Օրվա լրահոսը

Դատարանը Սամվել Բաբայանին կալանքից ազատելու հարցն է քննարկում

Սամվել Բաբայանի պաշտպանը նաեւ միջնորդություն ներկայացրեց Սամվել Բաբայանին տեսակցությունները եւ հեռախոսազանգերը սահմանափակելու որոշումը հանել: Մեղադրող կողմը դրան չառարկեց: Նաեւ միջնորդություն ներկայացվեց Սամվել Բաբայանին կալանքից ազատել եւ այլ խափանման միջոց ընտրել՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին, քանի որ Սամվել Բաբայանը չի փախչի:

Նախկին քիմպրոմցիների «համբերության բաժակը» լցվել է

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ) նախկին աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց չվճարված աշխատավարձերը: Ընկերությունը դատարանի որոշմամբ 153 աշխատակցի պարտք է շուրջ 130 միլիոն դրամ: Հունիս-հուլիս ամիսներին՝ մոտ մեկ ամիս, քիմպրոմցիները շուրջօրյա հերթապահություն էին իրականացնում գործարանի բակում, նրանք փակել էին գործարանի մուտքը: Այդ ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցներին էր հանդիպել «Վանաձոր-Քիմպրոմ»-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը: Վերջինս խոստացել էր

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի օգոստոսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.20C (2000 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.30C

Կալանավորվել է Կուբանում վթարից 19 մարդու մահվան պատճառ դարձած վարորդ Կարապետ Միքայելյանը

Կրասնոդարի երկրամասում՝ Կուբանում տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարի զոհերի թիվը հասել է 19-ի, վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում, հաղորդում է Lenta.ru-ն: Վթարի պատճառ է դարձել արգելակման համակարգի անսարքությունը: Վթարի գործով կալանավորվել են ավտոբուսի վարորդ Կարապետ Միքայելյանը և ձեռնարկատեր Յուրի Վեչերաձեն: Նրանք կալանավորվել են մինչև հոկտեմբերի 26-ը: Վթարը տեղի էր ունեցել օգոստոսի 25-ին, ավտոբուսն ընկել էր ծովը:

«Ես պահանջում եմ, որ էդ էքսպերտը, ով որ էդ «Իգլան» ստուգել է, գա ներկայանա ստեղ». Սամվել Բաբայան (Տեսանյութ)

Բաբայանը հայտարարեց՝ «Մեզ մեղադրում են, ասում ա՝ դու Վրաստանից զենք ես բերել, հեռուստատեսությունով մի շաբաթ էս ժողովրդին սաղին ներկայացնում են, թե կա, հետո կարճում են էդ մասով, ասում են՝ նման բան չի եղել, բա որտեղի՞ց ա եղել, ասում են՝ մեկը բերել ա հանձնել, էդ մարդը ո՞ւր ա՝ բերողը: Մի հատ բերեք ես էլ ճանաչեմ: Դրանք հորինված, մտածված մեղադրանքներ են»:

«Խորհրդայնությունը» ջնջելու մոլուցքը ճիշտ չէ»

Ըստ Սամվել Խուդոյանի՝ եղել են խորհրդային գործիչներ, որոնք ծաղկեցրել են Հայաստանը Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Երեւանի այն փողոցներն ու դպրոցները, որոնք կրում են կոմունիստ եւ բոլշեւիկ հայտնիների անունները: Այդ շարքում են Խորհրդային Հայաստանի գործիչներ՝ Անաստաս Միկոյան, Ալեքսանդր Մյասնիկյան, Սարգիս Կասյան…: «Խիստ ընտրովի սկզբունքով պետք է մոտենալ հարցին, այն դնել ժողովրդական քննարկման եւ

«Հոգլանդը հասկացրեց, որ սեղանին շարունակում են մնալ «Մադրիդյան սկզբունքները». քաղաքագետ (Տեսանյութ)

«Անհատը, որը հեռանում է համանախագահի պաշտոնից, կրկնեց «Մադրիդյան սկզբունքները»

