Օրվա լրահոսը
Վիգեն Սարգսյանը հանդիպել է Յուրի Խաչատուրովի հետ
Օգոստոսի 28-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ, ով Հայաստան է ժամանել ընթացիկ տարվա աշնանը Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի ու ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի նախապատրաստման հարցերի քննարկման նպատակով: Հանդիպման ընթացքում ուշադրության են արժանացել
Հայաստանը ԵՄ-ի հետ աշնանը ստորագրելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր. Սերժ Սարգսյան
ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը աշնանը ԵՄ-ի հետ ստորագրելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով ճամբարականների հարցերին: «Այո՛, մենք աշնանը ստորագրելու ենք: Ինչու՞ եմ այսպիսի համոզվածությամբ ասում, որովհետև փաստաթուղթն արդեն իսկ նախաստորագրված է: Մենք, եթե չեմ սխալվում, մարտ ամսին հայտարարեցինք, որ
Գասպարին չի բացառում, որ փաստաբան Մարինե Թովմասյանի տան դիմաց պառկի
«Օրենքի համար մեռած փաստաբանը գուցե ասի՞՝ ինչ կարգավիճակով է դատարան գալիս». Վարդգես Գասպարի
Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը. նախագահը պատասխանել է բազեականների հարցերին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը, այս մասին երկրի ղեկավարն ասել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին մասնակիցների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով բազեականների հարցերին, տեղեկացնում է ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալությունը: Նախագահն անդրադարձել է նաև պաշտոնը թողնող ԵԱԿՀ ամերիկացի համանախագահող Ռիչարդ Հոգլանդի օրերս արած հայտարարության և Սոչիում կայացած հայ-ռուսական բարձր
Տաճատ Սարգսյանը ԵԼՔ-ին` ելք կա
Ըստ ՀԿԿ առաջնորդի` նոր երիտասարդներ են, նոր մտածելակերպով, բայց պետք չէ միայն քննադատել խորհրդային իշխանություններին
Ինչո՞ւ է «Շիրակի» դարպասապահը հրաժարվել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում
Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մամլո հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան և Հայաստան-Դանիա հանդիպումների նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր է ստացել նաև «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովը, սակայն վերջինս հրաժարվել է մասնակցել նախապատրաստական հավաքին և հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Հավաքականի մարզչական շտաբը շտապ կերպով հավաքական է հրավիրել «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր
Բացահայտվել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատից» կատարված գողությունը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ից կատարված գողությունը. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ: 2017թ. օգոստոսի 3-ին` ժամը 00:19-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք մուտք են գործել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության Շահումյանի անվան հանքի տեխնիկայի կայանման հրապարակ և կտրելու եղանակով հափշտակել
«Հովիկին ասեք, թող ցուցմունքը փոխի, թե չէ տղես կդատվի» (Տեսանյութ)
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով վկան պատմեց, թե ինչպես են Վաչեն ու Գնելը Հայկազին իրենց ուսերին դրած`իջեցրել ցած:
Վարչապետին զեկուցվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքի մասին
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: Կառավարության ղեկավարին զեկուցվել է ենթակառուցվածքների շինարարության ընթացքը, ներկայացվել են «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի շրջանակում տարվող աշխատանքները, ներդրողների ներգրավման ուղղությամբ կատարվող քայլերը: Կառավարության ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է շինաշխատանքներն իրականացնել՝ խստորեն պահպանելով սահմանված ժամանակացույցը:
Բնակչությանը վտանգ չի սպառնում. «Նաիրիտ» գործարանի հրդեհը մեկուսացված է
Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը
«Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվող նյութն առողջության համար վտանգ չի ներկայացնում. ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունից և դրա հետևանքով բռնկված հրդեհից որևէ քաղաքացի մարմնական վնասվածք չի ստացել։ Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարված երկու հրշեջներն այս պահին անհրաժեշտ բժշկական օգնություն են ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Նրանք առողջական լուրջ խնդիրներ չունեն և ամենայն հավանականությամբ այսօր դուրս կգրվեն։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի
«Դրախտիկ»-ում ապրող բնակիչների կյանքն այնքան էլ դրախտային չէ
«Դրախտիկ» անունով ցուցանակը, որը տեղադրված է Սեւանա լճի ափամերձ տարածքում` դեպի Շորժա տանող ճանապարհին, հուշում է, որ «Դրախտիկ» գյուղի վարչական տարածքում ենք: Անցորդների մոտ հարց է առաջանում ինչո՞ւ դրախտիկ: Գյուղի անվանումը, համենայն դեպս, առաջին տպավորությամբ, չի համապատասխանում տեսարանին: Գյուղը սկսվում է անբարեկարգ, կիսախարխուլ, լքված տներով: Գյուղապետ Վալենտին Պետրոսյանը վիրավորվում է, երբ մատնացույց անելով գյուղի մուտքը
Հայտնաբերվել է որսագողերի կողմից էլեկտրահարման միջոցով որսված աննախադեպ քանակի «կարմրախայտ» տեսակի ձուկ
Սույն թվականի օգոստոսի 27-ի երեկոյան «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և ՀՀ բնապահպանության նախարարության մյուս ստորաբաժանումների աշխատակիցները, հրդեհված տարածքներում հետմարման աշխատանքների ընթացքում, իրականացրել են դիտարկումներ հատուկ պահպանվող տարածքի բոլոր տեղամասերում, որի ընթացքում, օգոստոսի 28-ի գիշերվա Ժամը 2:30-ին արգելոցի տարածքի Կաքավաբերդ տեղամասով անցնող ճանապարհին նկատել են Նիվա մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենա, որում հայտնաբերվել է «կարմրախայտ» տեսակի 533
«Ո՞վ կարող է վստահ լինել, որ «Անապատի արև»-ը չի դառնա ՀՀ հիմն» (տեսանյութ). «Ա1+»
Թեկուզ ուշացումով, բայց պետք է զբաղվել փողոցների անվանափոխությամբ. այսօր հրավիրված ասուլիսում ասել է լեզվաբան Նարինե Դիլբարյանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Մեղադրանք է առաջադրվել Վանաձորում քրեական հեղինակություն համարվող Արթուր Ավետիսյանին՝ ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Վանաձորում քրեական հեղինակություն համարվող Արթուր Ավետիսյանին՝ ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար։ Ա.Ավետիսյանի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ИР 7172 գործարանային համարի ատրճանակ և 8 հատ 9 մմ տրամաչափի ակոսափող հրազենի փամփուշտներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքները
Օգոստոսի 28-ին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Բիշքեկում տեղի ունեցած Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանը, կազմակերպության օրակարգային հարցերին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքները, ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։ ՀՀ ԱԳՆ
Սփյուռքի նախարարն ընդունեց Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանին
Օգոստոսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մարսելի փոխքաղաքապետ, «Didier Parakian» նորաձևության տան տնօրեն Դիդիե Պարակյանին և նրա ընտանիքի անդամներին: Նախարարը բարձր գնահատեց եվրոպական երկրներում Հայաստանի և հայ ժողովրդի անունը բարձր պահելուն ուղղված Մարսելի հայազգի փոխքաղաքապետի ջանքերը: Գերատեսչության ղեկավարը կարևորեց Հայաստանի բուժհիմնարկներին բժշկական սարքավորումներ տրամադրելու Պարակյանի նախաձեռնությունը և աջակցությունը, որի շնորհիվ Ֆրանսիայի Կարմիր Խաչի
ՀՀԿ-ն պատրա՞ստ է Հայաստանն իրավունքի պետություն դարձնել
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը եւ ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանը բանավիճում են Հայաստանում ժողովրդագրական խնդիրների մասին Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ – Պարոն Ֆարմանյան, վերջերս դուք խոսեցիք Հայաստանում ժողովրդագրական խնդիրների մասին՝ ցավ հայտնելով, որ անկախությունից ի վեր «խնդիրը չի եղել մեր քաղաքական, գիտական ու մտավորական ընտրանու ուշադրության առանցքում», ասացիք՝ «ժամանակն է այս
«Նաիրիտի» նախկին տնօրեն. «Լաքէթինոլի պահեստն է այրվում, առանձնապես վտանգավոր չէ» (ֆոտոշարք)
Կարեն Իսրայելյանի հավաստմամբ՝ այս նյութը վտանգավոր չէ, 10 տարի առաջ էլ է նման հրդեհ բռնկվել
Սպիտակի վերելակի գործարանը մաս-մաս վաճառում են (Տեսանյութ)
Սպիտակցիները անթույլատրելի են համարում վերելակաշինության գործարանի ապամոնտաժումը
