Օրվա լրահոսը
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 16-19-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է թույլ ձյուն: Վարդենյաց լեռնանցքում և Սիսիան-Կապան ավտոճանապարհին
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին
Հունվարի 16-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։ Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել է ԵԱՀԿ
Արցախում զինվոր է զոհվել. ԱՀ ՊՆ
Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
«Քո պատճառով է, որ երկիրն այս օրին է». Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողին
«Ծառուկյանը գործով է զբաղվում». Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյան. «Եթե մենք եւ «Ելքը» իրար հետ վերցրած՝ չի կազմում հաղթելու ցուցանիշը, ինչի՞ մասնակցենք»
«Ժողովուրդը լիարժեք ՀՀԿ-ին է հնարավորություն տվել թեկնածու ներկայացնել՝ առանց մեզ եւ «Ելք»-ի»,-ասում է նա:
«Հույս կա, որ փոքր ու միջին սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի». քննարկում՝ ԱԺ-ում
Վարդան Բոստանջյանը հարցրեց՝ սպառողին հետաքրքրում է մի բան՝ սակագնային քաղաքականությունը ինչպիսի՞ն է լինելու այս փոփոխություններից հետո, մենք սակագնի իջեցում կարո՞ղ ենք ակնկալել, թե՞ դրա մասին խոսք չկա: Հայկ Հարությունյանը պատասխանեց. «Համակարգն ավելի արդյունավետ ենք դարձնում, եւ հույս կա, որ փոքր ու միջին սպառողի համար սակագինը կնվազի»:
Ծառուկյան. «Ինձ համար անփոխարինելի մարդ գոյություն չունի, նման հարցերը տվեք ՀՀԿ-ին»
ԱԺ-ում այսօր լրագրողները «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ ապրիլին, երբ ՀՀ-ն անցնի խորհրդարանական կառավարման ռեժիմին, նա սատարի ՀՀԿ-ի ներկայացրած նախագահի թեկնածուին: Գագիկ Ծառուկյանը հստակ պատասխան չտվեց՝ ասելով. «Ամեն ինչ հնարավոր է, միայն թե այսօր մենք չգիտենք՝ ո՞վ է թեկնածուն»: -Կընտրե՞ք Սերժ Սարգսյանին որպես վարչապետի թեկնածու: -Երբ որ ՀՀԿ-ն իր համապատասխան թեկնածուին
Սասնա ծռերը եւ նրանց պաշտպանները դատական նիստին չեկան
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սասնա ծռերի» գործով դատական նիստը սկսեց ուշացումով ու հետաձգվեց քառասուն րոպեով: Դատարան չէին ներկայացել ոչ ամբաստանյալները, ոչ նրանց պաշտպանները: Հիշեցնենք, որ դեռ նախորդ նիստին ամբաստանյալները հայտարարել էին, որ ի պաշտպանություն իրենց՝ հացադուլ սկսած ընկերների բոյկոտելու են նիստերը ու չեն ներկայանալու, բացի այդ հրաժարվել էին իրենց պաշտպանների փաստաբանական ծառայություններից:
Քննություն է տարվում՝ պարզելու Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած վթարի հանգամանքները
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում հունվարի 16-ին տեղի ունեցած վթարի հանգամանքները: 2018 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Գետառ գետը: Ավտոմեքենայի վարորդ Ռ.Գալստյանը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 16-ի ցերեկը, 17-19-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 18-20-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 11-13 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի
Կրակովում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Հունվարի 18-ին Լեհաստանի Կրակով քաղաքում՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների նախաձեռնությամբ, տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ ԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Եթե այս ամենը գիտեին ու իրենք իրենց ձեռքով վավերացրել են, ապա էլ ինչի՞ համար է այս աղմուկ-աղաղակը. «Փաստ»
Այս իրարանցման մեջ պարզապես մի շատ պարզ հարց է ծագում։ Այս մեր քաղաքական գործիչներն ու քաղաքականությամբ զբաղվող այրերը չգիտեի՞ն, ինչ է, որ թանկացումներ են լինելու երկրում։ Որ խորհրդարանը սիրով ու միակամ, հատկապես իշխանական մեծամասնությունը, իր կնիքը դնում էր Հարկային նոր օրենսգրքի վրա, չգիտե՞ր, որ այդ օրենսգրքով ավելացվում են՝ որոշ համակարգային նշանակության ապրանքատեսակների հարկային դրույքաչափերը։ Ինչպիսին
Ծառուկյանը՝ գնաճի մասին. «Մենք ասում էինք, բայց ոչ մի խմբակցություն մեզ չաջակցեց»
«Պետք է աշխատավարձն ու թոշակը բարձրացնել, որ մարդը կարողանա իր միջին զամբյուղն ապահովել»,-ասաց նա
Տնտեսական աճի ազդեցությունը եկամուտների վրա միանշանակ չէ. «Հայոց Աշխարհ»
Տարեսկզբին մի շարք ապրանքային շուկաներում ձեւավորված գնաճային ճնշումը բացասական ազդեցություն կունենա հասարակության սոցիալական վիճակի վրա։ Մանավանդ բնակչության մեծ մասի եկամուտները ցածր են, այլեւ չափազանց դանդաղ են ավելանում։ Խոսքը առաջին հերթին ներքին եկամուտների մասին է։ Չնայած անցած տարվա արդյունքներով ակնկալվող բավական բարձր տնտեսական աճին, այնուհանդերձ դրա ազդեցությունը հասարակության եկամուտների վրա թույլ է արտահայտվում, որի վկայություններից է
Կոռնիձորի Արո. «Բանակը պետք է համալրել օլիգարխների, փողատերերի, պաշտոնյաների երեխաներով». «Փաստ»
Իսկ եթե պետք է մենակ չունևորի ընտանիքի երեխաները ծառայեն բանակում, պետք է հնի նորոգված շարունակությունը դիտենք։
Հայաստանի երկու թիմերը նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկի և 5 բրոնզ
2018 թվականի հունվարի 10-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 14-րդ օլիմպիադան, որին մասնակցել է նաև ՀՀ դպրոցականների թիմը: Հայաստանի թիմը ներկայացրել է 18 դպրոցական՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից և Քվանտ վարժարանից: Հայաստանի երկու թիմերը նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկի և 5 բրոնզ: Ֆիզմաթ դպրոցի թիմից մեդալների են արժանացել՝ Գևորգյան
Մայրաքաղաքում նոր բողոք է հասունանում՝ այս անգամ մեքենաների՝ պարտադիր ապահովագրությունից օգտվող սեփականատերերի կողմից. «Հայոց աշխարհ»
Մայրաքաղաքում նոր բողոք է հասունանում՝ այս անգամ մեքենաների՝ պարտադիր ապահովագրությունից օգտվող սեփականատերերի կողմից։ Վերջիններս իրենց նկատմամբ անարդար մոտեցում են բնութագրում ԱՊՊԱ համակարգում ներդրված բոնուսային-մալուսային դասի սկզբունքը: Բոնուս-մալուսն ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի եւ հավելավճարների համակարգ է, համաձայն որի` ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է վարորդի ապահովագրական պատմության հիման վրա՝ արդյոք նա տվյալ տարվա ընթացքում ավտոճանապարհային պատահարների
Ստեփանակերտը երկակի չափանիշներ է կիրառում Ադրբեջանին զենքի մատակարարման հարցում
