Օրվա լրահոսը
Իրանում արտաքին-ներքին ուրվագծերի համընկումները
Իրանում տեղի ունեցող ցույցերի մասին վերլուծումներ անելը դեռեւս վաղ է: Իհարկե, մոտիկից հետեւելը եւ իրադարձությունների զարգացման մասին հաղորդելը հայկական ցանկացած լրատվամիջոցի համար պարտադիր է, նկատի ունենալով առաջին հերթին Իրանի ներկայացրած ռազմավարական նշանակությունը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների համար եւ երկրորդ` իրանահայ համայնքի իրականությունը նկատի ունենալով։ Այնուամենայնիվ, այս պահին արժե մի քանի դիտարկում անել իրադրությունների ընդհանուր համապատկերը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 2-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը
Հունվարի 2-ին, ժամը 10:06-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ռյա Թազա ավտոճանապարհին «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին «Նիվա» մակնիշի 164 LL 60 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա.
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 2-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 2-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Վայքի, Ջերմուկի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիսի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Արագածոտնի մարզում բախվել են «06»-ն ու Chevrolet-ը. տարբեր ընտանիքների 6 անդամներ տեղափոխվել են հիվանդանոցներ.
Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում՝ Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում, բախվել են Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Վարդան Ղևոնդյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 CM 024 համարանիշի և Երևան քաղաքի Ավանեսովի փակուղու բնակիչ՝ 47-ամյա Արմեն Ասրյանի վարած Chevrolet Aveo մակնիշի 22
Թրամփը խստորեն քննադատում է Պակիստանին, Իսլամաբադը պատասխանում է. «Ազատություն» ռադիոկայան
«Ազատություն» ռադիոկայան. ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ի թվիթերյան իր առաջին գրառումներից մեկով խիստ քննադատել է Միացյալ Նահանգների դաշնակից համարվող Պակիստանին։ «Վերջին 15 տարիների ընթացքում նրանք մեզնից ստացել են 33 միլիարդ դոլար, իսկ մենք ոչինչ չենք ստացել խաբեությունից բացի: Նրանք մեր ղեկավարներին հիմարի տեղ են դրել», – Թվիթերում գրել է Թրամփը: Նա Իսլամաբադին մեղադրել է իսլամիստ գրոհայիններին
Ձերբակալվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակցին դաժան ծեծի ենթարկած անձինք. shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 258 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով երեկ՝ հունվարի 1-ին, հարուցվել է քրեական գործ։ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 258 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով
Ավտոմեքենան մոտ 100 մ գլորվել է ձորը
Հունվարի 2-ին, ժամը 13։21-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Kia Sorento» մակնիշի 77 SS 888 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1955 թ. ծնված Վ. Ս.) դուրս է եկել
Շուրջ 303 դեպքով ավելացել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը
Միանշանակ պնդել, որ արված վիճակագրությունն օբյեկտիվ է և արտացոլում է իրականությունը, դժվար է, բայց միայն այն հանգամանքը, որ շուրջ 915 դեպքով ավելացել է հանցագործությունների թիվը, մտորելու և լուրջ հետևություններ անելու տեղիք է տալիս:
Իրանի հոգեւոր առաջնորդը մեղադրում է թշնամիներին (Տեսանյութ)
Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին մեղադրել է երկրի թշնամիներին բողոքի ցույցերի ակտիվացման համար, որոնք արդեն խլել են առնվազն 22 կյանք: Այս մասին հաղորդում է BBC-ին: Հաղորդվում է, որ Այաթոլլա Ալի Խամենեին առաջին անգամ խոսել է այն բանից հետո, երբ ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումները սկսեցին անցյալ հինգշաբթի: Իրանի կենտրոնական շրջաններում բռնության են ենթարկվել 9
Ամանորի գիշերը պարտադիր է փողը մտցնել ջրի մեջ․ ժողովրդական հավատալիքները՝ ըստ էթնոհոգեբանի
