Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլը

Հուլիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: 6-րդ փուլում ծրագրին մասնակցում է շուրջ 90 պատանի և աղջիկ՝ աշխարհի 10 երկրից (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Լիբանան, Հորդանան, ԱՄՆ, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեդիա): Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհակալություն հայտնեց արիտունցիների ծնվողներին ու մանկավարժներին՝

Հենրիխ Մխիթարյանն ու Լուիս Կասեդան ապահովեցին ՄՅՈՒ-ի հաղթանակը Մադրիդի «Ռեալի» նկատմամբ

«Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների միջազգային գավաթի մրցաշարում հերթական հաղթանակը տարավ: Սանտա Կլարայում ՄՅՈՒ-ն հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով 2:1 հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 ու հաղթողը պետք է որոշվեր 11 մետրանոց հարվածաշարով: Երկուական անհաջող կատարումներից հետո նշակետին մոտեցավ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը եւ դիպուկ հարվածով առաջ մղեց

«Եթե ՌԴ-ն այդքան մտահոգված է ՀՀ-ում ռուսերենի դասավանդման մակարդակով, թող միջոցներ ձեռնարկի»

Կիսաշանտաժային ոճի առաջարկներն անընդունելի են Օրերս ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանն առաջարկեց մեր երկրում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ, որպեսզի ՌԴ-ն դրա դիմաց ճանաչի հայկական վարորդական իրավունքի վկայականները: Հունիսի 1-ից ՌԴ-ում օրենքով արգելեցին ազգային վարորդական իրավունքի վկայականները, իսկ հուլիսին ընդունված մեկ այլ օրենքով՝ Ռուսաստանն իր տարածքում ճանաչում է

«Արքայաձոր» ռեստորանային համալիրի թիվ 20 երթուղին սպասարկող Газель-ը բախվել է էլեկտրասյանը. Կա 7 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտ, թիվ 20 երթուղին սպասարկող Газель մակնիշի 3069 Տ համարանիշի միկրոավտոբուսի վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը բախվել է էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Այդ ընթացքում Հանրապետության Նախագահը կընդհատի արձակուրդը և աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու օգոստոսի 5-ին կայանալիք ԻԻՀ նորընտիր նախագահի երդման պաշտոնական արարողությանը:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը նախնական քննության ընթացքում ապօրինի ազատազրկման եւ հիմնական իրավունքների խախտումների մասին

20 տարի հանդիսանալով Հայաստանում առաջին անկախ ռադիոկայանի ղեկավար, ես հետևողականորեն և նպատակաուղղված կերպով պայքարում եմ Հայաստանում Մարդու հիմնարար Իրավունքների, խոսքի ազատության իրականացման, հայ ժողովրդի խաղաղ ապրելու եւ ազատ զարգանալու իրավունքի համար։ Իմ անձնական հավատամքն է հանրային նպատակներին հասնելը ոչ բռնի պայքարի միջոցով, ինչը ես բազմիցս վերահաստատել եմ թե հրապարակված հոդվածներում, թե ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում, թե

ՄԻՊ. Գեւորգ Սաֆարյանի անվտանգության ապահովման վերաբերյալ նրա բոլոր պնդումները պետք է դառնան մանրամասն քննարկման առարկա

Գևորգ Սաֆարյանին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Այս մասին պատշաճ կարգով տեղեկացվել են թե՛ Գևորգ Սաֆարյանը, թե՛ նրա փաստաբանը: Քննարկում սկսելուց հետո, ինչպես նաև դրանից առաջ պարբերաբար տեղի են ունեցել չհայտարարված այցեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ Գ.Սաֆարյանի

Քննություն է տարվում՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի մահվան հանգամանքները: Պարտադիր ժամկետային զինծառայողի դին հայտնաբերվել է հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում` կախված վիճակում: Չորրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել է քննչական

Արտաշատի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած

Դալար 2 հասցեում գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «ՎԱԶ-2106» մակնիշի 51 UM 001 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1985 թ. ծնված Կ. Ս.) գազի բալոնը

«Ջրային» ուրախ դիսկոտեկ՝ Կարապի լճում (Ֆոտոշարք)

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Վարդավառի տոնի առիթով համաքաղաքային գլխավոր ու ամենամարդաշատ միջոցառումը տեղի է ունեցել Կարապի լճում և հարակից տարածքում: Ուրախ միջոցառումն ուղեկցվել է դիջեյի մատուցած երաժշտությամբ, ինչի շնորհիվ Կարապի լիճը վերածվել էր ինքնատիպ «ջրային» դիսկոտեկի: Միջոցառման ընթացքում հրշեջ մեքենաները ջրամղիչ հզոր շիթերով ջուր են ցայել զվարճանքի մասնակիցների վրա, իսկ վերջիններս

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած

Հուլիսի 23-ին, ժամը 17:47-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղից դեպի Արագած լեռ բարձրացող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա 1 տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արագած-Արագած լեռ դաշտամիջյան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի 08 UL 011 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Կ.

