Օրվա լրահոսը
Արգելոցում մարվել է 21 օջախ
Օգոստոսի 26-ին, ժամը 16:30-ի դրությամբ Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքներին մասնակցում են 65 փրկարար, անտառտնտեսությունից՝ 20 աշխատակից: Մարվել է 21 օջախ: Օգոստոսի 26-ին, 08:30-ին վերսկսվել են հետհանգեցման աշխատանքները, որոնց մասնակցում են 77 փրկարար: Իսկ օգոստոսի 25-ին մարվել է հրդեհի 3 բաց և 75 ծխացող օջախ: ԱԻՆ
Սերժ Սարգսյանն այցելել է ԵԿՄ «Պատանի Երկրապահ» ուսումնամարզական և հանգստի համալիր
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գեղարքունիքի մարզում հյուրընկալվել է Երկրապահ կամավորների միության «Պատանի Երկրապահ» ուսումնամարզական և հանգստի համալիրում: Հանրապետության Նախագահը շնորհավորել է երկրապահներին ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ: Երկրապահի տարբեր սերնդի ներկայացուցիչների ողջույնի խոսքերից և պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո, Սերժ Սարգսյանը ծանոթացել է համալիրի տարածքում կատարված աշխատանքներին, ճամբարային առօրյային, հետևել տարբեր լսարաններում անցկացվող դասընթացներին: Հանրապետության
Սերժ Սարգսյանի հաշվարկը հանգեցրել է ինչքան հնարավոր է ստատուս քվոն ձգելուն. Գևորգ Մելիքյան
Ըստ փորձագետի` Ռիչարդ Հոգլանդի հայտարարության մեջ որևէ արտառոց բան չկար
«Արհեստ իմացող երիտասարդը անոթի չի մնա». Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը՝ եզակի տարածաշրջանում. (Ֆոտոշարք)
«Հենց տեղում մենք Շուշին կառուցում ենք»
Կարեն Կարապետյանը կարևորել է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը
Տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը
Եղնուկյանը մտադիր է սպառել բոլոր իրավական ատյանները, որպեսզի դիմի ՄԻԵԴ
Եղնուկյանն ասում է, որ արդեն որեւէ բան ձեռնարկելն անիմաստ է: Ինձ անգամ թույլ չտվեցին ավարտել բողոքը ներկայացնելը
«Արցախյան հակամարտության գոտում հնարավոր պատերազմի դեպքում Թուրքմենստանն իր օգտին կլուծի Կասպից ծովի նավթահանքերի հարցը»
«Թուրքմենստանն ու Ադրբեջանը նաեւ համագործակցային դաշտ ունեն, եւ դա է պատճառը, որ Թուրքմենստանն Արցախյան հակամարտության հարցում չի փորձում բացահայտ հակաադրբեջանական հայտարարություններ անել»,-ասում է թուրքագետը
ԱՆԺՄԻ
Կամ երեք երկաթյա գիշերներ Այսինքն թե՝ ժամանակից դուրս, այդպես, Ջավախք մեր երկրում անվանում էին գիշերահավասարին, երբ երեք օր ժամանակը կանգ է առնում, ինչը Կնուտ Համսունը անվանում է երեք երկաթյա գիշերներ, երբ ո՛չ ցերեկն է երկարում եւ ո՛չ գիշերը՝ կարճանում… Եվ թեեւ ժամանակը կանգ է առնում, բայց մենք շարունակում ենք ապրել: Հին ինկերն այդ օրերին ազատ
Թրամփն արգելել է տրանսգենդերներին ծառայել բանակում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որով արգելում է տրանսգենդերներին ծառայել երկրի զինված ուժերում, իսկ արդեն ծառայության մեջ գտնվողների ճակատագիրը թողել է Պենտագոնի հայեցողությանը, հաղորդում է BBC-ն: Թրամփի ստորագրած հուշագրում նշվում է, որ նման որոշման համար հիմք են ծառայել, ի թիվս այլ պատճառների, տրանսգենդերների բժշկական ստուգման համար ծախսվող մեծ գումարները: Նման որոշում ընդունելու մտադրության
