Օրվա լրահոսը

Հասանովը խոստովանեց, որ նման հարցերը, սովորաբար, կուսակցության վերնախավում են քննարկում, իրենք ընդամենը քվեարկում են. «Հրապարակ»

ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը երեկ հրաժարվում էին անգամ այս թեմայով կարծիք հայտնելուց։ Բանն այն է, որ նրանք անտեղյակ են ու չեն էլ կարող գուշակել, թե անակնկալների սիրահար Սերժ Սարգսյանը վերջին պահին ում թեկնածությունը կարող է «դեմ տալ» կուսակիցներին, որպեսզի իրենք էլ ինքնամոռաց նետվեն այդ անձի փառաբանման գործին, իսկ վերջում, բնականաբար, սեղմեն «կողմ» կոճակը։

Ավտոմեքենան հայտնվել է ջրանցքում. մահացածը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի որդին է

Հունվարի 16-ին, ժամը 06:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում. վարորդը մահացել է, իսկ ուղևորը հոսպիտալացվել

Տեսչական ստուգումներն անօգուտ էին. սիգն արգելված սեզոնին ազատ վաճառվում էր

Երեկ լրացել է սիգի որսի արգելքի ժամկետը. հիշեցնենք՝ այս ձկնատեսակի որսն ու հետեւաբար վաճառքն արգելվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 20-ից մինչեւ այս տարվա հունվարի 15-ը: Հիշեցնենք նաեւ, որ դեկտեմբերի 20-ից բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը մայրաքաղաքում «ռեյդի էր» դուրս եկել, սիգ վաճառողներին էր փնտրում, հայտնաբերելու դեպքում՝ ձուկն առգրավում: Լուսանկարը, սակայն, արել ենք հունվարի 13-ին, Մալաթիա-Սեբաստիա

Նախագահի նոր թեկնածուն՝ Արմեն Սարգսյան. «Ժամանակ»

ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, որ նախագահի հավանական թեկնածուների այն անունները, որոնք այս պահին գտնվում են շրջանառության մեջ իրական չեն, իսկ այն մարդը, ով իսկապես կարող է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ վերնախավի կողմից առաջադրվել նախագահի թեկնածու, անակնկալ է լինելու հանրության համար: Ըստ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրի՝ այդպիսին կարող է լինել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Հայաստանի

Պատկերացնու՞մ եք աբսուրդը. Հայաստանը կրակն է ընկել իր զարդերի ձեռքը, որ նաև չափազանց թանկ է պահելը. «Իրատես»

Ոչ, Հայաստանի կառավարությունը գնում է նախնադարյան ճանապարհով` հանրային աճուրդներ կազմակերպել ու զարդեր վաճառել:

Freedom House. Հայաստանն ու Վրաստանը, լինելով մասնակի ազատ երկրներ, անազատ տարածաշրջանի առավել ազատ երկրներից են (Տեսանյութ)

«Ամերիկայի Ձայն». Եվրասիայի մութ ու անազատ տարածաշրջանում առանձնանում է երկու լուսավոր կետ. հանրահայտ Freedom House կազմակերպության կողմից այսօր հրապարակված զեկույցի համաձայն՝ Հայաստանն ու Վրաստանը, լինելով մասնակի ազատ երկրներ, անազատ տարածաշրջանի առավել ազատ երկրներից են: Լիովին ազատ երկիր Եվրասիայում չկա: Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, ընդհանրապես աշխարհում ժողովրդավարության մակարդակը չի հուսադրում. հրապարակված զեկույցը ընդգծում է համաշխարհային մակարդակով ժողովրդավարության անկման

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ 09:30-ի դրությամբ, Արթիկ–Ալագյազ, Աշոցք–Բավրա, Գորիս–Սիսիան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Տեսահենությունը ոչ մի արդարացում չունի

Անցած շաբաթվա ընթացքում չէր դադարում Հայկ Մարությանի «Սուպեր մամա-2» ֆիլմի շուրջ բարձրացած աղմուկը: Ճիշտն ասած, չեմ նայել ֆիլմը եւ չեմ կարող կարծիք հայտնել, բայց, ընդհանուր առմամբ, հայկական «սքեթչային» կատակերգությունները, երբ դրանցից մի քանի կադր եմ տեսնում ծանոթների եւ բարեկամների մոտ հյուրընկալվելիս, առանձնապես իմ սրտով չեն: Ճաշակին ընկեր չկա՝ ինձ ավելի հոգեհարազատ է Չարլի Չապլինի եւ

