Օրվա լրահոսը
ԱՄՆ նախագահը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդին. Իմ միջուկային կոճակն ավելի մեծ է ու հզոր, քան քոնը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը twitter-ի իր էջում արձագանքել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի ամանորյա ուղերձին, որում նա կրկին սպառնացել է Միացյալ Նահանգներին. «ԱՄՆ-ի ողջ տարածքը հասանելի է մեր միջուկային հրթիռների համար, և դրանք արձակելու կոճակը մշտապես իմ սեղանին է: Սա սպառնալիք չէ, այլ իրականություն»: Դոնալդ Թրամփը գրել է. «Ինչ որ մեկը նրա սպառված ու սոված ռեժիմից
Արտյոմ Տոնոյան. «Հերթական անգամ ականատես եղանք երկրի հոգևոր առաջնորդի որոշակի հեղինակազրկման»
Իրանում տեղի ունեցող զարգացումների մասին շատ բան ասվեց այս օրերին, բայց և կան բաներ, որոնց մասին չխոսվեց։ 1) Հերթական անգամ ականատես եղանք երկրի հոգևոր առաջնորդի որոշակի հեղինակազրկման, քանի որ փողոցներում լսվեցին «Մահ բռնապետին, մահ Խամենեիին» վանկարկումներ։ 2) Բողոքի ցույցերը սկսվեցին դեկտեմբերի 28-ին, որից ընդամենը մեկ օր առաջ ԻԻՀ հոգևոր առաջնորդը կոպտագույն խոսքեր էր հնչեցրել Իրանի
Պայթյուն Մեծ Պարնի գյուղի գյուղապետարանում
Հունվարի 3-ին, ժամը 08:54-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի գյուղապետարանում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ պայթյունից կոտրվել են շինության ապակիները, փլվել և վնասվել միջնապատերը (մոտ 140 քմ): Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ հաղորդագրություն
ԵՄ-ն Հայաստանի գյուղատնտեռսության զարգացման մեծ ներուժ բացահայտեց չրի արտադրության ոլորտում (Տեսանյութ)
Տնային պայմաններում չիր պատրաստելու կամ խոտաբույսեր չորացնելու եղանակով թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայում ներկայանալու հնարավորությունը չնչին ու անիրագործելի է։ Մրգի արտադրության մեծ ծավալներ ունեցող Հայաստանում չրի արտադրությունը մինչև այժմ փոքր տոկոսներ էր կազմում, իսկ շուկայում գերակշռում էր ներկրված արտադրանքը։ Եվրոպական միության #ENPARD ծրագիրը Հայաստանի գյուղատնտեռսության զարգացման մեծ ներուժ բացահայտեց այս ոլորտում ու ձեռնամուխ եղավ չրի
Սուրիա խստիւ կը դատապարտէ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի մօտեցումները Իրանի քաղաքական ներկայ իրավիճակին նկատմամբ
«Սուրիա իր ամբողջական զօրակցութիւնը յայտնելով Իրանի Իսլամական Հանրապետութեան, կը շեշտէ Իրանի ինքնիշխանութիւնը պահպանելու ու անոր ներքին հարցերուն միջամուխ չըլլալու կարեւորութիւնը եւ վստահ է, որ Իրան ձախողութեան պիտի մատնէ այս դաւադրութիւնը՝ շարունակելով իր յառաջընթացը եւ նեցուկ կանգնելով ժողովուրդներու արդար դատին», յիշուած է նախարարութեան հաղորդագրութեան մէջ:
Ձախողութեան պատասխանատուն մե՛նք եղած ենք, մեր գործելաոճը, մեր փտածութիւնը, մեր անձնական շահախնդրութեամբ երանգաւորուած ղեկավարումը. «Ասպարեզ»
Ամանորի առթիւ Հայաստանի բարձրագոյն իշխանաւորներուն ուղերձները, պէտք է ըսել, որ շռնդալից յաջողութիւններով նոր տարի ու նոր տարիներ կը խոստանան ժողովուրդին: Թերեւս ճիշդ պիտի ըլլար, որ մեր ընթերցողներուն հասնող նոր տարուան առաջին թիւը լեցնէինք պաշտօնեաներուն ամանորեան ուղերձներով: Ի վերջոյ, այդ ուղերձները կը միտին լաւատեսութիւն ներշնչել ժողովուրդին եւ յոյս տալ ապագայի հանդէպ: Նախագահ Սերժ Սարգսեանը, զոր օրինակ,
Նադեժդա Բաբկինան կատարումով է հանդես եկել Գառնիում
Իմ ամենագլխավոր տպավորությունը, որ Ամանորը անցկացնում եմ Հայաստանում, որտեղ մարդիկ այն նշում են ուրախ, երգում են, ուրախանում», -իր խոսքում մասնավորապես նշել է Ն. Բաբկինան:
Զանգուածային բողոքի արարքները ժողովրդի արդարացի պահանջների կուտակման եւ դրանց անուշադրութեան մատնելու արդիւնքն են. իրանահայութեան պատգամաւոր
Ես ականատես եմ եղել, որ ժողովուրդն իրենց պահանջների իրագործման նպատակով օրեր շարունակ հաւաքուել են խորհրդարանի առջեւ, սակայն ո՛չ ոք ուշադրութեան չի արժանացրել նրանց:
Վերին Լարս անցակետի ռուսական կողմում կա կուտակված 124 տրանսպորտային միջոց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Կազմակերպված է ՌԴ ԱԻՆ
