Օրվա լրահոսը
Լեւան Բերիանիձեն` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Փարիզում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ռուսաստանցի Անզոր Խիզրիեւի հետ եւ հաղթեց: Բերիանիձեն մեկնարկել էր 1/8 եզրափակչից եւ մրցակցի չներկայանալու համար նրա օգտին տեխնիկական հաղթանակ էր գրանցվել: Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Այան Լազարեւին, սակայն կիսաեզրափակչում զիջել էր վրացի Գենո Պետրիշվիլիին: Այսօր
Մինչև հատուկ սարքավորումներ ձեռք բերելը փաստաբանի կամ նրա իրերի զննություն չի իրականացվելու. դատական դեպարտամենտ
Դատական դեպարտամենտը, հաշվի առնելով փաստաբանների պալատի ներկայացուցիչների հետ օգոստոսի 3-ի քննարկման արդյունքները և նույն օրը հրապարակված հայտարարությունը, տեղեկացնում է. Մինչև հատուկ սարքավորումներ ձեռք բերելը, վարչական կամ քաղաքացիական գործերով դատարանների շենք մուտք գործելիս փաստաբանի կամ փաստաբանի իրերի զննություն չի իրականացվելու, բացառությամբ այն դեպքի, երբ անհրաժեշտ է ապահովել դատավարության մասնակիցների և ներկա այլ քաղաքացիների անվտանգությունը, կամ հիմնավոր
Ո՞ր երկրի խաղաղապահները կլինեն Ղարաբաղում. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Հատված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի խոսքից Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում անցած հանդիպման ընթացքում. ՀԱՐՑ. Հնարավո՞ր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշեն, «ջենտլմենական պայմանագիր» կնքեն, որ խաղաղապահ ուժերը չեն լինելու համանախագահ որեւէ երկրից (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա): Ո՞վ կարող է խաղաղապահ առաքելություն իրականացնել, հաշվի առնելով տարբեր երկրների բախվող շահերը: ՀՈԳԼԱՆԴ. «Տեղյակ
Պայմանագրային զինծառայողը մահացել է սխալ արյան ներարկումի՞ց
«Լաբորանտներից մեկը, չգիտես ոնց, որոշել է՝ եղբորս երկրորդ կարգի արյուն է պետք, մինչդեռ եղբայրս երրորդ կարգի դրական արյուն ուներ».
Ավարտվեց «Արի տուն» 2017 ծրագրի վերջին փուլը
Օգոստոսի 25-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի վերջին՝ ութերորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, մշակույթի գործիչներ, հյուրեր: «Արի տուն» ծրագրի 8-րդ փուլին մասնակցում են 67 պատանիներ 13 երկրից` Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Թուրքիայից, Աբխազիայից, ԱԷՄ-ից, Սիրիայից,
Ռիչարդ Միլզ. «Ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ». «Ազատություն»
«Հայաստանը լավ աշխատանք է տանում՝ հավասարակշռելով հարաբերությունները իր բոլոր հարևանների՝ ներառյալ Ռուսաստանի, Իրանի, Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ»:
ԱՄՆ-ը պատրաստ է ՌԴ քաղաքացիներին վիզաներ տրամադրել Թբիլիսիի և Երևանի դեսպանատներում. «Ազատություն»
Մինչ անշեղորեն աճում է Վրաստան այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը, «Ռոստուրիզմի» ղեկավարը ՌԴ քաղաքացիներին զգուշացնում է Վրաստան այցելելու վտանգների մասին: Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարել է, թե պատրաստ են ԱՄՆ մուտքի վիզաներ տրամադրել Ռուսաստանի քաղաքացիներին, եթե վերջիններս դիմեն Վրաստանում ԱՄՆ դեսպանություն: Ամերիկյան դեսպանատանը պարզաբանել են՝ երրորդ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրումը սովորական աշխատանքային գործընթաց է: Ընդ
Բակո Սահակյանը այցելել է Մարտակերտի եւ Շահումյանի շրջաններ, ծանոթացել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու տարբեր հատվածներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին այցելել է Մարտակերտի եւ Շահումյանի շրջաններ, տեղում ծանոթացել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու տարբեր հատվածներին: Շահումյանի շրջանում Նախագահը հրավիրել է խորհրդակցություն՝ մայրուղու շինարարության ավարտական փուլին վերաբերող հարցերի շուրջ: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի կապակցությամբ՝ ընդգծելով աշխատանքները բարձր որակով
Մեղադրանք է առաջադրվել` Շամիրամ գյուղի սգո սրահում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով 4 անձի սպանության, սպանության փորձ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել 1967թ. ծնված Թելման Քալաշյանին՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով 4 անձի սպանության, սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում օգոստոսի 1-ին տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործության դեպքի
