Օրվա լրահոսը

Հայտնաբերված ծխացող օջախները մարվել են

Օգոստոսի 23-ին, ժամը 09.00-ի դրությամբ Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում ծխացող օջախների հետմարման աշխատանքները շարունակվում են: Նախորդ օրը՝ ժամը 19.30-ի սահմաններում ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացվել է արգելոցի տարածքի օդային հետախուզություն: Հետմարման աշխատանքներին մասնակցել է 45 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 34 աշխատակից: Հայտնաբերել է ծխացող 100 օջախ, որոնք բոլորը մարվել են:   ՀՀ ԱԻՆ

Օգոստոսի 11-17-ը մայրաքաղաքում ծնվել է 469 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 469 երեխա՝ 244 տղա, 225 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 28709 քաղաքացի:   Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

«Ազատ դեմոկրատներ»-ը աշնան սկզբին պատրաստվում է համագումար հրավիրել. «Հրապարակ»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն աշնան սկզբին պատրաստվում է համագումար հրավիրել: Օրը դեռեւս հստակեցված չէ, սակայն ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն ասաց, որ համագումարի ընթացքում կհնչեն այն օրակարգային հարցերը, որոնք իրենց կուսակցության ծրագրում են՝ թե ներքին, թե արտաքին քաղաքականության հետ կապված․ «Այսինքն՝ այն դիրքորոշումները, որոնք մենք ունենք եւ ունեցել ենք, հնչեցրել ենք նախընտրական, հետընտրական

ԱՍԵԿՈՍԵ

Յուրաքանչյուր մարդու ներսում ապրում են մի քանի մարդ, որոնք պատերազմում են իրար դեմ: Եվ ոչ միշտ է հաղթում արժանավորը: ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿ  

Պարզապես հիշողություն

Վերջերս խոսում էի մի նախկին երեւանցու հետ, որը վաղուց արդեն Հայաստանում չի ապրում: Նա ոչ միայն ծագումով երեւանցի էր, այլեւ մեծացել է Աջափնյակում, ինչպես եւ ես: Ավելին՝ հաճախում էր նույն՝ թիվ 122 դպրոցը, ճիշտ է՝ ինձնից մի քանի տարի առաջ: Եթե այդ մարդու հետ ընդհանրապես խոսելու թեմաներ չունենայինք, ապա դա բավարար էր՝ հետաքրքիր զրույց ծավալելու

Քննարկվել է չինական ընկերության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն օգոստոսի 22-ին ընդունել է Չինաստանի «Քսիան էլեկտրաինժեներական» ընկերության պատվիրակությանը՝ ընկերության գլխավոր  տնօրեն Ժանգ Յամենի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրով իրականացվող «Վանաձոր-1»», ինչպես նաև «էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրով՝ «Աշնակ» ենթակայանների վերակառուցման աշխատանքների ընթացքին և ժամանակացույցին վերաբերող հարցեր։ «Վանաձոր-1»

Մաքսիմ Մանուկյանը չեմպիոնական երկրորդ ոսկին նվաճեց Հայաստանի համար

Հայաստանցի 80 կգ քաշային ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը Փարիզում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում 5:0 հաշվով պարտության մատնեց բելառուսցի Ռաձիկ Կուլիեւին եւ իր կարիերայում առաջին մեդալը նվաճեց պաշտոնական առաջնություններում: Հայաստանի հավաքականը Փարիզից տուն է վերադառնում երկու չեմպիոնով: Երեկ ոսկե մեդալ էր նվաճել նաեւ օլիմպիական չեմպիոն 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ամերիկյան ընկերությունը հետաքրքրված է Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման ծրագրով

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն օգոստոսի 22-ին ընդունել է «Ջեներալ-էլեկտրիկ» («General Electric») ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով տարածաշրջանային տնօրեն Իվան Սապրիկինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող ծրագրերն ու դրանց զարգացման հեռանկարները: Նախարարը դրական է գնահատել ամերիկյան ընկերության՝ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերին մասնակցությունն ու դրանց զարգացման

Այժմ «Ամերիկանան» համաձայնում է գովազդել Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմը

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Գլենդելում «Ամերիկանա» առևտրի կենտրոնի ղեկավարները հերթական անգամ հակադրվեցին իրենք իրենց՝ հայտարարելով, որ ոչ միայն համաձայն են գովազդել Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմը, այլև առաջարկեցին դա անել անվճար…. Այս ընթացքում «Ամերիկանայի» ղեկավարներն իրենց պահեցին անխոհեմ, ոչ պրոֆեսիոնալ և որքան էլ զարմանալի է, ընդդեմ իրենց բիզնես շահերի՝ անզգա վերաբերմունք

Կարեն Ասլանյանը չկարողացավ աշխարհի առաջնության բրոնզ նվաճել

Հայաստանցի 66 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ, 22-ամյա Կարեն Ասլանյանը Փարիզում ընթացող աշխարհի առաջնության երրորդ տեղի համար գոտեմարտում համառ պայքարում 1:2 հաշվով զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արտյոմ Սուրկովին ու զրկվեց բրոնզե մեդալից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Դուրս գալ ԵՏՄ-ից. կարգախո՞ս, թե՞ քաղաքական կուրս

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վերջերս հանդես է եկել առաջարկությամբ. սկսել Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու գործընթաց: Դրա հետ մեկտեղ, Հայաստանի հասարակության մոտ թարմ է դեռ այն նստվածքը, որը մնաց ռուս պաշտոնյաների պատասխանից այն հարցին, թե ինչո՞ւ ԵՏՄ անդամ Հայաստանի Հանրապետության կողմից տրված վարորդական իրավունքները չեն ճանաչվում Ռուսաստանում, մինչդեռ Բելառուսի եւ Ղրղըզստանի

Քննարկվել են էներգետիկ համակարգում KfW բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն օգոստոսի 22-ին ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը՝ տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորությամբ: Քննարկվել են գերմանական բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր: Ողջունելով հյուրերին Աշոտ Մանուկյանը նշել է, որ բարձր է գնահատում բանկի հետ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ  այն այսուհետ ևս կլինի արդյունավետ:

Իրանում ցանկանում են հանել Twitter-ի արգելափակումը

Իրանի նոր կապի և հաղորդակցության նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին հայտարարել է, որ երկրի իշխանությունները բանակցություններ են վարում Twitter ծառայության հետ՝ երկրում դրա արգելափակումը հանելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «(Twitter-ից-խմբ.) հայտարարել են, որ պատրաստ են բանակցություններ սկսել՝ խնդիրը լուծելու համար,- ասել է նախարարը:- Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ նման բանակցությունների և փոխգործակցության համար հիմքեր կան:

Աշխարհի 5 երկրների երիտասարդներ բացահայտեցին Հայաստանը

Աշխարհի 5 երկրների՝ Լիտվայի, Հունգարիայի, Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության տասնյակ ուսանողներ տասն օրերի ընթացքում ծանոթացան Հայաստանին: Օգոստոսի 22-ին տեղի ունեցավ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) «Աղավնաձոր» ուսումնամարզական բազայում օգոստոսի 13-ին մեկնարկած «Ամառային դպրոց-2017» ծրագրի փակման արարողությունը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, բուհի ռեկտորատի և ՀՊՄՀ ուսանողական խորհրդի կողմից արդեն 5-րդ տարին իրականացվող ավանդական հավաքին մասնակցեցին

Հովհաննես Իգիթյան. Թուրքիան երբեք չի դառնա ԵԱՏՄ անդամ`միայն լոլիկի համար

Քաղաքական հայտարարություններ, որոնք կավարտվեն մասնավոր պայմանավորվածություններով

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ` Երևանում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 25-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Զավարյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա- Նար Դոսի փողոց, Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց և Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություներ: Փոփոխությունների արդյունքում` Արցախի պողոտայի վրա՝ խաչմերուկի հատվածում՝ Տիգրան Մեծի պողոտայի կողմից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկ մոտեցող ուղղության տեղամասում, հանդիպակաց երթևեկության

Հայկական թոնրի բացման արարողություն Գերմանիայի Ցուխաու քաղաքում

Օգոստոսի 20-ին Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Ցուխաու ավանում տեղի ունեցավ հայկական թոնրի բացման արարողություն, որը կազմակերպվել էր համայնքի ղեկավար Յոհն Վայներթի և հայ համայնքի ներկայացուցիչ Կարինե Ավետյանի նախաձեռնությամբ: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Վրեժ Քարդումյանը, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակութային հարցերով պետքարտուղար դոկտոր Գուննար Շելենբերգերը, Ցուխաու համայնքի ղեկավար Յոհն Վայներթը, Բունդեսթագի պատգամավոր Թինո

