Օրվա լրահոսը

«Խոսրովի արգելոցում առաջնահերթ գիհիները պետք է վերականգնել, դեղաբույսերը եւս վնասվել են». աշխարհագրագետ (Տեսանյութ)

Հրդեհի հասցրած վնասների մասին մասնագիտական պատասխան կարելի է տալ միայն լիարժեք մոնիթորինգ կատարելու դեպքում

«Արեւմտյան Հայաստան գնացողներին զգուշացնում եմ՝ շատ դեպքերում նշում են վայրեր, որոնք հետո չեն տանում». հոգեբան

Անգամ ավտոբուսները ժամերով կանգնեցնում են, հարցաքննում, թե մարդիկ ինչու են այդ շրջաններ գնում

Հայկական արտադրանքի  ցուցահանդես-տոնավաճառ Հյուսիսային Բուտովոյում

Օգոստոսի 21-ին Մոսկվայի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկում` Հյուսիսային Բուտովոյում, բացվել է հայկական արտադրանքի ցուցահանդես, որտեղ ներկայացվել են  թեթև արդյունաբերության, գյուղատնտեսական վերամշակող արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրանքը, ինչպես նաև հայկական հուշանվերներ: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ առևտրային ներկայացուցչության կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակված արտահանման խթանման ծրագրին համաձայն, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության

Համահայկական խորհրդի 25-ամյա գաղափարը կրկին օրակարգում

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի Համահայկական խորհրդի ձեւավորման նախապատրաստման աշխատանքների մասին օգոստոսի 18-ին կայացած խորհրդակցության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախագահը հանձնարարել է քննարկումներ նախաձեռնել «շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ սփյուռքում գործող կազմակերպությունների ու կառույցների հետ»: Մինչ այս առցանց մամուլում հրապարակված մի քանի հրապարակումներում հեղինակները փորձում են հասկանալ նոր մարմին ստեղծելու որոշման շարժառիթները՝ քաղաքական ինտրիգներ

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Սոչի

Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև կանդրադառնան Նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման

«Բարսելոնայում ահաբեկչություն եղավ, բայց հայ զբոսաշրջիկների հոսքն այդ երկիր չի նվազել». փորձագետ

Չկան հասանելի հեռախոսահամարներ, որոնցով զբոսաշրջիկները ուղիղ կկապնվեին հյուպատոսարանի կամ դեսպանատան հետ

Նա անգնահատելի մտավորական էր, որը, ցավոք, այլևս մեզ հետ չէ. Վազգեն Մանուկյան

Նշանավոր հայ գրող, դրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը իր հետքն է թողել մեր գրական մշակույթի, հրապարակախոսության, դրամատուրգիայի և թարգմանչական արվեստի մեջ: Նա զարգացրել է հայ արձակը, նրա թատերգությունները տարիներ շարունակ զարդարել և զարդարում են հայ թատրոնի բեմերը, նա ուներ խոսք, որն ազդեցիկ էր, միտք, որն արդիական է միշտ մեր երկրի զարգացման ու առաջընթացի համար: Նա

Հայ ժողովրդի համար Պերճ Զեյթունցյանը միշտ «ներկա է լինելու». Կարեն Կարապետյան

Վարչապետի ցավակցական խոսքը Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ  Պերճ Զեյթունցյանը մեր ժամանակների ամենամեծ հեղինակություն վայելող մտավորականներից էր: Անչափ մեծ է նրա ավանդը հայ արձակի զարգացման ասպարեզում: Հնարավոր չէ պատկերացնել վերջին տասնամյակների հայ դրամատուրգիան և թատրոնն առանց նրա ծանրակշիռ դերակատարության: Բազմաթիվ բեմերից նրա դրամատուրգիան խոսել է և շարունակելու է խոսել ինչպես պատմության ու ներկայի, այնպես էլ մեր

Ռազմավարական նշանակության «Վանաձորի Քիմպրոմ» կոմբինատի ակտիվներն իրացվում են. Էդմոն Մարուքյան

