Օրվա լրահոսը
Պլանավորում ենք 2018-ին ունենալ հարկեր-ՀՆԱ հարաբերակցություն` 0.2 տոկոսային կետով ավելի, քան 2017-ի մակարդակը. Գրիգորի Մարտիրոսյան
Հունվարի 12-ին Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ամփոփել է նախորդ տարվա տնտեսական զարգացումների և հարկաբյուջետային քաղաքականության արդյունքներն ու ներկայացրել առաջիկայում ծրագրվող աշխատանքները: Մասնավորապես անդրադառնալով 2017թ.-ի մակրոտնտեսական ցուցանիշներին՝ նախարարը նշել է, որ 2017թ.-ի համախառն ներքին արդյունքի կանխատեսվող աճը կկազմի 15 տոկոս: «Դա շատ բարձր ցուցանիշ է, և վերջին 10
Ես միշտ էլ բարձր եմ գնահատել լրագրողների աշխատանքը, անկախ նրանից, թե ով ինչպիսի դիրքորոշում կամ վերաբերմունք ունի. Արա Բաբլոյան
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հյուրընկալել էր խորհրդարանում հավատարմագրված հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների, ոլորտի պատասխանատուների: Տոնական ընդունելության մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահը հադես է եկել ելույթով: Դիմելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը մասնավորապես նշել է. «Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, Ազգային ժողովի աշխատակազմի, ԱԺ խորհրդի անդամների եւ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան
Զգուշացման ազդերի հիմնական տարբերությունը
ԱՄՆ պետքարտուղարությունը հունվարի 10-ին ներկայացրել է ուղեւորությունների անվտանգության մասին քաղաքացիների իրազեկման նոր համակարգ, որտեղ նշվում է, որ Ադրբեջան այցելողները պետք է հավելյալ նախազգուշությունների դիմեն. խորհուրդ է տրվում այնտեղ ճամփորդելու դեպքում միշտ տեղեկացված լինել ապահովության սպառնացող վտանգների մասին եւ խիստ զգուշություն պահպանել` միշտ նկատի ունենալով ահաբեկչության հավանականությունը, հատկապես երկրի որոշ շրջաններում: Միեւնույն զեկույցում ԱՄՆ պետքարտուղարությունը Արցախ
Կարգապահական խախտո՞ւմ, թե՞ հանցանք
Առանց փորձագետի մասնակցության դեպքի վայրը զննելու արձանագրության տակ ստորագրվել է ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզային քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սամվել Ավդոյանն օպերլիազոր Փայլակ Շմավոնյանին խնդրել էր, որպեսզի վերջինս ստորագրի դեպքի վայրի զննության արձանագրության մեջ, միաժամանակ հետեւի, որ մնացած մասնակիցներն էլ արձանագրության տակ ստորագրեն՝ «մինչեւ ինքը կապամոնտաժի դեպքի վայրի դռան
Ինչու Ռուզան Վիթը չի վերադառնում թատրոն
Դերասանուհին «փակագծեր» է բացում Որեւէ ճանաչված արվեստագետի նույնիսկ կարճատեւ «անհետանալը» տարաբնույթ խոսակցությունների ալիք է բարձրացնում: Այս դեպքում նկատի ունենք դերասանուհի Ռուզան Վիթին, թեեւ նա շուրջ 4 տարվա լռությունից հետո 2017թ. հայտնվեց մեծ էկրանին (նկատի ունենք «Սուպեր մամա-2» ֆիլմը) եւ հեռուստասերիալներում՝ «Օտարը», «Նռան հատիկ»: Մինչդեռ այսօր տարբեր առիթներով դերասանուհուն մտաբերում են կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» (2006թ.),
«Մեծապատիվ մուրացկաններ». ռեժիսորը եւ ժամանակը
Դրաման իր բնույթով հակված է վերաճելու թատերախաղի, տեղափոխվելով թատերական ասպարեզ՝ հայտնվում է ռեժիսորի, դերասանի տնօրինության ներքո: Այս պահից սկսած՝ նա ապրում է միանգամայն նոր կյանքով եւ ռեժիսորի կոնցեպցիայի համաձայն վերածվելով ներկայացման, դերասանի միջոցով փոխանցվում է հանդիսատեսին, իբրեւ հնարանքի, երեւակայության աշխարհ…Սա դրամատիկական ժանրի մասին…իսկ էպիկակա՞նը…այն ընթերցանության համար է, բեմական չէ, պատմություն է, եւ ոչ գործողություն: Սակայն
