Օրվա լրահոսը

Ռոնալդուն «Ռեալից» պահանջում է իրեն վաճառել էժան գնով

Համաշխարհային ֆուտբոլի գերաստղ Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը խնդրել է վաճառել իրեն եւ պայման դրել պոտենցիալ գնորդների համար իր վաճառքի գին սահմանել ոչ ավելի, քան 100 միլիոն եվրո: «Daily Record»-ի փոխանցմամբ, պորտուգալացի հարձակվողի եւ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հարաբերություններն այնքան են վատացել, որ ֆուտբոլիստը նրա հետ խոսել անգամ չի ուզում: Դժգոհության պատճառը Ռոնալդուի պայմանագրի պայմանները

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 2-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Վրաստանի իշխանություններին` ՌԴ-ից Հայաստան տանող տրանսպորտային միջանցքի շուրջ բանակցությունների պատճառով. JAMnews

JAMnews. Պատգամավորները դժգոհ են Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տանող տրանսպորտային միջանցքի շուրջ բանակցություններից: Վրաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Թբիլիսին կարող է թույլ տալ Հայաստանին  բեռներ տեղափոխել դեպի Ռուսաստան և Ռուսաստանից Հարավային Օսիայի տարածքով, աղմուկ է առաջացրել Ադրբեջանի խորհրդարանում: Խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չպետք է ձևացնի, թե ոչինչ տեղի չի ունեցել:

Թրամփը դժգոհում է, որ Իրանը ագելափակել է համացանցը. «Ազատություն»

«Ազատություն». Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անցած գիշեր Twitter-ում արված հերթական գրառման մեջ անդրադարձել է Իրանում ծավալված իրադարձություններին` պնդելով, որ շարունակվող բողոքի գործողությունների ֆոնին պաշտոնական Թեհրանը արգելափակել է բոլոր սոցիալական ցանցերի գործունեությունը երկրի տարածքում: «Աշխարհում ահաբեկչությանն աջակցող թիվ մեկ պետությունը` Իրանը, որտեղ մարդու իրավունքները խախտվում են ամեն ժամ, այժմ էլ արգելափակել է համացանցը` ցուցարարների միջև

Իրանում մի քանի օրում ցույցերի ժամանակ զոհվել է 12 մարդ. BBC

Վերջին օրերին Իրանում շարունակվող հակակառավարական ցույցերի հետևանքով զոհվել է 12 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի պետական հեռուստաալիքը: Իրանական ԶԼՄ-ները չեն հստակեցնում՝ երբ և որտեղ են եղել զոհերը: Ավելի վաղ հաղորդվում էր 6 զոհերի մասին, նրանցից երկուսը՝ երկրի հարավ-արևմուտքում: Բողոքի ցույցերը շարունակվել են նաև հունվարի 1-ի գիշերը՝ չնայած երկրի նախագահ Հասան Ռուհանիի ուղերձին:

Բուլղարիան՝ Եվրամիության նախագահող երկիր

Եվրոպական միության նախագահությունն այսօրվանից Էստոնիայից փոխանցվեց Բուլղարիային։ Բուլղարիան Եվրամիությանն է անդամագրվել 2007-ին և առաջին բալկանյան պետությունն է, որ ստանձնում և ԵՄ նախագահությունը։ Ենթադրվում է, որ Բուլղարիայի նախագահության ընթացքում բալկանյան մյուս երկրների՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ որոշակի առաջընթաց կարձանագրվի։

Ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակվել է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մեղրու, Վայքի, Ապարանի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սիսիանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 70-80 մետր: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Մահացել են ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի քույրը և բարեկամները

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են, որ ադրբեջանական Զատալատա քաղաքում հայտնաբերվել են կնոջ և երկու երեխաների մարմիններ։  Մարմինները պատկանում են ադրբեջանցի լրագրող ի քրոջը, վերջինիս երեխային և զարմիկին։ Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 29-ին ադրբեջանական անվտանգության ուժերը Աֆղան Մուխթարլիին առևանգել են Վրաստանից և տարել են Բաքու, որտեղ նա կալանքի տակ է գտնվում։ Նրան մաքսանենգության մեղադրանք է առաջադրվել։