Հայտնաբերվել է կրտսեր սերժանտի դին՝ կախված վիճակում. ՀՀ ՊՆ

Ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ): Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ ՊՆ

«Եթե ուզենանք «Սմերչ» ձեռք բերել Չինաստանից, 18 տոկոս հավելյալ վճարում պետք է անենք ԵԱՏՄ բյուջե». Անժելա Խաչատրյանը՝ ՀՀ-ին սպառնացող խնդիրների մասին

Պատճառաբանում են, թե դա բիզնես է, թե դա Ադրբեջանի «անձնական» օգտագործման համար է, բայց հարց է առաջանում՝ Ադրբեջանն այլ ուղղություն ունի՞ այդ զենքն օգտագործելու, բացի Լեռնային Ղարաբաղից և Հայաստանից

Բակո Սահակյանն ու Էդվարդ Նալբանդյանը ղարաբաղյան հակամարտության թեմայով հանգամանալից զրույց են ունեցել

Հուլիսի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդանն Արցախում ներկա գտնվեց Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ Նույն օրն առավոտյան Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը հանգամանալից զրույց ունեցան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Արցախի, Հայաստանի և 

Զգուշացեք. նրանց մինիմում ծրագիրը Ստեփանակերտն է, միջինը՝ Զանգեզուրը,  մաքսիմումը՝ Հայաստանը…

Շատ շատերին կարող է անհավանական ու անիրատեսական թվալ հոդվածի վերնագրի բովանդակային պարունակությունը, այնուամենայնիվ հավատացնում եմ, որ վերնագրում հնչեցրածը Էրդողանի և Ալիևի համար դարձել է նպատակային  ծրագիր ու նրանք ամեն կերպ փորձում են այն իրագործել: Եթե վեր հանվեն և ուսումնասիրվեն 1990 թվականից սկիզբ առած Ադրբեջանաղարաբաղյան պատերազմի 27 տարիների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև տարբեր ժամանակներում

Ոչ իրավական պետությունում խոսել իրավունքի իրացումից, ուղղակի ծիծաղելի է. Գևորգ Սաֆարյան

Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Եգորյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Գևորգ Սաֆարյանի հայտարարությունը. Գևորգ Սաֆարյանի հայտարարությունը վերջերս ակտուալ դարձած պաշտպանական հարցերի կապակցությամբ. Օրենք, թե իրավունք Վերջին օրերին հանրության տարբեր շերտերում ակտիվորեն քննարկվում է երկու հարց՝ արդյոք ամբաստանյալը իրավունք ունի չկանգնել դատավորի դահլիճ մտնելու ժամանակ և արդյոք պաշտպանը իրավունք ունի լքել դատարանի դահլիճը իր պաշտպանյալի պահանջով:

Գանձասարի եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագ` Վանք գյուղում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում մասնակցել է Գանձասարի վանական համալիրի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագին եւ տոնական միջոցառումներին: Արցախի Հանրապետությունում բարեգործական մի շարք ծրագրեր ի իրականացման գործում ունեցած ավանդի համար եւ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյա հոբելյանի կապակցությամբ Նախագահ Սահակյանը Արցախի թեմի փոխառաջնորդ

Վերելակը 8-րդ հարկից ընկել է առաջին հարկ` ներսում քաղաքացիներ

Հուլիսի 23-ին, ժամը 11:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի վերելակի ճոպանները պոկվել են, վերելակը 8-րդ հարկից ընկել է առաջին հարկ, ներսում քաղաքացիներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հատուկ նշանակության

Երևանում նշում են Վարդավառը (Ֆոտոշարք)

Երևանի տարբեր վարչական շրջաններում բնակիչները նշում են Վարդավառը: Մանրամասները` լուսանկարներում    

Երեք անձի դանակահարելու մեջ կասկածվողը բերման ենթարկվեց

Հուլիսի 21-ին, ժամը 21.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը կասկածվում է նույն օրը Նոր Նորքում երեք անձի դանակահարելու մեջ: *** Հուլիսի 21-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Աճառյան փողոցում գտնվող

«Մենք էլ Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ-ում դիմումներ ունենք՝ մարդակերին բնորոշ վարվելակերպի առնչությամբ». Հայկ Ալումյան

