Օրվա լրահոսը
Սուրբ Ծննդյան տոնի գլխավոր էությունը
Նա աշխարհ եկավ, ծնունդ առավ սուրբ Կույս Մարիամից, մարդացավ, որպեսզի էլ ավելի մոտենա մեզ, լինի մեր մեջ, մեր կողքին, որպեսզի այլևս երբեք և ոչ ոք չկարողանա ասել, թե Աստված շատ հեռու է, թե Նրան անհար է տեսնել, զգալ, թե Նա տեղ չունի մարդկության կյանքում: Նա դարձավ մեզանից մեկը, անցավ մարդկային կյանքի փուլերով, նորածնից մինչև հասունություն,
Որևէ խուճապային տրամադրություն նկատելի չէ. Վարդան Ոսկանյանը՝ Իրանում տիրող իրավիճակի մասին
Արևելագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին: Նա մասնավորապես գրել է. «Չնայած Իրանի Խուժաստան նահանգի որոշ քաղաքներում՝ Ահվազում, Դիզֆուլում և Շուշտարում բողոքի ցույցեր կան, բայց դրանք ընդհանուր առմամբ չեն ազդում քաղաքների առօրյա կյանքի վրա։ Ցույցերը խաղաղ են, այնքան էլ բազմամարդ չեն, սկսվում են երեկոյան և մեկ-երկու ժամից՝ ավարտվում։ Քաղաքներում հատուկ
Դիզվառելիքը, բենզինն ու ավտոմեքենաների լիցքավորման գազը թանկացել են (տեսանյութ). «Ազատություն»
2018-ը հայաստանցիների համար սկսվում է թանկացումներով՝ հունվարի 1-ից 10-15 տոկոսով բարձրացել են բենզինի, դիզվառելիքի ու ավտոմեքենաների լիցքավորման գազի գները: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Խոհեր Ծննդյան տոներին ընդառաջ
Հայաստանում քաղաքական թեմաներից ամենաշատ քննարկվողը թերևս ընտրությունների հարցն է: Իհարկե, Հայաստանի նորագույն պատմության մեկնարկային՝ 1990, 1991թթ. ընտրությունները, ինչպես նաև 1991թ. հանրաքվեն իդեալական չէին, սակայն հանրության համար ընդունելի, կամ ժամանակակից տերմինով՝ լեգիտիմ էին: Նույնը չի կարելի ասել 1995-ից մինչ այժմ անցկացված բոլոր մակարդակի ընտրությունների մասին: Հանրության վստահությունը ընտրությունների՝ այն է` ուղղակի ժողովրդավարության նկատմամբ զրոյական է: Եվ
Դոնալդ Թրամփը խոստացել է աջակցել Իրանի ժողովրդին՝ երբ ժամանակը գա
Թրամփը Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին Twitter-ում գրառում է արել
Չավուշօղլու․ Երկու մարդ է աջակցում իրանական ցույցերին՝ Նաթանյահուն և Թրամփը. «Ազատություն» ռադիոկայան
«Ազատություն» ռադիոկայան. Անկարան հայտարարել է, թե Իրանում սկսված հակակառավարական ցույցերի ու բախումների հետևում կանգնած են Իսրայելի վարչապետն ու Միացյալ Նահանգների նախագահը: «Երկու մարդ է աջակցում այդ ցույցերին՝ Նաթանյահուն և Թրամփը», – ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ Անկարան դատապարտում է արտաքին ուժերի միջամտությունը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի առաջնորդի հետ՝ ընդգծելով,
«Փորձ է արվում Իրանի դերը թուլացնել ոչ միայն Սիրիայում, այլեւ՝ տարածաշրջանում». Ռուբեն Սաֆրաստյան
«Պատահական չէ, որ Իրանում իրադարձությունները ծագեցին հենց այս շրջանում»
Սարի թաղում երկhարկանի տան բակում առաջացել է 1.5 մ խորությամբ փոս
Հունվարի 3-ին, ժամը 10:36-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկի աստիճանների մոտակայքում փոս է գոյացել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ երկhարկանի տան (1972 թ. կառուցված) բակում առաջացել է փոս (մակերեսը մոտ 2.5 քմ, խորությունը
Իրանը և Ադրբեջանը համատեղ մեքենաներ են արտադրելու
Իրանական ադրբեջանական համատեղ մեքենաների գործարանը արտադրելու է հինգ մեքենաներ, ասել է Իրանի առևտրային կցորդը Բաքվում, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։ Համատեղ մեքենաների գործարանը գտնվում է շինարարության վերջին փուլում և ակնկալվում է, որ այն կավարտվի այս տարվա վերջին, ասել է Մոհամմադ-Աբրահիմ Նաքիզադեն։ Գործարանը կունենա տարեկան 10 000 մեքենա արտադրելու հնարավորություն և գտնվում է Բաքվից 175 կմ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 3-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Հրեա ուսանողների համաշխարհային միությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Հրեա ուսանողների համաշխարհային միությունը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Իսրայելում՝ իր 44-րդ համագումարի ընթացքում։ Ավստրալիայի Հայաստանի ազգային ժողովի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը շնորհակալություն է հայտնել միությանը մարդու իրավունքների համար կարևոր հայտարարության համար։ «Մենք շնորհակալություն ենք հայտնում Արիել Զոհարին և իր գործընկերներին միջնորդություն ներկայացնելու համար, որը ոչ միայն ճանաչում է Օսմանյան կայսրությունում հայերի, հույների, ասորիների դեմ
ԵՄ-ն ակնկալում է՝ Իրանում զերծ կմնան բռնություն կիրառելուց
Եվրամիությունը հաղորդագրություն է հրապարակել, ըստ որի, ԵՄ-ն ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող ցույցերին, բռնությունների աճին և մարդկանց կյանքերի անընդունելի կորուստներին։ ԵՄ-ի համար, մարդու իրավունքները Իրանի հետ հարաբերություններում հիմնական խնդիրն է եղել։ Խաղաղ ցույցերը և խոսքի ազատությունը հիմնարար իրավունքներ են, որոնք վերաբերում են յուրաքանչյուր երկրի, և Իրանը բացառություն չէ։ Հաղորդագրությունում ասվում է, որ վերջին օրերին,
Վարդենյաց լեռնանցքում կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ռոհանի՝ Մաքրոնի հետ հեռաձայնային զրոյցի ընթացքին. «Իրանի սկզբունքային քաղաքականությունը տարածաշրջանին մէջ խաղաղութեան և կայունութեան ամրապնդումն է». «Ալիք»
«Ալիք».– Երեքշաբթի, 2 Յունւարի երեկոյեան Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոնի հետ կատարած հեռաձայնային զրոյցի ընթացքին, Իրանի Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանի կարեւոր նկատած է Թեհրան-Փարիզ երկկողմանի յարաբերութիւններու ընդլայնումը՝ շեշտելով, որ այս յարաբերութիւնները առանցքային նշանակութիւն կրնան ունենալ տարածաշրջանին մէջ խաղաղութեան, կայունութեան եւ անվտանգութեան ամրապնդման համար: Շնորհաւորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօներուն առիթով, դոկտ. Ռոհանի յոյս յայտնած է, որ
Սուրեն Սարգսյան. Պետք չէ Իրանում իրավիճակը ծայրահեղականացնել
Միջազգայնագետի համոզմամբ, մոտ ապագայում Իրանում իրավիճակը հանդարտվելու է
Ռուսական կողմում կա կուտակված 124 տրասպորտային միջոց` 65 բեռնատար և 59 մարդատար
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Ռուսաստանը հաստատեց ռազմական ուղղաթիռի կործանումը Սիրիայում. «Ազատություն»
«Ազատություն» ռ/կ. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ դեկտեմբերի 31-ին Սիրիայում ռուսաստանյան Մի-24 ռազմական ուղղաթիռ է կործանվել, անձնակազմի երկու անդամներն էլ զոհվել են: Ավելի վաղ այս մասին հաղորդել էր Conflict Intelligence Team միջազգային հետաքննական խումբը՝ սոցցանցերի հրապարակումների հիման վրա: Ռուսաստանյան կողմը հայտարարում է, թե վթարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը՝ չհստակեցնելով, սակայն, թե ինչ առաքելություն
Հենրիխ Մխիթարյանն ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «Ինտե՞ր»
«Corriere dello Sport»-ի տեղեկություններով, Միլանի «Ինտերը» ՄՅՈՒ-ին առաջարկում է փոխանակել մեկական կիսապաշտպանի: Ըստ այդմ, իտալական ակումբը Ժոաու Մարիուին ուղարկում է Անգլիա եւ նրա փոխարեն սպասում Հենրիխ Մխիթարյանին: Երկու ֆուտբոլիստներն էլ կորցրել են տեղն իրենց թիմերի հիմնական կազմում, սակայն նրանցով հետաքրքրված են նշանավոր այլ ակումբների մարզիչներ: Ավելի վաղ, այդ փոխանակումն առաջարկում էին մանկունյանցիները: Թե Մխիթարյանի, թե
Կիմ Չեն Ընը հրահանգել է բանակցություններ սկսել Հարավային Կորեայի հետ. «Ազատություն»