«Էներգետիկա»-ն՝ որպէս հայ-իրանական յարաբերութիւնների առանցք

Դոկտ. Կարէն Խանլարեանի Դիտարկումները

Հասան Ռոհանի. իշխանությունները չեն հանդուրժի հակասոցիալական վարքագիծը (Տեսանյութ)

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կիրակի երեկոյան երկրում ծավալվող բողոքի ցույցերի մասին իր առաջին մեկնաբանություններում հեռուստատեսությամբ ասել է, որ «մարդիկ իրավունք ունեն քննադատելու»: Սակայն նաեւ հայտարարել է, որ իշխանությունները չեն հանդուրժի հակասոցիալական վարքագիծը: Նա ասել է, որ քննադատությունը «տարբերվում է բռնությունից»: Իրանում բողոքի ցույցերի հետեւանքով զոհերի թիվը հասել է 12-ի, մի քանի հոգի վիրավորվել են:

Ամանորյա այս օրերին մենք մեր երեխաներին սովորեցնենք ոչ միայն նվերներ ստանալ, այլ նաև նվիրել, որն ավելի կարևոր է. Տեր Վահան քհն. Առաքելյան

Մեր երեխաների ճիշտ կրթությամբ մենք կկարողանանք ապահովել մեր երկրի ապագան, մենք կուսուցանենք նրանց ոչ միայն սեփականի մասին հոգալ, այլ նաև ընկերոջինը:

Փոքրիկին, որը խնդրեց սուրբծննդյան հեքիաթ պատմել

Քեզ մի հեքիաթ կպատմեմ, որ լսել եմ Բեթղեհեմի մոտ ապրող ուղղափառ արաբներից: Հեռու հեռավոր ժամանակներում, Քրիստոսի ծնունդից շատ առաջ, Բեթղեհեմում Հեսսե անունով մի մարդ էր ապրում, Օբեդի որդին, Բոոսի և Հռութի թոռը: Հեսսեն ութ որդի ուներ, որոնցից ամենակրտսերի անունը Դավիթ էր: Նա հովիվ էր և բեթղեհեմյան ոչխարներն էր արածեցնում: Սուրբ Գիրքն ասում է, որ նա

Էդմոն Մարուքյան. Լուսավոր Հայաստան կուսակցությունը շարունակելու է գործել և պայքարել ժողովրդավար, արդար և բարեկեցիկ Հայաստան ունենալու համար (Տեսանյութ)

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ուղերձը Սիրելի հայրենակիցներ, Լուսավոր Հայաստան կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է բոլորիդ Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ: Մաղթում ենք, որ 2018 թվականը բոլորի համար լինի խաղաղության, ձեռքբերումների և թռիչքների տարի: Լուսավոր Հայաստան կուսակցությունը շարունակելու է գործել և պայքարել ժողովրդավար, արդար և բարեկեցիկ Հայաստան ունենալու համար։ Մենք հետևողական քայլերով

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 1-ի ցերեկը, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 1-2-ը՝ ցերեկը, 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 1-ի ցերեկը, հունվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ

Հունվարի 1-ին Խաղաղության համաշխարհային օրն է

Յուրաքանյուր նոր տարվա առաջին օրը ռոմանո-կաթոլիկ եկեղեցում նշվում է որպես Խաղաղության համաշխարհային օր: Այդ օրը հնչում են խաղաղության մասին համաշխարհային աղոթքներ` հավատացյալները Աստծուն խնդրում են դադարեցնել բոլոր պատերազմները: 1969թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Խաղաղության համաշխարհային օրը պաշտոնական տոն է ճանաչել:

Այրվել է մոտ 7 տոննա կուտակած անասնակեր

Հունվարի 1-ին, ժամը 00:10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կաթնառատ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Կաթնառատ գյուղի 1-ին փողոցի Վ. Ա.-ին պատկանող տան բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:23-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել է մոտ 7 տոննա կուտակած անասնակեր: ՀՀ ԱԻՆ

57-ամյա կնոջը վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդը դեպքի վայրում թողել էր ավտոմեքենայի համարանիշը.  shamshyan.com

Այսօր, հունվարի 1-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի խճուղու թիվ 2-րդ էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի բնակչուհի 57-ամյա Գոհար Պետրոսյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական դիմել է