«Մոռացաք ասել՝ ցած է ընկնում երեք խնձոր, մեկն՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ հորինողին». «Իգլայի» գործով ամբաստանյալ (Տեսանյութ)

Գործով ամբաստանյալներից մի մասը որեւէ դիրքորոշում չհայտնեց՝ իրենց մեղավոր ճանաչում են, թե ոչ: Ժորա Զաքարյանն ասաց, որ մեղավոր է իրեն ճանաչում մասնակի: Թե որ հարցում է մեղավոր ճանաչում, որ հարցով ոչ՝ նա չպարզաբանեց, միայն հայտարարեց. «Դե որ մտանք էդ գործի մեջ, էլի, պիտի չմտնեինք»:

«Թուրքմենստանին հետաքրքրում է Իրանի հետ ՀՀ-ի ազատ տնտեսական գոտին». Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ)

Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ Հայաստանի տարածքով թուրքմենական էներգակիրների տարանցման հնարավորությունները գերագնահատել պետք չէ

Երբ կհաջողի «Ելք»-ը

Ըստ քաղտեխնոլոգի, Հոգլանդը հիշեցնում էր, թե ի՞նչ են խոսում Պուտինը եւ Սարգսյանը Կարո՞ղ է «Ելք»-ի ցանկությունը՝ Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս բերելու գործընթաց սկսելու մասին, դառնա Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը, եթե Մաքսային միության հետ Թուրքիայի համագործակցության մասին խոսակցություններն իրականության վերածվեն: «Եթե այդ քայլը լուրջ է եւ որեւէ ձեւով չի համաձայնեցվելու ԵԱՏՄ անդամ երկրների հետ, այդ

«Դրախտիկ»-ից խոպան 3-4 ամսով են գնում

Ասում են «Դրախտիկ» գյուղի անունը Ստեփանոս Օրբելյանի աշխատությունում է հանդիպել (12-րդ դար), բայց անվան որեւէ բացատրություն չկա։ Գյուղի նախկին անունը՝ Թոխլուջա է, եղել: 1991 թվականին է վերանվանվել իր հին անունով: Դրախտիկը Գեղարքունիքի մարզում է, Արեգունի լեռների հարավային լանջին, Սեւանա լճի ավազանի Դրախտիկ գետի ափին: Գյուղապետ Վալենտին Պետրոսյանն ասում է` այնպես չէ, որ գյուղում նոր տներ

«Մենք մեր թիմով միացել ենք տիկին Փոստանջյանի՝ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխք դարձնելու խոստմանը». Մարինա Խաչատրյան

Ըստ Սոնա Աղեկյանի՝ բացառությամբ մի աշխատակցի՝ թաղապետարանի բոլոր գործակցուհիներն ու գործավարուհիները զբաղված էին սերիալներ դիտելով:

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության առաջին կարգի մասնագետը հափշտակել է ավելի քան 4.000 դոլար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Հարություն Խաչատրյանը, 2016թ.-ին զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնը, խարդախության եղանակով Երևանի բնակիչ Լ. Մ.-ից հափշտակել է խոշոր չափերով` ավելի քան 4.000 ԱՄՆ դոլար գումար: Այսպես, Հ. Խաչատրյանը, տեղեկանալով, որ հիշյալ քաղաքացին ցանկանում է սեփականաշնորհել փաստացի իրեն

«Բանակ» բառը սենսացիա ապահովելու լավագույն միջոց

Հայկական բանակի, զինվորի, սպայի և պաշտպանության մասին խոսում են բոլորը: Խոսում են երբեմն ուղղակի, երբեմն սեփական կարծիքն արտահայտելու, երբեմն էլ ինքնահաստատման միտում հետապնդելով: Ամենախոցելի, ցավոտ ու անհանգստացնող երևույթները կապված են բանակի և հատկապես հայ զինվորի հետ: Յուրաքանչյուր հայ օջախ զինվոր ունի, սահմանին կանգնած որդի, կյանքը հայրենիքին նվիրած սպա, բանակով ապրող հրամանատար… Իսկապես մենք գիտակցումով, պատասխանատվությամբ

Արծվաշենի վերադարձը պիտի ներառվի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային դրույթներում

