Օրվա լրահոսը

Դասադուլավորները ԱԺ ծառայողական մուտքի մոտ սպասում են պատգամավորներին

Դասադուլավորների նամակը վերցրեցին ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչները

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստը չկայացավ. Ոչ Վիգեն Սարգսյանը, ոչ հանձնաժողովի 8 պատգամավոր չէին եկել (Տեսանյութ)

Մենք Ալիկ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ բացակայությունները պատգամավորների հարգելի՞ են՝ նա պատասխանեց, որ այս պահին դեռ չգիտի, կպարզի ու եթե պարզվեց, որ հարգելի չեն, հանձնաժողովը համապատասխան քայլեր կձեռնարկի:

Ուսանողներն ԱԺ մուտքի մոտ են. Նրանց ներս չեն թողնում՝ մասնակցելու աղմկահարույց օրենքի քննարկմանը. (Տեսանյութ, ֆոտոշարք)

ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում պետք է սկսեր ՊՆ-ի ներկայացրած աղմկահարույց օրենքների քննարկումը՝ երկրորդ ընթերցմամբ, այդ թվում՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որը պետք է ներկայացներ նախարար Վիգեն Սարգսյանը: Մինչ նիստը կսկսեր, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ԱԺ-ի մուտքի մոտ հերթով զանգահարում էին խմբակցություններին եւ խնդրում իրենց համար անցագիր իջեցնել, որ մասնակցեին

Հայաստանը կարեւորում է ԵԽ բոլոր կառույցների հետ համագործակցությունը. Արա Բաբլոյան

Արա Բաբլոյանն ընդունել է Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմին

Գեղարքունիքի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

ՀՀ Գեղարքունիքի մարզում օգոստոսի 25-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ մարզպետ Բոթոյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզում ձևավորվում է նոր մշակույթ. արդեն հիմնվել են կաթիլային ոռոգման համակարգով գործող ծիրանի այգիներ, տարածում է ստանում բրոկոլիի մշակությունը, և շարունակական քայլեր են

«Հայ քաղաքական մտքի եւ դիվանագիտական ջանքերի կարեւոր ուղղություններից է ՄԽ համանախագահների բնականոն գործունեության ապահովումը». Արմեն Աշոտյան

Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստը

Հայաստանը և Ադրբեջանը պատրաստ են վերսկսել բարեխիղճ բանակցությունները. ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հարի Քամիանը ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում հանդես է եկել ելույթով՝ ողջունելով Մինսկի խմբում ԱՄՆ նորանշանակ դեսպան Էնդրյու Շաֆերի աշխատանքը Արցախի հակամարտության կարգավորման գործում: «ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը, որը հաջորդեց հոկտեմբերի 16-ին Ժնևում ՄԽ համանախագահների կազմակերպած գագաթաժողովին: Այդ գագաթաժողովը կարևոր ազդանշան էր, որը ցույց տվեց, որ

«Ես բնության հանդեպ հավատացյալ եմ». Հրանտ Թադևոսյան

Հայաստանի բնության պետական թանգարանը նշում է ծննդյան 65 ամյակը: Նոյեմբերի 10-ին թանգարանում տեղի ունեցավ Հրանտ Թադևոսյանի՝ Թաթոսի՝ «Հայոց աշխարհի յուրատիպ մեկնաբանում» խորագրով ցուցահանդեսը: Այն ուղեկցվեց ՀՀ բնապահպանության փոխնախարարի, նկարչի և թանգարանի անձնակազմի ողջույնի խոսքերով և Շենգավիթի պատանեկության ստեղծագործական կենտրոնի սաների պարային ելույթներով։ Վարպետի խոսքերով թանգարանում ցուցահանդես անելու միտք վաղուց կար, և որոշեց թանգարանի ծննդյան օրն

Հանցակազմ ԵՊՀ պահակների գործողություններում. ներկայացվել է հաղորդում

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» 2017թ. նոյեմբերի 9-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԵՊՀ անվտանգության և այլ աշխատակիցների կողմից ԲՈՒՀ-երի դռները փակելու փաստի վերաբերյալ: Մասնավորապես, ըստ հաղորդման՝ ԵՊՀ-ում գտնվող ուսանողներին ֆիզիկապես արգելվել էր դուրս գալ այդ հաստատությունից և մասնակցել «Հանուն գիտության զարգացման» հասարակական նախաձեռնության կողմից կազմակերպված դասադուլին ու խաղաղ հավաքին: Հաղորդման