«Ազատություն» ռ/կ. Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրահանգել է երկու երկրների սահմանի ապառազմականացված գոտում բանակցություններ սկսել Հարավային Կորեայի հետ: Հարավային Կորեային նախագահի աշխատակազմում Կիմ Չեն Ընի քայլը «նշանակալի ձեռքբերում» են որակել: Նախօրեին Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին առաջարկել էր հունվարի 9-ին սկսել բարձր մակարդակով բանակցություններ: Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր ամանորյա ուղերձում
Պերուում ուղևորատար ավտոբուսը գահավիժել է անդունդ. կա 48 զոհ. (Տեսանյութ)
Պերուում ուղևորատար ավտոբուսը հարյուր մետր բարձրությունից գլորվել է ցած, որի արդյունքում զոհվել է 48 մարդ: Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի ամենավտանգավոր ճանապարհային հատվածներից մեկում, այն հայտնի է «Հրեշի ոլորան» անվանմամբ: Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են տարվում, որոնց դժվարանում են բարդ տեղանքի պատճառով: https://www.youtube.com/watch?v=Aipybxjyb9Q
Բջջային կապից 911 զանգելու այլընտրանքային հեռախոսահամարներ
Բջջային ցանցում խափանումներով պայմանավորված առկա 911, 112, 101 հեռախոսահամարներին ահազանգել միայն ֆիքսված հեռախոսակապից: Արտակարգ դեպքերի, պատահարների դեպքում խնդրում ենք ահազանգել հետևյալ հեռախոսահամարներով՝ 091 31 71 12 099 31 71 12 099 01 71 41 Վերականգնման դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն. ԱԻՆ
Մանրամասներ Մեծ Պարնիի գյուղապետարանում պայթյունից (ֆոտոշարք)
Պարզվել է, որ պայթյունից կոտրվել են շինության ապակիները, փլվել և վնասվել միջնապատերը (մոտ 140 քմ):
Բողոքում են, որ Բագրատաշենի մաքսակետի տարածքում ԱՊՊԱ-ի գրասենյակ է բացվել
ԱՊՊԱ-ի շուրջ 70 գործակալներ անգործ են մնացել
Հայկական միջնադարյան նկարազարդ ձեռագիր ավետարաններում Ս. Ծննդյանը նվիրված մանրանկարները
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդը ստեղծագործական մեծ ներշնչման աղբյուր է եղել ոչ միայն միջնադարյան շարականագիրների, այլև ծաղկողների համար: Քրիստոնեական արվեստում Քրիստոսի Ծննդյան տեսարանը պատկերող հնագույն նմուշները հանդիպում են 4-5-րդ դարերի սարկոֆագների վրա և կատակոմբների որմնանկարներում (վաղագույն օրինակը՝ 320-323թթ.): Հայ արվեստում Ծննդյան հնագույն պատկերները մեզ են հասել 6-րդ դարից: Դրանք են՝ Օձունի նշանավոր քարակոթողի հարթաքանդակը, «Էջմիածնի Ավետարանի»
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի հաղորդագրություն
ՀՀ քննչական կոմիտեն՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ, քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։ Նախնական տվյալներով՝ 2018 թվականի հունվարի 02-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրի հատվածում բախվել են «Վազ 21093» մակնիշի և «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո
Այսօրվանից բացվող թանգարանների ցանկը
2018թ. հունվարի 3-ին, 4-ին և 5-ին ժամը 12։00-ից 17։00-ն բաց կլինեն մշակույթի նախարարության ենթակայության հետևյալ թանգարանները՝ ▶️Հայաստանի ազգային պատկերասրահ (Երևան, Արամի 1) ▶️Հայաստանի պատմության թանգարան (Երևան, Հանրապետության հրապարակ 4) ▶️Գրականության և արվեստի թանգարան (Երևան, Արամի 1) ▶️Կոմիտասի թանգարան-ինստիտուտ (Երևան, Արշակունյաց 28) ▶️«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան ▶️Ռուսական արվեստի թանգարան (Երևան , Իսահակյանի 38.Կասկադ
2 զոհ, 6 վիրավոր Տաշիր-Գոգավան ճանապարհին. մեքենան այրվել է
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21093»-ի վարորդը` 1981 թ. ծնված Արտավազդ Մանուկյանը, և նրա ուղևոր` 1997 թ. ծնված Հայկ Պողոսյանը, տեղում մահացել են:
Սիրիահայ գործարարների արտադրանքը ցուցադրվեց Դուբայում
Սիրիահայ արծաթագործները, շոկոլադ և կոշիկ արտադրող, ինչպես նաև ձեռագործ իրեր ստեղծող ձեռնարկատերեր իրենց յուրահատուկ նմուշները հազարավոր այցելուների և վաճառեցին իրենց արտադրանքը, որը նաև ներկայացված էր պրոֆեսիոնալ ձևավորված ապրանքների կատալոգում:


















































