահմանները:

Աննա Սարգսյանն ու Մարիա Կուրսովան կեսական միավոր են կորցրել Հայաստանի առաջնությունում

Շախմատի Հայաստանի կանանց 73-րդ առաջնությունում անցկացվել է հինգ տուր: Աննա Սարգսյանը եւ կանանց միջազգային գրոսմայստեր Մարիա Կուրսովան տարել են չորսական հաղթանակ, մեկական պարտիա ավարտել են ոչ-ոքի եւ 4,5-ական միավորով շարունակում են պայքարել չեմպիոնի կոչման համար: Միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանն ունի 3 միավոր: Նա եզրափակում է լավագույն եռյակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կարեն Խաչանովը Մելբուռնում մեկնարկեց կանադացի Պիտեր Պոլանսկուն հաղթելով

Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մելբուռնում ընթացող «Australian Open»-ի մեկնարկում 7:6, 7:6, 7:3 հաշվով հաղթել է կանադացի Պիտեր Պոլանսկուն: Երկրորդ շրջանում Խաչանովին բարդ մրցակից է բաժին հասել՝ արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոն, որն այստեղ դասակարգմամբ 12-րդն է: Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչեւի կարծիքով բազմափորձ արգենտինացուն հաղթելն անչափ դժվար է լինելու,

Ռոբերտ Հովհաննիսյանը պահպանում է միանձնյա առաջատարի դիրքը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ առաջնությունում հինգերորդ տուրից հետո միանձնյա առաջատարը գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն է 4 միավորով: Երկրորդ տեղում է մեկ միավոր պակաս վաստակած գրոսմայստեր Արման Փաշիկյանը: Միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը եւ Շանթ Սարգսյանը 2,5-ական միավորով բաժանում են երրորդ տեղը: Այսօր կկայանա վեցերորդ տուրը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հրդեհ գեղեցկության սրահում

Հունվարի 17-ին, ժամը 04:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ թաղամասում՝ «Արարատ» բանկի մոտակայքում, այրվում է կրպակ: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 2/17 հասցեում գտնվող գեղեցկության սրահում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:24-ին, մարվել՝ 04:37-ին: Այրվել են պահարանում գտնվող կոսմետիկ նյութեր, ջերմահարվել՝ պատն

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ 09:30-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ, Դիլիջան-Վանաձոր, Դիլիջան-Իջևան, Վայք-Ջերմուկ, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ճանապարհահատվածներում, Ստեփանավանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղ ու ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ԱՍԵԿՈՍԵ

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը անդունդի եզրից մեկ քայլ հետ գնալ է: ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ

Ֆեյսբուքյան տարածքի ստվերը

Հենց վերադարձա արձակուրդից, միանգամից ընկղմվեցի ֆեյսբուքյան ճահճի մեջ: Եթե ուրիշ մասնագիտություն ունենայի, բնականաբար, երբեք սոցիալական ցանց չէի մտնի, բայց երբ գործի մեջ եմ, չեմ կարող խուսափել դրանից: Ամեն անգամ այդ «f» նշանն ակտիվացնելիս զարմանում եմ՝ որտեղի՞ց է մարդկանց մեջ այդքան չարություն, այդ ինչպե՞ս է կյանքը նրանց նեղացրել (բառիս բուն եւ փոխաբերական իմաստներով), որ նրանք որեւէ

Արդարամիտ թուրք պրոֆեսորը դատապարտում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   2017 թ. դեկտեմբերի 30-ին հանրածանոթ թուրք քաղաքագետ, լրագրող և գրող Չենգիզ Աքթարը հրապարակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ անաչառ և կարեկցական հոդված:  «Անցյալի բռնության դիմակայումն ավելի մեծ բռնությամբ» խորագիրը կրող Աքթարի հոդվածը տեղադրված է Ahvalnews.com արտասահմանյան կայքէջում՝ թուրքական կառավարության ճնշող վարչակարգի հասանելիությունից դուրս։ Պրոֆ. Աքթարն

Բախշյանը «դեմ» է քվեարկել Կարեն Ավագյանի եղբորը

Կրթության փորձագետը «դեմ» է քվեարկել նաեւ դաշնակցական Նաիրի Սաղաթելյանին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Չինաստանի արևելյան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նավթատարի hրդեհվելու ու խորտակման կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են նավի անձնակազմի տասնյակ աշխատակիցներ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին և Իրանի բարեկամ ժողովրդին, իսկ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել համբերություն, ուժ

Սա պատերազմ է

Ռուսաստանը պատերազմ է հայտարարել ազատ խոսքին, ազատությանը եւ բանականությանը: Պաշտոնապես հայտարարվում է, որ թիրախում են, այսպես կոչված, «արտասահմանյան գործակալները», որոնք գործ ունեն տեղեկատվության, տեղեկատվությունը մեկնաբանելու հետ, սակայն ակնհայտ է, որ իրականում հարցն ավելի խորն է, եւ նախաձեռնությունը գալիս է ամենաբարձր մակարդակից: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի Ձայնի» ռուսական ծառայությունը, ՌԴ Պետական Դուման ուրբաթ օրը՝ հունվարի 12-ին,

Սերգեյ Բագրատյան. «Շատ քաղաքացիներ դժգոհ են թանկացումներից, բայց համաձայն չեն փողոց դուրս գալուն». (Տեսանյութ)

«Ծառուկյան» դաշինքի անդամի կարծիքով՝ հասարակության մի մեծ հատված դժգոհ է թանկացումներից, բայց այդ հատվածը համաձայն չէ փողոց դուրս գալուն

Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Արսենալ» ավելի հավանական է դառնում

«Sky  Sports»-ը գրում է. եթե Հենրիխ Մխիթարյանը որոշի տեղափոխվել «Արսենալ», դա կլինի Սանչեսի հետ անմիջական փոխանակություն առանց ՄՅՈՒ-ի կողմից լրացուցիչ վճարման: Աղբյուրը նաեւ հարցազրույց է վերցրել Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայից, որը նշել է, թե հայ ֆուտբոլիստի խնդիրները կապված չեն Ժոզե Մոուջրինիոյի հետ: «Միկիի խնդիրները ֆուտբոլային են: Նա մարզչի հետ խնդիրներ չունի, խնդիրն անձնական հարաբերությունների մեջ

«Ծառուկյան» դաշինքը պայքարը կսկսի խորհրդարանական կառավարմանն անցնելուց հետո. (Տեսանյութ)

Այս դաշինքի պատգամավորն ասում է՝ խորհրդարանական կառավարմանն անցնելուց հետո հանրային ճնշումը պատգամավորի վրա ավելի ազդեցիկ կլինի

Ո՞րն է 0,8 տոկոս գնաճի ու 7 տոկոս տնտեսական աճի պայմաններում կյանքի վատացման գաղտնիքը

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող. ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով գնաճի եւ տնտեսական աճի հակասությունների մասին՝ ասաց. «Ի վերջո, մենք պետք է հասկանանք մի բան. ուզենք թե չուզենք՝ պետք է հաշվի առնենք նաեւ ազգային վիճակագրության ծառայության տվյալները: Եթե առաջնորդվում ենք կառավարության եւ ԱՎԾ ներկայացվող տվյալներով, ապա տարեկան կտրվածքով 2017-ին մենք ունեցել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031