«Աչքիս Կարեն Կարապետյանը դեռ չի դանդաղում. ոնց որ թե լավ էլ տեմպով աշխատում է». Արա Բաբլոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը համամիտ չէ այն կարծիքներին, որ ՀՀԿ-ում կան թևեր, որոնցից մեկն առաջ է տանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` վարչապետի թեկնածությունը:
Կրասնոդարում հայեր են զոհվել. ավտոբուսն ընկել է Սև ծովը
Օգոստոսի 25-ին, ժամը 08:07-ին (տեղական ժամանակով ժամը 07:07-ին) Ռուսաստանի ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Կրասնոդարի երկրամասում` Տեմրուկսկիի շրջանի Վորնա բնակավայրի շրջակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. նոր կառուցվող նավամատույցից ավտոբուսն ընկել է Սև ծովը: Ավտոբուսում եղել է 41 ուղևոր, որոնցից 16-ը տեղում մահացել է, 24-ը՝ հոսպիտալացվել Կրասնոդարի հիվանդանոցներ, իսկ 1 քաղաքացի համարվում է անհետ կորած:
Սոցփաթեթներ, արտոնություն, բնակարան. ԿԳ նախարարը ուսուցիչների աշխատավարձը շուտով վերանայելու է
Հարցրեցինք՝ բայց բյուջեում կա՞ նման հնարավորություն աշխատավարձ բարձրացնելու՝ նախարարը պատասխանեց. «Կփորձենք գտնել: Հիմա նայում ենք թվերը, հասկանանք, որովհետեւ առանց մոտիվացիայի յուրաքանչյուր աստիճանի, մենք չենք կարողանա շահագրգռել ուսուցչին, տարիֆիկացիաները՝ երկրորդ, երրորդ, չորրորդ, յուրաքանչյուրը պետք է ունենա իր վարձատրության աստիճանը»:
Բաց երկնքի տակ անվադող այրողը կտուգանվի 100 հազար դրամ, 1 խմ շինաղբ թափողն էլ` 40-100 հազար դրամ:
Բարձր տուգանքներ` չնախատեսված վայրերում աղբ թափելու համար
«Ազգային ժողովում չարաճճիները պակասել են». Արա Բաբլոյան
Ըստ ՀՀ ԱԺ նախագահի, երբ 2018-ի ապրիլը մոտենա, թիմով կնստեն ու կորոշեն վարչապետի թեկնածուին
Լևոն Մկրտչյան. «Մեր տարածաշրջանի դժվարություններին դիմագրավելու համար պետք է կրթական համակարգում զարկ տանք բնագիտությանը»
Մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները
Գնահատելի և գիտական մոտեցումով լուրջ աշխատանք. Ասպետ Մանճիկյանը՝ Հրանուշ Հակոբյանի աշխատության մասին
Լիբանանի «Ազդակ» օրաթերթում օգոստոսի 23-ին լույս է տեսել Ասպետ Մանճիկյանի հոդվածը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ վերջերս լույս տեսած «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» աշխատության վերաբերյալ: «Արﬔնպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ. «Ստացուած Գիրքեր. «Հայկական Սփիւռքը Յարափոփոխ Աշխարհում» (Հեղինակ` Հրանուշ Յակոբեան) ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Երեւանի մէջ 2017-ին լոյս տեսաւ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի «Հայկական սփիւռքը յարափոփոխ աշխարհում» գիրքը,
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորական ուղերձը «Փառքի ծառուղում» Շարլ Ազնավուրի անունով աստղի բացման կապակցությամբ
Օգոստոսի 24-ին Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի անունով աստղը: Այդ կապակցությամբ ամերիկյան հայտնի «Variety» ամսագիրը հատուկ նյութ է նվիրել Շարլ Ազնավուրին, նրա գործունեությանը՝ զետեղելով մեծանուն արվեստագետին հասցեագրված շնորհավորանքներ: Ամսագրում տպագրվել է նաև ՀՀ ԱԳ նախարարի շնորհավորական ուղերձը, որում, մասնավորապես, նշվում է. «Սիրելի՛ Շարլ, Երկար ժամանակ է, ինչ գիտենք միմյանց: Ինձ բախտ է
Վա՜յ թե… (հատվածներ վեպից)
Սարմեն Ղահրամանյան «Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրա-պես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»: Հեղինակ «Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»: Հաուպտման «Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»: Սեն Սիմոն «Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նոր համանախագահ. Ո՞վ է Էնդրյու Շոֆերը (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»
ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ Նահանգների նոր համանախագահ Էնդրյու Շոֆերն ունի դիվանագիտական աշխատանքի ավելի քան քառորդ դարի փորձ: 1985-ին ավարտելով հեղինակավոր Յեյլի համալսարանը՝ Շոֆերը այնուհետեւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում է ստանում այդ ոլորտում առաջադեմ Կոլումբիայի համալսարանում: 1991-ից, արդեն որպես Պետքարտուղարության դիվանագետ, Էնդրյու Շոֆերն աշխատում է Քուվեյթում, Բահրեյնում, իսկ 2000-ականներին՝ Ռուսաստանում, Հաագայում եւ Քաբուլում Միացյալ Նահանգների դեսպանություններում՝