Հարցում. Մեծամասնությունը համարում է, որ հրդեհաշիջման աշխատանքները անկազմակերպ էին
Aravot.m-ը իր ընթերցողներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են գնահատում Արտավանի եւ Խոսրովի անտառների հրդեհաշիջման աշխատանքները: Հարցման մասնակիցները ունեին պատասխանի 5 հնարավորություն. «սարսափելի վատ: Անտառ չմնաց», «վատ, անկազմակերպ էին աշխատում», «նորմալ, ինչքան հնարավորությունները ներում էին, դրա սահմաններում աշխատեցին», «շատ լավ, պարզապես մարդիկ միշտ դժգոհ են», «լավ, ամեն ինչ արվում էր, որ արագ հանգցնեն հրդեհը, բայց հանգամանքներն
Էլիտար հարսանիք Գյումրիում. կմասնակցի նաև երկրի նախագահը
Վաղը Գյումրու «Իմպերիալ» ռեստորանում անցկացվելու է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդու՝ 18-ամյա Կամոյի հարսանիքը, որին մեր տեղեկություններով, նախարարներից, մարզպետներից, նախկին ու ներկա պատգամավորներից բացի՝ հրավիրված է նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանը։ Այսօր, ի դեպ, Գյումրիում բավական խառը իրավիճակ է. նախագահի արարողակարգի ներկայացուցիչները հարսանիքին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներ են կատարում այս քաղաքում։ Քաղաքական վերնախավի
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին իրենց հաղթանակով մեր ամբողջ ժողովրդին ուրախության և հպարտության պահեր պարգևելու համար
Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանից և գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանից հետաքրքրվել է հանրապետությունում ըմբշամարտի զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման աշխատանքների ընթացքով
2008-ից անտառային հրդեհներն ավելացել են. հրդեհների մեծ մասը հանդակների այրումն է
Բնապահպան-փորձագետն ասում է՝ «Անգղը վերադարձել է Խոսրովի անտառ՝ սատկած կենդանիների լեշերը հոշոտելու, այլ ոչ այն պատճառով, որ կենդանական աշխարհն է վերականգվել»: Մարդը խնամքով չի վերաբերվում բնությանը, անգամ տեղեկացված էլ չէ, թե՝ ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունի, եւ ի՞նչ չի կարելի անել բնության եւ շրջակա միջավայրի պահպանման բնագավառում: Քիմիկոս, բնապահպան-փորձագետ Հրաչիկ Միրզոյանը ուսումնասիրել է անտառային հրդեհներն
«Նաիրիտում» հրդեհը մեկուսացվել է, սակայն սեւ ծուխը չի դադարում
«Նաիրիտում» այրվող նյութը վտանգ չի ներկայացնում
Հայ սամբիստ Կոլյա Կարապետյանը դեռևս գտնվում է անգիտակից վիճակում և առայժմ հնարավոր չէ նրան տեղափոխել Երևան
Հայ սամբիստ Կոլյա Կարապետյանի առողջական վիճակը գտնվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: Նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարությամբ, մարզիկի ինքնազգացողության վերաբերյալ, նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը պարբերաբար հեռախոսազրույց է ունենում Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Ալեքսանդր Շամկոյի հետ, ում անձնական միջամտությամբ հայ մարզիկին մոտ 10 օր հետո կատարվելու է թվով 7-րդ վիրահատությունը:
Արցախի և Աբխազիայի արտգործնախարարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
Այսօր Արցախի և Աբխազիայի հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը և Աբխազիայի արտաքին գործերի նախարար Դաուր Կովենը: Կարեն Միրզոյանը իր ելույթում ասաց, որ այս փաստաթուղթը կխթանի երկու նախարարությունների միջև ձևավորված սերտ գործնական և մասնագիտական կապերը և նոր լիցք կհաղորդի Արցախի և Աբխազիայի միջև
Շրջակայքի աղբոտման համար սահմանվելու են հստակ տուգանքներ
«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մշակվել է «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» https://www.mtad.am/hy/gortoxtragir ՀՀ նոր օրենքը, որի ընդունումը հնարավորություն կընձեռի հանրապետությունում կիրառել թափոնների կառավարման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականություն: Միաժամանակ <<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈԻՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ>> ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ էլ առաջարկվող փոփոխություններով կսահմանվեն շրջակայքի աղբոտման տուգանքները. Օրինակ՝ առաջարկվում է . Շրջակայքի աղբոտումը մինչև 2


















