Նախագահ Թրամփը մեկ շաբաթվա ընթացքում երկու ապտակ ստացավ ՄԱԿ-ում
Անցյալ ամիս նախագահ Թրամփը երկու նոր մեծ սխալ ավելացրեց ամբողջ տարվա արտաքին և ներքին քաղաքականության սխալ որոշումների երկար ցանկին: 2017 թվականի դեկտեմբերի 18-ին Միացյալ Նահանգները վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման վրա, որը կոչ էր անում չեղարկել նախագահ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու հայտարարությունը: Անվտանգության խորհրդի մյուս բոլոր 14
«ԱՄՆ-ի ողջ տարածքը հասանելի է մեր միջուկային հրթիռների համար». Հյուսիսային Կորեայի առաջնորդ. «Ամերիկայի ձայն»
Իր ամանորյա ուղերձում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոն Ընը կրկին սպառնացել է Միացյալ Նահանգներին: «ԱՄՆ-ի ողջ տարածքը հասանելի է մեր միջուկային հրթիռների համար, և դրանք արձակելուկոճակը մշտապես իմ սեղանին է: Սա սպառնալիք չէ, այլ իրականություն»,- ասել է Կիմ Ջոն Ընը: Դրա հետ մեկտեղ վերջինս ընդգծել է, որ պատրաստ է երկխոսության Հարավային Կորեայի հետ: Իր ուղերձում
Գետում հայտնաբերվել է իրավապաշտպանի դին. «Ազատություն»
«Ազատություն» ռ/կ. Կիևի մոտ գետում հայտնաբերվել է իրավապաշտպան Իրինա Նոզդրովսկայայի դին: Բռնության հետքեր մարմնի վրա չկան: Նոզդրովսկայան անհետ կորել էր դեկտեմբերի 29-ից: Հետաքննությունը չի բացառում սպանության վարկածը՝ կապված նրա իրավապաշտպան գործունեության հետ: Վերջին երկու տարիներին Իրինա Նոզդրովսկայան զբաղվում էր իր քրոջ մահվան գործով, ում վրաերթի էր ենթարկել շրջանային դատավորի ազգականը: Վերջինս դատապարտվել է 7 տարվա
Ողբերգական ավտովթար-հրդեհ Լոռու մարզում. հայտնաբերվել են մոխրացած դիեր. shamshyan.com
Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 ZC 616 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «09»-ում հրդեհ է բռնկվել և մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար
Իրավապաշտպան խմբերը հաղորդում են Սիրիայում հրթիռակոծումների մասին. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Երկուշաբթի օրը Սիրիայի կառավարական ուժերը հրթիռակոծել են արևելյան Ղոթան: Այս մասին հաղորդում է Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության խումբը: Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ Հարասթայում և Արբինում տեղի են ունենում մի շարք պայթյուններ: Այս բնակավայրերն ընկած են Դամասկոսից դեպի հյուսիս։ Մեկ այլ տեսանյութում փրկարարական աշխատանքներ են տարվում Միսրաբա բնակավայրի արվարձաններում՝ հրթիռակոծումից տուժած
Իրանում արտաքին-ներքին ուրվագծերի համընկումները
Իրանում տեղի ունեցող ցույցերի մասին վերլուծումներ անելը դեռեւս վաղ է: Իհարկե, մոտիկից հետեւելը եւ իրադարձությունների զարգացման մասին հաղորդելը հայկական ցանկացած լրատվամիջոցի համար պարտադիր է, նկատի ունենալով առաջին հերթին Իրանի ներկայացրած ռազմավարական նշանակությունը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների համար եւ երկրորդ` իրանահայ համայնքի իրականությունը նկատի ունենալով։ Այնուամենայնիվ, այս պահին արժե մի քանի դիտարկում անել իրադրությունների ընդհանուր համապատկերը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 2-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը
Հունվարի 2-ին, ժամը 10:06-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ռյա Թազա ավտոճանապարհին «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին «Նիվա» մակնիշի 164 LL 60 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա.
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 2-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 2-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Վայքի, Ջերմուկի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիսի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Արագածոտնի մարզում բախվել են «06»-ն ու Chevrolet-ը. տարբեր ընտանիքների 6 անդամներ տեղափոխվել են հիվանդանոցներ.
Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում՝ Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում, բախվել են Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Վարդան Ղևոնդյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 CM 024 համարանիշի և Երևան քաղաքի Ավանեսովի փակուղու բնակիչ՝ 47-ամյա Արմեն Ասրյանի վարած Chevrolet Aveo մակնիշի 22
Թրամփը խստորեն քննադատում է Պակիստանին, Իսլամաբադը պատասխանում է. «Ազատություն» ռադիոկայան
«Ազատություն» ռադիոկայան. ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ի թվիթերյան իր առաջին գրառումներից մեկով խիստ քննադատել է Միացյալ Նահանգների դաշնակից համարվող Պակիստանին։ «Վերջին 15 տարիների ընթացքում նրանք մեզնից ստացել են 33 միլիարդ դոլար, իսկ մենք ոչինչ չենք ստացել խաբեությունից բացի: Նրանք մեր ղեկավարներին հիմարի տեղ են դրել», – Թվիթերում գրել է Թրամփը: Նա Իսլամաբադին մեղադրել է իսլամիստ գրոհայիններին
Ձերբակալվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակցին դաժան ծեծի ենթարկած անձինք. shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 258 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով երեկ՝ հունվարի 1-ին, հարուցվել է քրեական գործ։ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 258 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով
Ավտոմեքենան մոտ 100 մ գլորվել է ձորը
Հունվարի 2-ին, ժամը 13։21-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Kia Sorento» մակնիշի 77 SS 888 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1955 թ. ծնված Վ. Ս.) դուրս է եկել
Շուրջ 303 դեպքով ավելացել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը
Միանշանակ պնդել, որ արված վիճակագրությունն օբյեկտիվ է և արտացոլում է իրականությունը, դժվար է, բայց միայն այն հանգամանքը, որ շուրջ 915 դեպքով ավելացել է հանցագործությունների թիվը, մտորելու և լուրջ հետևություններ անելու տեղիք է տալիս:
Իրանի հոգեւոր առաջնորդը մեղադրում է թշնամիներին (Տեսանյութ)
Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին մեղադրել է երկրի թշնամիներին բողոքի ցույցերի ակտիվացման համար, որոնք արդեն խլել են առնվազն 22 կյանք: Այս մասին հաղորդում է BBC-ին: Հաղորդվում է, որ Այաթոլլա Ալի Խամենեին առաջին անգամ խոսել է այն բանից հետո, երբ ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումները սկսեցին անցյալ հինգշաբթի: Իրանի կենտրոնական շրջաններում բռնության են ենթարկվել 9
Ամանորի գիշերը պարտադիր է փողը մտցնել ջրի մեջ․ ժողովրդական հավատալիքները՝ ըստ էթնոհոգեբանի
Ցայսօր էլ ժողովրդի մեջ այդ հավատալիքը պահպանվում է, և մարդիկ մտածում են՝ ո՞վ իրենց տուն առաջինը կգա, այսինքն՝ ո՞վ առաջինը շեմը կանցնի։
Վանաձորում թալանել են «Սեֆ ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը
Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը անհայտ անձը գողություն է կատարել «Սեֆ ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից։ Նախնական տեղեկություններով, գողություն կատարած անձը կազմակերպություն է մտել լուսամուտից։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ ՔՕ-ի 177-րդ հոդվածով. «Գողություն կատարած անձը գողացել է կազմակերպությունում
Որտեղ են տեղի ունենում վերջին բռնությունները Իրանում (Տեսանյութ)
Ըստ BBC-ի, Իրանի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Իսֆահանի շրջանի Քահդերջյանի ոստիկանության շենքի վրա հարձակման ժամանակ 6 ցուցարար է մահացել: Հաղորդվում է նաեւ, որ հարձակումները սկսել են այն ժամանակ, երբ ցուցարարները փորձել են զենքեր գողանալ ոստիկանության շենքից: Նշվում է նաեւ, որ Քահրիզսանգում մահացածներից մեկը Իրանի հեղափոխական պահակախմբի անդամ է եղել: Պետական հեռուստաընկերությունը նաեւ հայտնել է,
Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը վթարներից 6 զոհ, 39 վիրավոր
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2017 թ. դեկտեմբերի 31-ից 2018 թ. հունվարի 2-ը հանրապետությունում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական պատկերը հետևյալն է. Դեկտեմբերի 31 Երևան – 8 դեպք, 2 զոհ, 7 վիրավոր Մարզեր – 5 դեպք, 1 զոհ, 14 վիրավոր Հունվարի 1 Երևան – 3 դեպք, 3 վիրավոր Մարզեր – 10 դեպք, 3 զոհ, 15
Իրանի նախագահ Ռուհանին միասնության կոչ է անում, քանի որ մահվան դեպքերն աճում են (Տեսանյութ)
Իրանի նախագահ Հասան Ռուհանին փորձել է մեղմել երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը, որոնք ուղղված են Թեհրանի իշխանության դեմ, եւ որոնց հետեւանքով արդեն իսկ զոհվել է 20 մարդ Այս մասին նշում է CNN-ը՝ նշելով, որ այս բողոքի ցույցերը 2009 թվականից հետո Իրանում համարվում են ամենամեծը: «Մեր մեծ ազգը անցյալում ականատես է եղել մի շարք նմանատիպ միջադեպերի եւ


















































