Օրվա լրահոսը

«Երկաթգծի կառուցումը ինքնանպատակ չպետք է լինի». Կարեն Կարապետյանը՝ Իրան-Հայաստան երկաթգծի մասին

Վարչապետի խոսքով՝ «Պետք է շուկան ակտիվացնել եւ հասկանալ՝ որպես տրանզիտային երկիր մենք կարո՞ղ ենք շարժվել առաջ»:

Կարեն Կարապետյան. «Անպայման տեղյակ պահեք հանրությանը՝ ինչ եք անում և ինչն եք փոխում, ինչ տրամաբանությամբ»

Վարչապետը ծանոթացել է Առողջապահության նախարարության 2017թ. աշխատանքի արդյունքներին և գալիք տարվա ծրագրերին

«Կարտոֆիլի գները թռել են, ի՞նչ ուտեն աղքատները». Փաշինյանը 4 տարբերակ առաջարկեց ուտելու՝ սխտոր, կանաչ սոխ, տաքդեղ ու խառը կանաչի

Մինչ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կպատասխաներ՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն առաջարկեց իր տարբերակը՝ հավի միս, որը էժանացել է: Իսկ ներկա պատգամավորները կատակեցին, թե՝ դահլիճի օգնությանը չդիմեք:

2017-ին լրագրողների նկատմամբ բռնության 11 դեպք է գրանցվել

«2017 թվականը լարված և բարդ ժամանակահատված էր hայաստանյան լրատվամիջոցների համար». Աշոտ Մելիքյան

Երթուղայինների ուղեվարձը չի թանկանա. Կառավարությունը հավաստիացնում է

Վաչե Գաբրիելյանն ԱԺ-ում նշեց, որ մի շարք ապրանքատեսակների գծով էլ գնանկում կա. «Հավի թարմ միսը 22 տոկոսով իջել է, ձեթը՝ 5 տոկոսով, բարձր տեսակի ալյուրը՝ 6 տոկոսով, ոսպը՝ 37 տոկոսով, հնդկաձավարը՝ 52 տոկոսով, թթվասերը՝ 4 տոկոսով»:

Աջ ղեկով մեքենաների հարցը՝ ԱԺ-ում

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ արձագանքեց՝ հորդորելով Գեւորգ Պետրոսյանին, որ եթե չի ուզում նախկինում ներկրված աջ ղեկով մեքենաները շահագործվեն, կարող է նման նախաձեռնությամբ հանդես գալ ու նախագիծ ներկայացնել:

«Հարազատնե՛րս, 2.6 % գնաճ է, որ դուք ասում եք՝ չոքել է մեր դռանը, ո՞ր գինն է չոքել մեր դռանը». Կարեն Կարապետյան

Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց. «Թանկացել է կարագը, թանկացել է միսը, վառելիքը, այնքան թանկացումներ կան, կարտոֆիլը, որը մեզ խորհուրդ էին տալիս ուտել, թանկացել է 30 տոկոսով»: Վարչապետը միջամտեց՝ դա Հարկային-մաքսային օրենսգրքի հետեւանքը չի: Հիմա կարագը ամբողջ աշխարհում թանկացել է, Հայաստանը էդ կարագի թանկացման դեմ ի՞նչ պիտի անի:

Գուտերեշը կոչ է արել ակտիվացնել Արցախի հակամարտության միջնորդական ջանքերը

Գուտերեշը նաև նշել է, որ 2017թ. հետո, երբ ինքը ստանձնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, աշխարհը ոչ թե ավելի խաղաղ է դարձել, այլ հակառակը:

«Դուք ասում եք գնաճը սարսափելի է, ես ասում եմ՝ սարսափելի չի». Կարեն Կարապետյանը ԱԺ-ում խոսեց թանկացումներից

Վարչապետն ասաց, որ միայն գյուղատնտեսության համար բեռ կարող է հանդիսանալ դիզվառելիքի սակագնի ավելացումը: Վարչապետն ասաց, որ քննարկում են տարբերակներ, որ սուբսիդավորեն գյուղատնտեսությունը. «Որեւէ պրոբլեմատիկ խնդիր այս երեք ապրանքատեսակների դեպքում ես չեմ տեսնում»:

Դավիթ Հարությունյանը «Ճվճվ Արո»-ի որդիների գործունեությանը գնահատականներ չտվեց (Տեսանյութ)

«Չեմ կարող ասել, թե Սերժ Վարդանյանը ինչու մինչ այդ չէր հայտնաբերվում»,-ասաց նա

Նախատեսվում է մանկապարտեզներում իրականացնել էներգաարդյունավետության բարձրացման և հիմնանորոգման, ինչպես նաև սեյսմիկ ամրացման աշխատանքներ

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի էներգաարդյունավետության ծրագրի մեկնարկային հանդիպումը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Եվրոպական ներդրումային բանկի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ԼԴԿ խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ: Ծրագիրն իրականացվելու է Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2017թ. տարեվերջին ստորագրված պայմանագրի շրջանակում: Հիշեցնենք, որ 7 մլն վարկային ու 6

Արդարադատության նախարար. «Երկրում նախագահի թեկնածուները շատ չեն» (Տեսանյութ)

Դավիթ Հարությունյանը եւս անուններ չի ասում, բայց իր համար նախընտրելի թեկնածուներ ունի

«Խորհրդարանական վերահսկողությունը կբարձրացնի միջազգային պայմանագրերի իրագործման արդյունավետությունը». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 17-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի հետ ձեւավորված գործընկերային հարաբերությունները եւ լիահույս է շարունակել արդյունավետ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի հետ համատեղ

Ըստ ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի՝ Վիգեն Սարգսյանը հանդես է եկել որպես անհատ, և դրանում ոչ մի վատ բան չկա

Վիգեն Սարգսյանը հրաժարվում է իր պարտականությունների կատարումից. Արթուր Սաքունց

Ռուսները հետխորհրդային երկրներից ամենաշատը վստահում են Բելառուսին

Բելառուսը ռուսների մոտ ավելի մեծ վստահություն ունի, քան հետխորհրդային մյուս երկրները: Նման արդյունքներ են ցույց տվել Рамблер-Новости-ի անցկացրած հարցումները, որոնց մասնակցել է ավելի քան 1400 մարդ: Բելառուսին վստահություն է հայտնել հարցման մասնակիցների 50 տոկոսը: Երկրորդ տեղում Ղազախստանն է, որին վստահություն է հայտնել հարցման մասնակիցների 17 տոկոսը, իսկ Հայաստանին վստահում է միայն 13 տոկոսը: Ուկրաինան հայտնվել

Զարուհի Փոստանջյան. «Սփյուռքի մեր քաղաքացիները ընտրության իրավունք են պահանջում»

Փոստանջյանը «Ելքի» քայլերում քաղաքական օրակարգ չի տեսնում

Փոքր ու միջին բիզնեսում ստվերն ավելացել է, խոշորում` կրճատվել (Տեսանյութ)

ՓՄՁ-ներից շատերը կփակվեն, եթե փաստաթղթեր ներկայացնեն

«Կասկած չկա, որ մեր ապագան լինելու է թվային». Մարիա Պավլովա

«Մտադիր ենք ուժեղացնել թվային ամբողջական շուկայի զարգացումը». ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան

«Անհնարին է այս վիճակում ժողովրդին ասել՝ եկեք գնանք իշխանափոխության». Սասուն Միքայելյան (Տեսանյութ)

Նա վերապահումով է մոտենում այն քաղաքական գործիչներին, որոնք մշտապես իշխանափոխության կոչ են արել

Հայոց ցեղասպանության վերաբերյալ tweet արած ընդդիմադիր գործիչը պատասխանել է Էրդողանի քննադատություններին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն պատասխանել է թվիթերյան գրառումների վերաբերյալ իր հասցեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած քննադատություններին: Ըստ թուրքական «Superhaber.tv» լրատվական կայքի՝ Քաֆթանջըօղլուն հայտարարել է, որ պետության դեմ գրած խիստ ընդդիմադիր բնույթի գրառումների հեղինակն ինքը չէ՝ ընդունելով, որ ինքը միայն Հայոց ցեղասպանության մասին գրառումն է կատարել: «Իմ