Ադրբեջանագետը խոսեց աշակերտին հայկական տարազ հագցրած ադրբեջանցի ուսուցչի մասին
Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում խոսելով խաղաղության կոչերի պատճառով աշխատանքից հեռացված ադրբեջանցի ուսուցչի մասին, նշեց. «Ադրբեջանցի ուսուցչը դերային խաղեր էր կազմակերպել դպրոցում՝ հինգ-վեցերորդ դասարանցիների հետ փորձելով ներկայացնել հակամարտության սիմուլյացիան, նա ֆեյսբուքում գրել էր, որ ապրում է Ադրբեջանում, ատում է պատերազմը, ինչը հանդես էր բերել ադրբեջանցի ազգայնականների արձագանքը: Նրան ստորացրել էին աշակերտների առաջ ու
Մահվան ելքով պատահար` Ջրվեժ-Աբովյան ճանապարհին
Հունվարի 12-ին, ժամը 16.45-ի սահմաններում, «ԿԻԱ Ռիո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ջրվեժ-Աբովյան ճանապարհին վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Սոֆյա Մանուկյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Ադրբեջանագետ. «Մեհրիբան Ալիեւան արեւմտամետ գործիչ է ընկալվում»
«Տեսակետ» ակումբում անդրադառնալով հունվարին կայանալիք ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպմանը` ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը այն կարեւորեց այնքանով, որ նրա խոսքով, նման հանդիպումների ժամանակ բացառվում է պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը: Ինչ վերաբերում է 2018-ի հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին, ադրբեջանագետը նշեց, որ ներկլանային վերադասավորումներ են նկատվում, հատկապես Ալիեւայի եւ Փաշաեւների
2000 կրակոց` հայ դիրքապահների ուղղությամբ. ԱՀ ՊՆ
Հունվարի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական
Ինչպե՞ս կարգավորել երեխաների վատ քունը, հյուծվածությունը, ախորժակի բացակայությունը
Հյուծված, վատ քնող եւ ախորժակի բացակայությամբ տառապող երեխաներին խորհուրդ է տրվում տալ 5 միլիգրամ մեղվի մայրակաթ՝ մոմիկների տեսքով: Բուժման 8-րդ օրվանից երեխայի մոտ նկատվում է արյան մեջ հեմոգլոբինի եւ էրիթրոցիտների քանակի բարձրացում, կարգավորվում է քունը, բարելավվում է ախորժակը եւ ինքնազգացողությունը: Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ «Առավոտ» 12.01.2018
Հռիփսիմե Խուրշուդյանի հիմնական մրցակից Տատյանա Կաշիրինան չի մեկնել ուսումնամարզական հավաքի
Ծանրամարտի Ռուսաստանի կանանց ազգային հավաքականը հունվարի 8-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Սոչիում՝ նախապատրաստվելով 2018 թվականի գլխավոր մեկնարկին՝ նոյեմբերին Թուրքմենիայի մայրաքաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը: Գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոլեսնիկովը РИА Новости-ին տեղեկացրել է, որ հավաքին մասնակցում են քաշային կարգերի առաջին եւ երկրորդ համարները, ինչպես նաեւ հեռանկարային երիտասարդները: Բացակայում է միայն գերծանր քաշային Տատյանա Կաշիրինան: Կոլեսնիկովը դա կապել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ի ցերեկը, 15-18-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 17-18-ը նույնքանով կբարձրանա: Երևան քաղաքում՝ Հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում
Արցախում բենզինի և դիզելային վառելիքի գները թանկացել են. Արցախպրես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տարեսկզբից Արցախում թանկացել են բենզինն ու դիզելային վառելիքը: Այս մասին ասել է ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ մասնավորապես «Պրեմիում» տեսակի բենզինը 450 դրամից դարձել է 470 դրամ, «Ռեգուլար» տեսակինը՝ 430-450, իսկ դիզվառելիքի գինը 400 դրամից հասել է 460 դրամի: Ս.