Անվերջ հերթեր ու հրմշտոց Գյումրու անձնագրայինում

Մոտ 15 օր է՝ Գյումրու անձնագրային ծառայությունում վաղ առավոտից մինչև ուշ երեկո մեծ հերթեր են գոյանում՝ նույնականացման քարտ ձեռք բերելու հետ կապված։

Մամիկոն Ասլանյանը՝ ՍԴ որոշման մասին. «Մեր գործողությունների մեջ որեւէ հակաօրինական բան չկա»

Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՏԻՄ մասին ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը: Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» եւ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների 26 պատգամավորներ դիմում էին ներկայացրել ՍԴ, որով պահանջում էին չեղարկել Վանաձորի համայնքի ավագանու ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների անդամների կողմից ընդունած որոշումները: ՍԴ-ն բավարարեց հայցը: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց,

«Լուսավոր Հայաստանը» շարունակելու է բոյկոտել Վանաձորի ավագանու նիստերը (Տեսանյութ)

ՍԴ որոշումն իրավիճակ է փոխել, ուստի ընդդիմադիրները սպասում են ՀՀԿ-ի քայլերին

Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Ռուսաստանին

Նոյեմբերի 10-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը: Ռուսաստանի ընտրանին հաղթեց 2:1 հաշվով։ 0-1` Զելիմխան Բակաև, 25 0-2` Ալեքսանդր Զուև, 48 1-2` Էմիլ Եղիազարյան, 69 Հայաստանի Մ-21 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 1,Հենրի Ավագյան, 2. Հակոբ Համբարձումյան, 3. Արթուր Քարտաշյան, 5. Հակոբ Հակոբյան (18.

«Սա պատգամ է ՀՀԿ-ին». «Ելք»-ում հարց են բարձրացնում՝ ՀՀԿ-ն կհարգի՞ ՍԴ որոշումը (Տեսանյութ)

«Քաղաքական մեծամասնությունը չի կարող շեղվել այս հանձնարարականից»,-ասում է Արտակ Զեյնալյանը

Վանաձորում 32-ամյա ծննդկանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ավագ մանկաբարձ-գինեկոլոգին

32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ավագ մանկաբարձ-գինեկոլոգին՝ մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ծննդատան բաժանմունքում մահացել էր Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին: Դեպքի առթիվ հարուցված

Մեկ շաբաթվա ընթացքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն առգրավել են 129 հատ «սիգ» տեսակի ձուկ

ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից սույն թվականի նոյեմբերի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում կազմվել է բնապահպանական խախտումների մասին 4 արձանագրություն` 2 ապօրինի ձկնորսության և 2 ապօրինի խեցգետնորսության վերաբերյալ: Առգրավվել է 16 հատ պոլիէթիլային ձկնորսական ցանց, 129 հատ «սիգ» տեսակի ձուկ և 10,5 կգ խեցգետին: 87 հատ ձուկ հանձնվել է Սևանի

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության բովանդակային առաջարկությունները «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Հաշվի առնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հասարակական լայն շերտերի վերաբերմունքը, ինչպես նաև վերջիններիս սատարումը մեր շարժմանը, Հանուն գիտության զարգացման նախաձեռնությունն առաջարկում է` -Հենվելով օրենքի նախագծի հիմնական գաղափարախոսության վրա` այն է սոցիալական արդարություն, հավասարություն, հնարավորությունների ընձեռում, առաջարկում ենք անմիջապես օրենքի նախագծում բակալավրի կրթական աստիճանում ընդունելության համար սահմանել չափորոշիչներ տաղանդաշատ աշակերտներին տարկետում

Սուրեն Քրմոյան. «Ազդարարման էլեկտրոնային հարթակը կնպաստի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը»

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում: Հանդիպմանը ներկա են եղել պետական և հասարակական կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ: Սուրեն Քրմոյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ նրանց ներկայացված ենթաօրենսդրական ակտի նախագիծը բխում է