Լեւոն Մկրտչյան. իրավական նոր կարգավորումների անհրաժեշտություն կա օտարերկրյա բուհերում սովորելու ցանկություն ունեցող ՀՀ զինապարտ քաղաքացիների համար

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի (Ռոսսոտրուդնիչեստվո) տնօրեն Սերգեյ Ռիբինսկուն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ համագործակցության այս տարվա օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել միջպետական ծրագրերով Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություններին և խնդիրներին: Այս համատեքստում նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ

Ոստիկանները բացահայտեցին Նոր Նորքում կատարված սպանությունը

Նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության մեքենան Գայի պողոտայի շուկայից հիվանդանոց է տեղափոխել 60-ամյա տղամարդու դի՝ կտրած-ծակած վերքերով: Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել էին, որ մահացածը առևտրով էր զբաղվում: Նրան դանակահարել էր այդ պահին անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդ:

Նախագահը հանդիպում է ունեցել «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության Նախագահի հրամանագրով հիմնված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ: Նախագահը հանդիպման սկզբում անցած ութ տարիների իրականացված աշխատանքի համար նախ շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին և բոլոր այն անձանց, ովքեր շահագրգռված են ոլորտի զարգացմամբ, ապա հետաքրքրվել, թե մրցանակի շնորհման անցած այդ տարիների արդյունքներից ելնելով՝ որքանով

«Հնարավոր է՝ ՀՀԿ-ն քննարկի Արմեն Սարգսյանին որպես նախագահի թեկնածու առաջադրելու հարցը». Բաղդասարյան

Վահրամ Բաղդասարյանը դա չի բացառում, բայց շեշտում է, որ կուսակցությունում դեռ ոչ մեկի անունը չեն քննարկել

Ընթացիկ տարին տնտեսական առումով բեկումնային է լինելու Արցախի համար. ԱՀ պետնախարարը հանդես է եկել մամուլի ասուլիսով

Չնայած երկնիշ թվով ՀՆԱ- ի աճին, այնուհանդերձ Արցախում աշխատավարձերի և թոշակների բարձրացում այս տարի չի լինի, ինչը պայմանավորված է Հայաստանի հետ ունեցած միջպետական պայմանագրով, քանի որ ըստ պայմանագրի Հայաստանը և Արցախը պետք է վարեն միևնույն հարկաբյուջետային քաղաքականությունը: Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանը: Պետնախարարն անդրադառնալով արցախյան շուկայում գնաճի

«Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ի նախագահի թեկնածուների թվում չկա». Վահրամ Բաղդասարյան (Տեսանյութ)

ՀՀԿ խմբակցության ղեկավարը չհստակեցրեց՝ դա կուսակցությա՞ն որոշումն է, թե անձամբ ՀՀ նախկին վարչապետի

Վանաձորում փոփոխվել են մանկապարտեզների վարձավճարները. ծնողները դժգոհում են բանկերում տրվող միջնորդավճարներից

Այս տարվա հունվարի 1-ից փոփոխվել են Վանաձորի մանկապարտեզների ծնողական վարձավճարները: Այսուհետ տնակային պայմաններում գործող մանկապարտեզների վարձավճարները կկազմեն 4000 դրամ, իսկ շենքային պայմաններում գործունեություն իրականացնող մանկապարտեզների համար սահմանվել է 5000 դրամ ամսական վարձավճար. «Կար մի քանի մանկապարտեզ, որոնց վարձավճարը գերազանցում էր 5000 դրամը, հիմա նրանք էլ հավասարեցվել են եւ հիմա ունեն 2 տարանջատում՝ տնակային եւ շենքային:

Ադրբեջանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղի հարցը

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հունվարի 16-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակում հանդիպել է այդ երկրի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ։ Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ և ընդգծել են քաղաքական կապերի հետագա խորացման համար բարձր մակարդակով հանդիպումների կարևորությունը, հայտնում է ադրբեջանական minval.az գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝

Չաղ, ցանցառ, Նիկուլինի ու Լենինի մասին գիրքը փորձաքննություն չի անցել

ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտն արձագանքում է դպրոցական աղմկոտ ձեռնարկին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031