Շնչառական օրգանների հիվանդությունների բուժում տան պայմաններում
Լնդերի, լեզվի բորբոքումների, պարօդոնտոզի եւ բերանի խոռոչի այլ բորբոքային հիվանդությունների դեպքում բնաբույժները խորհուրդ են տալիս պատրաստել 2-4 տոկոսանոց ակնամոմի սպիրտային լուծույթ եւ քսել բերանի խոռոչի լորձաթաղանթին, օրական 3-4 անգամ: Կոկորդի լորձաթաղանթի բորբոքման դեպքում՝ քրոնիկ ֆարինգիտ, պատրաստել 30 տոկոսանոց ակնամոմի սպիրտային լուծույթ, խառնել 1:2 հարաբերությամբ գլիցերինի հետ եւ ստացված խառնուրդը քսել կոկորդի հետին պատի լորձաթաղանթին: Շնչառական
Ադրբեջանագետ. «Պետքարտուղարության հայտարարությունը կապված է Ադրբեջանում իսլամական գործընթացների ակտիվացման հետ»
«Տեսակետ» ակումբի հունվարի 13-ի հյուրն էր ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթեւիկ Հայրապետյանը: Խոսելով ԱՄՆ պետքարտուղարության հունվարի 10-ի հայտարարության մասին, որտեղ աշխարհի երկրներն ըստ անվտանգության աստիճանի բաժանվել էին չորս խմբի, Տաթեւիկ Հայրապետյանը փաստեց, բարձր նախազգուշական միջոցառումներ ենթադրող երկրների խմբում ներառված էր նաեւ Ադրբեջանը: Ադրբեջանագետը նշեց, որ նույն օրը Իլհամ Ալիեւը հանդիպում է ունեցել իր նախարարների հետ
Ասսանժին ուզում են վռնդել Էկվադորի դեսպանատնից, քանի որ նա չի լողանում ու վատ է «բուրում». Fox News
Նա օրերով չի փոխում հագուստը, եթե նրան չեն «ստիպում» լոգանք ընդունել
Քսուք՝ միկրոբային էկզեմայի, մաշկային քորի դեմ
Դեմքի մաշկի սեբորեայի, միկրոբային էկզեմայի, մաշկային քորի եւ ներոդերմիտի դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել ապիլակ քսուքը: Քսուքը օգտագործել վիրակապի տեսքով 3-4 ժամ տեւողությամբ: Բուժման տեւողությունը կարող է տատանվել մեկ շաբաթից մինչեւ 2 ամիս: Բուժման ընթացքում կարելի է միաժամանակ օգտագործել ապիլակ հաբը: Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ «Առավոտ» 12.01.2018
Ծանր հարված՝ գյուղացիներին. թունաքիմիկատները կթանկանան մինչեւ 40 տոկոս. ՀԺ
Այս տարի գարնանը հերթական թանկացումներն են սպասվում: Այս անգամ խնդիրներ կառաջանան գյուղացիական տնտեսությունների համար: Բանն այն է, որ գարնանը հնարավոր է թունաքիմիկատները շուրջ 40 տոկոսով թանկանան: Հայաստան թունաքիմիկատ է ներկրվում հիմնականում Չինաստանից: Չնայած չինական թունաքիմիկատները միջին որակ ունեն, սակայն շարքային ֆերմերները նախընտրում են էժան ապրանքը՝ բարձրորակ եւ թանկ եվրոպականի փոխարեն: Չինաստանում նախորդ տարեվերջին թունաքիմիկատների արտադրությամբ
Պոռնոաստղին խոշոր գումար են վճարել՝ Թրամփի հետ կապի մասին լռելու համար. The Wall Street Journal
Պոռնոաստղը եւ Թրամփը սկսել են շփվել դեռեւս 2006-ից՝ Թրամփի եւ Մելանյայի ամուսնությունից հետո
Սերժ Սարգսյանը հստակ ակնարկել է, թե ով է լինելու ԱԺ հաջորդ նախագահը. ՀԺ
Նախագահական նստավայրում ԱԺ խորհրդի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանի մասին խոսելիս ասել է բառացիորեն հետեւյալը. «Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլեւ իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ
Վանաձորում բնակարանում հայտնաբերվել է բնակչի այրված դին
Հունվարի 13-ին` ժամը 10:47-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան փակուղու թիվ 3-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, բնակարանում հայտնաբերվել է դի. անհարժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ներսիսյան փակուղու թիվ 3 շենքի թիվ 40-րդ բնակարանում (պատկանում
ԱՄՆ Պետդեպն Ադրբեջանին կոչ է անում ազատել լրագրող Մուխթարլիին
Նրան մեղավոր են ճանաչել սահմանն ապօրինի հատելու մեջ
Թունդ քննադատություն Վրաստանում եւ Ադրբեջանում՝ ընդդեմ հայաստանյան լավատեսության
