Օրվա լրահոսը

«Դրայվոտ խոստումների փոխարեն ունենք ադրենալինոտ գների թանկացում». Էմիլ Մարկոսյան

Ըստ հոգեբանի՝ թանկացումները խորացնում են պետության, կառավարման մարմինների և ժողովրդի միջև անդունդը

ՀՀ ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի գումարտակի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու և ՀՀ պաշտպանության նախարարության սպայի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի առթիվ 2017 թվականի մայիսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և

«Հարկային նոր օրենսգիրքը կհարվածի բարձր եկամուտ ունեցողներին». «Ա1+»

Արդեն ուժի մեջ մտած «Հարկային նոր օրենսգիրքը» կհարվածի առաջին հերթին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը: «Ոլորտի խթանման կամ արգելակման ամենաազդեցիկ գործիքներից մեկը Հարկային օրենսդրությունն է: Երբ արդեն պարզ էր, որ եկամտահարկը «սպիտակ դաշտում» կտրուկ բարձրանում է, մենք ժամանակին ահազանգել ենք, որ նման բան չի կարելի

ՀՀԿ-ական պատգամավորը չի բացառում, որ սեղմված գազի եւ դիզվառելիքի ակցիզի չափը գուցե դարձվի նախկինը

«Նախկին դրույքաչափերին վերադառնալը լուծումներից մեկն է միայն: Կառավարությունն այլ լուծումներ էլ գուցե ունենա»,-ասում է Խոսրով Հարությունյանը

«Իրական հայրենիքը գերադասել պատմականից»

ՀՌԱՀ անդամ, հրապարակախոս Տիգրան Հակոբյանը 4 մլն-անոց Հայաստան ունենալու նպատակը լիովին իրատեսական է համարում – Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը 2040-ին ունենա առնվազն 4 մլն բնակիչ»: Այս ուղերձն արժանացավ հասարակության քննադատությանը, շատերը խիստ թերահավատ են, որ մենք կհասնենք այդ արդյունքին: Դուք Ձեր ելույթներում հայտարարել

Արթիկի և Ախուրյանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ 14:30-ի դրությամբ, Արթիկի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարները նշված ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանք: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության

Մեքսիկայից ռուսական օդանավի թռիչքի հետաձգման պատճառը ՀՀ քաղաքացիների արտաքսումն է եղել․«Ռոսիա» ավիաընկերություն

«Ռոսիա» ավիաընկերության օդանավը չի կարողացել Մեքսիկայի Կանկուն քաղաքից թռիչք իրականացնել երկրի ավիացիոն իշխանությունների գործողությունների պատճառով։ Ավիաընկերության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է, որ ավիափոխադրողը պարտքեր չունի։ Ավելի վաղ Քինտանա Ռոյի նահանգում ՌԴ պատվավոր հյուպատոս Արմինա Վոլպերտը գործակալությանը հայտնել էր, որ մոտ 500 ռուսաստանցի զբոսաշրջիկ չի կարողացել հայրենիք վերադառնալ Կանկուն մեքսիկական հանգստավայրային քաղաքում «Ռոսիա» ավիաընկերության

«Զարմացած եմ, որ Գյումրվա օրը նախագահի կողմից այդքան առատաձեռնություն եղավ այս քաղաքի նկատմամբ»․Հասմիկ Կիրակոսյան (Ֆոտոշարք, տեսանյութ)

Գյումրու Աբովյան ճեմափողոցում 12 արձանախումբ տեղադրելու փոխարեն Սերժ Սարգսյանի խոստացած գումարը կուղղվի հենց այդ ճեմափողոցում գտնվող Ասլամազյան քույրերի պատկերասրահի շենքի վերանորոգմանը։ Կվերանորոգվեն պատշգամբը, կոյուղագծերը, կբարեկարգվի բակը, Մոսկվայից կտավներ կտեղափոխվեն Գյումրի։ Նախնական նախագիծ-նախահաշվով՝ այն կնստի 88,530 միլիոն դրամ (Տես փաստաթուղթը)։ Երեկ Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում հասարակական լսումներ էին կազմակերպվել այս թեմայով։ Հիշեցնենք  որ մինչ այդ էլ

