Օրվա լրահոսը
Երնեկ թե այս նոր տարին
Մեր ժողովրդի սոցիալական խնդիրներն անսպառ են, և ինչքան էլ այդ թեմայով խոսենք, էլի խոսելու բան կլինի: Ժողովրդի սոցիալական խնդիրներից խոսում են գրեթե բոլորը, բայց այդ թեմայով խոսելուց ժողովրդի վիճակը չի թեթևանում: Վերջին թանկացումների դեմ էլ բոլորը խոսեցին, բայց դրանից որևէ բան չէժանացավ: Ասում ենք՝ վերջին թանկացումների դեմ բոլորը խոսեցին, բայցև գտնվեցին որոշ պատգամավորներ, որոնք ժողովրդին
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 14-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերն առանձին շրջաններում, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ
«Մեկնելու սպասող և գնալուս հասցեն չճշտած մարդ եմ… »
(Բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի հետ զրուցում է արձակագիր, հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանը ) Սկիզբը՝ նախորդ թողարկումներում -Հանդիպո՞ւմ ես համայնքի հայերի հետ: Ի՞նչ ես մտածում սփյուռքի մասին, ինչպե՞ս ես տեսնում հայրենիք-սփյուռք կապի հեռանկարը: -Ֆրանսահպատակները, անկախ ազգային ծագումից, համարվում են ֆրանսիացիներ: Այստեղ կարող ես տեսնել սիսիանցու, որ նկատի ունենալով քաղաքացիություն ստանալու հանգամանքը՝ հայտարարում է. «Ես արդեն ֆրանսիացի եմ»: Հայերս
Վթար Սևան քաղաքում. 2 զոհ, մեկ վիրավոր
Հունվարի 14-ին, ժամը 01:00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավտոդպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ծուխ է նկատվում, ավտոմեքենայում արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նաիրյան փողոցում «BMW» մակնիշի 34 FU 162 պետհամարանիշով (վարորդ՝ 1980 թ. ծնված Հ. Ն.) ավտոմեքենան դուրս
Վթար՝ «Սալոյի վանք» կոչվող տարածքի մոտակայքում. վարորդի վիճակը ծանր է
Հունվարի 14-ին, ժամը 03:52-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սալոյի վանք» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի մոտ 44-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 16 QQ 888 պետհամաարնիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Տ. Ղ.) դուրս
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին ժամը 22:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերն առանձին շրջաններում, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը
Սալվադորում գեղեցկության մրցույթի ժամանակ այրվել են մասնակցի «փետուրները» (Տեսանյութ)
Կազմակերպիչներին հաջողվել է կրակը մարել եւ չվնասել գեղեցկուհուն
Էրդողանը սպառնացել է Սիրիայի քրդերի դեմ գործողություններ սկսել 1 շաբաթից. NTV
«Մենք իրավիճակը մեր ձեռքը կվերցնենք, եթե խոստումը չկատարվի եւ քրդական ուժերն այդ շրջաններից դուրս չբերվեն»,-ասել է նա
Վրաստանում հարձակման ենթարկված հայ գործարարի կյանքին որևէ վտանգ չի սպառնում. Վրաստանում ՀՀ դեսպանություն
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկություններ է հաղորդում Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձանց կողմից հարձակման ենթարկված հայ գործարար, ՀՀ քաղաքացի 31-ամյա Արթուր Սուքիասյանի առողջական վիճակի մասին: Ըստ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ունեցած տեղեկությունների՝ Սուքիասյանը հարձակման է ենթարկվել իր տան շքամուտքի մոտ: Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Վրաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական
Փլուզում Խորենացու փողոցում
Հունվարի 13-ին, ժամը 16:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 187 տան արտաքին պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թիվ 187 և 185 տների միջանկյալ հողաշեն պատը (6 քմ) մասամբ փլուզվել է (4 քմ)` ներսի կողմից փակելով թիվ
Տոնական համերգային ծրագրով եզրափակվեց «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագիրը
«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների շարքը եզրափակվել է Ազատության հրապարակում կազմակերպված «Իմ հին ու նոր տարի» տոնական համերգային ծրագրով: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շուրջ մեկ ամիս մայրաքաղաքում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ՝ նախատեսված ինչպես փոքրերի, այնպես էլ մեծահասակների համար: Հին տոմարով Նոր տարվա այդ օրը մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին իրենց կատարումներով ուրախ տրամադրություն են փոխանցել էստրադային ու