Վրաստանում, մեղմ ասած, հիացած չեն վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությամբ Դեկտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարին տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադառնալով Վրաստանի վարչապետի հայտարարությանը, թե ֆորս-մաժորային իրավիճակներում, երբ փակվում է Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը, որն անցնում է Վերին Լարսով, Հայաստանը կարող է օգտվել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տրանսպորտային միջանցքներից, ընդգծեց՝ Հայաստանը,
Մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ եւ կանանց 73-րդ առաջնությունները: Տղամարդիկ, առաջին տուր. Կարեն Գրիգորյան-Զավեն Անդրիասյան՝ 1:0, Ռոբերտ Հովհաննիսյան-Սամվել Տեր-Սահակյան՝ 1:0, Արման Փաշիկյան-Հովհաննես Գաբուզյան, Շանթ Սարգսյան-Տիգրան Լ. Պետրոսյան, Մանուել Պետրոսյան-Հայկ Մարտիրոսյան՝ ոչ-ոքի, Տիգրան Հարությունյանն ազատ էր: Երկրորդ տուրի զույգերն են. Տեր-Սահակյան-Մ. Պետրոսյան, Տ. Լ. Պետրոսյան-Հովհաննիսյան, Գաբուզյան-Սարգսյան, Անդրիասյան-Փաշիկյան, Հարությունյան-Գրիգորյան: Ազատ է Հայկ
28-ամյա տղամարդ է սպանվել. Արտաշատի ոստիկանները բացահայտել են դեպքը (Տեսանյութ)
Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի կենտրոնական փողոցում Ամանորի նախօրեին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Գրիգոր Իսրայելյանը դանակահարվել է: Տուժողն ու մեղադրվողը համագյուղացիներ են: Նախնական տվյալներով՝ վեճի պատճառը մեքենայով իրար ճանապարհ չտալն է: Մանրամասները՝ տեսանյութում ՀՀ ոստիկանություն
Կոչ ենք անում հրապարակել Ռուբեն Հայրապետյանի հետ հանդիպման ձայնագրությունները. Red Eagels
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսից հետո Հայաստանի հավաքականի ֆան-ակումբներից Red Eagels-ը հայտարարությամբ է հանդես եկել։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «ԱԱ-2018-ի ձախողված ընտրական փուլից հետո մամուլը վեր հանեց 2 տարի առաջ ԶԼՄ-ների ներկայությամբ Red Eagles ֆան-շարժման անդամների հետ հանդիպմանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հնչեցրած միտքը, թե ընտրական փուլը ձախողելու դեպքում ինքը հրաժարական կտա։ Այս ամբողջ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին
Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում: Այցերը նպատակ ունեն տեսակցել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, ստուգել նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը: Այցի արդյունքներ հիման վրա կներկայացվեն լրացուցիչ տեղեկություններ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի
Գյուղատնտեսական տարին վտանգված է. «Փաստ»
Գյուղատնտեսական տարին վտանգված է: Նման կանխատեսում են անում գյուղատնտեսները՝ բերքի հնարավոր կորուստները պայմանավորելով տաք ու հիմնականում առանց տեղումների եղանակով: Եղանակային այս պայմանները հատկապես անբարենպաստ են պտղատու ծառերի համար: Ըստ մասնագետների` հնարավոր է, որ ծառերը ժամանակից շուտ բողբոջեն, ինչի արդյունքում կմեծանա ցրտահարության ռիսկը: Ջերմ ձմեռը, սակայն, ջերմոցատերերի սրտով է: Եղանակը ստիպել է հողագործներին գազը խնայողաբար օգտագործել:
Ռուբեն Հայրապետյան. «Շուտով կտեսնեք, թե այս տարի որքան մարզիչ է լիցենզիայից զրկվելու»
Երեկ լրագրողների հետ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանդիպման առանցքային թեմաներից մեկը մեր մարզիչների մասնագիտական որակների հետ կապված հարցն էր: «Ես նորից այն կարծիքին եմ, որ մեր մարզչական դպրոցը շատ վատ վիճակում է եւ մեր շուրջ 10 տարվա աշխատանքները իզուր են անցնում: Կան մեկ-երկու-երեք լավ մարզիչներ, բայց դա բավարար չէ: Մենք արտասահմանից հրավիրում ենք մարզիչներ եւ


















































