Օրվա լրահոսը

«Ելք» դաշինքը դատապարտում է լրագրողի հանդեպ բռնությունը

Սեպտեմբերի 28-ին իր մասնագիտական աշխատանքը կատարելիս բռնության է ենթարկվել «Լոռի» հեռուստաընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանը: ԵԼՔ դաշինքը խստորեն դատապարտում է լրագրողի դեմ կատարված բռնարարքը՝ այն համարելով Հայաստանում տարածված անպատժելիության միջավայրի հերթական արտացոլանքը: Նարինե Ավետիսյանի նկատմամբ բռնությունը  բռնություն է նաև Հայաստանում ազատ խոսքի նկատմամբ: ԵԼՔ դաշինքը պահանջում է իրավապահ մարմիններից անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործությունը կատարած անձանց

Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով նիստը տեղի չունեցավ

Սարգիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և դիտավորությամբ 920.000 ՀՀ դրամ արժողության տեսախցիկն ու 152.000 ՀՀ դրամ արժողությամբ մոնոպոդ սարքը վնասելու համար: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  1in.am-ի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու գործով դատական նիստն այսօր տեղի չունեցավ՝ գործով փաստաբան Արա Ղազարյանի բացակայության պատճառով: Հիշեցնենք, որ Սարգիս Սահակյանին

Նարեկ Գալստյան. ՍԴՀԿ-ում ինտրիգ մի փնտրեք

Կուսակցությունն ազատվեց խնդրահարույց ղեկավարներից

Նախագահն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին: Ողջունելով հյուրին մեր երկրում՝ հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցչի հերթական այցը Հայաստան վկայում է, որ Խորհրդարանական վեհաժողովը հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության զարգացմամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի

«Մռութ ջարդող» հանձնաժողովի անդամին չպատժելու «Առավոտի» բողոքը դատարանում է

Դատական նիստում դատավորը քննիչ Հալլաբյանին հարցրեց՝ ինչո՞ւ որոշումը չեք տրամադրել: Նա պատասխանեց, թե քրգործը հարուցվել է դատախազության տրամադրած նյութերի հիման վրա: Դատավորը զարմացավ՝ հրապարակումը հո Aravot.am-ինն է, մարդիկ որ գրել են, նշանակում է գտել են, որ խախտում կա, շահագրգռված են, ու եթե որոշման օրինակը չէիք տրամադրում, բա ինչպե՞ս պիտի մարդը կարողանար բողոքարկել այդ որոշման դեմ:

Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ 2017 թվականի սեպտեմբերի 28-ին «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Թումանյան և Լոռվա փողոցները միմյանց միացնող կամրջի սկզբնամասում իր նկատմամբ բռնություն են գործադրել,

ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հանդիպել է ԱՀ Թալիշ գյուղի բնակիչների հետ

Սեպտեմբերի 29-ին ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը եւ ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ՀՀ Ազգային ժողովում հանդիպել են Արցախի Հանրապետության Թալիշ գյուղի բնակիչների հետ: Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների՝ Թալիշ գյուղում կատարած ոճրագործությունների վերաբերյալ: Թալիշցի Արթուր Նազունցը Քրիստիան Վիգենինին տեղեկացրել է

«Ամբողջ սեպտեմբեր հողը մի անգամ եմ ջրել, ջուր չեն տվել, բերքս սաղ փչացել ա» (տեսանյութ)

Մովսիսյանները ոռոգման ջուր չստանալու պատճառով մեծ վնասներ են կրել

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստին: ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարեւորել է անվտանգության եւ խաղաղության դերը մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար: Արա Բաբլոյանն ընդգծել է ՀԱՊԿ գործունեության արդյունավետության եւ հեղինակության

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե Ավետիսյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը: Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության: Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում նկարահանում կատարելու ժամանակ մի խումբ անձինք թիրախային հարձակում են գործել նրա վրա, բռնություն գործադրելով գցել  գետնին և խլել հեռախոսը: Լրագրողի

Վարչապետն ընդունել է «Ինգոստրախ» ընկերության գլխավոր տնօրենին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ռուսական «Ինգոստրախ» ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Վոլկովին: Զրուցակիցները քննարկել են ապահովագրական շուկայում տեղի ունեցող զարգացումներին առնչվող հարցեր: Միխայիլ Վոլկովը գոհունակություն է հայտնել մեր երկրում «Ինգոստրախ»-ի դուստր ընկերության գործունեությունից և նշել, որ ապահովագրական ոլորտում Հայաստանում առկա է զարգացման մեծ ներուժ, շուկան լավագույնս կազմավորված է: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Միխայիլ

«Ինձ գցեցին գետին, թևերս ոլորեցին ու խլեցին հեռախոսս». Հեռուստաընկերության տնօրենի նկատմամբ բռնություն է կատարվել

