Օրվա լրահոսը

Պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում

Այսօր՝ հունվարի 15-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում: Այցերի նպատակն է տեսակցել Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին, Արայիկ Խանդոյանին, ստուգել նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը: Այցի արդյունքների հիման վրա կներկայացվեն լրացուցիչ տեղեկություններ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին

Բաբլոյանն ասաց, որ թանկացումների մասին ԱԺ լսումներ են լինելու, «Ելքը» հակադարձեց՝ «անիմաստ գազ եք բաց թողելու» (Տեսանյութ)

Էդմոն Մարուքյանը, խոսելով լսումների մասին՝ ասաց, որ ՀՀԿ-ն այնպիսի տպավորություն է ուզում ստեղծել, իբր նոր են իմացել, որ թանկացումներ կան ու ամեն բան ուզում են անեն, որ դրա դեմն առնեն: Նա հիշեցրեց, որ թանկացումների մասին ամբողջ 2017-ին խոսել են, ասել են, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու. «Երբ սեղմված գազի ակցիզային հարկը 8000 դրամից դարձնում էիք 25 հազար դրամ, 3 անգամ թանկացնում էիք, այդ պահին չէի՞ք մտածում, որ թանկացումներն ունենալու են դոմինոյի էֆեկտ:

Հունվարի 15-19-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում

Հունվարի 15-ին, ժամը 08:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 267 տրանսպորտային միջոց, որից 210-ը բեռնատար, իսկ 57-ը՝ մարդատար:

Լարսի ռուսական կողմում կա կուտակված 208 տրանսպորտային միջոց, որից 183-ը բեռնատար, իսկ 25-ը՝ մարդատար

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հետադարձ հայացք (պատմվածք)

Փայլակի աշխատասենյակում հնչեց հեռախոսազանգը: Մեծ գործարանի Գլխավոր էներգետիկի բաժնի վարիչն էր զանգահարում: -Լսում եմ ընկեր Առաքելյան,-ասաց Փայլակը, հեռախոսի ընկալուչը դանդաղորեն մոտեցնելով ականջին: -Բարև՛ Փայլակ, շտապ գնա դիրեկտորի տեղակալ Կալեցկու մոտ ներկայացիր, ասա, որ ես եմ ուղարկել: -Լավ,-ասաց Փայլակը, բայց չհարցրեց, թե ինչ խնդիր կա, ընկալուչը մտազբաղ դրեց հեռախոսի պատվանդանին, ուղղեց հագուստը ու շտապ մեկնեց դիրեկտորի

Ժողովրդի հավատի ուժը ամենամեծ ուժն է աշխարհում

Բնության մեջ և տիեզերքում կան բազմապիսի երևույթներ, որոնք իրենց ազդեցության ուժով կարող են հասնել անասելի չափերի, որոնցից կարելի է առանձնացնել երկրաշարժերը, հրաբուխները, տոռնադոները…և այլն, և այլն: Տիեզերքում տեղի են ունենում այնպիսի պրոցեսներ, որոնց հետևանքով ընդհուպ համաստեղություններ են վերանում, ձևափոխվում և այդ ամենն այնքան հուժկու ուժերի ազդեցության արդյունքում, որը մարդկային միտքը դժվար կարող է ըմբռնել ու

Զբոսաշրջային կայքը հայկական ռեստորանի մասին՝ «Սրտանց՝ սրտին»

Երեւանյան «Չինարը» աշխարհի 10 լավագույն ռեստորաններից մեկն է համարվել

Հրդեհ Օձուն գյուղում. հայտնաբերվել է դի

Հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1936 թ. ծնված Ռ. Կ.-ի դին:

Խոշոր ավտովթար Գյումրի-Ջրառատ ճանապարհին․ բժիշկները պայքարում են 5 հոգու կյանքի համար

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Ջրառատ ճանապարհին՝ Բասեն գյուղ մտնող հատվածում․ բախվել են «Մերսեդես» և « 06» մակնիշի մեքենաները։ Ականատեսների պատմելով, «Մերսեդեսը» հայտնվել է դաշտում, իսկ կապույտ գույնի «06»-ից գրեթե ոչինչ չի մնացել։ 5 վիրավորի տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։ Ինչպես Aravot.am-ին հայտնեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրանք ստացել են տարբեր

Զոհված զինծառայողների հարազատներին այցելել են ապրիլյան պատերազմի մասնակիցները

Այցելության նպատակներից էր նաև նրանց փոխանցել առողջապահության նախարարության կողմից տրամադրված օգնությունը։

