Օրվա լրահոսը

Տնտեսագետն առաջարկում է բնակչության համար գազի, հոսանքի ու ջրի ավելացված արժեքի հարկը վերացնել. (Տեսանյութ)

Ըստ Արտակ Մանուկյանի, սա կլինի թանկացումների դեմ իրական պայքար

ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել Արայիկ Խանդոյանի, Սմբատ Բարսեղյանի և Հովհաննես Հարությունյանի հետ

Այսօր՝ հունվարի 16-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձնազրույցներ են ունեցել Արայիկ Խանդոյանի, Սմբատ Բարսեղյանի և Հովհաննես Հարությունյանի հետ: Այցի ընթացքում ստուգվել են նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը: Սմբատ Բարսեղյանը հացադուլից դուրս գալուց հետո ստացել է սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն: Այդ խորհրդատվությունը տրամադրվել է նաև Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի կողմից: Ս.Բարսեղյանը

Գեւորգ Գորգիսյան. «Մեզ այլ բան չէր մնում, քան փողոց դուրս գալը». (Տեսանյութ)

«Ելք»-ի պատգամավորը հիշեցնում է փողոցային պայքարի այն շարժումները, որոնք արդյունք են տվել

Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման և մեծարման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման ժամանակ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ Տիգրան Մանսուրյանը ներկայացրել է Հովհաննես Չեքիջյանի կենսագրությունը, անցած ստեղծագործական ուղին և նվաճումները, առանձին դրվագներ պատմել իր հիշողություններից, որոնք

Ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի (GADIF) խորհրդակցություն Բուխարեստում

Հունվարի 16-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի (BRECO) Բուխարեստի գրասենյակում տեղի ունեցավ Ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի (GADIF) խորհրդակցություն, որի օրակարգային հարցերից էին Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական ընթացքն ու զուգահեռ միջոցառումները: Խորհրդակցությանը մասնակցեց և ելույթ ունեցավ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, ով հանգամանալից ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական ընթացքը և

Կայացել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Նախ` խորհուրդը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնադրամի կանոնադրության մեջ, այնուհետև քննարկել ու հաստատել է հիմնադրամի 2016-2017 թվականների տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, հիմնադրամի հաճախորդ ընկերություններում անցկացված 2016թ-2017թ. մոնիտորինգի ամփոփ արդյունքների հաշվետվությունը, հիմնադրամի 2016թ.

Գնաճը երկնիշ թվի է հասնում. (Տեսանյութ)

Տնտեսագետները վերլուծում են թանկացումների հիմքերն ու ազդեցությունը

Էրդողանը քննադատել է ընդդիմադիր գործչին Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար

Հրավիրվել են արտասահմանցի մասնագետներ եւ հեղինակավոր ԶԼՄ-ների ղեկավարներ

Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար

Վարչապետն այցելել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

Աշոտ Մելքոնյան. «Արցախի անկախությանը նվիրված գիտաժողով կանցկացվի»

Հրավիրվել են արտասահմանցի մասնագետներ եւ հեղինակավոր ԶԼՄ-ների ղեկավարներ

Ավարտվել է Շամիրամում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործության՝ 4 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Շամիրամ համայնքում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով 4 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 2 անձի։ Դեպքը տեղի է ունեցել 2017թ. օգոստոսի 1-ին՝  Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում: Զինված անձը մուտք է գործել սգո սրահ և բազմաթիվ

Շնորհակալության ակցիա՝ ՌԴ դեսպանության առջեւ

Հայաստանում Սիրիայի ուսանողական միությունը, Միջազգային հումանիտար զարգացման ՀԿ-ն եւ մի քանի այլ հասարակական կազմակերպություններ այսօր հավաքվել էին ՌԴ դեսպանատան առջեւ՝ շնորհակալական նամակ հանձնելու Սիրիայի ազատագրման գործում ցուցաբերած օժանդակության եւ Սիրիայի ժողովրդին, այդ թվում նաեւ այնտեղի հայկական համայնքին, պատերազմի տարիներին ցուցաբերած աջակցության համար: «Հայրենանվեր երիտասարդների միավորում» ՀԿ նախագահ Ծովինար Կոստանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք հավաքվել

Օզուրգեթիում ավազակային հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից

ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն

«Վարչապետը մեկնում է զվարճանք-խրախճանքների, նախարարները գինարբուքի մեջ են». Լուիզա Սարգսյան

Պատգամավորն ասաց, որ «երբ երկրի ղեկավարն է հավաքում պատկան մարմիններին, նրանք, ասես դասը վատ սերտած աշակերտների նման գրիչները ձեռքերին ջանք են գործադրում՝ ցույց տալու, որ շատ մտահոգ են եւ ծանոթանում են իրենց առօրյա գործառույթներին այն ժամանակ, երբ այդ մասին ահազանգում է իրենց երկրի ղեկավարը»:

Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի խորհրդաժողովին

«Փոխգործունակության հարթակ» ձևաչափով նիստի ժամանակ քննարկվել են Եվրոպայի հարավային հարևանության տարածաշրջաններից բխող անվտանգության և կայունության մարտահրավերներին և դրանց դիմագրավման ջանքերի համադրմանն առնվող հարցեր:

Հրաժարված գործարարները նշել են, որ իրենք ոչ թե վարկ են ակնկալել, այլ` դրամաշնորհ (Տեսանյութ)

Կառավարությունը բիզնես-ծրագիրը հավանել է, բայց գործարարները փոշմանել են, վարկի տոկոսը բարձր է եղել, գրավ էլ չեն ունեցել

Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարարին

Հունվարի 15-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար, Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի հանդիպումը: Հանդիպման ժամանակ դեսպան Թումանյանն անդրադարձավ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացման ժամկետներին և կազմակերպական հարցերին: Քննարկվեց երկու երկրների միջև մի շարք խոշոր ծրագրերի իրականացման ընթացքը, որոնց թվում էին

Սպաները նամակ են գրել Փաշինյանին ու բողոքել նախկին ու ներկա ՊՆ նախարարների կոռուպցիայով բնակարան տալուց

Փաշինյանը մի հատված ընթերցեց՝ սպաների նամակից. «Սա դավաճանություն է՝ սեփական ժողովրդի նկատմամբ, դավաճանություն է բոլոր վաղվա սպաների նկատմամբ, որոնք հստակ գիտակցելու են, որ վաղն իրենց համար էլ բյուջեում փող չի լինելու, եւ այդքան հանգիստ իրենց ընտանիքներով դեն են նետվելու ժողովրդի ողնաշարը ջարդողների կողմից:

Գյումրու հիվանդանոցում մահացավ վթարի ենթարկված Խչեյանների ընտանիքի հայրը

Քիչ առաջ Գյումրի բժշկական կենտրոնում մահացել է կիրակի օրը Գյումրի-Ջրառատ ճանապարհին՝ Բասեն գյուղ մտնող հատվածում ավտովթարի ենթարկված Խչեյանների ընտանիքի հայրը՝ 55-ամյա Սամվել Խչեյանը։ Հիշեցնենք, որ բախվել էին Մերսեդես» և «Վազ 06» մակնիշի մեքենաները, որից տուժել էին 5 հոգի՝ Խչեյանների ընտանիքի 4 անդամները՝ հայրը, մայրը, երկու որդիները, ինչպես նաև նրանց մեքենային բախված «Մերսեդեսի» վարորդի կինը՝ 28-ամյա

«Մի՛ գոռա, այդպես չեն սիրում». Շուշան Պետրոսյանի հայտարարությունը՝ ԱԺ-ում

Երգչուհի-պատգամավորն ասաց. «Սիրո՞ւմ ես երկիրդ, ուզո՞ւմ ես երկիրդ ոտքի կանգնի, քո ամբիցիաներից ավելի՞, դրանից շա՞տ ես սիրում երկիրդ՝ քո հարմարավետությունից, ապահովությունից ավելի՞, դրանից շա՞տ ես սիրում երկիրդ, ուրեմն մի՛ գոռա, այդպես չեն սիրում: Հատկապես, որ չի բացառվում, որ մի քանի օրից երկրիդ հանդեպ սիրուդ խոստովանության գոռոցն ուրիշ բեւեռից լսվի: Հանգի՛ստ»:

«Ինչ-որ մի խմբի խմբային շահ է, ինչ-որ գաղտնի պրոյեկտը». ԱԺ-ում՝ աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի մասին

Լավ, հարգելի կառավարություն, եթե իրոք աջ ղեկով մեքենաների շահագործումը վտանգավոր է, ուրեմն ընդհանրապես պետք է արգելվի շահագործումը: Սա նման է այն վարքագծին, որ եթե մի օր հայտնաբերվի, որ ասպիրինը կամ անալգինը վտանգավոր են մարդու կյանքի ու առողջության համար, արգելեն ասպիրինի կամ անալգինի ներկրումը, բայց ասեն՝ ժողովրդի այն մասը, որը արդեն առել է ասպիրին ու անալգին, թող օգտագործի:

Բացատրական աշխատանքներից հետո Սմբատ Բարսեղյանը դիմում է գրել եւ դուրս եկել հացադուլից. «Ա1+»

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը դադարեցրել է 26 օր տեւած հացադուլը։ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը «Ա1+»-ին հայտնեց, որ տարված բացատրական աշխատանքներից հետո Սմբատ Բարսեղյանը դիմում է գրել եւ դուրս եկել հացադուլից: «Սասնա ծռեր» խմբի անդամը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս եւ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նյութն ամբողջությամբ՝

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի

Հունվարի 16-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։ Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել

Արդարացնե՞լ, թե՞ հակադարձել. ՀՀ ԱԳՆ հետաքրքիր արձագանքը Լավրովին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ արած հայտարարությունը հետաքրքիր արձագանք ստացավ Հայաստանում: Սերգեյ Լավրովը հունվարի 15-ին, մասնավորապես, հայտարարել էր, որ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման համար «անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտացոլի համաձայնությունն առ այն, ինչ հնարավոր է հիմա, և կհստակեցնի աշխատանքի ուղիները այն հարցերի շուրջ, որոնք կարիք ունեն հավելյալ քննարկումների՝ հանուն

Ավտոմեքենան (վարորդ՝ Մուրաբեջ Բենզաթ) մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում

Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 35-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «BMW» մակնիշի IR 098 AN պետհամարանիշի ավտոմեքենան և ուղեկցել մինչև Վայք քաղաք, որտեղից մինչև Երևան-Մեղրի ավոտճանապարհի «Զանգեր» կոչվող հատված շարունակել է ուղեկցել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը

Պաշտպանի աջակցությամբ աշխատողին վճարվել է մայրության նպաստը

Մայրության նպաստ չստացած քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը: Ըստ դիմումի՝ ինքն աշխատում է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունում և գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, սակայն չի ստացել ժամանակավոր անաշխատունակության նպաստը: Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում հարցը ներկայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Արդյունքում, գործատուն քաղաքացուն վճարել է մայրության նպաստը: Իրազեկում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031