Օրվա լրահոսը

Փայլակը նամակ էր գրում (պատմվածք)

Անցել էր մի քանի ամիս: Փայլակը կարծես դժվար, բայց դանդաղորեն վերագտնում էր իրեն, սակայն, իհարկե, Հրարփիի թողած հրդեհը սրտի խորքում դեռ լիովին չէր մարել: Կիրակի օր էր և նա համակրգչի մոտ նստած նոր պատմություններ էր հորինում, երբ հանկարծ լսվեց ակտիվացած սկայպի զանգը: Նա մոնիտորի էկրանին տեսավ անհայտ օգտատիրոջ անունը GlowSun: -Ո՞վ կարող է լինել այս

Որոտնավանքում նախարարն իմացավ մի բան, որի մասին նախարարությունը չգիտեր

Սյունիքում աշխատանքային այցի երկրորդ օրը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանի հետ Գորիսում եղավ Ակսել Բակունցի և Սերո Խանզադյանի տուն-թանգարաններում։ Բակունցի տուն-թանգարանը տարվա առաջին կիսամյակում ընդամենը 2 հազար այցելու է ունեցել. նախարարը դա «ոչ բավարար» անվանեց՝ ճիշտ ցուցադրանքի ( էքսպոզիցիա) դեպքում թանգարանը գրավիչ կդառնա։ Սերո Խանզադյանի նոր վերանորոգված տուն-թանգարանն առաջիկայում բացվելու է, իսկ

Փաշիկ Ալավերդյան. «Ինձ միջակ ծանրորդներ պետք չեն»

Թայփեյում ընթացող 29-րդ Համաշխարհային ամառային ուսանողական խաղերին Հայաստանից մասնակցեց երեք ծանրորդ եւ բոլորն էլ մեդալ նվաճեցին: Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը դարձան չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը ծանր վնասվածքից հետո առաջին անգամ մասնակցելով պաշտոնական մրցման՝ արծաթե մեդալ նվաճեց: Այսօր մեր ծանրորդները Թայվանից վերադարձան Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Անատոլի Այվազովը հրաժարվել է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում

Օգոստոսի 22-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել էր Հայաստանի առաջնությունում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավեր էին ստացել մասնակցելու Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան և Հայաստան-Դանիա հանդիպումների նախապատրաստական հավաքին: Հրավիրվածների թվում էր նաև «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովը: Հաշվի առնելով, որ Անատոլի Այվազովը հրաժարվել է մասնակցել նախապատրաստական հավաքին և հանդես գալ

Ինդիանապոլիսոում թարմացվել է լողի Հայաստանի ռեկորդը

ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում ընթացող լողի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը 50 մետր բատերֆլայ ոճում մրցատարածությունը հաղթահարել է 0.25.70 ժամանակում եւ 77 մասնակիցների մեջ եզրագիծը հատել 39-րդը: Արթուրն այս արդյունքով գերազանցել է Հայաստանի մեծահասակների ռեկորդը՝ գերազանցելով 2009  թվականին Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում Միքայել Քոլոյանի սահմանած բարձրագույն նվաճումը: Մեր երկրորդ մասնակիցը՝ Անի Պողոսյանը, 50

Ադրբեջանական ռազմական պահեստի պայթյունի առթիվ քրգործ է հարուցվել

Պաշտոնական Բաքուն վստահեցնում է՝ պահեստին հարակից բնակավայրերին որեւէ սպառնալիք չկա

«Այն, ինչ կատարվում է փաստաբան Մարինե Թովմասյանի նկատմամբ, անթույլատրելի է».Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբաների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես հայտնում է. «Այն, ինչ կատարվում է փաստաբան Մարինե Թովմասյանի նկատմամբ (բնակության վայրում պիկետ, պատիվն արատավորող լուսանկարների տարածում), անթույլատրելի է բոլոր տեսակետներից: Չի կարելի թույլ տալ, որ փաստաբանին՝ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ ճնշման ենթարկեն և կապ չունի ճնշումը պետական մարմինների կողմից է,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 28-29-ը կբարձրանա 1-2 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ

Բորժոմիում հրդեհաշիջման ժամանակ ուղղաթիռն ընկել է ջուրը (Տեսանյութ)

Ուղղաթիռն այդ պահին ամբարվում էր ջրով

Հրդեհ՝ Մալաթիա-Սեբաստիայում

Այս պահին հրդեհ է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկ փողոցի շենքերից մեկի տանիքում: Ժամանել են հրշեջներ: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Ադրբեջանի մի քանի բնակավայրերի բնակիչներին տարհանում են ռազմամթերքի պահեստի պայթյունի եւ հրդեհի պատճառով

Ռազմամթերքի պահեստի պայթյունից եւ բռնկված հրդեհի արդյունքում կան տուժածներ

Սյունիքի հրդեհները մարված են, «Շիկահող» արգելոցում, ըստ ԱԻՆ-ի, հրդեհ չի եղել

Սյունիքի մարզում երեկ բռնկված հրդեհն ամբողջովին մարված է: Այս մասին Aravot.am-ին ասաց ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փոխգնդապետ Հրանտ Ճաղարյանը: Հիշեցնենք, որ երեկ, ըստ ԱԻՆ-ի, Սյունիքի մարզի Ձագեձոր գյուղի մոտակա սարալանջին այրվում էր խոտածածկույթն ու ինչպես ահազանգ էր ստացել ԱԻՆ-ը, հրդեհի տարածման վտանգ կար: Պարոն Ճաղարյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ այս պահին

Արտակ Բիշարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 27-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտակ Բիշարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։                                       ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

Հոսպիտալում մահացել է հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող

Օգոստոսի 27-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Արտակ Աղասու Բիշարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Հավը` ամառային բանջարեղեններով

Առաջարկում եմ մի համեղ, օգտակար եւ գեղեցիկ ուտեստ, որը կարող է լավ տարբերակ լինել` ընտանեկան կիրակնօրյա ընթրիքի համար: Անհրաժեշտ մթերքները 1 միջին չափսի հավ 1 խոշոր կամ 2 միջին դդմիկ կամ ցուկինի 2 թարմ տաքդեղ` կանաչ, կարմիր կամ դեղին 2 գազար 4-6 ճաշի գդալ բուսայուղ 1 սուրճի բաժակ սպիտակ գինի 3-4 պճեղ սխտոր Ձեր նախընտրած

Կրթություն և կոռուպցիա

Եթե մի քանի տարի առաջ մեզ ասեին, որ Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողների քանակն ավելի քիչ է, քան՝ բարձրագույն կրթության համար հատկացված տեղերը, դժվար թե հավատայինք: Հիմա ոչ միայն հավատում ենք, այլև դրա ականատեսն ենք: Այդ իմաստով հատկապես այս տարին էր ռեկորդային: Բարձրագույն կրթության համար հատկացված հարյուրավոր տեղեր թափուր մնացին: Այս փաստը միանշանակ նշանակում է,

Ադրբեջանում պայթյուն է որոտացել զենքի պահեստում

Ադրբեջանի Գիլյազի բնակաավայրում պայթյուն է որոտացել զենքի պահեստում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Ադրբեջանի ԱԻՆ-ը։ Հաղորդվում է, որ պայթյունին հաջորդել է հրդեհ, արկերն ընկել են տների վրա։ Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա։ Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ  

Հրդեհ Ձագեձոր գյուղի մոտակա սարալանջին

Օգոստոսի 26-ին, ժամը 12:23-ին ահազանգ է ստացվել, որ Խուստուփ լեռան ետնամասից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել 17 հրշեջ-փրկարար: Պարզվել է,  որ Ձագեձոր գյուղի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ, առկա է տարածման վտանգ: Սահմանվել է հերթապահություն։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ՀՀ ԱԻՆ

