Օրվա լրահոսը

Ահազանգ. Գյուլագարակ-Ստեփանավան ճանապարհին 120 ծառ է հատվել

4 օր առաջ Գյուլագարակ-Ստեփանավան ճանապարհին հարակից 10 կմ երկարությամբ ծառաշարից հատվել է 120 ծառ: Ականատեսները պնդում են, որ կոճղերի մոտ տեսել են կրկին չափագրում կատարող անհայտ անձանց: Արդեն 60 տարի եռաշերտ ու եռաշարք կառուցվածքի շնորհիվ ծառուղին առաջին հերթին անվտանգության խնդիր է լուծում` ճանապարհը պաշտպանելով ձնաբքից ու քամուց: Բացի դրանից` այն Ստեփանավանի «այցեքարտն» է: Տեղացիների խոսքով`

Արամ Սարգսյան. Բեթմենը, Սպայդերմենը կամ ինչպես անցկացնել 2018 թվականը (Տեսանյութ)

Ժամեր հետո 2017 թվականը կանցնի պատմության գիրկը՝ էդպես էլ իրական ու շոշափելի փոփոխություն չբերելով մեր կյանքում։ Հուսահատության և հուսալքության տարիներ ունեցել են գրեթե բոլոր ժողովուրդները, բայց հաղթահարել և հաջողության են հասել միայն նրանք, ովքեր կարողացել են համախմբվել ու համազգային իդեալ են ունեցել։ Օրինակ, ամերիկացիները իրենց անվանած «Մեծ դեպրեսիայի տարիներին» հորինեցին սուպեր հերոսների` Բեթմենին, Սպայդերմենին, որ

Պյոտր Սվիտալսկի. նոր տարին Հայաստանի և հայաստանցիների համար լինելու է նոր հաջողությունների ու վերելքների տարի (Տեսանյութ)

Սիրելի հայաստանցիներ, Եվրոպական միության պատվիրակության անունից մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջ, երջանիկ և խաղաղ նոր տարի: Նոր տարին և Սուրբ Ծնունդը սպասված տոներ են: Ես համոզված եմ, որ նոր տարին Հայաստանի և հայաստանցիների համար լինելու է նոր հաջողությունների ու վերելքների տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, Հայաստան Պյոտր Անտոնի ՍՎԻՏԱԼՍԿԻ Արտակարգ և լիազոր

Նռնօրհնեք. կօրհնվի Եկեղեցին խորհրդանշող պտուղների արքան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ արդեն երրորդ տարին է, որ հայոց բոլոր եկեղեցիներում Տարեմուտի գիշերը Գոհաբանական մաղթանքի ավարտին կատարվում է նռան օրհնության կարգ՝ նռնօրհնեք: Դեռևս վաղուց նուռն արևելյան ժողովուրդների մոտ համարվել է բոլոր պտուղների արքան՝ ոչ միայն նրա՝ քիմքին հաճելի համի, բուժիչ հատկությունների, այլև նռան գլխամասում «թագի» պատճառով: Տեսակետ

Արթուր Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Սարգսի Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Վանքի մանկապարտեզի փոքրիկների նվերները դիրքապահներին

Մարտակերտի շրջանի Վանքի պետական մանկապարտեզի փոքրիկներն իրենց ձեռքերով դիրքերում կանգնած մարտական հերթապահություն իրականացնող զինվորների համար արկղներ են պատրաստել` Նոր տարվա նախաշեմին: Դեկտեմբերի 29-ին մանկապարտեզի տնօրեն, նախաձեռնող Լուսինե Բաղրամյանը եւ մանկապարտեզի դաստիրակ Ազնիվ Գրիգորյանը երեխաների եւ աշխատողների կողմից պատրաստված արկղներով այցելեցին գնդապետ Սամվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամաս, որտեղից հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Արմեն Մկրտչյանը նրանց ուղեկցեց

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի, կապի և

Ավարտվեց ժամանակի մեջ մի ճամփորդությունը և արդեն պատրաստ ենք նորին. Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Սիրելի՛ բարեպաշտ եղբայրներ և քույրեր, Տարեվերջյան սուրբ Պատարագն այսօր հավաքեց մեզ մեր սիրելի եկեղեցու խնկաբույր կամարների ներքո՝ հնարավորություն տալով միասին ճանապարհելու ավարտվող տարին, ամփոփելու դրանում գրանցված մեր հոգևոր հաղթանակներն ու պարտությունները, այդ ամենից հոգեշահ եզրակացություններ անելու մեզ համար և իհարկե նոր հույսերով դիմավորելու նոր տարին, որ արդեն սպասում է դռների ետևում: Ավարտվեց ժամանակի մեջ մի