Փաստաբանները պահանջ են ներկայացրել իշխանություններին

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում փաստաբանները: 16.01.2018թ. ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպված քննարկման ժամանակ փաստաբանները հայտարարությամբ են հանդես եկել՝ պահանջելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից և կառավարությունից Նախագծում ներառված՝ փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը

Անապահով ընտանիքը 20 խմ ավելի գազ է սպառել՝ օգնությունից զրկել են

Հաճախ սոցիալապես անապահով ընտանիքների անդամները պետական որեւէ աջակցություն, նույնիսկ օրենքով սահմանված դեպքերում ընտանեկան նպաստ ստանալու համար այնքան պետական դռներ են թակում ու մերժվում, որ կարելի է ենթադրել՝ ««Փարոսի» փողերի վրա նստած» պաշտոնյաները կամայական որոշումներ են կայացնում՝ ում օգնել, ում՝ ոչ: Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Օնիկ Բաբայանը, երբ անցյալ տարվա հուլիսից գործազուրկ դարձավ, 5 երեխաներին

«Ելք»-ը կարող է այդպես մեկնաբանել, բայց լսումներն իրենց երթով չեն պայմանավորված». Խոսրով Հարությունյան

ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցնում է, որ կառավարությունը կանխատեսել էր Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետեւանքները

ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն ամփոփել է 2017-ի գործունեությունը

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանն այսօր ամփոփել է հանձնաժողովի 2017 թ. գործունեությունը՝ ներկայացնելով տարվա ընթացքում հանձնաժողովում բարձրացված հանրային առավել մեծ նշանակության հարցերը: Ամփոփիչ ասուլիսին մասնակցել են նաև հանձնաժողովում ընդգրկված ենթահանձնաժողովների նախագահները: Նշենք, որ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն ունի 18 ենթահանձնաժողով: 1.Հարկային քաղաքականություն և հարկային նոր

Հայաստանում հետախուզում են, իսկ Ուկրաինայում նրա հարսանիքն էր

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում արտագնա նիստ էր հրավիրել ու մերժել էր 11 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Հակոբյանի վաղաժամկետ ազատման մասին դիմումը: «Ինձ առաջադրված շինծու մեղադրանքով առանձնապես ծանր հանցագործություն են վերագրել ու անօրինական դատապարտել: Օրենքն այդ դեպքում նույնպես նախատեսում է պատժի երկու երրորդի կրման դեպքում դատապարտյալին կալանքից վաղաժամկետ ազատվելու հնարավորություն

Հերմինե Նաղդալյանը ոչ մեկի հետ հակասություն չունի եւ իրեն վիրավորված չի զգում

«Ես այն մարդկանցից չեմ, որոնք անձնական հարաբերությունները բերում են աշխատանքային դաշտ»,-վստահեցրեց նա

«Պետք է լինի կենտրոնացված պետական կազմակերպություն»

Հնչյունային ռեժիսոր Հմայակ Նավասարդյանի դիտարկումներն իր ոլորտի մասին Անընդհատ շրջանառվում է այն միտքը, որ լավ մասնագետների պակաս չունենք: Նույն կարծիքը չկա հնչյունային ռեժիսուրայի վերաբերյալ: Իմիջիայլոց, դեռ խորհրդային տարիներից Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության ամենօրյա աշխատանքում խիստ անհրաժեշտ էր բարձրակարգ նման մասնագետների առկայությունը: Առանց հնչյունային ռեժիսորի ոչ մի համերգ ու ներկայացում, ոչ մի ֆիլմ, ոչ ռադիո եւ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար. «Միլիոնավոր եվրոներ կուղղվեն մշակույթի ոլորտ»

