Օրվա լրահոսը
Հովհաննես Չեքիջյանի տանից հափշտակված հուշամեդալներն ու սրբապատկերը հայտնաբերվել են. առաջադրվել է մեղադրանք
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Հովհաննես Չեքիջյանի տանից կատարված հափշտակությունը. առաջադրվել է մեղադրանք: 2018թ. հունվարի 12-ին` ժամը 23:50-ին, ահազանգ էր ստացվել, որ Վահագնի թաղամասի տներից մեկում կատարվել է գողություն: Անմիջապես դեպքի վայր էր մեկնել
«Որտե՞ղ է գրված, որ պարտավոր էինք աջակցել». «Ծառուկյան» դաշինքից պատասխանում են Փաշինյանի մեղադրանքներին (Տեսանյութ)
«Ներքին քննարկումների արդյունքում նպատակահարմար չենք գտել աջակցել»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը
«Մարզպետարանները նախարարություններից արագ են պատասխանում հարցումներին». Լիանա Դոյդոյան
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի սև ցուցակում են ՀՀ կառավարության աշխատակազմը, ՀՀ Ֆինանսների նախարարությունը
«Չէր կարող ստացած չլիներ մեր գրությունը». Նիկոլ Փաշինյանը՝ Ծառուկյանին
Նա համաձայն չէ Ծառուկյանի այն համոզմունքի հետ, թե իրենց պատգամավորների թիվը քիչ է, այդ պատճառով էլ իմաստ չկա նախագահի թեկնածու առաջադրել
Մարզերում ամեն համայնք կունենա տրանսպորտ, կլինեն չվացուցակներ, միասնական տոմսային համակարգ. Նոր օրենք՝ ԱԺ-ում
Ըստ Նաիրա Զոհրաբյանի, նախարարությունը պետք է հստակ ցույց տա, որ խնդիր չեն դրել այս մի ոլորտն էլ մոնոպոլացնել, վրան բանտիկ կապել, տալ ինչ-որ մեկին, այլ խնդիր է դրված իսկապես այս բարձիթողի վիճակում գտնվող ոլորտը կարգավորել: Շուշան Սարդարյանը հարցրեց՝ ուղեվարձի փոփոխություն լինելո՞ւ է դրա արդյունքում՝ Գրիգորյանը պատասխանեց, որ հիմա Արմավիրի մարզում պիլոտային ծրագիր են անում, որ հասկանան:
Երկու հազար դոլարանոց մեքենան հնարավոր է դառնա 6-8 հազար դոլար (Տեսանյութ)
Ավտոմեքենաների գները կբարձրանան աջ ղեկով ավտոմեքենաները արգելելու պարագայում
ԵՄ Գերագույն ներկայացուցչության մամուլի ծառայությունը դատապարտել է Աֆղան Մուխթարլիի ազատազրկումը
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցչի մամուլի ծառայությունը Ադրբեջանում դատապարտված լրագրող Աֆղան Մուխթարլիի գործով հայտարարություն է տարածել, հաղորդում է «Թուրան» գործակալությունը։ «Հունվարի 12-ին Ադրբեջանում Բալաքանի դատարանի կողմից լրագրող Աֆղան Մուխթարլիի դեմ գործով 6 տարվա ազատազրկման մասին վճիռը լուրջ հարցեր է առաջացնում մարդու հիմնարար իրավունքների ապահովման ոլորտում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների պահպանման շուրջ։ Վրաստանում Մուխթարլիի
Արտառոց նավահանգիստ Վանա լճի հատակում. հայտնաբերել է հայ նավապետը (Տեսանյութ)
Վանա լճի հատակից լուսանկարը՝ըստ թուրքական TRT Haber լրատվամիջոցի, նավապետ Կարեն Բալայանի լուսանկարները՝ իր ֆեյսբուքյան էջից:
Դիզելային վառելիքի թանկացումը էական ազդեցություն չի կարող ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերի ինքնարժեքի վրա. Իգնատի Առաքելյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալները, նախարարության աշխատակազմի ղեկավարը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ, այլ պատասխանատուներ: Խորհրդակցության օրակարգի հիմնական հարցը շուկայում դիտվող դիզելային վառելիքի, թունաքիմիկատների և այլ ապրանքատեսակների գների բարձրացման և դրանց հնարավոր մեղմման ուղղված միջոցառումների վերաբերյալ հանրապետության Նախագահի հանձնարարականի կատարմանն ուղղված
Ամուլսարի վերաբերյալ մտահոգող հարցերին հիմնավոր պատասխաններ տվեց միջազգային անկախ փորձագետը