Չփոխել զուգահեռի ուղղությունը

Մինսկի խմբի արդեն պաշտոնաթող ամերիկացի համանախագահի կարապի երգ հայտարարությունը, այո ըստ էության նոր սկզբունքներ կամ առաջադրանքներ չի փոխանցում: Որեւէ համանախագահ ծայրահեղորեն բծախնդրություն է ցուցաբերում իր երկու մյուս գործընկերների եւ մանավանդ ԵԱՀԿ-ի համապատասխան կառույցների՝ Արցախյան հակամարտության վերաբերյալ կատարած հայտարարություններին հիմնականորեն չհակասելու: Պարզապես շեշտադրումների, ասելաձեւերի փոփոխություններ են երևում նրանցից յուրաքանչյուրի կատարած հայտարարության մեջ, որոնց վրա բնականաբար ազդում

Ինքնասպանություն Կապանում. քաղաքացին կախվել էր պատուհանից

Օգոստոսի 26-ին, ժամը 22:19-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոց թիվ 10 շենքի բնակարաններից մեկի պատուհանից քաղաքացին կիսով չափ կախված է դեպի դուրս. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1981 թ. ծնված Ա. Ա.-ը վնասել է ձեռքի երակները, կախվել պատշգամբից՝ ցանկանալով ինքնասպան լինել։

Հայաստանի լողորդները մրցում են ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում մեկնարկած լողի աշխարհի պատանիների առաջնության երրորդ օրը մեկնարկի ելան Հայաստանի առաջատար լողորդներ Արթուր Բարսեղյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը: Արթուրը 50 մետր ազատ ոճում 0.23.67 արդյունքով 83 մասնակիցների մեջ զբաղեցրեց 35-րդ տեղը, իսկ Վարսենիկը 50 մետր բատերֆլայում 0.30.83 ցուցանիշով հանգրվանեց 60-րդ հորիզոնականում՝ իրենից ետ թողնելով 12 մրցակցի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Գեորգի Կետոեւը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փարիզում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող 97 կգ քաշային Գեորգի Կետոեւը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հավասար պայքարում հաղթեց վրաստանցի Էլիզբար  Օդիկաձեին եւ դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայաստանի ազատ ոճի ըմբիշներն աշխարհի առաջնությանը մասնակցեցին հինգ հոգով եւ նվաճեցին երկու բրոնզե մեդալ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Շատ մի՛ խոսիր, որ կրակը չընկնես

(Բագրատյանի նոր փոստը)

Սերժ Սարգսյան. «Ընդդեմ», «հակա» կարգախոսներով որևէ հաջողության անհնար է հասնել»

Սերժ Սարգսյանն այցելել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին

Ծառերի համատարած սպանդ Երևանում. shamshyan.com

Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարում են, թե մայրաքաղաքում ավելանալու են կանաչ տարածքները և կառավարությունն ու վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետի գլխավորությամբ մայրաքաղաքում ավելացնելու են ծառերի խմբաքանակը, Երևանի սրտում՝ Ազատության պողոտայի հարևանությամբ գտնվող Մոնումենտի այգում, ինչ-որ վանդալներ սկսել են մի իսկական ծառերի սպանդ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com»-ի կայքում:

Հրդեհ Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում

Օգոստոսի 26-ին, ժամը 17:25-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում գտնվող տպարանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և ավտոսանդուղք: ԱԻՆ

Բակո Սահակյանն ընդունել է Լեւոն Մկրտչյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են կրթության եւ գիտության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կարեն Կարապետյան. «Դավայ, հուպ տուր, խազ պակաս էլ լինի՝ ծրագիրն անելու ենք». 1in.am

1in.am. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Գործադիրի ղեկավարին զեկուցվել են Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, աղբահանության ոլորտներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացվել ինտենսիվ այգիների հիմնման, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման,

2000 կրակոց՝ մեկ շաբաթում

Օգոստոսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է: Նշված ժամանակահատվածում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ շուրջ 160 անգամ,  հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը այդ ընթացքում շարունակել են սահմանված կարգի համաձայն տանել մարտական հերթապահություն և

«Ժենգյալով հացի պատրաստման գաղտնիք չկա, ուղղակի Արցախի կանաչիներն են համով». (Ֆոտոշարք)

Դոնարա Գասպարյանը խորհուրդները՝ ժենգյալով հացի պատրաստման համար

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031