Օրվա լրահոսը
Վրաերթի ենթարկված ԵՊՀ 17-ամյա ուսանողուհին հիվանդանոցում մահացել է. shamshyan.com
Այսօր` հուլիսի 23-ին, Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է 17-ամյա Սոնա Կարապետյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 21-ին «Պոլիտրավմա, ձախ ազդրի բեկորային փակ կոտրվածք, գանգուղեղային փակ տրավմա, ցնցում ախտորոշմամբ» Մարտունու բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր հուլիսի 14-ին ժամը 12:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Պռոշյան և Աբովյան փողոցների միացման
Ջրցան մեքենաների շքերթ՝ նվիրված Վարդավառի տոնին (Ֆոտոշարք)
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքում կազմակերպվում են Վարդավառի տոնին նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Վաղ առավոտյան Երևանի կենտրոնական փողոցներում տեղի է ունեցել «Սանիթեք» ընկերության տոնական զարդարված ջրցան մեքենաների շքերթ: Ջրցան մեքենաները կշրջեն նաև մայրաքաղաքի վարչական շրջանների բակերում և փողոցներում՝ անհրաժեշտ ծավալով ջուր ապահովելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին: Հիշեցնենք նաև, որ ողջ օրվա ընթացքում տոնական
Այրվել է վագոն-տնակ
Հուլիսի 23-ին, ժամը 03:42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր-Գեղի գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:20-ին, մարվել՝ 05:42-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն տնակը (մոտ 21 քմ): ՀՀ ԱԻՆ
Եվս երկու մեդալ՝ Թուրքիայի Սամսուն քաղաքում
Թուրքիայում ընթացող 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկու ըմբիշներ բրոնզե մեդալ են նվաճել: Պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրացել են 71 կգ քաշային Ժորա Գրիգորյանը եւ 81 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը: Մեր Սուրդլիմպիկ հավաքականն արդեն նվաճել է երեք մեդալ: Ավելի վաղ արծաթի արժանացել էր ձյուդոիստ, 60 կգ քաշային Ռոբերտ Գեւորգյանը: Հայաստանը 90
Հայտնաբերվել են օձեր` Կոտայքում, Երեւանում եւ Շիրակում
Հուլիսի 22-ին, ժամը 21:35-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնիի 2-րդ փողոցի սկզբնամասում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հուլիսի 22-ին, ժամը 19:40-ին ահազանգ
Նոր կալանավոր` Գյումրու կրակոցների գործով
Գյումրու Սայաթ-Նովա փողոցում գտնվող Պոնչիկ-Մոնչիկ սրճարանի դիմաց հնչած կրակոցների գործով այսօր կալանավորվել է տուժողը`Գեորգի Հակոբյանը: Այս մասին տեղեկացանք Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով` այն է ապօրինի զենք ձեռք բերելը, պահելը, կրելը: Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան որպես խափանման միջոց
9 օր՝ դասական երաժշտության հնչյունների ուղեկցությամբ
Դասական երաժշտության իսկական տոն. եզրագիծը հատեց «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնը: Դասական երաժշտության գլուխգործոցներից՝ մինչև ժամանակակից կոմպոզիտորների գործեր. «Արմենիա»-ն բավարարեց անգամ քմահաճ երաժշտասերի ճաշակը: Հուլիսի 4-12-ն անցկացված «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնը հայաստանյան հերթական մշակութային իրադարձությունը չէր: Այն միջոցառում էր, որը կարողացավ իր հարկի ներքո միավորել մշակութային ասպարեզում գործունեություն ծավալող երեք խոշոր կոլեկտիվներին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի
Պայծառակերպության տոնին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվել է երթով