Ըստ հաղորդման` ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձինք բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ Սևակ Ոսկանյանի հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:Այսպես, Սևակ Ոսկանյանը հաղորդում է տվել, որ 2017 թվականի օգոստոսի 18-ին ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից բռնի ուժով բերման է ենթարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, որտեղ հանցագործության կատարման վերաբերյալ խոստովանություն կորզելու նպատակով նույն պաշտոնատար անձինք խոշտանգել
Վրաստանում հրդեհաշիջման ժամանակ հայ հրշեջը ծխահարվել է
Օգոստոսի 25-ին, ժամը 16.30-ի դրությամբ շարունակելով հրդեհաշիջման աշխատանքները Վրաստանի Բորժոմիի անտառներում՝ հայ հրշեջ-փրկարարների պատասխանատվությանը հանձնված 3 տեղամասերում ծառայություն է իրականացրել 4 մարտական հաշվարկ: Բորժոմի կիրճում առկա է հրդեհի խոշոր 3 օջախ: Հայկական ուժերը կրակի դեմ պայքար են ծավալել Ծաղվերի և Դաբա գյուղերի մերձակայքում: Նախորդ օրը՝ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներից մեկը
Բացահայտվել է 179 գլուխ մանր եղջերավոր անասունի հափշտակություն. 4 անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 179 գլուխ մանր եղջերավոր անասունի հափշտակություն. 4 անձ ձերբակալվել է: 2017 թվականի մայիս-օգոստոս ամիսներին Արագածոտնի մարզի տարբեր գյուղերի բնակիչներից ահազանգեր են ստացվել՝ մանր եղջերավոր անասունների հափշտակությունների վերաբերյալ, որոնք հիմնականում կատարվել են գիշերային ժամերին։ Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական
Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին: Կառավարության ղեկավարը կարևորել է արդեն ավանդական դարձած պարբերական հանդիպումները, որոնք լավ հնարավորություն են հայ-ամերիկյան համագործակցության ընթացքի և զարգացման հեռանկարների շուրջ մտքեր փոխանակելու համար: Դեսպան Միլսը նախ իր ափսոսանքն է հայտնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված խոշոր հրդեհի կապակցությամբ՝ նշելով, որ ԱՄՆ-ում լսելով
«Ադրբեջանն ավելի լավ է զենք գնի մեր ռազմավարական գործընկերներից». Իսագուլյան
Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց. «Ինձ որ հարցնում են՝ Ադրբեջանը ումի՞ց ավելի լավ է զենք գնի, ես շատ հստակ կարող եմ պատասխանել՝ Հայաստանի ռազմավարական գործընկերներից…Մենք էլ ենք չէ՞ ՌԴ-ից զենք գնում: Ի՞նչ գիտեք, թե վերջերս ինչ քանակությամբ եւ ինչ է բերվել, դուք ուզում եք ձեզ բաց տեքստով ասեն այն, ինչ պետական գաղտնիքնե՞ր են»:
Անի Պողոսյանը Ինդիանապոլիսում թարմացրեց Հայաստանի պատանիների ռեկորդը
ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում մեկնարկած լողի աշխարհի պատանիների առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը պայքարի մեջ ներգրավվեցին Անի Պողոսյանն ու Վարսենիկ Մանուչարյանը: Նրանք հանդես եկան 100 մետր ազատ լողաոճում: Մեկնարկի ելած 85 մասնակիցների մեջ Անին զբաղեցրեց 43-րդ հորիզոնականը: Սակայն նրա ցույց տված 59,13 արդյունքը Հայաստանի պատանիների նոր ռեկորդ է: Վարսենիկ Մանուչարյանը 59,69 արդյունքով հանգրվանեց 48-րդ տեղում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Խստացվել է սպայական պաշտոնի նշանակման կարգը
ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանի հրամանով ստեղծվել է Փրկարար ծառայությունում սկզբնական սպայական պաշտոններում նշանակելու համար մրցույթի անցկացման հանձնաժողով: Սահմանվել են նաև մրցութային հանձնաժողովի կազմը, աշխատակարգը և մրցույթի չափորոշիչները: Հանձնաժողովը մրցույթն անցկացնում է «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ՓԾ կրտսեր խմբի պաշտոններից սկզբնական (լեյտենանտ) սպայական պաշտոններում նշանակվող, ինչպես նաև պահեստազորից, այլ պետական մարմիններից և փրկարարական
«Սեֆիլյանի գործով» վկան չի իմացել, որ իր մեքենայի բեռնախցիկում զենք կա
Նա կարծել է, թե դրանք շինարարական գործիքներ են
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Սամվել Ֆարմանյան եւ Հրանուշ Խառատյան
Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Կքննարկեն Հայաստանում ժողովրդագրական խնդիրները, որոնք բարձրաձայնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Մեր հյուրերն են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը եւ ազգագրագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը: Հաղորդումը վարում է Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Լրատվամիջոցներին արգելվեց տեսանկարել Սեֆիլյանի գործով դատաքննությունը
Նման միջնորդություն կատարեց դատախազը


















































