Օրվա լրահոսը
Գինեկոլոգը խորհուրդ է տալիս կանանց զգուշանալ արեւայրուքից
«Ցանկացած գինեկոլոգիական հիվանդության դեպքում ծով մեկնելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ». Տաթեւիկ Ղորուխչյան
Վարչապետն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր: Վարչապետը բարձր է գնահատել KfW բանկի հետ համագործակցությունը և կարևորել վերջինիս աջակցությամբ Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվող ծրագրերն ու դրանց շարունակականության ապահովումը: Իլաֆ Զիմելկան, իր հերթին, ընդգծել է
Քննարկվել են էներգետիկ համակարգում KfW բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն օգոստոսի 22-ին ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը՝ տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորությամբ: Քննարկվել են գերմանական բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր: Ողջունելով հյուրերին Աշոտ Մանուկյանը նշել է, որ բարձր է գնահատում բանկի հետ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ այն այսուհետ ևս կլինի արդյունավետ:
Մաքսիմ Մանուկյանը աշխարհի առաջնության եզրափակչում է
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ 80 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը գերազանց մրցելույթներ է ունենում Փարիզում ընթացող աշխարհի առաջնությունում: Հայ ըմբիշն այսօր երեկոյան աշխարհի չեմպիոնի կոչման համար կգոտեմարտի Բելառուսի ներկայացուցիչ Ռաձիկ Կուլիեւի հետ: Մեր ըմբիշը որակավորման փուլում 10-1 հաշվով հաղթեց իրանցի մրցակցին, 1/8 եզրափակչում 8-4 հաշվով առավելության հասավ շվեդ Կիսիդիս Բլյումբերգի նկատմամբ, քառորդ եզրափակչում
Ուսուցիչներն այլեւս չեն վարձատրվելու աշակերտների թվով. Դպրոցներում ֆինանսավորման նոր բանաձեւ է լինելու
Նախարարն ասաց՝ «Տեսեք, դրամահավաքը՝ մի տեղ 2-3 հազար դրամ կարող է հավաքվի՝ աղմուկ բարձրանա, թեժ գիծ եւ այլն, մի ուրիշ տեղ նույն դրամահավաքը կատարվում է, ծնողները շատ գոհ են, որովհետեւ տեսնում են, թե ինչպես է իրենց գումարը հասնում նպատակին: Հասարակությունը ոչ թե չի ուզում լրացուցիչ ծախս անել, այլ չի ուզում անիմաստ տեղը ուրիշի գրպանը լցնել»:
Քննությամբ պարզվել է, որ ԴԱՀԿ առանձին ծառայողներ անհիմն ձգձգել են կատարողական վարույթի ընթացքը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԴԱՀԿ առանձին ծառայողների կողմից պատշաճ չեն կատարվել օրենքով սահմանված իրենց ծառայողական պարտականությունները, և անհիմն ձգձգվել է կատարողական վարույթի ընթացքը: ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ստացվել էր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ
Ուսուցիչներին ազատություն են տալու՝ դասավանդելու ինչպես ուզում են. Նախարարի բարեփոխումը՝ դպրոցներում
Ուսուցիչը իրավազրկված է հասարակության մեջ, նաեւ վատ վիճակում է իր բյուրոկրատական վիճակով: Նա պետք է ազատ կարողանա ընտրի իր առարկայի դասավանդման մեթոդիկան, ազատ տնօրինի իր գիտելիքները, կարողանա դասարանին վերաբերվել ոչ թե մեկ գորշ ամբողջություն, այլ կարողանա դասակարգել, անհատական ուսուցման մեթոդներ մտցնել»:
Զորամասում սպանված հայտնաբերված կապիտանը մեկ օր առաջ Սեւան քեֆի էր գնացել
Անդրանիկ Մկրտչյանը պատրաստվում էր ամուսնանալ. քաղաքապետ
Որսը կարգելվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող որսահանդակներում
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի պատճառով վայրի որոշ կենդանիներ և թռչուններ տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ: ՀՀ բնապահպանության նախարարությունն օրեր առաջ կոչով դիմել էր հանրապետության բնակչությանը` ցուցաբերել զգոնություն, զգուշություն ու նաև հորդորել էր չվնասել աղետի պատճառով անվտանգ վայրեր ու թաքստոցներ փնտրող կենդանիներին: Նախարարությունը նաև դիմել էր որսորդներին` օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ զերծ մնալ
ԿԳ նախարարի նոր առաջարկը՝ ուսուցիչների մասին. «Եթե խնդիր լինի, պետք է ոչ թե գնան թաղային հեղինակության մոտ, այլ՝ ուսուցչի» (Ֆոտոշարք)
Լեւոն Մկրտչյանի խոսքերով՝ շուրջ 37 հազար ուսուցիչ կատարում են իրենց պարտականությունը, մի մասը՝ ամբողջական նվիրումով, մի զգալի մասը՝ դժգոհելով, բայց հասկանալով գործի կարեւորությունը, եւ կա մի մաս՝ պատահական հատված, որոնց համար կրթությունը պարզապես աշխատատեղ է կամ իրենց ընթացիկ ժամանակը ծախսելու տեղ: Մենք պետք է արմատապես փոխենք մեր վերաբերմունքը եւ նոր որակ սահմանենք:
17-ամյա աղջիկը, ով ծնողներից թաքուն գումար է տվել հասակակից ընկերոջը, փորձել է ինքնասպան լինել. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում։ Ժամը 10։00-ի սահմաններում 42-ամյա Վաչագան Ա.-ն իր բնակության վայրի Ոստիկանությանը հայտնել է, որ ժամը 10-ի սահմաններում աղջիկը՝ 17-ամյա Մերի Ա.-ն, իրենց շենքի 5-րդ հարկից, որտեղ բնակվում են, փորձել է ինքնասպանության նպատակով ցած նետվել։ Բարեբախտաբար, հարազատները կարողացել են փրկել աղջկա կյանքը։ Ինչպես հայտնում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Օգոստոսի 23-ից 27-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 23-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8
Հայաստանի առաջնությունից ազգային հավաքական է հրավիրվել 8 ֆուտբոլիստ
Օգոստոսի 15-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավեր էին ստացել մասնակցելու Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան և Հայաստան-Դանիա հանդիպումների նախապատրաստական հավաքին: Այսօր՝ օգոստոսի 22-ին, Արթուր Պետրոսյանը հրապարակել է նաև Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները. Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ» Անատոլի Այվազով «Շիրակ»
«ԱՄՆ-ն ուզում է, որ ՀՀ-ն իր ձեռքով ստորագրի Ղարաբաղի կապիտուլյացիայի ակտը». քաղաքագետ (Տեսանյութ)
Դա, ըստ Սերգեյ Շաքարյանցի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար որպես գործիք է ծառայելու Իրանի դեմ
Իլինոյսի կոնգրեսական Ռաջա Քրիշնամուրթին միացավ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին
ՎԱՇԻՆԳՈՆ. Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հայտարարել է, որ նորընտիր կոնգրեսական Ռաջա Քրիշնամուրթին (դեմոկրատ, Իլինոյս) միացել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին` աջակցելու ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին: Իլինոյսի 8-րդ տեղամասի կոնգրեսական Քրիշնամուրթին ներկայումս ծառայում է Ներկայացուցիչների պալատի Կրթության ու աշխատուժի և Վերահսկողության ու կառավարության բարեփոխումների հանձնաժողովներում: Համագումարի Թերջենյան-Թոմաս կամավորական ծրագրի շրջանակներում Տեխասի քրիստոնեական համալսարանի սան, Վիլմեթում (Իլինոյս) մեծացած Հյու
Ավարտվել է Աշտարակ քաղաքի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Աշտարակ քաղաքի բնակիչ՝ Հ.Մովսիսյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: 2017թ. ապրիլի 10-ին Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհից մոտ 250 մետր հեռավորության վրա գտնվող վագոն տնակում հայտնաբերվել էր Աշտարակ քաղաքի բնակիչ Հ.Մովսիսյանի դին՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ
«Ելքի» համագործակցությունը «Երկիր Ծիրանիի» հետ չի ստացվի. Հնարավորությունները գնալով նվազում են
«Ելքի» անդամներն իրենց ծրագրերն են ներկայացնում
Նոր նշանակում Հանրային պաշտպանի գրասենյակում
ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ է նշանակվել փաստաբան Լյուդվիկ Դավթյանը։ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի նախկին տեղակալ Վարսեր Կարապետյանը Միացյալ Նահանգներում վերապատրաստվելու (Fulbright scholar program) նպատակով ազատվել էր աշխատանքից: Ներկայացվում է Լյուդվիկ Դավթյանի համառոտ կենսագրությունը: Լյուդվիկ Դավիթի Դավթյանը ծնվել է 1984թ. հուլիսի 4-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 2005թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի
«Երևանյան ամառ 2017». մայրաքաղաքում կայացավ «Մարզական ամառ» մոտոկրոսի առաջնությունը
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Լենինգրադյան փող. – Իսակովի պողոտա նորակառույց ճանապարհահատվածում տեղի է ունեցել «Մարզական ամառ» հերթական առաջնությունը, որի ժամանակ հանդիսատեսներն ականատես են եղել հեծանվասպորտի, մոտոկրոսի և սպորտային մեքենաների ցուցադրական ելույթներին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը և քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: Առաջինը
«Խոսրովի արգելոցում առաջնահերթ գիհիները պետք է վերականգնել, դեղաբույսերը եւս վնասվել են». աշխարհագրագետ (Տեսանյութ)
Հրդեհի հասցրած վնասների մասին մասնագիտական պատասխան կարելի է տալ միայն լիարժեք մոնիթորինգ կատարելու դեպքում
«Արեւմտյան Հայաստան գնացողներին զգուշացնում եմ՝ շատ դեպքերում նշում են վայրեր, որոնք հետո չեն տանում». հոգեբան
Անգամ ավտոբուսները ժամերով կանգնեցնում են, հարցաքննում, թե մարդիկ ինչու են այդ շրջաններ գնում
Հայկական արտադրանքի ցուցահանդես-տոնավաճառ Հյուսիսային Բուտովոյում