Վանաձորի Լոռի հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երեկ երեկոյան մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ բռնության է ենթարկվել. «Երեկ երեկոյան բռնություն է կատարվել իմ նկատամամբ` մասնագիտական գործունեության ընթացքում: Ինձ զանգեցին ու տեղեկացրին, որ հորդառատ անձրևի տակ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում: Ես գնացի այնտեղ,

Տատը պնդում է, որ իր կողմից զուգարանի փոսը նետված նորածինը մահացած է  եղել

Դեպքի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություններ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի գյուղերից մեկում 33-ամյա կինը  36-37 շաբաթական հղիություն է  ունեցել: Նա իրենց առանձնատանը ծննդաբերել է, սակայն նրա մայրը նորածնի մարմինը գցել է իրենց տանը կից  զուգարանի փոսը: Ծննդաբերած կինը ծննդաբերության հետեւանքով արյունահոսություն է ունեցել, բուժօգնության համար դիմել է հիվանդանոց: Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ ծննդաբերած կնոջ մայրն

«10-ից 8-ը չի կարողանում «Մայր Աթոռ»-ը թարգմանել անգլերեն». Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան

Սրբազան հայրը մատնանշեց, որ երիտասարդ մասնագետների շրջանում օտար լեզվի տիրապետման լուրջ խնդիր կա ՀՀ Հանրային խորհրդում այսօր օտար լեզուների եւ ռուսերենի զարգացման հայեցակարգերի շուրջ քննարկման ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը մի քանի օրինակով մատնանշեց, որ երիտասարդ մասնագետների շրջանում օտար լեզվի տիրապետման լուրջ խնդիր կա: Տեր

Գործարկվեց Հայաստանում արևային առաջին համակարգային կայանը

Սեպտեմբերի 29-ին Ծաղկաձորում գործարկվեց Հայաստանում առաջին համակարգային՝ 0,5 մեգավատ հզորությամբ «ԱրևԷկ» արևային կայանը: Այն կառուցել է «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ընկերությունը։ Կայանի ներդրումային արժեքը կազմում է շուրջ կես միլիոն դոլար, որը ներդրվել է ընկերության սեփական միջոցներից։ էլեկտրակայանը գտնվելու է անընդհատ շահագործման մեջ՝ անկախ տարվա եղանակներից և եղանակային պայմաններից: «ԱրևԷկ»-ը հագեցած է «ՌԵԿՈՄ» գերմանական ընկերության արևային վահանակներով,

«Ռուսերենը Հայաստանում եղել է հալածվածի կարգավիճակում». ՀՊՃՀ պրոռեկտոր

Միշտ առանձնացրել ենք ռուսերենը, բայց դրանով չենք նպաստել դրա զարգացմանը, այլ վնասել ենք լեզուն»,-համոզմունք հայտնեց Արեգ Գրիգորյանը

Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը դրական քայլ է համարել հայ պատգամավորների՝ օրերս Բաքու կատարած այցը

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ ԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամներ Տիգրան Ուրիխանյանն ու Արարատ Միրզոյանը: Հերմինե Նաղդալյանը, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, բարձր է գնահատել ԵԱՀԿ ԽՎ-ի

Շիրակի մարզպետը՝ Գյումրու փողոցներով ոտքով, առանց թիկնապահների շրջելու մասին (Տեսանյութ)

Այսօր լրացավ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի պաշտոնավարման 100 օրը, որի կապակցությամբ էլ նա հաշվետու ասուլիսով հանդես եկավ։ Aravot.am-ը Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեց, թե չի վախենո՞ւմ երեկոյան ժամերին առանց թիկնապահների Գյումրու փողոցներում ոտքով զբոսանքի դուրս գալուց։ Մենք շեշտեցինք, որ գյումրեցի որոշ պաշտոնյաներ շրջագայում են թիկնազորով, զրահապատ մեքենաներով։ Օրինակ՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը թիկնապահներ է պահում նաև իր

Ադրբեջանում քրգործ է հարուցվել Արցախ այցելած թուրք մտավորականների նկատմամբ

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել ճանաչողական այցով Արցախ ժամանած Թուրքիայի մի խումբ քաղաքացիների դեմ: Այս մասին գրում է Turan գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը: Հաղորդվում է, որ սեպտեմբերի 22-ին Ուֆուք Ուրասը, Ալի Բայրամօղլուն, Սայիդ Չեթինօղլուն և Էրոլ Քաթըրջօղլուն, «դավադրության մեջ մտնելով հայկական կողմի հետ», առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցնելու այցելել են Լեռնային Ղարաբաղ:

ԿԳ նախարար. «Ռուսերենին էլ հնարավորություն տանք զարգանալու, որ դառնա մեր երկրի համար կարեւոր լեզու»