Մոուրինիոն իր որոշումը մեկնաբանել է, թե Մխիթարյանին չի հայտավորել ՄՅՈՒ-ում նրա ապագայի անորոշության պատճառով

Սա այնպիսի խաղացողների ընտրություն է, որոնք 100%-ով մտածում են «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, որոնք ապագայի կասկածներ չունեն:

ԱՍԵԿՈՍԵ

Ընդդիմության մեջքը կոտրել են, ու դա հստակ երեւաց վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ: ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Վթար՝ Արցախում. կա մեկ զոհ

Հունվարի 15-ին` ժամը 20:16-ին, տեղեկություն է ստացվել, որ Կովսական քաղաքից դեպի Բարթազ սար տանող ճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Քաշաթաղի հրշեջ-փրկարարական մասին կից Կովսականի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «ԶԻԼ-131» մակնիշի 54 LS 238 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1981 թ. ծնված Է. Ա,

«Գործազրկության կտրուկ աճը բերում է հանցագործությունների թվի աճ». Ահարոն Ադիբեկյան

«Եթե մի 10 տարի առաջ ասեին, որ տրանսպորտում գողեր կան, կզարմանայինք, հիմա տրանսպորտային գողությունն է շատացել»

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Երևանում (Տեսանյութ)

Արման Շահինյանը հետևել է Էդմոն Հարությունյանին և Երևանյան խճուղում հրազենային վնասվածք պատճառել նրան, որից հետո դիմել է փախուստի: Վանաձորի բնակիչ 36-ամյա Արման Շահինյանին մեղադրանք է առաջադրվել՝ խափանման միջոցը կալանք: Մանրամասները՝ տեսանյութում ՀՀ ոստիկանություն

Սմբատ Բարսեղյանը առանձնազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ ինքնազգացողությունը բավարար է

Հաղորդում Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին, Արայիկ Խանդոյանին այցերի արդյունքների վերաբերյալ Այսօր՝ հունվարի 15-ին, վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ Արայիկ Խանդոյանի հետ: Այցերի ընթացքում ստուգվել են նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը: Ամենօրյա ռեժիմով Պաշտպանի աշխատակազմի կողմից իրավասության

Բիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք մաքսիմալ օրինակելի, նախանձելի երկիր. Կարեն Կարապետյանն այցելել է ՊԵԿ

Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ ծանոթանալու 2017 թվականի հարկային եկամուտների կատարողականին, կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված գործունեության արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպումներ է նախատեսում բոլոր նախարարությունների և գերատեսչությունների հետ՝ ամփոփելու 2017 թվականն ու խոսելու 2018-ի անելիքների մասին: «Այս տարի սկզբունքները նույնն են՝ ինչպիսի պայմաններ

Առաջարկ՝ ուղևորափոխադրողներին. կիրառել սեզոնային չվացուցակ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 15-ին ընդունեց  միջմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների։ Նրանք իրենց մտահոգությունները ներկայացրին ավտոկայարանների վիճակի, վերջնականգառների, չվացուցակների պահպանման և այլ խնդիրների շուրջ։ Մի շարք հարցերի տեղում պարզաբանումներ տրվեցին։ Օրինակ` Երևանից Գեղարդ ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպության ղեկավարը նշեց, որ այդ ուղղությամբ հնարավոր չէ ձմռան ամիսներին սպասարկում իրականացնել

Հանցագործությունների ընդհանուր թվի աճ. Արթուր Դավթյանը ներկայացրել է Սերժ Սարգսյանին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է 2017թ. ընթացքում հանրապետությունում հանցավորության հակազդման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, օրինականության ապահովման շրջանակներում ՀՀ քրեական հետապնդման մարմինների իրականացրած աշխատանքները, դատախազության համար առաջնահերթություն համարվող առանձին ուղղություններով նախաձեռնված բարեփոխումներն ու դրանցից ակնկալվող արդյունքները: Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև 2017թ. հուլիսի 3-ին դատախազության հանդիսավոր նիստում Հանրապետության Նախագահի կողմից

Ծաղկաձորը գերժամանակակից նոր մարզահամալիր կունենա

Ծաղկաձորում գտնվող Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մասնաճյուղի բազայի վրա նոր, գերժամանակակից մարզահամալիր կկառուցվի: Մարզահամալիրը սեփական միջոցներով կառուցում է Գագիկ Ծառուկյանը: ՀԱՕԿ նախագահը նախնական հաշվարկներով ներդնելու է 25-ից 30 միլիարդ դրամ: Մարզահամալիրը միաժամանակ կկարողանա սպասարկել ինչպես հենակետային, այնպես էլ մյուս բոլոր մարզաձեւերի ավելի քան 600 մարզիկի: Այսօր ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը խորհրդակցության էր հրավիրել