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ահազանգում է Վանաձորի Քիմպրոմ ՓԲԸ կոմբինատի ունիկալ սարքավորումների իրացում։ Այսօր կործանվում է հանրապետության վերջին պահպանված արտադրական հսկան՝ «Վանաձորի Քիմպրոմ» ՓԲԸ-ն։ Կոմբինատի ներկայացուցիչները հայտնում են, որ իրականում կոմբինատի համար կենսական նշանակության ակտիվների վաճառք չի իրականացվում, այնինչ վաճառվում են ունիկալ սարքավորումներ, որոնք հնարավոր չի լինելու վերականգնել։ Թե ում է պատկանում իրականում

Ըստ հաղորդման` պաշտոնատար անձը բռնություն է գործադրել և անցել իր լիազորությունները

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործը: Հիշյալ գործի նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն` խարդախությունների կատարման մեջ մեղադրվող Ս. Ա.-ն 04.06.2017թ.-ին բռնություն է գործադրել Արաբկիր վարչական շրջանի տարածքում իր ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերլիազորի նկատմամբ և դիմել

Երևանի քաղաքապետը պարգևատրել է «Բազե» երիտասարդական հավաքի տարբեր տարիներին հաղթած «Երևան» ջոկատի ղեկավարներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հիմնադրման հոբելյանական 15-ամյակի առթիվ, հավաքի բացման հանդիսավոր արարողությունից հետո հանդիպել է վերջին 15 տարիներին հաղթած «Երևան» ջոկատների ղեկավարների, ինչպես նաև այս տարվա «Երևան» ջոկատի անդամների հետ: Մայրաքաղաքը ներկայացնող ջոկատների անդամների հետ հանդիպմանը  քաղաքապետ Տարոն Մարգարյանը կիսվել է իր տպավորություններով ու խոսել երիտասարդական այս հավաքի կարևորության մասին: ««Բազե»

Դանակահարություն՝ ավազակային հարձակման ժամանակ. Հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու և առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: 2017թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 21:40-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի և աջ գոտկային հատվածի ծակած-կտրած վերք, հետին անոթային գծով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել

Գրիգորյան բալետային ընտանիքի հայրը վերադարձավ

Արմեն Գրիգորյանը դարձյալ Ազգային օպերային թատրոնում է, այս անգամ որպես բալետային խմբի ղեկավար Վերջերս «Առավոտը» (19.07.2017թ.) «Գրիգորյան բալետային ընտանիքի հայրն էլ է կարծում, թե մի օր կվերադառնան» հոդվածում ներկայացրել էր հարցազրույց ճանաչված բալետմայստեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանի հետ: Հիշեցնենք, որ արվեստագետը հավաստիացրել էր, թե չի կարծում, որ դրսում ստեղծագործող որեւէ հայ արտիստ չցանկանա

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Թուֆենկյան» հիմնադրամի աշխատանքն Արցախում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել հիմնադրամի աշխատանքն Արցախում, հույս հայտնելով, որ կազմակերպությունը կշարունակի նույն եռանդով իրականացնել իր հայրենանվեր գործունեությունը մեր հանրապետությունում:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հայտնաբերված ծխացող օջախները մարվում են

Օգոստոսի 22-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարների կողմից Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հայտնաբերվել է ծխացող 20 օջախ: Դեպքի վայրում աշխատում են 37 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 11 աշխատակից: Իրականացվում են հետմարման աշխատանքներ: Ծխացող 20 օջախներից 14-ն արդեն մարվել են:   ՀՀ ԱԻՆ  

Հունական համայնքը դիմել է Տ.Մարգարյանին Երևանի փողոցներից մեկը Հոմերոսի անունով կոչելու առաջարկով