Ցայսօր էլ ժողովրդի մեջ այդ հավատալիքը պահպանվում է, և մարդիկ մտածում են՝ ո՞վ իրենց տուն առաջինը կգա, այսինքն՝ ո՞վ առաջինը շեմը կանցնի։
Վանաձորում թալանել են «Սեֆ ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը
Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը անհայտ անձը գողություն է կատարել «Սեֆ ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից։ Նախնական տեղեկություններով, գողություն կատարած անձը կազմակերպություն է մտել լուսամուտից։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ ՔՕ-ի 177-րդ հոդվածով. «Գողություն կատարած անձը գողացել է կազմակերպությունում
Որտեղ են տեղի ունենում վերջին բռնությունները Իրանում (Տեսանյութ)
Ըստ BBC-ի, Իրանի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Իսֆահանի շրջանի Քահդերջյանի ոստիկանության շենքի վրա հարձակման ժամանակ 6 ցուցարար է մահացել: Հաղորդվում է նաեւ, որ հարձակումները սկսել են այն ժամանակ, երբ ցուցարարները փորձել են զենքեր գողանալ ոստիկանության շենքից: Նշվում է նաեւ, որ Քահրիզսանգում մահացածներից մեկը Իրանի հեղափոխական պահակախմբի անդամ է եղել: Պետական հեռուստաընկերությունը նաեւ հայտնել է,
Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը վթարներից 6 զոհ, 39 վիրավոր
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2017 թ. դեկտեմբերի 31-ից 2018 թ. հունվարի 2-ը հանրապետությունում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական պատկերը հետևյալն է. Դեկտեմբերի 31 Երևան – 8 դեպք, 2 զոհ, 7 վիրավոր Մարզեր – 5 դեպք, 1 զոհ, 14 վիրավոր Հունվարի 1 Երևան – 3 դեպք, 3 վիրավոր Մարզեր – 10 դեպք, 3 զոհ, 15
Իրանի նախագահ Ռուհանին միասնության կոչ է անում, քանի որ մահվան դեպքերն աճում են (Տեսանյութ)
Իրանի նախագահ Հասան Ռուհանին փորձել է մեղմել երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը, որոնք ուղղված են Թեհրանի իշխանության դեմ, եւ որոնց հետեւանքով արդեն իսկ զոհվել է 20 մարդ Այս մասին նշում է CNN-ը՝ նշելով, որ այս բողոքի ցույցերը 2009 թվականից հետո Իրանում համարվում են ամենամեծը: «Մեր մեծ ազգը անցյալում ականատես է եղել մի շարք նմանատիպ միջադեպերի եւ
Ձեռքի վնասվածք` հրավառություն կատարելու հետևանքով
Հունվարի 1-ին, ժամը 00.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ձեռքի առաջին միջմատային ծալքի պատռված վերք, թենարի շրջանի հեմատոմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1982 թ. ծնված Արթուր Ա.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արթուր Ա.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 00.05-ին, իրենց տան բակում հրավառություն կատարելու հետևանքով: Նշանակվել է դատաբժկական
Թաւրիզում եւ Ուրմիայում ապրող հայութիւնը 1 Յունւար 2018-ին փութացին հայոց եկեղեցիները
Ատրպատական, Ազգային Առաջնորդարան – Ատրպատականի Հայոց Թեմում՝ յատկապէս Թաւրիզում եւ Ուրմիայում ապրող հայութիւնը, Կիրակի 31 Դեկտեմբեր 2017-ի գիշեր ամանորը տօնելուց յետոյ, Երկուշաբթի 1 Յունւար 2018-ին փութացին հայոց եկեղեցիները, Թաւրիզում եւ Ուրմիայում, աղօթքով ու Սուրբ Պատարագի մասնակցութեամբ սկսելու համար տարին: Այս առիթով, Թաւրիզի Սբ. Սարգիս եկեղեցում, երեկոյեան ժամը 6-ին Սբ. Պատարագին հանդիսապետեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. վարորդը և կինը տեղում մահացել են
Հունվարի 1-ին, ժամը 18.40-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 365-րդ կմ-ին «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. վարորդը` 1991 թ. ծնված Սեյրան Բաբլումյանը, և կինը` 1999 թ. ծնված Լուսինե Մարգարյանը, տեղում մահացել են: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Հրավառության հետևանքը. երեխաներ են վնասվածք ստացել
Հունվարի 1-ին, ժամը 1.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի առաջին մատի ափային, դիմային հոդի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2010 թ. ծնված Գ. Ս.-ն և «աջ ձեռքի առաջին մատի ափային հոդի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ` 2012 թ. ծնված Ա. Ս.-ն: Պարզվել է, որ երեխաները վնասվածքները ստացել են