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կեղծավոր է համարում նրանց, որոնք հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման, խաղաղության հաստատման, Հայաստանի ինքնիշխանության վերականգնման մասին ելույթներում եւ իրավական ակտերում շրջանցում են Արծվաշենի հարցը:

Ըմբշամարտում կանոնները կփոխվեն

Ըմբշամարտը, հատկապես հունահռոմեական ոճի, կորցրել է դիտարժանությունը՝ վերածվելով սումոյի նման ինչ որ բանի: Այսպես մտածում է ազգային ֆեդերացիաների եւ մասնագետների ճնշող մեծամասնությունը: Վերջիններն արդեն քանի տարի դիմում են Ըմբշամարտի համաշխարհային միությանը՝ կանոնները փոփոխելու պահանջով: Փարիզում ըմբշամարտի աշխարհի առաջնությանը զուգահեռ անցկացվեց UWW համաժողովը, որտեղ սառույցը, կարծես, կոտրվեց: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, միջազգային

 Եգիպտացորենի մազիկներն ունեն արյունակարգ ազդեցություն

Եգիպտացորենի սռնակները՝ մազիկները, օժտված են արտահայտված լեղամուղ ազդեցությամբ: Ջրաթուրմը բարձրացնում է լեղու արտազատումը, նվազեցնում նրա մածուցիկությունը, բարձրացնում արյան մակարդելիությունը եւ մեծացնում միզամուղ ազդեցությունը: Ունի նաեւ արյունակարգ ազդեցություն: Պատրաստուկները կիրառվում են որպես միզամուղ եւ լեղամուղ միջոց: Եփուկը նշանակում են խոլանգիտների, հեպատիտների, խոլեցիստիտների, էնտերոկոլիտների եւ ստամոքս-աղիքային տրակտի այլ հիվանդությունների, ինչպես նաեւ այտուցների ժամանակ, որոնք կապված են սրտանոթային

Հաբեթնակ Կուրղինյան. «Մարզական բախտը դեռ կժպտա նրանց»

Երեւան վերադառնալով՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը Aravot.am-ի հետ զրույցում գնահատեց Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում հանդես եկած մեր ըմբիշների մրցելույթները. Կուրղինյանը երկու բրոնզե մեդալը ( Գեորգի Կետոեւ եւ Լեւան Բերիանիձե) նորմալ արդյունք է համարում: «Ցանկանում էի, որ բոլոր տղաները գոտեմարտեն ամբողջ ուժով, մինչեւ վերջ: Այդ ժամանակ մեդալներ կլինեին: Գարիկ

Ապրիլյան պատերազմի հերոսները ծանոթացան «Բազեի» առօրյային, մասնակիցներին

Օգոստոսի 27-ին ավարտվեց «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքը։ 15-ամյա «Բազեի» փակման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Այցելել էին նաև ապրիլյան պատերազմի մասնակից, ինչպես նաև հակառակորդի դիվերսիոն հարձակումները կանխած, մարտական գործողություններում իրենց լավագույնս դրսևորած հերոս տղաները։ Վերջիններս մեկ ամբողջ օր անցկացրին հավաքում՝ ծանոթանալով «Բազեի» առօրյայի, մասնակիցների հետ։ Հավաքի մասնակիցները մեծ ոգևորությամբ ընդունեցին մերօրյա հերոսներին,

Հայ մարզիկի կյանքը վտանգված է Բելառուսում

2017 թ. մայիսի 18-ից  22-ը  Բելառուսի  մայրաքաղաք  Մինսկում անցկացված  Սամբոյի Եվրոպայի առաջնության ընթացքում մեր մարզիկներից՝ Կոլյա Կարապետյանը, ով մարտական սամբոյի 62 կգ քաշային  կարգում  նվաճել  էր  բրոնզե  մեդալ, երեկոյան՝ հյուրանոցում կտրուկ  վատանալով  շտապ  օգնությամբ  տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել վիրահատության: Ըստ բժիշկների, մարզիկի  մոտ  արձանագրվել էր գլխի շրջանում արյան զեղում: Կոլյայի կյանքը փրկելու համար հաջորդ