Միջազգային անկախ փորձագետ, բնապահպանական ճարտարագետ Լարրի Բրեքենրիջը հունվարի 12-ին ՀՀ Բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանին, փոխնախարար Էրիկ Գրիգորյանին և նախարարության փորձագետներին ներկայացրեց Ամուլսարի ծրագրում բնապահպանական կառավարման մանրամասները: Անկախ փորձագետը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Ամուլսարի հանքում չկան անկառավարելի ռիսկեր, և այն կառուցվում և շահագործվելու է ժամանակակից լավագույն փորձի կիրառմամբ: 3 ժամ տևած հանդիպման ընթացքում հնչեցին
Թուրքիայում մանկական պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու մեղադրանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
Թուրքիայում մանկական պոռնոգրաֆիկ նյութեր ներբեռնելու և դրանք համացանցում տարածելու համար ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մ.Մ.-ն: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ ՀՀ քաղաքացու համացանցային տվյալները Թուրքիայի իրավապահ մարմիններին է տրամադրել ԱՄՆ-ի «Կորած և շահագործման ենթարկված երեխաների որոնման ազգային կենտրոնը» (NCMEC), որի աշխատակիցներն ավելի վաղ հայտնաբերել են Մ.Մ.-ի İP հասցեն ու հետևել նրա գործողություններին: Նշվում է,
ԵՊՀ դասախոս. «Նոր դասագրքի ստեղծումը ահռելի գումարներ է պահանջում»
Պատմության ֆակուլտետն արձագանքել է Շահեն Հարությունյանի արծարծած խնդրին:
«Հանքարդյունաբերությունը հիմքից կտրում է գյուղատնտեսությունը». Բնապահպան
«Դու զբոսաշրջիկ ես Հայաստան բերում, էդ փոշու մեջ անհնար է դրանք համատեղել»
Ինչպես Բախը սուրճի գովազդ գրեց, իսկ Լոտրեկը կաբարեի համար նկարեց
Kulturologia.ru կայքը գրում է, որ գովազդը սովորաբար ընկալվում է որպես ձանձրալի ու անհետաքրքիր մի բան, ինչ-որ առումով փաստերի, մեջբերումների, հումորի աղբյուր, սակայն կյանքը ցույց է տալիս, որ որոշ գովազդներ սկսել են առանձին կյանքով ապրել, անգամ դարձել համաշխարհային մշակութային ժառանգության մի մաս: Կայքը ներկայացրել է տպավորիչ օրինակներից մի քանիսը: Սրճային կանտատը օգնեց սուրճի սպառմանը Մասնավորապես նշվում
ԱԺ-ում հիշեցին բիլիարդանոցում պատանդ վերցնողի դեպքը. դիպուկահարը ոնց էր պառկել փողոցում, վրայով անցորդները գնում էին
Փաշինյանն ասաց, որ դեպքեր կան, որ դրա համար ոչ թե օրենսդրական բազա է պետք, այլ քթի ծակ է պետք ունենալ: Նա քննչական կոմիտեի փոխնախագահին հարցրեց՝ համացանցում կադրեր էին պտտվում, թե դիպուկահարը ինչպես է գետնին պառկած հետեւում աղջկան պատանդ վերցրած քաղաքացուն եւ նրա հետեւում մարդիկ էին., նույնիսկ մի դրվագ կար, որ դիպուկահարի վրայով անցորդը քայլում էր: Այդ կադրերը շատ մեծ տարածում գտան եւ տարակուսանք առաջացրին, դուք այդ իրավիճակը նորմա՞լ եք համարում:
«Իշխանությանը հեռացնելը «պրոբլեմ» չի. մի պայման կա միայն». Նիկոլ Փաշինյան
«Մեզ դժվար կլինի մեղադրել խորհրդարանում պակաս ակտիվ լինելու մեջ»,-նշեց նա
Լավրովը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակի կարգավորումը
Մոսկվան կարևորում է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակն առավել հանգիստ դարձնելը։ «Կարծում եմ, որ հիմա կարևոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որպեսզի շփման գծում (Լեռնային Ղարաբաղում) ամեն դեպքում իրավիճակը հանգիստ դառնա, դա կօգներ անցում կատարել քաղաքական կարգավորմանը»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով 2017թ․ ռուսական դիվանագիտական տարին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Այդ խնդիրը (Լեռնային Ղարաբաղի)
«Վերջին մեկ տարում պարզ դարձավ, որ Վիգեն Սարգսյանի իմիջն այնպիսին չէ, ինչպիսին ներկայացվում էր ». Նիկոլ Փաշինյան
Նա պաշտպանության նախարարի նախաձեռնությունն «անընդունելի եւ տարօրինակ» է որակում
Գրիպի վիրուսը հիմնականում ՌԴ-ից է գալիս. Արա Ասոյան
Ըստ գլխավոր վարակաբանի՝ սուր շնչառական հիվանդությունների աճ կա
Ի՞նչ կանի «Ելք»-ը, եթե առաջիկա երթում նաեւ իշխանափոխության պահանջ հնչեցվի. մեկնաբանում է Փաշինյանը
«Եթե տասնյակ հազարավոր քաղաքացիներ պահանջը պաշտպանեն, Հարկային օրենսգրքում փոփոխություններ տեղի կունենան,-վստահեցնում է Փաշինյանը