Շորժայում էլ է աղբի գերեզմանն ընդլայնվելու` եթե կառավարությունը այլ լուծում չգտնի
«Համայնքային թափոնների կառավարումը պետք է իրականացվի առանց շրջակա միջավայրի եւ մարդու առողջության համար սպառնալիքի եւ մասնավորապես այնպես, որ թափոնների կառավարումը չպետք է վտանգի ջրին, մթնոլորտին, հողին, բուսական եւ կենդանական աշխարհին, պատճառի տհաճություն աղմուկով կամ հոտով, բացասաբար ազդի երկրի ողջ տարածքի վրա, հատկապես հատուկ պահպանվող տարածքներում եւ մշակութային տեսարժան վայրերում»,-սա ամրագրված է «Համայնքային թափոնների կառավարման մասին»
Վրաստանի վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել հայ հրշեջ-փրկարարներին
ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերը Բորժոմի կիրճում անտառային հրդեհի մարման աշխատանքներ են իրականացրել օգոստոսի 23-ից սկսած՝ հրդեհաշիջում կատարելով 3 դժվարմատչելի տեղամասերում ու կանխելով կրակի տարածումը հարակից Դաբա և Ծաղվերի բնակավայրեր: Հայ հրշեջ-փրկարարներն ամբողջությամբ իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները՝ մեկուսացնելով ու մարելով հրդեհը բոլոր տեղամասերում: Օգոստոսի 25-ի երեկոյան Ծաղվերի բնակավայրի մոտ տեղակայված ՀՀ ԱԻՆ վրանային քաղաք
Ձկան կերին տիրանալու համար կինը «նախնական համաձայնության էր եկել քննությամբ ինքնությունը չպարզված ոմն Աշոտի հետ»
«Առավոտը» վերջերս էր անդրադարձել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտված Արծրուն Հարությունյանի գործին, երբ մեկ կիլոգրամ խոզի մսի գողության համար պահանջվել էր նրան ազատազրկել երկու տարի ժամկետով: Մեղադրողն ազատազրկում է պահանջում նաեւ Շողիկ Ոսկանյանի համար եւ խնդրում է բեկանել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 600 000 դրամի չափով տուգանքի համար: Ամբաստանյալ
«Ստացվում է, որ կարգադրիչի համար փաստաբանը կասկածյալ է». փաստաբանները՝ իրենց գործադուլի մասին
Դե, եթե փաստաբանը կասկածյալ է, թող համապատասխան որոշում կայացնեն եւ օրենքով սահմանված կարգով տանեն-խուզարկեն
«Գտնված երազը» կունենա շարունակություն
Հարցազրույց մուլտֆիլմի ստեղծողների՝ սցենարի հեղինակ, ռեժիսոր, բեմադրող նկարիչ Դիլաքյան եղբայրների հետ – «Հայֆիլմ» կինոստուդիայում 1976թ. նկարահանված եւ մինչ օրս սիրված «Գտնված երազ» մուլտֆիլմի հեղինակներիդ անունը այլեւս չլսեցինք: Հովիկ Դիլաքյան- 1978թ. բրեժնեւյան, կոմունիստական դաժան տարիներին ես տեղափոխվեցի ԱՄՆ: Դա ոչ միայն իմ, այլեւ եղբորս երազանքն էր: Նման երազանք այդ տարիներին արգելված էր անգամ երազում տեսնել: Սիրահարվեցի, ապա
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը կգործի որոշակի սահմանափակումներով
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 36-57-րդ կմ (Երևան-Սևան ուղղությամբ) և 64-57-րդ կմ (Սևան-Երևան ուղղությամբ) հատվածներում հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 28-ից մինչև հոկտեմբերի 10-ը երթևեկությունը կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Երթևեկությունը կկազմակերպվի տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սևանից Երևան եկող ուղղությամբ: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք վարորդների