Պյոտր Սվիտալսկին Հայաստանը տաղանդների երկիր որակեց

«Հրազդան» ՔԿՀ օպերատիվ խմբի ղեկավարը դատապարտյալից, նրա կնոջից ու մորից պահանջել է խոշոր չափերով կաշառք, ինչին վերջիններս համաձայնվել են

Կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թվականին ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ալեն Մանուկյանը իր օգտին գործողություններ կատարելու համար խոշոր չափերով կաշառք է տվել նույն հիմնարկի օպերատիվ խմբի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վահե Ախոյանին: Բացի այդ, Ա. Մանուկյանը, համաձայնվելով Վ. Ախոյանի առաջարկին,

Մխիթարյանը «Արսենալում». ավելի շուտ՝ այո, քան՝ ոչ. «Հայոց աշխարհ»

Այդ տեղեկատվությունը հերքում է «BBC»-ն՝ պնդելով, որ ոչ մի պայմանավորվածություն էլ դեռ չկա եւ Մխիթարյանը չի շտապում որոշում կայացնել, թեպետ հիանալի գիտակցում է, որ իր եւ Մոուրինիուի միջեւ տարաձայնություններն ամենեւին էլ պարարտ հող չեն ապագայում արդյունավետ համագործակցելու համար: Հենրիկը ցանկանում է ապացուցել, որ մարզիչն արդարացի չի վարվել իր հետ, եւ ինքը դեռ կարող է պիտանի լինել «Մանչեսթեր Յունայթեդին»:

Բաքվի հայ համայնքը սումգայիթյան հակահայկական ջարդերից հետո, մինչեւ 1990թ. հունվարը

1988թ. փետրվարյան սումգայիթյան հայկական ջարդերը եւ հետագա հակահայկական իրադարձությունները Բաքվի, ընդհանրապես Ադրբեջանի ազգաբնակչությանը բաժանեցին չորս խմբի: Առաջին խումբը կազմում էին մուսուլմանները, որոնք հարակից էին Ժողովրդական ճակատին (ԺՃ), եւ նրանց մի մասը օգտվեց հայերի բնակարաններից ու գույքից: Երկրորդ՝ չեզոք խումբը կազմում էին հրեաները, վրացիները, օսեթները, ռուսները եւ այլ սլավոնական ազգերի ներկայացուցիչները, որոնց դեմ չէին ուղղված կազմակերպված

«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարող է իրականացվել այս տարի գարնանից». Պյոտր Սվիտալսկի

«Պահանջվում է միայն Հայաստանի կողմից վավերացում». ԵՄ պատվիրակության ղեկավար

Հայաստանի տնտեսական զարգացումների վերաբերյալ գնահատականներն այս տարի շատ ավելի դրական են. «Հայոց Աշխարհ»

Չնայած տարին նոր է մեկնարկել, այնուհանդերձ սպասվում է, որ այն նպաստավոր կլինի տնտեսական զարգացումների համար։ Կան դրական հիմքեր ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջավայրում։ Այդ են վկայում նաեւ միջազգային կազմակերպությունների լավատեսական սպասումները։ Իհարկե, անցնող տարին եւս նպաստավոր էր Հայաստանի տնտեսության համար։ Թեեւ չեն ամփոփվել տարեկան ցուցանիշները, այնուհանդերձ սպասվում է, որ տնտեսական աճը բավականաչափ բարձր կլինի։

Ռուբեն Բաբայան. «Ես չեմ կարծում, որ իշխանությունների մեջ չկան մարդիկ, ովքեր մտահոգված չեն երկրի ճակատագրով». «Փաստ»

Պարզապես պետք է ճիշտ ճանապարհն ընտրել։ Իսկ այդ համաձայնագիրը մատնացույց է անում ճիշտ ճանապարհը։

Մուշեղ Սաղաթելյանը՝ «Ելքին» Իրենք իրենց անելիքն Ազգային ժողովում չեն անում, հելել են փողոցը, որ մի հատ էլ պրավերկա անեն.  «Ժողովուրդ»