Երևանի քաղաքապետ Պ-ն Տ.Ա. Մարգարյանին Մեծարգո պ-ն Մարգարյան, Այս նամակով Հայաստանի և Արցախի  «Պատրիդա» հունական համայնքը Ձեզ է դիմում Ֆիրդուսու փողոցի օրինակով Երևանի փողոցներից մեկը «Իլիական» և  « Ոդիսական» հռչակավոր դյուցազնավեպերի հեղինակ, հույն առասպելական բանաստեղծ Հոմերոսի անունով կոչելու առաջարկով: Երևանում Հոմերոսի անվան փողոցը համաշխարհային քաղաքակրթության ընկալման մեր ձգտման ևս մեկ ապացույց կլինի: Աշխարհում միայն երեք

Նոր հարված ԵՏՄ-ից. Թուրքիայի հետ ազատ առեւտրի ռեժիմը վտանգավոր է ՀՀ տնտեսության համար. ՀԺ

Ընդհանրապես, որքան էլ դա մեզ դուր չգա, Թուրքիայի տնտեսությանը մատների արանքով նայել չի կարելի: Թուրքիայի տնտեսությունը բավական տպավորիչ որակական փոփոխություններ է կրել վերջին տարիներին: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով` մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով անցած տարի Թուրքիան եղել է աշխարհի 60-րդ տեղում: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը նույն սանդղակում 67-րդն է: Մեկ շնչին Թուրքիայում հասնում է

Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում օձ է նկատվել

Օգոստոսի 22-ին, ժամը 08:16-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում օձ է նկատվել. որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:   ՀՀ ԱԻՆ

Վրաստանում միկրոավտոբուսը բախվել է տրակտորին. տուժել են ՀՀ քաղաքացիներ

Օգոստոսի 22-ին, ժամը 08:19-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սամտրեդիա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեվի գյուղի, մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes-Benz Vito» մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 1984 թ. ծնված Գրիգոր Ադոյան) բախվել է տրակտորին: Պատահարի հետևանքով ուղևորներ՝ 1986 թ. ծնված Մարիամ Աբրահամյանը, 1981 թ. ծնված

Լրագրողների ջոկատը «Բազեի» նարնջագույն ճակատում բրեյն ռինգ մրցույթում գրավել է առաջին տեղը

Երեկ Ծաղկաձորում մեկնարկած «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում շարունակվում են մարզական, մշակութային, ինտելեկտուալ մրցույթները։ Բրեյն ռինգ խաղում անցկացվել են ներճակատային մրցույթները։ Նարնջագույն ճակատում առաջին հորիզոնականը գրավել է լրագրողների ջոկատը։ Լրագրողական ջոկատի ղեկավար Արմինե Գևորգյանը նշեց, որ իրենց ջոկատում ունեն շատ լավ գիտակ՝ «Ամենախելացին» հեռուստախաղի խմբագիր Հարություն Արզումանյանը, ով խաղը կարծես վերցրել էր իր ուսերին և նաև

Վրաերթից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է փոքրիկի պապը

Օգոստոսի 20-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղի Կենտրոնական փողոցում 1950 թ. ծնված Գրիշա Ասատրյանին և 2015 թ. ծնված Արամ Ասատրյանին վրաերթի ենթարկելու մասին: Վրաերթից հետո փոքրիկ տղան մահացել էր: Օգոստոսի 21-ին, ժամը 12.40-ին, «Էրեբունի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է երեխայի պապը՝ Գրիշա Ասատրյանը:

Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են, դրանց բացահայտման ցուցանիշները՝ բարելավվել

Հանցավորության շարժընթացի վիճակագրական վերլուծությունը վկայում է, որ առանձին հանցատեսակներով, հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով, գրանցվել է հանցավորության նվազում և բացահայտման ցուցանիշների բարելավում: Մասնավորապես 2017թ. առաջին կիսամյակում հանրապետությունում էապես նվազել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության դեպքերը: Եթե 2016թ. առաջին 6 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ծանր հանցագործության 1613, առանձնապես ծանր հանցագործության