Փաստաբանն այն մասին, թե ինչու են ՄԻԵԴ-ում Ադրբեջանին ավելի քիչ դիմումներ հասցեագրված, քան ՀՀ-ին

Հանելուկային իրադարձություն (պատմվածք)

Փայլակը զբաղված էր օրվա սովորական աշխատանքային գործերով, բայց մտապատկերում Հրարփիի վերադարձն ու իրենց հանդիպման տեսլականն էր: Վերջին օրերին անհամբեր սպասում էր նրա հեռախոսազանգին: Ահա այդ ժամանակ էլ հանկարծ հնչեց բջջայինի երաժշտական կանչը: Նա արագությամբ ձեռքը վերցրեց հեռախոսը, միացրեց այն և սրտի տրոփյունով դրեց ականջին: -Ալլո՛, ողջույն, Հրարփին է: -Այդ ե՞րբ ես ժամանել,-զարմացած հարցրեց Փայլակը,-ուրեմն եկել

Բարձր խոնավություն, գարշահոտություն, կոյուղաջրերն արտահոսում են խուց. Գևորգ Սաֆարյանի հայտարարությունը

Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Եգորյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Գևորգ Սաֆարյանի հայտարարությունը: Այն ներկայացնում ենք ստորև. Գևորգ Սաֆարյանի հայտարարությունը Հայտարարություն 21.07.2017 թ. , երբ լրացավ Գևորգ Սարգսյանի պատժախցում գտնվելու տույժի ժամկետը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի աշխատակիցը տեղեկացրել է, որ նրան նշանակված է թիվ 65 խուցը: Գևորգը նորից տեղեկացրեց, որ ընդհանուր մասնաշենքում գտնվելը կարող է վտանգել

Թուրքիան ՌԴ-ից չի գնել С-400 համակարգեր. ԱՄՆ ՊՆ

Վաշինգտոնն անհանգստացած կլինի, եթե գործարքն ի վերջո կայանա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հուլիսի 26-28-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38…+40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 24-25-ը հանրապետության հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի

Սիրիայի Ռաքքա նահանգում ահաբեկիչներից ազատագրվել են Եփրատին հարակից բնակավայրերը. Al Masdar

Կառավարական զորքերն այդ հատվածքում արդեն ելք ունեն դեպի Եփրատ գետի ավազան

«Ռուսաստանը կդառնա Կատարի գլխավոր տնտեսական գործընկերներից մեկը». ՌԴ-ում Կատարի դեսպան

«Ռուսաստանը շատ հստակ հասկացրել է, որ անհրաժեշտության դեպքում կսատարի Կատարին»

Տպագիր մամուլի անհրաժեշտությունը

Հայաստանի անկախացումից հետո երբևէ Հայաստանի լրատվամիջոցների վիճակն այսքան բարդ չի եղել, ինչքան հիմա՝ այս պահին: Խոսքը վերաբերում է տպագիր մամուլին, ավելի ճշգրիտ՝ տպագիր օրաթերթերին: Շաբաթաթերթերն ընդամենը մի քանիսն են, և նրանց գոյատևումը ինչ-որ կերպ պատկերացնելի է, բայց մեր անհանգստությունը հիմնականում վերաբերում է օրաթերթերին, որովհետև հիմնական լրատվությունը հենց օրաթերթերն են ապահովել ու ապահովում: Ասում ենք՝ ապահովում

Վրաերթի ենթարկված ԵՊՀ 17-ամյա ուսանողուհին հիվանդանոցում մահացել է. shamshyan.com

Այսօր` հուլիսի 23-ին, Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է 17-ամյա Սոնա Կարապետյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 21-ին «Պոլիտրավմա, ձախ ազդրի բեկորային փակ կոտրվածք, գանգուղեղային փակ տրավմա, ցնցում ախտորոշմամբ» Մարտունու բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր հուլիսի 14-ին ժամը 12:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Պռոշյան և Աբովյան փողոցների միացման

Ջրցան մեքենաների շքերթ՝ նվիրված Վարդավառի տոնին (Ֆոտոշարք)

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքում կազմակերպվում են Վարդավառի տոնին նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Վաղ առավոտյան Երևանի կենտրոնական փողոցներում տեղի է ունեցել «Սանիթեք» ընկերության տոնական զարդարված ջրցան մեքենաների շքերթ: Ջրցան մեքենաները կշրջեն նաև մայրաքաղաքի վարչական շրջանների բակերում և փողոցներում՝ անհրաժեշտ ծավալով ջուր ապահովելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին: Հիշեցնենք նաև, որ ողջ օրվա ընթացքում տոնական

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031