Վիգեն Սարգսյանի նամակը դիրքերին. «Ոչ թե զոհվել, այլ ապրել է պետք հանուն հայրենիքի»

Գիտեմ, որ տանեցիներին միշտ հավատացնում եք, թե լավ եք, ցուրտ սառնամանիքին՝ թե շոգ է, վարժանքների ժամանակ՝ թե հանգստանում եք, լարված փոխհրաձգության ժամանակ՝ թե վարժանքների եք: Բայց հավատացնելուց հետո բաճկոնն ավելի պինդ կոճկեք, եւ, ամենակարեւորը, ավելի ուշադիր ու զգոն եղեք:

Երկրապահն ամփոփեց 2017 թվականը (տեսանյութ)

Ավանդույթի համաձայն՝ եռասերունդ Երկրապահը տարվա վերջին օրն այցելեց Եռաբլուր պանթեոն: ԵԿՄ մամուլի հաղորդագրություն

Բոլորս պարտք ու պարտավորություններ ունենք ձեր նկատմամբ. վարչապետն այցելել է մարտական հենակետ և շնորհավորել զինծառայողների Ամանորը

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: «Չափազանց կարևոր է, որ մենք՝ քաղաքացիական աշխատողներս, կարողանանք ստեղծել այնպիսի միջավայր,

Իրանում բողոքի ակցիաների ընթացքում առնվազն երկու ցուցարար է զոհվել. «Ազատություն»

Իրանում հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում առնվազն երկու ցուցարար է զոհվել, մինչ իշխանությունները սպառնում են «երկաթե բռունցքով» ճնշել գների աճով պայմանավորված դժգոհության ալիքը: Երրորդ օրը շարունակվող բողոքի ակցիաներն ամենազանգվածայինն են 2009-ից ի վեր: Իրանական «Մեհր» գործակալությունը, հղում կատարելով Լորեստանի նահանգապետի տեղակալ Հաբիբուլլահ Խոջեսթեփուրին, հայտնել է, որ արևմտյան Դորուդ քաղաքում իրականացված անօրինական բողոքի ակցիան վերաճել է բախումների,

Երախտագիտության մեդալ՝ Ռուզան Մուրադյանին

Ռ. Կ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ. Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա

Թող բոլորի ընտանիքներում տիրի սերը և համերաշխությունը. Արթուր Աբրահամ (տեսանյութ)

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարիկ Արթուր Աբրահամը որդու` Գրիգորի հետ, շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ. «Բարև ձեզ, հայ ժողովուրդ, ես և Գրիգորը սրտանց շնորհավորում ենք բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը: Թող 2018 թվականը լինի հաջողությունների, ձեռքբերումների և, ամենակարևորը, խաղաղության տարի: Թող բոլորի ընտանիքներում տիրի սերը և համերաշխությունը»: Ձեր Արթուր Աբրահամ

«Mercedes»-ն արգելափակվել է ցեխակույտում

Դեկտեմբերի 31-ին, ժամը 03:34-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ծաղկահովիտ-Սպիտակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «Mercedes C180» մակնիշի 35 DR 880 պետհամարանիշով ավտոմեքենան: ՀՀ ԱԻՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, հունվարի 1-2-ին՝ ցերեկը, 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 1-2-ին

Որքա՞ն գումար վաստակեցին Հայաստանի շախմատիստները արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններում

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ-Ռիադում անցկացված արագ եւ կայծակնային շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը $ 2 միլիոն էր, որն ըստ սահմանված չափաբաժնի բաշխվեց երկու առաջնություններում 1-ից 30-րդ տեղերն զբաղեցրած շախմատիստների միջեւ: «Chesspro.ru»-ի օգտատեր Jacob08-ը հաշվել է, թե հաջողակները երկու առաջնությունների հանրագումարով որքա՞ն գումար են վաստակել: Դրամական պարգեւներից անմասն չեն մնացել նաեւ Հայաստանի

Ամբողջությամբ այրվել է «Renault» մակնիշի ավտոմեքենա

Դեկտեմբերի 31-ին, ժամը 06:45-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-5 ավտոճանապարհի Արմավիր-Մեծամոր հատվածի 3-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:57-ին, մարվել՝ 07:07-ին: Ամբողջությամբ այրվել է «Renault» մակնիշի (պետհամարանիշը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Հ.): ՀՀ ԱԻՆ