Շոումեն Թրևոր Նոյի դեմ արշավ է սկսվել «կեղտոտ հայեր» արտահայտության համար

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը արշավ է սկսել ամերիկացի շոումեն, Daily Show-ի հաղորդավար Թրևոր Նոյի դեմ այն բանից հետո, երբ վերջինս իր հաղորդման ժամանակ հայերին անվանել էր «կեղտոտ հայեր»: Մասնավորապես, Ամերիկայի Հայ դատի գրասենյակի արևմտյան թևը նամակ է ուղարկել Comedy Central-ի նախագահ Քենթ Ալթերմանին՝ պահանջելով անմիջապես ներողություն խնդրել: Բացի այդ, Matchin of Justice կայքում տեղադրվել է

«Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունը մարդասիրական է, բայց նրա քայլն այժմ չի ընկալվում». Վահե Էնֆիաջյան

Պատգամավորը կարծում է, որ այլ միջոցներով էլ հնարավոր էր օգնել զինվորին

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 15-ի ցերեկը, 16-19-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի  են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սիսիան-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ

«ԲՄՎ»-ն բախվել է ծառի. կա 2 զոհ, 1 վիրավոր

Հունվարի 14-ին` ժամը 1.10-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 112 տան մոտ բախվել է ծառի: Պատահարի հետևանքով վարորդը` 1980 թ. ծնված Հովիկ Ներսիսյանը, ուղևորը` 1988 թ. ծնված Լևոն Հայրումյանը, տեղում մահացել են, իսկ 2002 թ. ծնված Արման Ն.-ն տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Շքեղ հայկական թատրոն Հայաստանի սահմաններից դուրս․ Տիգրան Վիրաբյանի գրառումը (Ֆոտոշարք)

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքում ընթացող շինաշխատանքներից՝ ուրախությամբ արձանագրելով․«Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնում սկսվել են հիմնանորոգման մեծամասշտաբ աշխատանքներ, շուտով բոլորս կունենանք նման շքեղ հայկական թատրոն Հայաստանի սահմաններից դուրս…»։ Aravot.am-ը Տիգրան Վիրաբյանից տեղեկացավ, որ

Անդրադարձ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից հայ զինծառայողի զոհվելուն՝ Վրաստանում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը

Հունվարի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Վրաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Պայչի հետ։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին երկկողմ հետարքրքություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Դեսպան Սադոյանը նշեց, որ հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը և բազմաբնույթ համագործակցությունը զարգանում են դինամիկ կերպով և հագեցած են ինտենսիվ բարձրաստիճան փոխայցելություններով: Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ Ռուբեն Սադոյանը Գերմանիայի դեսպանին հանգամանորեն ներկայացրեց հիմնախնդրի

Ճանապարհներին գովազդային պաստառներ ինքնակամ փակցնողները կտուգանվեն. կառավարության նախագիծը

Գեւորգ Պետրոսյանը դժգոհեց, որ միայն տույժ, տուգանքների նախագծեր են բերում ԱԺ. «Այսօր մենք հանրապետական նշանակության ճանապարհներ ունենք, մինչեւ Երեւանից կտրում-անցնում ես այդ ճանապարհով քո ցանկալի վայրը, ավտոմեքենային իր բժշկի մոտ պետք է տանես, դու էլ քո բժշկի մոտ գնաս, որովհետեւ ներքին օրգաններդ խառնվում են իրար»:

«Պատգամավորներով փողոցային երթի մասնակցելը չէ միակ տարբերակը». Պետրոսյանը՝ «Ելք»-ի երթի մասին

Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ չեն պատրաստվում երթին մասնակցել միայն այն պատճառով, որ կազմակերպիչն ընդդիմադիր քաղաքական ուժ է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Քիմպրոմցիները՝ բացառությամբ մի քանի հոգու, ստացել են տարիներով կուտակված աշխատավարձը

Այսօր Aravot.am-ին էին դիմել «Վանաձոր-Քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ) նախկին աշխատակիցները: Այս անգամ պատճառն այլ էր, վերջիններս ոչ թե դժգոհում էին, որ կրկին իրենց խաբեցին ու տարիների աշխատավարձը չտվեցին, այլ տեղեկացրեցին, որ վերջապես իրենց գումարները ստացել են: «Մեզ շատ մեծ օժանդակություն ցույց տվեց մեր մարզպետը, ինքը բավականին մեծ աշխատանք տարավ այդ ուղղությամբ: Այս գործում մեզ օգնեց նաեւ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031