Արհեստական ձեւով քաղաքականացվեց նորմալ գործընթացը: Օրենքով ՀՀ միակ պետական լեզուն հայերենն է

Վազգեն Խաչիկյան. «Դա իմ կյանքի մի փակված էջն է, որը չէի ուզենա կրկին անգամ բացել». (Տեսանյութ). «Ազատություն»

Իմ արարքների համար ես մեղավոր եմ Աստծո առաջ: Այն, ինչ-որ դատարանում էր քննարկվում, դատավարական պրոցես էր, որին չեմ ուզում անդրադառնալ:

«ԱՄՆ նախագահը որևէ պարտավորություն չի ունենալու օգտագործել ԼՂՀ բառը». ի՞նչ կտա ՀՀ-ին ԱՄՆ նահանգների կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը

Ըստ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի` սա իրավական հիմք չէ, բայց նախ բարոյական հաղթանակ է

Սարապատ գյուղն ընդամենը 2 աշակերտ ունի․ տխուր փաստեր Շիրակի մարզպետի հաշվետվությունից

Այսօր լրացավ Շիրակի դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանի պաշտոնավարման 100 օրը։ Մարզպետն այսօր հանդես եկավ հաշվետվությամբ՝ ներկայացնելով, իր խոսքերով ասած, մարզում տիրող օբյեկտիվ իրավիճակը՝ թվերի լեզվով։ Թվերը բավական տխուր էին։ «2017 թվականի ապրիլի մեկի դրությամբ մարզի բնակչությունը կազմում է 238 հազար 600 մարդ, որոնցից քաղաքային բնակչությունը՝ 58,5 տոկոս։ Մարզի ներքին համախառն արտադրանքը կազմում է 203 ու

«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումները կանցկացվեն չորս հիմնական բաղադրիչով՝ տես, լսիր, զգա և սիրիր Երևանը

«Էրեբունի-Երևան 2799» ծրագիրը կկրի «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսը: 

«Արյան գնով» իշխանափոխության մասին խոսք չի եղել

Զինված խմբի գործով վկան 2,5 ժամ հարցաքննվեց

Պոլիկլինիկայում անգամ գործիքները լվանալու նորմալ պայմաններ չկան

Լուսանկարում Արմավիր գյուղի պոլիկլինիկայի լաբորատորիայի սենյակն է: Այստեղ  լաբորատոր գործիքները լվանում են մեծ տարայում հավաքվող ու հետո դրանից հոսող հին ամանի միջոցով: Ջրի այդպիսի ծորակներ մեր պապերը նախորդ դարում են օգտագործել: Պոլիկլինիկայում ջուրը ժամով են տալիս, ուստի աշխատակիցները ստիպված ջուր են հավաքում տարայում: Պոլիկլինիկայի շենքն էլ խարխուլ է ու վաղուց հիմնավոր վերանորոգում «չտեսած»: Ինչո՞ւ է

Արաբական Միացյալ Էմիրությունների հետ քաղաքական երկխոսությունը չի բերում տնտեսական հարաբերությունների ակտիվացման. Սերժ Սարգսյան

Այս տարի Հայաստան են այցելել տասը հազար ֆիլիպինցիներ, որոնց ճնշող մեծամասնությունը նրանք են, ովքեր աշխատում են Էմիրաթներում: Մենք ուղղակի հնարավորություն ունենք հարյուր հազարավոր այդպիսի զբոսաշրջիկներ ընդունել Հայաստանում: Կարծում եմ, որ մենք պետք է անպայման այս հնարավորություններն օգտագործենք:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են

Ոստիկանության շտաբի պետը ընթացիկ տարվա ութ ամիսների ցուցանիշներն է ներկայացնում

Քրիստիան Վիգենինը հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի վերականգնել ԵԱՀԿ ներկայությունը Հայաստանում

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ նշելով. «Մեզ համար մարդը մեծագույն արժեք է. ամեն ինչ ստեղծվում է նրա շուրջ: Կարեւոր է նաեւ մարդու իրավունքի պաշտպանությունը: Որպես բժիշկ, որը պայքարել է հանուն մարդկային կյանքերի փրկության, ես հավասարապես ցավում եմ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից զոհվող երիտասարդների համար»:

Մեր քաջ եղբայրների խիզախության ու անձնազոհության շնորհիվ կասեցվեց թշնամու առաջխաղացումը. Բակո Սահակյանը՝ «Արծիվ մահապարտներ»-ի մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին Գանձասարի վանական համալիրի տարածքում մասնակցել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության զորագնդի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Նախագահը հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար «Արծիվ մահապարտներ» զորագնդի մի խումբ մարտիկներին պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով: Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ պետությունը միշտ հիշում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031