Արշակ Սադոյանի պնդմամբ՝ գնաճն ավելին է, քան հայտարարում է ԿԲ-ն

«Թանկացումների մահակը հերթական անգամ հարվածում է մեզ` սպառողներիս գլխին»

Վարչապետի մոտ «Սևան» ազգային պարկ»-ի աշխատանքներին և տրված հանձնարարականների կատարմանը վերաբերող հարցեր են քննարկվել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցության՝ նվիրված «Սևան» ազգային պարկ»-ի բարեփոխումներին: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը ՀՀ վարչապետին զեկուցել են կատարվող աշխատանքների և կառավարության ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Զեկուցվել է, որ 2017թ-ին նախատեսված է հավաքագրել 287.6 մլն դրամ,

Ապօրինի աբորտ կատարելու դեպքեր զինվորական հոսպիտալում. քրեական գործ է հարուցվել

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության (ԶԿԴ) 2017թ. 2-րդ կիսամյակի աշխատանքային ծրագրի շրջանակում ՀՀ ԶԿԴ պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կադրային համալրվածության և դրանում պետական շահերի պաշտպանության վիճակը: Արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական և ՀՀ ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են

Սուտ մատնություն է կատարել` ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազին հանիրավի մեղադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը հանցագործության մասին սուտ մատնություն է կատարել` ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազին հանիրավի մեղադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Այսպես, Ս. Մխիթարյանը 07.09.2017թ.-ին հաղորդում է տվել, որ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազ Գ. Գրիգորյանի մոտ ընդունելության

Արսինե Խանջյանը կոչ է արել հանդես գալ ի պաշտպանություն Օսման Քալավայի

Դերասանուհի Արսինե Խանջյանը դատապարտել է Թուրքիայում հասարակական գործիչ Օսման Քալավայի ձերբակալությունը՝ կոչ անելով սոցցանցերում արշավ սկսել՝ նրան ազատ արձակելու համար: «Օսման Քավալան, որը կապել է մեզնից շատերին մշակութային նախագծերով, որը երկարատև ընկերություն է հաստատել միևնույն փորձառությունն ունեցող մարդկանց միջև, որը մեզ բոլորիս երկխոսության դաշտ է բերել ծանր պատմական և ժամանակակից հարցերի շուրջ՝ հանուն արդարության և

Ե՞րբ բարդիներ կտնկվեն ադրբեջանական հենակետերի դիմաց գտնվող Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհին

Վազաշենի դպրոցը պաշտպանելու համար բարդիներ տնկվեցին

Էդվարդ Նալբանդյան. Սպառազինությունների առևտուրը բանջարեղենի առևտուր չէ և նմանատիպ առևտուրը միշտ իր սև կողմն ունի

Ահա թե ինչու ակնկալում ենք, որ Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք տեսնում ենք, որ Իսրայելի հանրային կարծիքն արտահայտող ավելի ու ավելի շատ մարդիկ են կողմ հանդես գալիս ճանաչմանը, այդ թվում Խորհրդարանում:

ՍԴ-ն Վանաձորի ավագանու նիստերն ու որոշումները ճանաչեց հակասահմանադրական (Տեսանյութ)

ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակված որոշմամբ բավարարեց ԱԺ «Ելք» եւ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների 26 պատգամավորների դիմումը, որով վերջիններս պահանջում էին անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով Վանաձորի ավագանու ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները՝ լինելով փոքրամասնություն եւ չունենալով քվորում, նախորդ տարվա հոկտեմբերից՝ ՏԻՄ ընտրություններից առ այսօր, նիստեր են անցկացնում եւ որոշումներ

Արման Կիրակոսյան. ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման հետագա կանխումը կենսական նշանակություն ունի հրադադարի ռեժիմի ամրապնդման և բանակցությունների առաջմղման համար

Նոյեմբերի 9-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1163-րդ նիստին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ ելույթով՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի։ Բարձր գնահատելով համանախագահների ջանքերը՝ դեսպան Կիրակոսյանը վերահաստատեց հայկական կողմի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնեցված ձևաչափին և ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման հանձնառությունը։ Դեսպան Կիրակոսյանն ընդգծեց, որ Ժնևյան գագաթաժողովն ու դրա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031