Խոսրովի արգելոցում ակտիվ օջախներ չկան

Օգոստոսի 28-ին, ժամը 10:00-ի դրությամբ Խոսրովի պետական արգելոցում հրշեջ-փրկարարների ուժերով իրականացվում է հետախուզություն, ակտիվ օջախներ չկան: Չորս տեղամասերով սահմանված է շուրջօրյա հերթապահություն, ներգրավված են 37 փրկարար ծառայող, 9 արգելոցի աշխատակից և 5 ոստիկան: ՀՀ ԱԻՆ

40կմ/ժամ՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Երևան քաղաքի Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան, Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան և Զաքարիա Քանաքեռցու փողոցների դպրոցամերձ ճանապարհահատվածներում 2017թ. օգոստոսի 30-ից տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի արագությունը կրկին՝ ինչպես նախկինում, աշխատանքային օրերին ժամը 8-ից մինչև ժամը 18-ը կսահմանվի 40կմ/ժ (առանց ժամային սահմանափակման 60կմ/ժ-ի փոխարեն)

Անահիտ Բախշյան. Ստացվում է, որ Աննա Ստեփանյանն առանց Երեւանի քաղաքապետի կարգադրությա՞ն է նշանակվել

Հարգելի պարոն Մարգարյան, Ստորև գրված տեքստն արտատպել եմ Երևանի պաշտոնական կայքից. «07.06.2017 Աննա Ստեփանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Համլետի Ստեփանյանը:» Փորձել եմ գտնել Ձեր այդ կարգադրությունը, սակայն, ապշած եմ, մայիս,

Լեւոն Մկրտչյան. «Անհրաժեշտ է ուսուցչի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն երկու հարթությունում»

2017-18 ուսումնական տարվան ընդառաջ ողջ հանրապետությունում ընթացող ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները հասել են Արցախ, որոնց մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը հանդիպել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի կրթության պատասխանատուների, դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում նրանց հետ քննարկել է նոր ուսումնական տարվա հնարավոր խնդիրները, ներկայացրել հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ կատարել «Ուսուցիչ»

Մահացել է ռեժիսոր Անտոն Աղայանցը

ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ կյանքի 77-րդ տարում Երևանում մահացել է ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Անտոն Աղայանցը։ Անտոն Աղայանցի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին, ժամը 18:00-ին «Լյուար» սգո սրահում (Շահումյան գերեզմանոցի հարևանությամբ):Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 29-ին, ժամը 13:00-ին նույն վայրից: Անտոն Աղայանցը ծնվել է Լենինգրադում( Սանկտ Պետերբուրգ)։ Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական

Արթուր Բարսեղյանը Հայաստանի ռեկորդով միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա լրացրեց

Հայաստանի լողորդներն Ինդիանապոլիսում ավարտեցին մրցելույթներն աշխարհի պատանեկան առաջնությունում: Վերջին օրն Արթուր Բարսեղյանը 100 մետր ազատ ոճում մրցատարածությունը հաղթահարեց 0.51.49 ժամանակում: Սա Հայաստանի մեծահասակների նոր ռեկորդ է եւ համապատասխանում է միջազգային կարգի սպորտի վարպետի նորմայի չափանիշերին: Անի Պողոսյանն ու Վարսենիկ Մանուչարյանը մասնակցեցին 50 մետր ազատ ոճին: Անին ցույց տվեց 0.27.56 իսկ Վարսենիկը՝ 0.27.95 արդյունք: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Համբուրգում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը պայքարն սկսեց երկրորդ շրջանից: Եվրոպայի չեմպիոնն իր առաջին մենամարտում պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցիչ Բեկդաուլետ Իբրահիմովին։ Վաղը Կարեն Տոնականյանը (60 կգ) երկրորդ մենամարտում կհանդիպի ուզբեկ Էլնուր Աբդուռաիմովի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ադրբեջանական ռազմական պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է

 Տարհանված մարդիկ վերադարձել են իրենց տները

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031