Ազնվությունը՝ սկզբունք
Ինչպես մարդկային հարաբերություններում, այնպես էլ ստեղծագործական ոլորտում Արձակագիր, հրապարակախոս, մշակութաբան, 12 գրքի, ավելի քան 20 ժողովածուների եւ պատկերագրքերի առաջաբանների հեղինակ, 40-ից ավելի ժողովածուների կազմող ու խմբագիր Սեյրանուհի Գեղամյանին առանձնակի ներկայացնելու հարկ չկա: Փոքր-ինչ ուշացումով ենք անդրադառնում նրա հերթական՝ «Բազմանկյուն» ժողովածուին, որն ընդգրկում է պատմվածքներ, իրապատումներ, արվեստաբանական եւ այլ հոդվածներ, դիմանկարներ, հարցազրույցներ եւ «Նվիրում» փաստավավերագրական վիպակը:
Կասիայի տերեւներն ու պտուղները` սպիների ապաքինման համար
Նեղատերեւ կասիայի տերեւներն ու պտուղներն օժտված են լուծողական ազդեցությամբ, կարգավորում են սպիների շարժողունակությունը, ազդեցությունը դրսեւորվում է պատրաստուկների ընդունումից 6-9 ժամ հետո։ Պտուղներն ավելի մեղմ ազդեցություն ունեն, ի տարբերություն տերեւների, որոնք կարող են ցավեր եւ կծկում առաջացնել որովայնի խոռոչում։ Դրանից խուսափելու նպատակով (խեժային նյութերից ազատվելու համար), կասիայի ջրաթուրմը հարկավոր է ֆիլտրել ամբողջովին սառեցնելուց հետո (խեժերը նստում
12 երեխա սուր աղիքային վարակով տեղափոխվել է հիվանդանոց. հայտնի են նրանց անունները
Օգոստոսի 25-ին` ժամը 20:15-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:30-ի սահմաններում սուր աղիքային վարակի ախտանիշով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ԲԿ-ի մանկական բաժանմունք է տեղափոխվել զբոսաշրջության նպատակով ԼՂՀ մեկնած 12 երեխա: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Մանրամասները ճշտելու նպատակով Գորիսի ԲԿ է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ սուր աղիքային վարակով
Կարեն Կարապետյանը փորձում է ստանալ Թուրքմենստանը գազալցակայաններով պատելու պատվերը. ՀԺ
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան հանրության շրջանում, մեղմ ասած, որևէ հետաքրքրություն չառաջացրեց: Այցին վերաբերող պաշտոնական հաղորդագրություններն էլ զուտ արարողակարգային էին: Ու դա բնական է՝ Հայաստանի և Թուրքմենստանի միջև, ըստ էության, սերտ հարաբերություններ չկան: Սակայն, որքան էլ տարօրինակ հնչի, ՀՀ և Թուրքմենստանի իշխանությունների միջև վերջին շրջանում ամրապնդվում են անձնական կապերը: Այս տարվա մարտի վերջին
Մտրակ եւ բլիթ. «Հրապարակ»
Երբ ամիսներ առաջ ՀՀ իշխանություններն առանձնակի փութաջանությամբ կրկին ձեռնամուխ եղան կոռուպցիայի դեմ պայքարին՝ օրենսդրական փոփոխություններ, «ազդարարի ինստիտուտ», կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, հասկանալի էր, որ այդ ջանասիրությունն առաջին հերթին ուղղված է միջազգային հանրությանը: Թե՝ տեսեք, պատրաստ ենք ուղղվել, ապաշխարել: Միջազգային պատվիրակությունների, դեսպանների հետ հանդիպումների ժամանակ «կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ջանքերը» արտահայտությունը կարմիր թելի պես սկսեց անցնել,
Մինչեւ ե՞րբ ենք հանդուրժելու մեր շրջափակումը. «Ազգ»