Հայաստանի Դդմաշեն գյուղում կարող է տեղադրվել Տեսլա-ի հաջորդ սնուցման համակարգը

Դուք կարող է արդեն լսել եք Տեսլա-ի սնուցման համակարգի կայանների մասին, եթե կարդացել եք, թե ինչ է անում Տեսլա-ն Պուերտո Ռիկոյում։ Գրում է torquenews.com-ը։ Սրանք կոմունալ և բիզնես էներգետիկ պահեստավորման միավորներ են, որոնք օգնում են պահել էներգիան։ Օրինակ, եթե ունեք արևային կայան և արտադրել եք ավել էներգիա, ձեզ հարկավոր է սնուցման համակարգ՝ պահելու համար ավելցուկը։

ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հունվարի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի

Հայաստանը աշխատում է արևային ավտոմեքենայի SUV նախագծի վրա՝ հիմնվելով Jeep Cherokee-ի վրա

Հայաստանում գազով սնուցվող մեքենաները աշխատում են բնական գազով, բայց հիմա երկիրը աշխատում է արևային մեքենաների նախագծի վրա, որը հիմնված է Jeep Chreokee SUV-ի վրա։ Ոչ միայն արտադրվելու է արևային մեքենա, այլ նաև ներքին այրման շարժիչները փոխարինվելու են էլեկտրական շարժիչով։ Գրում է torquenews.com-ը: Պատկերացրեք, որ կարող եք փոխել յուրաքանչյուր մեքենայի շարժիչը էլեկտրական շարժիչով և կարողանաք օգտագործել

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարեմուտի տոնական բերկրությամբ ողջունում ենք ձեզ և բերում Հայրապետական Մեր օրհնությունը: Մեր սրտերն այս պահին լի են բարի ակնկալիքներով, առ Տերն աղոթքով և Տիրոջ պարգևների հայցով: Բոլորիս մաղթանքն ու ցանկությունն է, որ նոր տարում ձեռքբերումներն ու ուրախությունները բազմապատկվեն, մտահոգությունները փարատվեն, զորանա մեր հայրենիքը,

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Հայաստանի Հանրապետության հարգարժա՛ն քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, 2017 թվականին հրաժեշտ տալուց րոպեներ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Երախտապարտ եմ Հայաստանի զինվորին ու շինականին, մտավորականին ու գործարարին, բոլոր-բոլորին՝ անձնուրաց աշխատանքի, հայրենասիրության և համբերության համար: Այն հավատը, որ մենք բոլորս ունենք մեր ժողովրդի և երկրի ապագայի հանդեպ, թող մեզ ուժ տա նաև նոր տարում: Այս պահին ընտանիքներով

«Արվելու է հնարավորը մեր զինված ուժերի մարտունակության աստիճանը բարձր պահելու, բանակը ժամանակակից զինտեխնիկայով հագեցնելու ուղղությամբ». Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ամանորի շնորհավորական ուղերձը Սիրելի՛ հայրենակիցներ, Եկել է պահը հրաժեշտ տալու 2017 թվականին եւ դիմավորելու նոր՝ 2018 թվականը: Անցնող տարին եղել է բավականին հագեցած, հարուստ տարբեր իրադարձություններով ու ձեռքբերումներով: 2017 թվականին համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվեց Արցախի Հանրապետության նոր Սահմանադրությունը: Բարեփոխումներ իրականացվեցին կառավարման համակարգում, որոնց նպատակն է ավելի արդյունավետ դարձնել կառավարման ոլորտը,

Ստամբուլում հարգել են Reina գիշերային ակումբում Ամանորի գիշերը տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակը

Այսօր Ստամբուլում Reina գիշերային ակումբի մոտ տեղի է ունեցել սգո արարողություն, որին մասնակցել են 2017թ. հունվարի 1-ի ահաբեկչական հարձակման զոհերի ազգականներն ու բարեկամները: Ներկաները, որոնց թվում էին նաև տեղական իշխանության ներկայացուցիչները, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին: Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Ստամբուլի Reina գիշերային ակումբի հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետությունը»:

Սերժ Սարգսյանը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահն այցելել է Հայաստանի սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը

Աֆղանստանում ինքնասպան ահաբեկիչը 15 մարդու մահվան պատճառ է դարձել. «Ազատություն»

Ջալալաբադում ինքնասպան ահաբեկիչը ռումբ է պայթեցրել հուղարկավորության ժամանակ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031