Լեւոն Արոնյանը 2018 թվականն սկսեց ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի 4-րդ հորիզոնականով
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների 2018 թվականի վարկանիշային դասակարգման հունվար ամսվա ցուցակը: Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը նոր մրցաշրջանն սկսել է չորրորդ հորիզոնականով: Լավագույն տասնյակը կազմել են` Մագնուս Կարլսեն, Ֆաբիանո Կարուանա, Շախրիյար Մամեդյարով, Լեւոն Արոնյան, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Ուեսլի Սո, Վլադիմիր Կրամնիկ, Հիկարու Նակամուրա, Դին Լիժեն, Պյոտր Սվիդլեր: Գաբրիել Սարգսյանը 67-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 77-րդը, Հրանտ Մելքումյանը՝ 97-րդը: Կանանց
Գիշերը Գյումրիում 23-ամյա երիտասարդ ինքնասպանության փորձ է կատարել․ նրա վիճակը ծանր է
Ինչպես հաղորդում են Գյումրի բժշկական կենտրոնի մամլո ծառայությունից, հունվարի 2-ին, ժամը 03:50-ին շտապ օգնության մեքենայով Գյումրու բժշկական կենտրոն է ընդունվել հեմոռագիկ շոկ, պարանոցի աջ կեսի եւ նախաբազկի առաջնային մակերեսի վնասվածքներ, արյունահոսող վերքեր ախտորոշմամբ քաղաքացի՝ Գյումրու բնակիչ 23 ամյա Մ. Ս.: Վերջինիս առողջական վիճակը ծանր է, թեեւ նկատվում է դրական տեղաշարժ: Նախնական տեղեկություների համաձայն, նա եղել
Այրվել է ավտոմեքենա
Հունվարի 2-ին` ժամը 02:30-ին, ահազանգ է ստացվել, որ ոստիկանության ԵՔՎ Շահումյանի ՈԲ մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:03-ին, մարվել՝ 03:21-ին: Այրվել է «Volkswagen Golf» մակնիշի 24 OS 838 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահն՝ ամբողջությամբ: ՀՀ ԱԻՆ
Գրիգորի Ռոդչենկովի փաստաբան. «Ռուսաստանի գործած հանցանքներին Թոմաս Բախը մեղմ է վերաբերվում»
Գրիգորի Ռոդչենկովի փաստաբան Ջիմ Ուոլդենը քննադատել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին եւ նրան կոչ արել հրաժարական տալ Ռուսաստանի նկատմամբ մեղմ պատժամիջոցներ կիրառելու համար: «Այլեւս ոչ մի կասկած չկա, որ ՄՕԿ-ը քաղաքականացված է: Դա նկատվում է տարիներ շարունակ: Հիշենք Քուվեյթի նկատմամբ ՄՕԿ-ի բազմամյա եւ շարունակվող լիակատար որակազրկումը: Այդ երկրի գործողություններն ավելի մեղմ էին, քան Ռուսաստանի գործած
Ինքնասպանության փորձ
Հունվարի 2-ին, ժամը 08:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցի տներից մեկի մոտ 60 տարեկան անձը չպարզված քաղաքացին իրեն վնասելու նպատակով կտրել է բազկերակները: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ 1960 թ. ծնված Մ. Բ.-ը վնասել է աջ ձեռքի նախաբազկի
Ռոնալդուն «Ռեալից» պահանջում է իրեն վաճառել էժան գնով
Համաշխարհային ֆուտբոլի գերաստղ Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը խնդրել է վաճառել իրեն եւ պայման դրել պոտենցիալ գնորդների համար իր վաճառքի գին սահմանել ոչ ավելի, քան 100 միլիոն եվրո: «Daily Record»-ի փոխանցմամբ, պորտուգալացի հարձակվողի եւ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հարաբերություններն այնքան են վատացել, որ ֆուտբոլիստը նրա հետ խոսել անգամ չի ուզում: Դժգոհության պատճառը Ռոնալդուի պայմանագրի պայմանները
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 2-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Վրաստանի իշխանություններին` ՌԴ-ից Հայաստան տանող տրանսպորտային միջանցքի շուրջ բանակցությունների պատճառով. JAMnews
JAMnews. Պատգամավորները դժգոհ են Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տանող տրանսպորտային միջանցքի շուրջ բանակցություններից: Վրաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Թբիլիսին կարող է թույլ տալ Հայաստանին բեռներ տեղափոխել դեպի Ռուսաստան և Ռուսաստանից Հարավային Օսիայի տարածքով, աղմուկ է առաջացրել Ադրբեջանի խորհրդարանում: Խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չպետք է ձևացնի, թե ոչինչ տեղի չի ունեցել:


















