Մաթեմատիկայի դասագրքի խնդիրներում պիտի ոչ թե գրեն Երեւանից Մոսկվա այսքան կմ է, այլ՝ Երեւանից Վան այսքան է. ԿԳ նախարար

Լեւոն Մկրտչյանի խոսքերով՝ «օրինակ, դպրոցներ ունենք, ինձ ասում են, ես, որպես նախարար, չեմ կարողանում դրա պատասխանը տալ, որտեղ նոյեմբերին կողպեքը կախում են դպրոցի վրա, մարտին բացում են, որովհետեւ 7-8 երեխա է, մի աշակերտը դպրոցի վրա տարեկան նստում է 5 մլն դրամ: Ամենակարեւորը՝ նստելը դեռ ոչինչ, բայց ինքը չի գնում դպրոց»:

ՀՀ ԱԻՆ-ից Վրաստան է ուղևորվել փրկարար ծառայության 57-հոգանոց անձնակազմը

ՀՀ ԱԻ նախարարությունն օգնության ձեռք է մեկնում Վրաստանին

Ավարտվել է Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. Քրեական գործն ուղարկվել է դատարան: Դպրոցականը  վրաերթի է ենթարկվել 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհին, որի պատճառով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված

Մեկնարկել են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառումները

Օգոստոսի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառումները: Շրջանավարտներին հանդիպել և ողջունել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, պաշտպանական գերատեսչության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր իրենց ելույթներում մանրամասն անդրադարձել են պաշտպանական բնագավառում իրականացվող բարեփոխումների նպատակներին,

Դիլիջանում 83-ամյա տղամարդը բաղնիքում սավանով կախվել է

Նա որպես հոգեկան հիվանդ հաշվառված էր

Կառավարությունը հույսը չի կտրում, Հայաստանում նավթ ու գազ է փնտրում

Հանքարդյունաբերության հայեցակարգը կբերի տնտեսական եւ սոցիալական կայունություն

Հայաստանցի հրշեջ-փրկարարները Բորջոմիի ճանապարհին են. Գիորգի Կվիրիկաշվիլի. aliq.ge

Վրաստանին օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել նաեւ ռուսական կողմը…

Կարեն Ասլանյանը հավակնում է աշխարհի առաջնության բրոնզե մեդալի

Փարիզում այսօր ավարտվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մրցագորգ մտած հայաստանցի երեք ըմբիշներից անհաջողության մատնվեց միայն 59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը, որը հաջող մեկնարկեց, սակայն այնուհետեւ չկարողացավ զարգացնել հաջողությունը: Նա 1/8 եզրափակչում ճապոնացուն պարտվելուց հետո բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ, բայց սփոփիչ գոտեմարտում նույնպես պարտություն կրեց: Այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար պայքարելու

ՀՀ ԶՈՒ ԳՇ աշխատանքային խումբը մասնակցում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող քննարկումներին

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն` ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբն օգոստոսի 22-ից 24-ը Մոսկվայում մասնակցում է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների օպերատիվ վարչությունների պետերի աշխատանքային քննարկումներին: ՀՀ պաշտպանության նախարարություն

«Հայ տղամարդու մոտ կա «մաչոյի սինդրոմ». սեքսոպաթոլոգ

«Մարդիկ գնում են հանգստանալու և ընկնում են կուրորտային սիրավեպի մեջ». Արա Չարչյան

Պարզվել են Կոտայքում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի իրական հանգամանքները. Կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 1985թ. ծնված տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է ոչ թե ավազակային հարձակման, այլ՝ վիճաբանության ընթացքում: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 21:40-ին, բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ

«Արեւի ճառագայթները բարենպաստ են տղամարդու օրգանիզմի համար». ուռոլոգ

Ակտիվանում է տղամարդու հորմոնն, ինչի արդյունքում տղամարդն ավելի առույգ է դառնում. Գեւորգ Գրիգորյան

Թուրքիայի տնտեսությունը «կուլ կտա» ԵԱՏՄ երկրներին

Թաթուլ Մանասերյանի պնդմամբ՝ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունները պատրաստ չեն գործակցել Թուրքիայի տնտեսության հետ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031