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից նշվող Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների մեկնարկն այս տարի ևս տրվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց սկիզբ առած տոնական երթով: Երևանի քաղաքապետարանի և Արարատյան Հայրապետական թեմի կողմից կազմակերպված համատեղ միջոցառմանը մասնակից մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը, հայկական ազգային երգ ու պարով եկեղեցու բակից շարժվել են
Թուրքական բանտից փախած Սևան Նշանյանը հրապարակել է իր բանտարկության պատմությունը. Arevelk.am
Պոլսահայ գրող և լեզվաբան Սևան Նշանյանն իր բլոգում հրապարակել է թուրքական բանտերում իր անցկացրած երեքուկես տարիների ու փախուստի պատմությունը: «2014թ. հունվարի 2-ին բանտարկվեցի Թորբալըի բաց ռեժիմի բանտում: Բաց ռեժիմի բանտը համեմատաբար հանգիստ է, սակայն դրա փոխարեն ստիպված ես կողք-կողքի ապրել սահմռկեցուցիչ կրթության մակարդակով և նույնատիպ բարոյական արժեքներով մի քանի հարյուր մարդու հետ: Ստիպված ես հանդուրժել
Վարդան Գերավետյանը հացադուլ է հայտարարել
Փաստաբան Դավիթ Գյուրջյանը ՖԲ հարթակում տարածել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարդան Գերավետյանի հայտարարությունը. Ես՝ Վարդան Գերավետյանս և պայքարի այս ձևին միացող «Սասնա ծռեր» ազգային ազատագրական շարժման մասնակիցներս հայտարարում ենք հացադուլ հետևյալ պահանջներով և պատճառաբանությամբ։ 1) Ճանաչել որպես քաղբանտարկյալներ «Սասնա ծռեր» խմբի անդամներին և նույն գործով կալանավորված անձանց, ինչպես նաև Կարո Եղնուկյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գևորգ
«Բուռն համերգաշրջանի շքեղ եզրափակում»
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ամփոփում է 2016-2017թթ. համերգաշրջանը. տարեսկզբից սկսած՝ համերգաշարը հագեցած էր հետաքրքիր նախագծերով, որոնցից առաջինը թերևս Առնո Բաբաջանյանի «Սիրված երգերի» երեկոն էր, որին մասնակցեցին հայ օպերային և էստրադային լավագույն կատարողները: Վերջիններիս՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալու հաջորդ առիթն էլ հունիսի 1-ին և 2-ին կայացած «Քեզ համար, Ազնավուր» համերգներն էին, որոնցից առաջինը իր ներկայությամբ
Հարուցվել է քրեական գործ՝ Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 9-ամյա աղջիկ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Lexus GX470 մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի Մ-2 ավտոմայրուղու 307-րդ կմ հատվածում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհի երթևեկելի գոտում՝ համընթաց աջ ուղեմասում, վրաերթի է ենթարկել 2008թ. ծնված, Կապան քաղաքի բնակչուհուն, որի
Հայրենիքը՝ գյուղ առ գյուղ. լույս կտեսնի «Հայաստանի պատմություն» գրքաշարի եւս 2 հատոր (Տեսանյութ)
Ահռելի քանակության անտիպ նյութեր եւ փաստաթղթեր են հավաքագրվել Այս տարի լույս են տեսնելու «Հայաստանի պատմություն» գրքաշարի երկրորդ եւ երրորդ հատորները: Երկրորդ հատորը, որը նվիրված է Սալմաստ գավառին, լույս կտեսնի օգոստոսի վերջին, իսկ երրորդ հատորը՝ նվիրված Վանա լճի հյուսիսային տարածաշրջանին, լույս կտեսնի տարեվերջին: Այս մասին Aravot.am-ին հայտնեց հրատարակության նախաձեռնող՝ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» նախագահ, հուշարձանագետ Սամվել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հուլիսի 23-27-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38…+40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Հանրապետության տարածքում` Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-ին էապես չի փոխվի,