«Ամուլսարի գործարքում մութ կետեր կան. կկորցնենք Որոտան, Դարբ և Արփա գետերը». Հակոբ Սանասարյան
Պարոն Սանասարյանն ահազանգում է՝ հանքավայրում ծանր մետաղներից, ռադիոակտիվ տարրերից բացի, կա նաև նատրիումի ցիանիդ, որը կարող է վայրկյանական սպանել կենդանի օրգանիզմը:
Թունավորվել են գազի արտահոսքից
Հունվարի 14-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 1986 թ. ծնված Նունե Հ.-ն, 2009 թ. ծնված Հովիկ Ա.-ն և 2012 թ. ծնված Անի Ա.-ն Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք իրենց բնակարանի լոգարանում գազի արտահոսքից թունավորվել են ժամը 21.00-ի սահմաններում, նրանց ինքնազգացողությունը վատացել է,
Հրդեհ Օձունում. հայտնաբերվել է տանտիրուհու կիսայրված դիակը
Հունվարի 14-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օձուն գյուղում տուն է այրվում: Օձուն գյուղի 5-րդ փողոցի թիվ 29 տան հրդեհի մեկուսացումից հետո, հյուրասենյակի հատակին, հայտնաբերվել է միայնակ բնակվող տանտիրուհու` 1936 թ. ծնված Ռոզա Կոստանդյանի կիսայրված դիակը: Հյուրասենյակում առկա էր վառարան: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ձեռնարկվում են միջոցառումներ
ՀՀ ՊՆ նախկին պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նախկին պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում ավելի քան մեկ տարի քննված քրեական գործը: Այսպես, հիշյալ քրեական գործի նյութերի համաձայն` 2016թ. դեկտեմբերի 21-ին, զինվորական համազգեստ կրելու կանոնները խախտելու
Հայաստանը ստեղծում է ազատ տնտեսական գոտի ամբողջ աշխարհի տեխնոլոգիական ստարտափների զարգացման համար
Դեկտեմբերի 20-ին Հայկական Բլոկչեյն Համաժողով (Armenian Blockchain Forum, ABF) ընկերությունը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ կառավարության աշխատանքային խմբի անդամներին ներկայացրեց հանրապետությունում տեխնոլոգիական կլաստեր ստեղծելու նախաձեռնության ծրագիրը: Հայաստանի Հանրապետության կառավարության և ABF-ի միջև կայացած հանդիպման արդյունքում հաստատվել է Հայաստանում Ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ստեղծման գաղափարը, որի տարածքում կտեղակայվի առաջադեմ տեխնոլոգիական կենտրոն՝ հայկական «Սիլիկոնային հովիտը»:
Պաստառապատված այգի ենք տեսնում` միանգամից վատն ենք մտածում
Երեւանում կանաչ տարածքներն այնքան քիչ են, հատկապես կենտրոնում, որ որեւէ այգի պաստառապատված տեսնելիս կամ անգամ բարեկարգման աշխատանքների հանդիպելիս միանգամից վատն ենք մտածում: Այս օրերին ծայրից ծայր փակված է Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու եւ Գ. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին: Քաղաքացիների մտքով ինչ ասես անցնում է` զվարճանքի վայր է կառուցվում, ռեստորան կամ սրճարան,
«Եթե իմանամ, որ երթերով գներն իջնելու են, ես էլ երթ կանեմ». Մելքումյանը՝ «Ելք»-ի նախաձեռնած երթի մասին (Տեսանյութ)
«Բայց մենք հարգում ենք «Ելք»-ի դիրքորոշումը, եթե իրենք գտնում են, որ դա է ճիշտ»,-նկատեց Միքայել Մելքումյանը
Աղջիկը մեղադրվում է ընկերոջ վարկային քարտից գաղտնի 296 հազար դրամ հափշտակելու մեջ
Նրան սպառնում է մեծ տուգանք կամ ազատազրկում
ՀՀ մարզերը կհամալրվեն հատուկ պատվիրված փրկարարական ամենագնացներով
Հունվարի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ներկա եղավ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակի հանձնման արարողությանը: Այս խմբաքանակը ներառում է 6 միավոր հատուկ պատվիրված «КАМАЗ» մակնիշի վթարափրկարարական ամենագնաց մեքենա, 5 միավոր անօդաչու թռչող սարք և շարժական դաշտային խոհանոց: «КАМАЗ» մակնիշի ամենագնացները նախատեսված են բարձր լեռնային գոտիների, դժվարամատչելի վայրերի, ճանապարհների, ինչպես


















