Հունվարի 13-ին հայկական ԶԼՄ-ները, հղում անելով livejournal-ում «diana_mihailova» հեղինակի բլոգին, հայտնեցին, որ Ադրբեջանը 50 միավոր հակատանկային հրթիռ է գնել Ուկրաինայից։ Համաձայն հրապարակված լուրերի՝ նախորդ տարվա ապրիլին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերության միջոցով Կիևի «Լուչ» կոնստրուկտորական պետական բյուրոյից 25 միավոր РК-2С և 25 միավոր РК-2ОФ հակատանկային հրթիռներ է գնել։ Բաքվին սպառազինություն վաճառելու համար
Իսկ ի՞նչ կարող է անել պետությունը՝ գնաճի հարցում։ Մեծ հաշվով՝ ոչինչ. «168 ժամ»
Սակայն գնաճի մասին հրապարակային խոսելով իշխանությունը ոչ միայն մեսիջ է հղում հանրությանը, որ մտահոգ է նրանց սոցիալական վիճակով, այլ նաև փորձում է ազդել սպասումների վրա։ Որովհետև խուճապը կարող է «չեղած տեղից» գների աճ սադրել։
ՀՀ առողջապահության նախարարությունը զբոսաշրջիկներին հորդորում է շրջագայության մեկնելուց առաջ պատվաստվել կարմրուկի դեմ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ Համաձայն promedmail.org կայքի` 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին եվրոպական երկրներում կարմրուկով հիվանդացությունն աճել է 3 անգամ՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Առավել ծանր է իրավիճակը Իտալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում, Գերմանիայում։ 2017 թվականի 11 ամսվա ընթացքում Ուկրաինայում գրանցվել է հիվանդության 3382 դեպք,
Փաստաբանների պալատն առաջարկում է փաստաբանների և դատախազների նկատմամբ տուգանք կիրառելու մասին կանոնը հանել
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի դատական տուգանքի վերաբերյալ 1.ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿԸ ՀՀ դատական օրենսգրքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվել է մինչև 100000 ՀՀ դրամ տուգանք կիրառել փաստաբանի նկատմամբ: Չնայած նրան, որ Նախագծի հիմնավորման մեջ որևէ փաստարկ ներկայացված չէ, թե ինչու է որոշվել փաստաբանի կամ դատախազի նկատմամբ տուգանք կիրառելու հնարավորություն տալ դատավորին, սակայն կարծում ենք,
Մի քանի երթուղային տաքսիների վարորդներ գործադուլ են հայտարարել (տեսանյութ). «Ա1+»
Երևանի Հարավարևմտյան թաղամասում բողոքի ակցիա են կազմակերպել երթուղային տաքսիների վարորդները։ Անդրանիկի արձանի հարևանությամբ նրանք կանգնած են մեքենաներով և հրաժարվում են ուղևորներ փոխադրել։ Պատճառը գազի և դիզվառելիքի թանկացումն է։ Տեղում կան բազմաթիվ ոստիկաններ։ Այստեղ է նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այս հարցը քննարկվում է տրանսպորտի նախարարությունում։ Նա
Երբ հայաստանցիները տեղացի արտադրողների հույսին են մնում, վերջիններս իրենց արտադրանքի վրա այնպիսի թվեր են կրակում, որ… «Հրապարակ»
Բազմիցս է փաստվել, որ տեղացի արտադրողը, շուկայում մնալով միայնակ եւ ունենալով գերիշխող դիրք, տարբեր պատճառաբանություններով արդարացնելով ու հիմնավորելով՝ բարձրացրել է իր արտադրանքի գինը:
Փոլ Գոբլ. Հայաստանի ԱԳ նախարարը հուսահատ ձևակերպումներ է օգտագործում, իսկ ադրբեջանական կողմը չի փոխում իր ռազմատենչ հռետորաբանությունը. «168 ժամ»
«168 ժամի» հետ զրույցում ամերիկացի դիվանագետ Փոլ Գոբլն ասաց, որ չնայած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պասիվությանը, ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերի հետ կշարունակի բանակցային գործընթացն առաջ մղել առաջին հերթին՝ այդ հարթակը, ապա բանակցային գործընթացը պահպանելու, կողմերի միջև դինամիկ շփումները շարունակելու նպատակով։ «Միջնորդները կարծես թե համոզված են, որ նույնիսկ առանց արդյունքների՝ այդ հանդիպումներն անհրաժեշտություն
ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած աշխատանքների վերաբերյալ
2017թ. գերակա խնդիրները եղել են վեցը, որոնց ուղղությամբ կատարվել են բոլոր նախատեսված ծրագրերը: 1.Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրման գործընթացի արագացում Նպատակային աշխատանքներ են տարվել Սիրիայից Հայաստան տեղափոխված հայերի ինտեգրման, կեցության, կրթության, առողջապահության, աշխատանքի տեղավորման և այլ խնդիրների լուծման ուղղությամբ: Մշակվել և կատարելագործվել են տարբեր գերատեսչությունների հետ համագործակցության մեխանիզմները. գործում են միջգերատեսչական հանձնաժողով, աշխատանքային խումբ,
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան. «Վիգեն Սարգսյանը լրիվ արդարացնում է իր պաշտոնավարության մեջ հավատացյալների ըմբռնումները». «Ժողովուրդ»
Ես չեմ կարծում, որ Վիգեն Սարգսյանը հավատավորների մոտ վստահություն չունի։ Ձեր ասածը թյուրըմբռնում է։
Համլետ Հարությունյան. «Հայաստանում բունտի մեծ հավանականություն կա». «Իրատես»
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում չբացառեց, որ հնարավոր է ոմանց ագահության պատճառով են որոշ ապրանքատեսակների գները բարձրանում: -Պարոն Հարությունյան, այսօր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մտահոգում են թանկացումները: Սերժ Սարգսյանը, անդրադառնալով այս խնդրին, հրահանգել էր պարզել՝ թանկացումներն օբյեկտի՞վ իրողություն են, թե՞ ոմանց ագահության արդյունք: Ձեր դիտարկմամբ, Հայաստանում ո՞ր պարագան է ավելի շատ հանդիպում: -Կարծում եմ՝
Արտերկրում գործող միակ պետական հայկական թատրոնի դերասանները հնարավորություն կունենան հանդիսատեսին ներկայանալ սեփական, վերանորոգված թատրոնի շենքում
Հունվարի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի անձնակազմի հետ։ Խոսելով թատրոնի մասին՝ դեսպան Սադոյանը շեշտեց այն կարևոր դերակատարումը, որ թատրոնն ունեցել է հայ իրականության մեջ և ընդգծեց ներկայումս վիրահայ համայնքի կյանքում թատրոնի ունեցած կարևոր նշանակությունը։ Դեսպանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են գտնվում թատրոնի հիմնանորոգման աշխատանքները՝
«Նիկո՛լ ջան, այ սենց Ազգային ժողով կլինի, բա չէ». Սեյրան Սարոյանը «Ելքի» նախագծին կողմ քվեարկեց
Ավելի ուշ, երբ քվեարկության դրվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագիծը եւ այն նույնպես միաձայն ընդունվեց, Սեյրան Սարոյանը հասկացավ, թե ինչում է խնդիրը, որ ԱԺ-ն այսպես վերափոխվել է. «Ծառուկյանի ոտքը խերով է»:
Հազարավոր մարդիկ այցելում են Թուրքիայի Քարաման նահանգ՝ հայկական եկեղեցու որմնանկարները տեսնելու
Թուրքիայի Քարաման նահանգում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու առաստաղի որմնանկարները տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրության են արժանանում: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Քաղաքի հնագույն Թափուջաք թաղամասում գտնվող եկեղեցին բյուզանդական ժամանակաշրջանից մնացած բազիլիկ եկեղեցու օրինակ է համարվում: Ըստ աղբյուրի՝ ստույգ տեղեկություն, թե որ թվականին է կառուցվել եկեղեցին, չկա. այն թվագրվում է


















