Վրաստանում ավազակային հարձակման հետևանքով տուժածն իրեն արդեն լավ է զգում

Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակում այսօր կա դրական տեղաշարժ։ Տուժածն իրեն լավ է զգում և գտնվում է բժիշկների մշտական վերահսկողության տակ։ Վրաստանում Հայաստանի դեսպանություն

Վիրավոր զինվորի վիրահատության համար անհրաժեշտ 45 հազար դոլարից 25 հազարն արդեն կա (Տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրառել է. «Սիրելի ընկերներ, հենց նոր իմ երկու ընկերներ հայտնեցին Ալբերտի բուժման համար ևս 11.000 նվիրաբերելու մասին։ Մեր սիրելի խմբավար Կարեն Դուրգարյանը՝ 1000 և Փարիզից Ռայմոնդ Եզեկուլյանը 10.000 ԱՄՆ դոլարի չափով։ Այսպիսով, չհաշված Ալբերտի մայրիկի կողմից բացված հաշվում հավաքագրված գումարի, որի չափն ինքը կհայտնի, ունենք 45000-ից

Այս դեռահասները կռվում են պատերազմում, որն իրենցից մեծ է. National Geographic-ի թղթակիցն այցելել է Արցախ

Կյանքը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տասնամյակներով լարված է եղել։ Բայց 2016 թվականի ապրիլին երկու երկրները չորս օրով պատերազմեցին վիճարկվող տարածաշրջանի համար։ Ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես Ադրբեջանի մաս է կազմում, բայց ներկայումս «գրավված է հայ ապստամբների կողմից», գրում է National Geographic-ը։ 1996 թվականի հրադադարը հանդարտեցրեց կրքերը, բայց երկու կողմերից էլ հրադադարի խախտումներ են գրանցվել, ինչը

Ա լիգա. «Շիրակը» պարտվեց սեփական մարզադահլիճում

Ա լիգայի 9-րդ տուրում ՖԻՄԱ-ն հյուրընկալվելիս հավասար և լարված պայքարում 98-93 հաշվով հաղթանակի հասավ «Շիրակի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Գոռ Գյագունցը (ՖԻՄԱ), ով վաստակեց 33 միավոր: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա

Կարեն Խաչանովը Մելբուռնում կմեկնարկի Պիտեր Պոլանսկու հետ խաղով

Հունվարի 15-ին Մելբուռնում 106-րդ անգամ կմեկնարկի թենիսի «Մեծ Սաղավարտի» առաջին մրցաշարը՝ «Australian Open»-ը: Աշխարհի ուժեղագույն թենիսիստները 16 կապույտ կորտերում կպայքարեն հաղթողի տիտղոսը նվաճելու եւ $ 55 մլն. ընդհանուր մրցանակային ֆունդի իրենց չափաբաժինը վաստակելու համար: «Australian Open»-ում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես է գալու նաեւ Կարեն Խաչանովը: Հայ թենիսիստի մրցակիցն առաջին շրջանում լինելու է կանադացի Պիտեր Պոլանսկին:

Ձյուն և մառախուղ՝ ավտոճանապարհներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ 17:00-ի դրությամբ, Հրազդանի, Սպիտակի, Արթիկի, Մարալիկի, Աշոցքի, Ապարանի, Դիլիջանի և Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սպիտակի և Մարալիկի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց

Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը՝ դահուկավազքի Հայաստանի բաց առաջնության հաղթողներ

Աշոցքում ավարտվեց դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցեցին նաեւ մարզիկներ Մեքսիկայից, Իրանից, Չիլիից, Տոնգայից: Տղամարդիկ մրցեցին 10 կմ ազատ, 10 կմ դասական ոճ եւ սպրինտ մրցաձեւերում, կանայք՝ 5 կմ ազատ ոճում, 5 կմ դասականում եւ սպրինտում: Տղամարդկանց պայքարում հավասարը չունեցավ Միքայել Միքայելյանը՝ հաղթելով բոլոր մրցաձեւերում: Կանանց պայքարում Կատյա Գալստյանը նույնպես երեք ոսկե մեդալ նվաճեց: Հայաստանի

Դավիթ Բաբայան. Ուկրաինան սատարում է ահաբեկչությանը

Ադրբեջանը Ուկրաինայից 50 միավոր հակատանկային հրթիռ է ձեռք բերել

Մահացել է ԱԱԾ գեներալ-մայոր Ռաֆիկ Զարգարյանը

2018 թվականի հունվարի 12-ին մահացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վաստակաշատ աշխատակից, գեներալ-մայոր Ռաֆիկ Վահագնի Զարգարյանը: Ռաֆիկ Զարգարյանը ծնվել է 1948 թվականին Էջմիածին քաղաքում: 1977 թվականին զինվորական ծառայության է անցել պետական անվտանգության մարմիններում, զբաղեցրել տարբեր պաշտոններ: 1998 թվականին նշանակվել է Ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնում: Ծառայության մեջ բազմաթիվ ձեռքբերումների համար բազմիցս պարգևատրվել է ՀՀ

Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Մարիա Կուրսովան եւ Աննա Սարգսյանը

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ  եւ կանանց 73-րդ առաջնություններում երեկ կայացել է երկրորդ տուրը: Տղամարդկանց պայքարում Ռոբերտ Հովհաննիսյանը, հաղթելով Տիգրան Լ. Պետրոսյանին՝ երկու միավորով, ստանձնել է առաջատարի դերը: Կանանց առաջնությունում մրցաշարային աղյուսակը երկուական հաղթանակով գլխավորում են Մարիա Կուրսովան եւ Աննա Սարգսյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայկական գինու երեկո Մինսկում

Հունվարի 29-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում գինու երեկո է կազմակերպում գինեգործ Զորիկ Ղարիբյանը, տեղեկացնում է Բեռալուսի հայ համայնքը: Գինեգործը ամեն այցելուից պահանջում է մոտ 100 եվրո, դրա դիմաց առաջարկելով խաղողի Արենի տեսակից պատրաստված գինիներ. Ոսկի, Կարասի, Երազ եւ այլն՝ յուրաքանչյուրից 100 գրամ: Գինեգործը հատուկ նշում է, որ գինիները ստացվել են ծովի մակերեւույթից 1375-1600 մետր բարձրության վրա

Կառավարության օրենսդրական նախաձեռնություններն էլի ավելի շատ են

Հունվարի 15-18-ը կգումարվի Հայաստանի հանրապետության այս Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի այս տարվա առաջին նիստը: Ազգային ժողովի հրապարակած օրակարգի համաձայն՝ նստաշրջանի օրակարգում ներառված է 39 հարց, հունվարի 15-18-ի նիստում կքննարկվի 26 նախագիծ եւ նախագծերի փաթեթ: Այս 26 նախագծից 17-ի հեղինակը ՀՀ կառավարությունն է, մնացածի հեղինակը՝ ԱԺ պատգամավորները: Այս նիստի օրակարգում են նաեւ 2017 թվականի դեկտեմբերին առաջին ընթերցմամբ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 14-ի ցերեկը, 15-19-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 17-18-ին նույնքանով կբարձրանա: Երևան քաղաքում՝ Հունվարի 14-ի ցերեկը, 15-19-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են թույլ տեղումներ՝ գիշերները թաց ձյան

Արագ, համեղ եւ մատչելի` վաֆլիներ նախաճաշի համար

Վաֆլիների պատրաստման համար ոչ առանձնակի հմտություն է պետք, ոչ շատ մթերքներ, ոչ ժամանակ: Միայն թե պետք է վաֆլի պատրաստող սարք, որը հիմա կա կենցաղային տեխնիկայի մեծուփոքր խանութներում, անգամ` սուպերմարկետներում, եւ թանկ չէ: Անհրաժեշտ մթերքները Կաթ- 1 բաժակ Ձու- 2 հատ Կարագ-100 գրամ Ալյուր-1 բաժակ Շաքարավազ- ¾ բաժակ Աղ եւ սոդա- 0,5-ական թեյի գդալ Վանիլի մզվածք-

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ 10:00-ի դրությամբ, Լոռու, Ստեփանավանի, Նոյեմբերյանի, Ապարանի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Թումանյանի և Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական

Երկրապահն` Արցախի մարտական հենակետերում (Տեսանյութ)

Հունվարի 8-14-ը եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունն ուխտագնացություն իրականացրեց Արցախ աշխարհում։ Ուխտագնացները եղան հիվանդանոցներում, հոսպիտալներում, մանկապարտեզներում, դպրոցներում, մանկատներում, ծերանոցներում եւ իհարկե՝ սահմանամերձ զորամասերում, մարտական հենակետերում։ Առաջարկվող տեսանյութում ներկայացված է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի ղեկավարած պատվիրակության այցը հյուսիսայի, հարավային եւ հարավ-արեւելյան ուղղության մարտական հենակետեր։ Երիտասարդ եւ քաջ զինծառայողների վճռականությունը կրկնապատկվեց տվյալ տարածքների ազատագրման

«Հունվարի 20-ից համարեք գարունը գալիս է». Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հունվարի 20-ից համարեք գարունը գալիս է»:

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 14-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031