Ոչ մի բան ինքն ինձ չասաց. Մելիք Մանուկյանի և քրեական հեղինակությունների միջե միջադեպի մասին. «Հրապարակ»

Ըստ այդ տեղեկությունների՝ օրեր առաջ մի խումբ անձինք այցելել են Մանուկյանին պատկանող շշերի գործարան եւ առաջարկել, որ պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը։ Սակայն Մանուկյանը մերժել է նրանց առաջարկը, որը հետո վերածվել է փոխադարձ վիրավորանքների, իսկ հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, ով, ըստ հրապարակման, «օրենքով գող» է եղել, պատգամավորի սեղանին դրված շշով հարվածել

Փարիզում այսօր աշխարհի առաջնության մասնակից հայաստանցի երեք ըմբիշ ունենք

Այսօր Փարիզում ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը չորս քաշային կարգերից Հայաստանը երեքում մասնակից կունենա: Վիճակահանությամբ 59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը որակավորման փուլում կհանդիպի ԱՄՆ-ը ներկայացնող Իլդար Հաֆիզովին: Կարեն Ասլանյանի (66 կգ) մրցակիցը 1/16 եզրափակչում եգիպտացի Աբուհալիմա Մոհամեդ Աբուհալիման է, իսկ Մաքսիմ Մանուկյանը (80 կգ) պայքարն սկսելու է որակավորման փուլից՝ իրանցի Յոզեֆ

Նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին կտրվի դրամական օգնություն

Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան: Հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը երեխայի` առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում տարածքային սոցիալական աջակցության գործակալություն /բաժին/ պետք է ներկայացնի առաջին

Հերթական «քցված» սփյուռքահայն ու հայրենի իրավապահները (Տեսանյութ)

Օրերս ինձ դիմեց ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներից մեկը` խնդրանքով, որ լուսաբանեմ, օգնեմ հրապարակայնացնել այն անարդարությունն ու ապօրինությունը, որ տեղի է ունեցել իր նկատմամբ: Աղաբեկ Աղաջանյանը 2003 թվականից բնակվում է նահանգներում, այդ երկրի քաղաքացի է և զբաղվում է իր իսկ նախագծած և պատրաստած կաղապարներով հրուշակեղենի արտադրությամբ: Տարիներ առաջ այստեղ նա պայմանագիր է կնքում հայտնի «Շանթ» ընկերության

Պաշտպանի առաջարկով «Վեոլիա Ջուր» ընկերությունը հիմնանորոգում կիրականացնի

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է դիմում՝ «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության վերաբերյալ: Համաձայն դիմումի՝ բազմաբնակարան շենքի կոյուղաջրերը լցվել են նկուղ: Այս հարցով բազմիցս դիմում է ներկայացվել «Վեոլիա Ջուր» ընկերություն, բայց խնդրի լուծման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել: Պաշտպանի աշխատակազմում սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ, և համապատասխան գրություն է ուղարկվել «Վեոլիա Ջուր»: Քննարկման ընթացքում ընկերությունը նշված շենքի

«Բագրատյանն ուղղակի կեղծում է փաստերը». Դավիթ Գյուրջինյան

Ըստ լեզվաբանի` Բագրատյանի մոտեցումն առնվազն տարօրինակ է

Ադրբեջանը չի կարողանա ԵԱՏՄ-ին անդամակցել. Մոդեստ Կոլերով. «Ժողովուրդ»

Օրեր առաջ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհար Զեյբեքչին հայտարարել է, թե Թուրքիան ցանկանում է ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կնքել, որը կվերաբերի ծառայությունների եւ ներդրումների ոլորտին: Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե այս մասին վաղուց է խոսվում, դեռ մինչեւ Թուրքիայի կողմից Սիրիայի սահմանին ռուսական ինքնաթիռների խոցումը: «ԵԱՏՄ-ն ունի նման համաձայնագիր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031