Քննչական կոմիտեն միշտ թափանցիկ է աշխատել. Աղվան Հովսեփյանը՝ ««Ճըվճըվ Արոյի» որդիների մասին (Տեսանյութ). «Ազատություն»
Քննչական կոմիտեն միշտ թափանցիկ է աշխատել․ կառույցի ղեկավար Աղվան Հովսեփյանն այսօր այսպես արձագանքեց միջին ծանրության երկու հոդվածներով մեղադրվող Սերժ Վարդանյանին անցյալ տարի ստորագրությամբ բաց թողնելու վերաբերյալ հարցին։ Հովսեփյանը վստահեցնում է, թե առաջիկայում ևս կոմիտեն հնարավորության սահմաններում հանրությանը կտեղեկացնի գործի մանրամասների վերաբերյալ։ «Արդյոք իրավաչա՞փ էր այդ երիտասարդին նման միջին ծանրության հոդվածներով ստորագրությամբ ազատ արձակելը», – «Ազատության»
«Opel Zafira» ավտոմեքենան ամբողջովին այրվել է
Հունվարի 13-ին, ժամը 03:58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր գյուղ գյուղում գտնվող խանութի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 18-րդ փողոցի թիվ 14 տան մոտակայքում այրվում է Կ. Ա.-ին պատկանող «Opel Zafira» մակնիշի 35 OG 529 պետհամարանիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:13-ին, մարվել՝ 05:08-ին:
Առանձնազրույցի ընթացքում Արայիկ Խանդոյանը հայտնել է, որ ունի երիկամների ցավ և գլխացավ
Հաղորդում Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի առողջական վիճակի և նրանց բարձրացրած հարցերի վերաբերյալ Այսօր՝ հունվարի 13-ին, վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ-ում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և Արայիկ Խանդոյանի հետ: Այցերի ընթացքում ստուգվել են նաև նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը: Ամենօրյա ռեժիմով Պաշտպանի աշխատակազմի
Մարիամ Ավագյան. «28 տարի առաջ հայերը Բաքվում ցեղասպանվեցին, ինչը ցեղասպանության դրվագներից մեկն էր»
Հունվարի 13-ին «Նոյյան Տապանի» մամուլի սրահում կայացած ասուլիսում խոսվեց 1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվում հայերի ջարդերից, տեղահանված բնակչության ճակատագրից 28 տարի անց եւ թե ինչ արվեց ոճիրը չկրկնվելու և դրանից փրկված մարդկանց իրավունքների վերականգնման համար. Անդրադարձ եղավ նաեւ աշխարհի և ՀՀ իշխանությունների արձագանքներին: «Մեր բնօրրանում արդեն հարյուրավոր տարիներ տարվում է ցեղասպանության գործընթաց, որը ծրագրավորված է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 13-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Նախագահը հետևել է Անդրանիկ Մարգարյանին նվիրված 8-րդ հուշամրցաշարի ընթացքին
Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, որտեղ հետևել է հունվարի 9-17-ն անցկացվող Անդրանիկ Մարգարյանին նվիրված 8-րդ հուշամրցաշարի ընթացքին: Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական և շրջանային մրցակարգերով: Շվեյցարական մրցաշարին մասնակցում են շուրջ 750 պատանիներ և աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև Ռուսաստանից և Թուրքմենստանից: Մրցաշարն անցկացվում
Հովհաննես Չեքիջյանի տնից կատարված գողությունը բացահայտվեց (Տեսանյութ)
Հունվարի 12-ին, ժամը 23-անց 50-ի սահմաններում 1-02 զանգահարած քաղաքացին հայտնեց, որ «Վահագնի» թաղամասի տներից մեկում գողություն է եղել: Ոստիկանության շրջիկ օպերատիվ խումբը ահազանգից րոպեներ անց դեպքի վայրում էր: Պարզվեց, որ նույն օրը ժամը 22-անց 40-ի սահմաններում անհայտ անձը կոտրել է տան խոհանոցի պատուհանը, մտել ներս ու գողացել տարբեր թանկարժեք իրեր: Տանը ոչ մեկը չէր եղել,
Ռուսաստանը Ղրիմում տեղակայել է S-400 հակաօդային պաշտպանության երկրորդ համակարգը. «Ազատություն» ռադիոկայան
Ռուսական պետական լրատվամիջոցները հունվարի 13-ին հաղորդել են, որ Մոսկվան S-400 (C-400) հակաօդային պաշտպանության նոր համակարգ է տեղակայել Ղրիմի Սևաստոպոլ քաղաքի մոտ, որտեղ Ռուսաստանը ռազմածովային ուժերի բազա ունի: S-400 առաջին համակարգը Ղրիմում 2017-ի սկզբին տեղակայվել էր Ֆեոդոսիա նավահանգստային քաղաքի մոտ: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բքի պատճառով
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ 17:00-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Հայ ինքնության ասպետը
Ինչպես որ երեխաների համար սիրելի խաղալիքը կամ կանանց համար երեւելի զարդը ինքնին արժեք է եւ մի տեսակ կենդանի ներկայություն, իսկ տղամարդու համար` երեխաներին ու կանանց ուրախացնելու միջոց, այդպես էլ տղամարդու համար ուրախությունը չկայացած օրվա շարունակական կրկնությունն է` օր, որ գուցե չի էլ եղել նրա կյանքում: Այսինքն թե` չի եղել կամ գուցե եղել է ստեղծագործություն պարզապես:
Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող․ Դին տեղափոխել են Նախիջևան (Տեսանյութ). razm.info
Հունվարի 12-ի լույս գիշերը Ադրբեջանի Տերտերի (Թարթառ) շրջանի ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ենթասպա Մամմադով Սենան Հիդայաթ օղլուն (Məmmədov Sənan Hidayət oğlunu)։ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է «հայկական գնդակից»։ 1996 թ․ ծնված զինծառայողը Նախիջևանի Ջուլֆայի շրջանի Յայչը գյուղի բնակիչ էր։ Ադրբեջանական Meydan TV ընդդիմադիր լրատվակայքի հաղորդմամբ՝ Մամմադովը ծառայում էր Տերտերի շրջանում՝ ենթասպայի կոչումով։
«2006-2007 թվականների գանգատները, Մարտի 1-ի տասնյակներով գանգատները ՄԻԵԴ-ում հերթի են կանգնած»
Ըստ Արա Ղազարյանի՝ եթե համակարգային խնդիրները երկրի ներսում լուծվեն, ՄԻԵԴ-ի նկատմամբ հետաքրքրությունը կնվազի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով՝ Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանի գանգատի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից բավարարումն ակնկալվում էր: «Առավոտի» հետ զրույցում պարոն Ղազարյանը մանրամասնեց. «Որեւէ անակնկալ բան չկար: Նման որոշումներ դեռ
Դատարանի առջեւ կանգնեց Թուրքիայի քրդամետ ընդդիմության ղեկավարը (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»
«Ամերիկայի Ձայն» . Թուրքիայի քրդամետ ընդդիմության ղեկավար Սելահեթթին Դեմիրթաշը, 14 ամիս առաջ ձերբակալվելուց հետո, ուրբաթ օրն առաջին անգամ կանգնեց դատարանի առջեւ։ Թուրքիայում նրան ձերբակալել էին 2Օ16 թվականի հեղաշրջման ձախողված փորձից հետո իշխանությունների կողմից սկսված գործողությունների ընթացքում։ Ստամբուլի դատարանի շենքի առջեւ հավաքված մի քանի հարյուր ցուցարարներ վանկարկում էին Դեմիթաշին աջակցող կոչեր։ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Դեմիրթաշի
Ինչպե՞ս է պետությունը մեղմելու թանկացումները. «Պանիրն էժան վաճառեն՝ ո՞վ է իրենց վարկը փակելու»
Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը որոշ գյուղմթերքների թանկացումների օբյեկտիվ պատճառները կասկածի տակ է առել: Մակարյանը մասնավորապես նշել է, որ իրենց հաշվարկներով՝ դիզվառելիքի ներկայիս թանկացումը լոլիկի եւ խաղողի, կարտոֆիլի դեպքում 1-2 դրամի սահմաններում պետք է ազդի: Պանրի թանկացման վերաբերյալ էլ Մակարյանը վստահեցրել է՝ մի քանի տոկոս տատանում կա. «Պանրի թանկացումները 2017-ի դեկտեմբերին 2016-ի
Հրդեհներ Վանաձորում. Այրվել է տանտիրուհին
Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Ներսիսյան փակուղու 3-րդ շենքի 40-րդ բնակարանում: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ ամբողջությամբ այրվել է ննջասենյակն իր գույքով: Հրդեհը մարելուց հետո բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է տանտիրուհու՝ 1930 թ. ծնված Ա. Մ.-ի այրված դին: Քիչ առաջ մեկ այլ հրդեհ
«Սա վրեժխնդրություն է եւ հետապնդում». փաստաբանին արգելել են տեսակցել Խանդոյանին
«Չգիտեմ՝ պատճառը ո՞րն է, բայց ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ՝ դատավոր Մեսրոպ Մակյանն է նման հանձնարարական տվել»,-ասում է պաշտպանը
«Թե մի ճյուղ ես անգիտակցաբար կոտրել՝ տասը ծառ տնկիր»
«Թե մի ճյուղ ես անգիտակցաբար կոտրել՝ տասը ծառ տնկիր, մի կենդանու օրը սեւացրել՝ հարյուրին ձեռք մեկնիր»,- լուսանկարիչ, գրող Սուրեն Հայրապետյանն այս կանոններով է ապրում: Նրա համար չկան անշունչ առարկաներ, նրա համոզմամբ՝ անգամ քարերն են խոսում: «Բնությունն ինքը ամենամեծ ստեղծագործողն է, մնում է իրեն հավատարիմ լինես, իր ակնթարթներն ու ապրումները հավուր պատշաճի ներկայացնես»,- ասում է Սուրեն
Պլանավորում ենք 2018-ին ունենալ հարկեր-ՀՆԱ հարաբերակցություն` 0.2 տոկոսային կետով ավելի, քան 2017-ի մակարդակը. Գրիգորի Մարտիրոսյան
Հունվարի 12-ին Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ամփոփել է նախորդ տարվա տնտեսական զարգացումների և հարկաբյուջետային քաղաքականության արդյունքներն ու ներկայացրել առաջիկայում ծրագրվող աշխատանքները: Մասնավորապես անդրադառնալով 2017թ.-ի մակրոտնտեսական ցուցանիշներին՝ նախարարը նշել է, որ 2017թ.-ի համախառն ներքին արդյունքի կանխատեսվող աճը կկազմի 15 տոկոս: «Դա շատ բարձր ցուցանիշ է, և վերջին 10


















