Ադրբեջանի բանակի վիրավոր զինծառայողներից մեկը մահացել է. «Ռազմինֆո»
Հուլիսի 22-ին Ադրբեջանի շրջանի Հաջըգաբուլ շրջանի Գըզըլբուրուն գյուղում հուղարկավորել են Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Նահիդ Սոլթանովին (Nahid Soltanov): Զինծառայողը վիրավորվել էր հուլիսի 14-ին և շուրջ մեկ շաբաթ մահամերձ վիճակում հոսպիտալում էր։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV լրատվակայքը։ Զինծառայողի մահվան մասին տեղեկությունը MeydanTV-ին հայտնել է նրա եղբայրը՝ Էլչին Սոլթանովը։ Մինչև այդ՝ հուլիսի 21-ին, զինծառայողի մահվան մասին
Աշոտյան. «Ռուսաստանն էլ է եվրոպական երկիր՝ քաղաքակրթական առումով» (Տեսանյութ)
ՀՀԿ փոխնախագահը ԵԱՏՄ-ին անդամակցության եւ դուրս գալու մասին.«Մեզ ասել էին՝ եւ-եւ-ի տարբերակը չի լինելու»
Եկամտաբեր և արդյունավետ անասնաբուծություն. Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է ոլորտի զարգացման ռազմավարությունը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ այսօր կայացել է խորհրդակցություն՝ Հայաստանում տոհմաբուծության զարգացման ռազմավարության քննարկման նպատակով, որը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնագետներից կազմված աշխատանքային խմբի կողմից: Միջոցառմանը ներկա էին նաև գյուղատնտեսության փոխնախարարներ Աշոտ Հարությունյանը, Ռոբերտ Մակարյանը և ֆրանսիական «Սոդիալ» ընկերության ներկայացուցիչ Թոնի Բերգոն, ով Հայաստան է ժամանել անասնաբուծության
Ասված անխոսություն
Մի օր սրճարանի իմ սեղանակից ընկեր-տղերքին ասացի՝ բարի գիշեր, ես գնացի… Գնացի ու չկարողացա քնել, ինչպես հաճախ եւ ինչպես գրեթե ամեն օր: Այդ օրը դաժանորեն ինձ հետապնդում էր այն միտքը, թե ամեն երազանք չէ, որ կյանք է դառնում, չնայած որ մեր ապրած օրերը երազի պես են այսու: Երազեցինք պետություն եւ ունեցանք, այսինքն թե` նվաճեցինք, բայց
Նազենի Հովհաննիսյանը նորակոչիկներին բարեմաղթանքներ է հղել (տեսանյութ)
«Զինուժի» եթերում հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր բարեմաղթանքներն է հղել նորակոչիկներին: Հիշեցնենք, որ երբ նախորդ տարի ապրիլին Նազենին սահմանին ծառայողներին էր այցելել, ադրբեջանական քարոզչությունը նրան «հայկական դիպուկահարուհի» էր որակել:
Ուկրաինան ցմահ ազատազրկված հայի գործը բեկանեց
Ուկրաինայում շահադիտական նպատակներով երկու անձի սպանության մեջ մեղադրվող, ցմահ ազատազրկման դատապարտված, ազգությամբ հայ Էդգար Գեւորգյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ բեկանվել է դատավճիռը, եւ գործն ուղարկվել է նոր քննության: Դատարանը հաշվի է առել այն, որ հայ երիտասարդը թարգմանչով ապահովված չի եղել: Հիշեցնենք, որ գործը քննության էր առնվել Ուկրաինայի Նիկոլաեւ
Ուսումնասիրում են հոգեբուժարաններում մշտադիտարկում իրականացնելու փորձը
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության թբիլիսյան ներկայացուցչության նախաձեռնությամբ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համագործակցությամբ Աղվերանում անց է կացվում սեմինար՝ հոգեբուժական հաստատությունների մշտադիտարկման չափորոշիչների վերաբերյալ։ Դրան մասնակցում են հոգեբուժության ոլորտում միջազգային փորձագետ Վլադիմիր Արտակովը՝ Մակեդոնիայից, Վրաստանի Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչներ, Հայաստանի փորձը ուսումնասիրելու նպատակով Երևանում գտնվող Մարոկկոյի Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչներ,
