Օրվա լրահոսը
Իսրայել-Իրան. ԱՄՆ-ն մտնում է պատերազմի մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը B-2 ռմբակոծիչներ է արձակում Խաղաղ օվկիանոս: Իրանը, որը ռմբակոծում է Իսրայելը ինքնասպան հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով, զգուշացնում է ԱՄՆ-ին պատասխան գործողությունների մասին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նախազգուշացումներ է փոխանցել նաև Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը շաբաթ օրը նրանց հեռախոսազրույցի ժամանակ։ «Միջազգային իրավունքով երկրներին և ազգերին տրված իրավունքները չեն կարող խլվել սպառնալիքներով
Հայ եկեղեցին եւ հայ ժողովուրդը 17 դար շարունակ քայլել են համընթաց, միահյուսվել, դարձել ներդաշնակ մի ամբողջություն. «Հայացք Երևանից»
Եկեղեցի-ժողովուրդ անքակտելի կապի մասին բազմաթիվ հատորներ են գրվել: Եկեղեցին մեր ազգային ինքնության կարեւորագույն հենասյուներից է, որը հնուց անտի նշանակալի դերակատարում է ունեցել եւ շարունակում է ունենալ հայ ժողովրդի կյանքում: Բացառիկ է հատկապես այն ծառայությունը, որ պետականության բացակայության պայմաններում ստանձնել է Եկեղեցին՝ հանդես գալով ե՛ւ որպես պետության որոշակի գործառույթներ իրականացնող հաստատություն, ե՛ւ որպես ժողովրդի հոգեւոր-մշակութային կյանքի
Ամերիկյան կործանիչները հարվածներ են հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին․ «Ազատություն»
Նախագահ Թրամփը գրել է, որ սա պատմական պահ է, և «հիմա խաղաղության ժամանակն է»։
Հայկական ֆանտաստիկան առաջ էր իր ժամանակից. ներկայացվեց հայ գրող Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը» գրքի հայերեն թարգմանությունը
«Երազ» այգում գրքի տոն էր։ «Նյումեգ» հրատարակչությունն արդեն երրորդ անգամ անցկացրեց «Newmag Summer Fest» գրքի ամառային փառատոնը։ Փառատոնի շրջանակներում Հայաստանի ամենախոշոր հրատարակչությունը, ինչպես միշտ, ներկայացնում էր մի քանի նոր գիրք, թարգմանական արտերկրյա գրականություն, մանկական ու ոչ միայն մանկական ժամանակակից ու դասական գրողների գործեր։ Հայալեզու նոր հրատարակություններից ներկայացվեց հայ գրող Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը» գրքի
Բացի մեր խմբակցությունից, Արարատ համայնքում մնացած բոլորը համագործակցում են ժողովրդի թիկունքում․ Վահե Հարությունյան
Արարատ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վահե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի Արարատ համայնքի բնակիչներ, անցնող շաբաթն ամփոփենք վերջին նորություններով։ 20.06.2025թ.-ին (ուրբաթ օրը) համայնքի ավագանու հերթական նիստն էր, երկու չկայացած հերթական նիստերից հետո 3-րդ հերթական նիստն էր, որը չկայանալու դեպքում շատ մեծ և դրական փոփոխություններ էր ակնկալվում համայնքի համար (սկսած իշխանափոխությունից)։ Սակայն «Հզոր համայնք» խմբակցությունը
Հարցվածների 87․5 տոկոսի կարծիքով՝ Արցախի կորուստը ժամանակավոր է․ «ԱՐԱՐ»
Հունիսի 20-ին, ժամը՝ 17։00-ին, «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը ներկայացրեց հանրային-քաղաքական հիմնախնդիրների վերաբերյալ իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն անցկացվել է մայիսի 8-ից հունիսի 5-ը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հայաստանցիների 53․3 տոկոսն օգտվում է Facebook-ից, 35․6 տոկոսը՝ Youtube-ից, 21․9 տոկոսը՝ Instagram-ից, 14․9 տոկոսը՝ Tik-Tok-ից, 8․5 տոկոսը՝ Telegram-ից, 0.3 տոկոսը՝ Twitter-ից, իսկ
Տրանսպորտի վարչության պետը հերքում է, որ կապ է ունեցել «Ժոնգ-Թոնգ» ընկերության հետ, քաղաքապետարանից տրամադրվող նյութերում նշվում է համագործակցության մասին․ «Հետք»
Երևանի քաղաքապետարանը հայտարարել է 250 նոր էլեկտրական ավտոբուս ձեռք բերելու մասին, ինչը նշանակում է, որ առաջիկայում հերթական խոշոր գործարքն է կայանալու: Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կարիքների համար ավտոբուսների գնումներն այդքան էլ հարթ չեն անցել: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի «Արմչի» ՍՊԸ-ն գործընկերային հարաբերություններ է ունեցել չինական «Ժոնգ-Թոնգ» ընկերության հետ: Իսկ չինական ընկերությունը հաղթում