Երբ 2017-ի հունիսին գերմանաբնակ ծանոթներս ինձ ասացին, թե Հայաստան մեկնել են ուզում, բայց տոմս չեն գտնում, մտածեցի` պահն ուղղակի համընկել է դպրոցական արձակուրդին, օրեր հետո` անպայման կգտնեն… Նրանք իմ մտքի թելն ամուր կծկեցին, Հայաստան գնալու իրենց` այս տարվա ցանկությունը գրի առան օրացույցի 2018-ի հունվարյան էջում, որ տոմսի գինը մատչելի լինի, իսկ այս տարվա հայաստանյան հանգիստը
Տեսչական մարմինները չեն կտրել նախարարությունների «պորտալարը». «Հրապարակ»
Կառավարությունը տեսչությունների վերակազմավորումն սկսել էր դեռ 2009 թվականին, բայց գործընթացի հիմնական մասն իրականացվեց վերջին ամիսներին։ Նորաստեղծ տեսչական մարմինները գործելու են սեպտեմբերից։ Իսկ հին կառույցների գործունեության վերջնաժամկետն օգոստոսի 21-ն էր։ Ըստ տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանի, այս պահի դրությամբ 3 տեսչական մարմին է ձեւավորված՝ շուկայի վերահսկողության, բնապահպանական եւ առողջապահական տեսչական մարմինները։ «Մյուսները ձեւավորման փուլում են։
Դրսի ու ներսի «դաբրոները». «Ազգ»
Մի քանի օրից կմտնենք սեպտեմբեր, որը, բացի ուսումնական տարվա սկիզբ համարվելուց, սովորաբար օրենսդիր ու գործադիր իշխանության` լիարժեք աշխատանքի վերադառնալու ժամանակն է: Հանգստացողը` հանգստացավ, նայած գրպանի պարունակությանը, դամ պահողը` դամ պահեց: Ամառվա ընթացքում ընդհանրապես ամեն ինչ ծուլորեն հոսել է, ոչ կառավարությունն է աշխարհացունց որոշումներ կայացրել, ոչ էլ Հայաստանում ինչ-որ բան է փոխվել առանձնապես: Թմբիրից արթնանալու զարթուցիչի
Պուտինը դռների մոտ դիմավորեց Սերժ Սարգսյանին, բայց մեջքից հարվածեց՝ Հոգլանդի ձեռքով. ՀԺ
Սոչիում Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի աշխատանքային հանդիպման օրը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնում հրաժեշտի մամուլի ասուլիս էր հրավիրել: Նա հայտնեց, որ մշտական համանախագահն արդեն նշանակվել է, ինքը հեռանում է, եւ ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի քանի սկզբունքային դրույթներ: Կա երկու կարծիք. առաջին, որ համընկնումը զուտ պատահականություն էր, եւ երկրորդ՝ որ դա բոլորովին
2018-ից համայնքների բյուջեի պլանավորման գործընթացը լինելու է կոշտ հսկողության ներքո
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում
«Խցերին մերձ տարածքում հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված ծխախոտի տուփ»
Վերջին շաբաթվա քրոնիկոն
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց Եվ կիսաձայն ինձ շշնջաց. – Էս ամառ չէր, այլ՝ փորձանք. Փա՜ռք Աստծո, լավ դիմացանք:
Ոչ թե ցցվել, այլ՝ ձուլվել
Ամերիկացի հոգեբանները հետազոտություն են անցկացրել ամուսնական զույգերի միջեւ եւ խնդրել ամուսիններին նշել, թե ինչպիսի ներդրում ունեն նրանք «տան կառավարման» գործերում` սկսած աղբը դուրս տանելուց եւ վերջացրած երեխաների դաստիարակությամբ: Իրենց ներդրման չափը ամուսինները պետք է նշեին տոկոսներով: Չեք կասկածում, չէ՞, որ այդ տոկոսների գումարելին միշտ 100-ից ավելին էր կազմում: Այսինքն` այնպես չէր, որ եթե, ենթադրենք, կինն


















