Աշոտյան. «Հայաստանի պաշտպանունակությունը սահմանափակող միջազգային իրավական որեւէ ակտ չի ստորագրվելու» (Տեսանյութ)
ՀՀԿ փոխնախագահը ՌԴ-ի հետ ՀՀ ռզամական համաձայնագրի մասին
Աշոտյանը` Մարուքյանին՝ «Հայտարարություն է, արել է. ԵԱՏՄ-ից դուրս գալու պատճառ չկա» (Տեսանյութ)
«Հայտարարություն է, արել են»,-այսպես պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Aravot.am-ի այն հարցին, թե ինչ կարծիք ունի «Ելք» դաշինքից ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարությունը: Հիշեցնենք, Մարուքյանը նման հայտարարություն էր արել ՌԴ Պետդումայի վերջին օրենսդրական փոփոխությունից հետո, ըստ որի՝ Հայաստանի վարորդական իրավունքը Ռուսաստանում չի ճանաչվում։ Աշոտյանն ասաց, որ Հայաստանը ոչ տնտեսական եւ ոչ էլ
Սերժ Սարգսյանը մրցանակներ է շնորհել «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մասնակիցներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասնչորսերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները: «Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով՝ 6 մրցաձևերում: Մրցույթի 1-ին փուլին Արցախից, Երևան քաղաքից և Հայաստանի Հանրապետության 10 մարզերից մասնակցել է
«Շարունակելու ենք պնդել, որ ՌԴ-ն դադարեցնի Ադրբեջանին զենքի վաճառքը»
Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ – ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի՝ ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու հռչակելու մասին աղմուկ հանած առաջարկին հետեւեց ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, որ Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի: Այդ առաջարկին կողմ արտահայտվեց նաեւ մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր՝ Արամ Զ. Սարգսյանը: Իշխող Հանրապետականում տեսնո՞ւմ են
Աշոտյանը՝ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին (Տեսանյութ)
ՀՀԿ փոխնախագահն ասում է՝ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը մեր կնճռոտ հարցերից է
Երեւանի քաղաքապետարանը բնակելի տուն ու հասարակական օբյեկտներ է վաճառքի հանել
Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է Իսակովի պողոտայի 52/27 հասցեում մրցույթով օտարել իրեն պատկանող հասարակական սպասարկման օբյեկտ, որի ընդհանուր մակերեսը 158.76 քմ է, նույնքան էլ հողի մակերեսն է: Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի կայքի` գույքի աճուրդներ բաժնից: Կայքից տեղեկանում ենք, թե քաղաքային իշխանությունն ի՞նչ գույք է վաճառքի հանել: Վերոնշյալ սպասարկման օբյեկտի նվազագույն գինը սկսվում է 4
Արցախա-ադրբեջանական շփման գծում հարաբերական հանգիստ` հրադադարի խախտման 200 դեպք
Հուլիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հիմնականում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: — ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
«Թուրքական լրտե՞ս» է պարտադրել Սան Ֆրանցիսկո օպերայի տնօրենին
Բեմադրիչ Ժիրայր Փափազյանի պարզաբանումները «Արշակ Երկրորդ»-ի առիթով «Առավոտի» 14.07.2017թ. եւ 18.07.2017թ. համարներում «Ժիրայր, չամաչեցի՞ր դու» եւ «Օպերան՝ Թերզյանի լիբրետոյով անթույլատրելի է» հոդվածները, որոնք անդրադառնում են 2001թ. Սան Ֆրանցիսկո օպերայում Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի՝ մեր զրուցակիցների խոսքերով՝ տապալմանը, քննարկման առարկա է դարձել հայաստանյան մշակութային գործիչների շրջանում այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ բեմադրիչ,


















