Նախկին քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը մարտի 1-ին բոլորին Ազատության հրապարակ գալու կոչ է անում։ Ինչ եւ ում սպասել մարտի 1-ին Մուշեղ Սաղաթելյանի կողքին։ Այս հարցերի պատասխանները «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ստանալ հենց նախկին քաղբանտարկյալից։ – «Ելք» դաշինքն էլ թանկացումների դեմ պայքարելու համար է ժողովրդին կոչ անում միանալ իրենց։ Դուք, որպես «առնական տղամարդ», կմասնակցե՞ք երթին։ – Ես

Կմեկնարկի դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագիրը

ՀՀ Ազգային ժողովի կողմից 06.12.2017թ. ընդունվել է ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-225-Ն օրենքը, որով սահմանվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքը: Աջակցության տրամադրման նպատակն է նշված անձանց աշխատաշուկա

Լեւոն Ջավախյան. Առաջադրելով Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, գուցեև իրեն վնաս եմ տվել. «Փաստ»

Օրեր առաջ գրող Լեւոն Ջավախյանը հանդես եկավ մի հայտարարությամբ, որով որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջարկում էր Վազգեն Մանուկյանին։ Նրա այս հայտարարությունը բազմաթիվ հակասական արձագանքների պատճառ դարձավ։ Բայց օրեր անց մամուլում, անկախ Ջավախյանի արտահայտած կարծիքից, լուրեր շրջանառվեցին Վազգեն Մանուկյանի հնարավոր թեկնածության մասին։ «Փաստը» զրուցել է Լևոն Ջավախյանի հետ՝ պարզելու, թե ինչու հենց Վազգեն Մանուկյանը եւ ինչու

«Ես տեսնում եմ ինչ-որ մարդու». Գալուստ Սահակյանը վարչապետի նախընտրած թեկնածու ունի

Նա անունը չի հրապարակում, քանի դեռ ՀՀԿ-ում այդ հարցի շուրջ քննարկումներ են ընթանում

Իմացեք սրոհունդի բուժիչ հատկությունների մասին

Սրոհունդի պատրաստուկները օժտված են ախտահանիչ, հակաբորբոքային հատկություններով, լավացնում են երակային շրջանառությունը, ներքին օրգանների արյունամատակարարումը, խթանում են ստամոքսի հյութազատիչ գործունեությունը: Այս բույսը թողնում է սպազմոլիտիկ, լեղամուղ, անոթներն ամրացնող ազդեցություն: Ջրաթուրմը եւ եփուկը կիրառում են ստամոքս-աղիքային տրակտի, լյարդի, լեղապարկի, թութքային հիվանդությունների, ինչպես նաեւ ցիստիտի, մանկական անմիզապահության, ռեւմատիզմի ժամանակ: Ջրաթուրմը խորհուրդ է տրվում օգտագործել բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների

Պյոտր Սվիտալսկի. «Սարյանը Հայաստանի այցեքարտն է Եվրոպայում»

Մշակույթը կարող է լինել շատ կարեւոր ուղղություն` ԵՄ –Հայաստան համագործակցության համար

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր գործընկերոջը

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին Չինաստանի արևելյան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նավթատարի hրդեհվելու և խորտակման կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են նավի անձնակազմի տասնյակ աշխատակիցներ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա իրանական նավթատարի վրա բռնկված հրդեհի հետևանքով մի քանի տասնյակ զոհերի ցավալի լուրի մասին: Հայաստանի Հանրապետության

«Իշխանությունից չէ, որ գնաճն ավելանում է». Գալուստ Սահակյան

ԱԺ նախկին նախագահը համոզված է, որ թանկացումներում իշխանությունը մեղքի բաժին չունի, քանի որ ամբողջ աշխարհում է գնաճ նկատվում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031