Օգոստոսի 21-ին Մոսկվայի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկում` Հյուսիսային Բուտովոյում, բացվել է հայկական արտադրանքի ցուցահանդես, որտեղ ներկայացվել են թեթև արդյունաբերության, գյուղատնտեսական վերամշակող արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրանքը, ինչպես նաև հայկական հուշանվերներ: Ցուցահանդեսը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ առևտրային ներկայացուցչության կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակված արտահանման խթանման ծրագրին համաձայն, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության
Համահայկական խորհրդի 25-ամյա գաղափարը կրկին օրակարգում
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի Համահայկական խորհրդի ձեւավորման նախապատրաստման աշխատանքների մասին օգոստոսի 18-ին կայացած խորհրդակցության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախագահը հանձնարարել է քննարկումներ նախաձեռնել «շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ սփյուռքում գործող կազմակերպությունների ու կառույցների հետ»: Մինչ այս առցանց մամուլում հրապարակված մի քանի հրապարակումներում հեղինակները փորձում են հասկանալ նոր մարմին ստեղծելու որոշման շարժառիթները՝ քաղաքական ինտրիգներ
Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Սոչի
Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև կանդրադառնան Նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման
«Բարսելոնայում ահաբեկչություն եղավ, բայց հայ զբոսաշրջիկների հոսքն այդ երկիր չի նվազել». փորձագետ
Չկան հասանելի հեռախոսահամարներ, որոնցով զբոսաշրջիկները ուղիղ կկապնվեին հյուպատոսարանի կամ դեսպանատան հետ
Նա անգնահատելի մտավորական էր, որը, ցավոք, այլևս մեզ հետ չէ. Վազգեն Մանուկյան
Նշանավոր հայ գրող, դրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը իր հետքն է թողել մեր գրական մշակույթի, հրապարակախոսության, դրամատուրգիայի և թարգմանչական արվեստի մեջ: Նա զարգացրել է հայ արձակը, նրա թատերգությունները տարիներ շարունակ զարդարել և զարդարում են հայ թատրոնի բեմերը, նա ուներ խոսք, որն ազդեցիկ էր, միտք, որն արդիական է միշտ մեր երկրի զարգացման ու առաջընթացի համար: Նա
Հայ ժողովրդի համար Պերճ Զեյթունցյանը միշտ «ներկա է լինելու». Կարեն Կարապետյան
Վարչապետի ցավակցական խոսքը Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ Պերճ Զեյթունցյանը մեր ժամանակների ամենամեծ հեղինակություն վայելող մտավորականներից էր: Անչափ մեծ է նրա ավանդը հայ արձակի զարգացման ասպարեզում: Հնարավոր չէ պատկերացնել վերջին տասնամյակների հայ դրամատուրգիան և թատրոնն առանց նրա ծանրակշիռ դերակատարության: Բազմաթիվ բեմերից նրա դրամատուրգիան խոսել է և շարունակելու է խոսել ինչպես պատմության ու ներկայի, այնպես էլ մեր
Ռազմավարական նշանակության «Վանաձորի Քիմպրոմ» կոմբինատի ակտիվներն իրացվում են. Էդմոն Մարուքյան
ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ահազանգում է Վանաձորի Քիմպրոմ ՓԲԸ կոմբինատի ունիկալ սարքավորումների իրացում։ Այսօր կործանվում է հանրապետության վերջին պահպանված արտադրական հսկան՝ «Վանաձորի Քիմպրոմ» ՓԲԸ-ն։ Կոմբինատի ներկայացուցիչները հայտնում են, որ իրականում կոմբինատի համար կենսական նշանակության ակտիվների վաճառք չի իրականացվում, այնինչ վաճառվում են ունիկալ սարքավորումներ, որոնք հնարավոր չի լինելու վերականգնել։ Թե ում է պատկանում իրականում
Ըստ հաղորդման` պաշտոնատար անձը բռնություն է գործադրել և անցել իր լիազորությունները
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործը: Հիշյալ գործի նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն` խարդախությունների կատարման մեջ մեղադրվող Ս. Ա.-ն 04.06.2017թ.-ին բռնություն է գործադրել Արաբկիր վարչական շրջանի տարածքում իր ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերլիազորի նկատմամբ և դիմել
Երևանի քաղաքապետը պարգևատրել է «Բազե» երիտասարդական հավաքի տարբեր տարիներին հաղթած «Երևան» ջոկատի ղեկավարներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հիմնադրման հոբելյանական 15-ամյակի առթիվ, հավաքի բացման հանդիսավոր արարողությունից հետո հանդիպել է վերջին 15 տարիներին հաղթած «Երևան» ջոկատների ղեկավարների, ինչպես նաև այս տարվա «Երևան» ջոկատի անդամների հետ: Մայրաքաղաքը ներկայացնող ջոկատների անդամների հետ հանդիպմանը քաղաքապետ Տարոն Մարգարյանը կիսվել է իր տպավորություններով ու խոսել երիտասարդական այս հավաքի կարևորության մասին: ««Բազե»


















