Սպանություն Արարատի մարզում. դանակի 4 հարվածով 28-ամյա տղան մահացել է. shamshyan.com

Դեկտեմբերի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի շրջանի կտրած-ծակած թափանցող արյունահոսող վերքեր, շոկ 3-րդ աստիճանի, սրտի աշխատանքի և շնչառության կանգ, մահ>> ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղաի դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վերին Արտաշատ

Որքան ուժեղ է ցավը, այնքան բարձր է այդ ցավից ծնված ճիչը, որ գրականությունն է

Բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի հետ զրուցում է արձակագիր, հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանը Սկիզբը՝  նոյեմբերի 26-ի համարում, դեկտեմբերի 3-ի համարում, դեկտեմբերի 10-ի համարում,  դեկտեմբերի 17-ի համարում – Ունեցե՞լ ես արդյոք խորը հիասթափություններ ու պարտություններ: – Մեզ կերտում են ոչ միայն մեր հաղթանակները, այլև պարտությունները:Հիասթափության խորքում բացված ծաղիկը երբեմն դառնում է բանաստեղծություն,երբեմն, որովհետև կա նաև այլ խնդիր լուծող պոեզիա: …Եվ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Երբ միասին ենք, բոլոր նպատակները դառնում են իրականանալի։ Երբ միասին ենք, մեզ հաղթել հնարավոր չէ». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ Հայոց բանակի սիրելի զինծառայողներ` գեներալներ, սպաներ, ենթասպաներ, կուրսանտներ, զինվորներ, Վաղը մենք դիմավորելու ենք նոր` 2018 թվականը։ Ամանորյա օրերին միշտ վերլուծելում ես անցնող տարին, վերհիշում նվաճումներդ և ձախողումներդ, հայացք նետում ապագային։ Անցնող տարում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս, արտերկրում` խաղաղապահ առաքելություններում, պլանային միջոցառումներ կատարելիս և արտակարգ

Քեթիի, Ջաջուռի լեռնանցքներում և Սևանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքներում և Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային

Էլինա Դանիելյանը կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը

Էլ-Ռիադում (Սաուդյան Արաբիա) անցկացված կայծակնային շախմատի աշխարհի առաջնության կանանց մրցապայքարում Հայաստանի չորս ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը 13 միավորով (21 տուր) զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը: Լիլիթ Գալոյանը 53-րդն է (10,5 միավոր), Լիլիթ Մկրտչյանը՝ 62-րդը` (10), Մարիա Գեւորգյանը՝ 71-րդը (9,5): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լեւոն Արոնյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը աշխարհի առաջնության լավագույն տասնյակում են

Սաուդյան Արաբիայի մայրաքաղքում՝ Էլ-Ռիադում ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց պայքարում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 21 հնարավորից 14 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը: Կես միավոր պակաս վաստակեց եւ 7-րդ հորիզոնականով պայքարն ավարտեց Տիգրան Լ. Պետրոսյանը: Մեր մյուս գրոսմայստերների արդյունքը. Հրանտ Մելքումյան՝ 15-րդ տեղ (13), Զավեն Անդրիասյան՝ 43-րդ (11,5), Սերգեյ Մովսիսյան՝ 74-րդ (10,5), Գաբրիել Սարգսյան՝ 95-րդ

Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվեց մեկ տարով

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը մեկ տարով՝ մինչև 2019 թվականի հունվարի 8-ը երկարաձգելու մասին: Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում: Աղվան Հովսեփյանը 2014 թվականի մայիսին ստեղծված Քննչական կոմիտեի առաջին ղեկավարն է, մինչ այդ՝ 1998-2013 թվականներին որոշ ընդմիջումներով զբաղեցրել է Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը:

Հովհաննես Չեքիջյանը՝ Հայաստանի ազգային հերոս

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անվանի դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին  շնորհել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով Հայրենիքի շքանշան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության

Երախտագիտության մեդալ՝ Աղվան Վարդանյանին, Սամվել Ֆարմանյանին, Մովսես Խորենացու մեդալ՝ Արտակ Ալեքսանյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել Ազգային ժողովի պատգամավորներ Աղվան Վարդանյանին և Սամվել Ֆարմանյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին՝ «Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար»: Վարդանյանը ՀՅ Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության քարտուղարն է, Ֆարմանյանը՝ Հանրապետական խմբակցության անդամ: Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանի այսօրվա մեկ այլ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031