Համացանցում հայտնվել են 16 միլիարդ օգտատերերի մուտքանունների և գաղտնաբառերի տվյալներ․ սա տվյալների արտահոսքի պատմության մեջ ամենախոշոր դեպքերից մեկն է․ Cybernews
Cybernews-ի հետազոտողների տվյալներով՝ համացանցում հայտնվել են 16 միլիարդ օգտատերերի մուտքանունների և գաղտնաբառերի տվյալներ, որոնք վերաբերում են սոցիալական ցանցերին, VPN-ծառայություններին, կորպորատիվ հարթակներին և ծրագրավորողների պորտալներին։ Ընդհանուր առմամբ՝ հանրային հասանելիությամբ հայտնաբերվել է 30 տվյալների փաթեթ, որոնցից յուրաքանչյուրում պարունակվել է տասնյակ միլիոններից մինչև ավելի քան 3,5 միլիարդ գրառում։ Տեղեկությունների մեծ մասը ունեցել է հստակ կառուցվածք՝ կայքի հասցե (URL),
«Բելգիականը լավագույն օրինակն է, թե ինչպես է պետությունը երկխոսում երիտասարդի հետ». հայկական պատվիրակության այցն ու տպավորությունները
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից hունիսի 9-14-ը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում երիտասարդական քաղաքականությունը, համայնքային երիտասարդական ծառայությունների առանձնահատկությունները ուսումնասիրելու նպատակով ուսումնական այցով Բելգիայի Թագավորություն էր մեկնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, երիտասարդական ոլորտի նորաստեղծ ՀԿ-ների ներկայացուցիչներից ու փորձագետներից բաղկացած 13 հոգանոց պատվիրակություն։ Հայաստանյան պատվիրակությունը հյուրընկալվեց տարբեր
Սննդի օգնություն տրամադրվեց Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքներին
Առիթ եղել է ասելու, որ շուրջ երկու տարի համագործակցում են «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ը (ԳՄՔԲԸՀ) և Կանադայի «Գլոբալ-Մեդիկ» («Global-Medic») մարդասիրական կազմակերպությունը։ Օրեր առաջ Երևան էին ժամանել կանադական այդ կառույցի ներկայացուցիչներ Ստեփան Մյուլերը և Մարի Չուկրան, ովքեր Հիմնադրամի գործադիր տնօրեն Գուրգեն Մելիքյանի և հոգաբարձության խորհրդի անդամների հետ սննդի օգնություն տրամադրեցին Արցախից բռնի տեղահանված բազմազավակ
Փաշինյան-Էրդողան հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կամ նմանատիպ փաստաթղթի ստորագրման հարցը. «Թուրքիան այսօր»
Կառավարամետ «Türkiye» թերթը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ Փաշինյան-Էրդողան հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կամ նմանատիպ փաստաթղթի ստորագրման հարցը։ Ըստ նույն աղբյուրների՝ խաղաղության փաստաթղթի ստորագրման առաջին հնարավոր ամսաթիվը 2025 թվականի սեպտեմբերն է Վաշինգտոնում, իսկ երկրորդ տարբերակը՝ 2025 թվականի դեկտեմբերը Արաբական Միացյալ Էմիրություններում։ Նշվում է, որ բանակցություններում առաջ է քաշվել
Իմ փաստաբանական խմբի բազայի վրա հրավիրելու ենք տարբեր անաչառ փաստաբանների, ովքեր պատրաստ են աջակցել և փորձել վերանայել վերջին յոթ տարիների այդպիսի գործերը և պայքարել ցանկացած հայ մարդու խախտված իրավունքների համար․ Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանն իր փաստաբանական թիմի միջոցով կրկին հանդես է եկել հայտարարությամբ «Ենթադրաբար՝ հարևան երկրի նախագահի պահանջով, որտեղ դեռևս 2021 թվականի հունիսի 18-ից իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, 4 տարի անց՝ 2025 թվականի նույն օրը՝ hունիսի 18-ին Հայաստանում, Հայ դատավորի կողմից կալանավորվեցի և արդեն 3-րդ օրն է՝ անցկացնում եմ բանտի խցում։ Ես և մեր ընտանիքը
Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15, Իրանում` շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացի․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունն՝ ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: Այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ
Հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ․ Շիրակ ՖԱ
Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի հարցը շարունակում է մնալ առկախված: Այն իր նոմինալ սեփականատերին՝ ՀՖՖ-ին, հանձնելու մեր որոշումից հետո ՀՖՖ ներկայացուցիչները մեկ անգամ այցելել են ակադեմիա, բայց մինչ այս պահն ակադեմիայի հետագա ճակատագրի հետ կապված որևէ լուծում չի տրվել: Ստեղծված իրավիճակում հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ: Դեռ հույս ունենք, որ սայլը տեղից կշարժվի, ֆեդերացիան
Տեղեկատվությունը սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը. Արարատյան թեմից հերքում են Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի՝ Սամվել Կարապետյանին չաջակցելու լուրը
Եկեղեցու բարերար եւ գործարար Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ
Հունիսի 21-ին, ժամը 16:31-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Mini Cooper» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս
ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը անցյալի հակամարտության մնացուկ է, դեռ պահպանվում է և խանգարում խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Ջեյհուն Բայրամով
«Ազատություն» – Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իսլամական համագործակցության կազմակերպության նիստում ունեցած ելույթում դժգոհել է Հայաստանից՝ ասելով, թե Երևանը չի կատարել «Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխափան հաղորդակցություն ապահովելու պարտականությունը»: «Նախարար Բայրամովը մանրամասն խոսել է տարածաշրջանային վերակառուցման մարտահրավերներից, խաղաղության ջանքերից, ինչպես նաև կարգավորման գործընթացից: Նշվել է, որ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությունում առկա տարածքային պահանջները, ինչպես նաև ԵԱՀԿ
Գվարդիայի ստեղծմամբ հասարակական կարգի և անվտանգության ապահովման գործընթացը կընդլայնվի նոր մեթոդներով ու մոտեցումներով․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 21-ին Ոստիկանության զորքերի կենտրոնական վարչակազմում մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։ Ներկա էին ոստիկանության պետը, ՆԳ նախարարի տեղակալները, նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության ծառայողներ։ Նախարարության ղեկավարությանն է ներկայացվել զորքերի սպառազինությունը, տեխնիկական հագեցվածությունը։ Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ ոստիկանության զորքերը Հայաստանի պետականության
Ֆայտոն, սպիտակ խալաթներով քայլերթ․ երաժշտական կատարումներ ու մեծ համերգ Գյումրիում․ նշվում է բուժաշխատողի տոնը
ՀՀ կառավարությունն այս տարի բուժաշխատողի օրը որոշել է նշել Գյումրիում․ առավոտյան գնացքով մեծ թվով հյուրեր՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ ժամանեցին Գյումրի՝ երկաթուղային կայարանում «Շողեր» ազգային համույթի ազգային պարը։ Երկաթուղային կայարանում նրանց դիմավորեցին ուսանողներ, այդ թվում Հնդկաստանից Գյումրիի «Պրոգրես» համալսարանում սովորող, մարզի տարբեր տեղանքներից եկած բուժաշխատողներ։ Նրանք քայլերթով շարժվեցին դեպի Գյումրու Թատերական հրապարակ՝ պետական
Viva-ն վերանորոգել է Քարկոփի մանկապարտեզն ու ապահովել դպրոցը ջեռուցման համակարգով
Մեկ տարի առաջ մայիսյան հեղեղումների պատճառով Դեբեդն ամբողջությամբ փոխել էր Քարկոփ գյուղի կյանքը: Լոռու մարզի այս բնակավայրն ամենաշատն էր տուժել բնական աղետից: Ամբողջովին մեկուսացված գյուղում շարքից դուրս եկած ենթակառուցվածքների թվում էր շուրջ 30 տարվա դադարից հետո վերաբացված մանկապարտեզը: Քարկոփցին բնականոն կյանքին վերադառնալու ամբողջ ընթացքում ստիպված էր կրկնել երեխաներին գյուղից գյուղ մանկապարտեզ տանելու երբեմնի պրակտիկան: Դա
Քննարկվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները։ Ներկայացվել է Թալին–Գյումրի (մոտ 42 կմ) հատվածի շինարարական առաջընթացը, ինչպես նաև Քաջարանի թունելի
Նիկոլ Փաշինյան. Էդ որ մենք ուրիշներին նայելով ասում ենք՝ «գազան, գազան, գազան», բայց մենք հլը մեզ պետք է նայենք. «Փաստինֆո»
Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը «Ագոս» թերթի խմբագիր Բագրատ Էսթուկյանն ասաց, որ մտահոգություն ունի, քանի որ հայերի պատիվը ոտնահարվում է, երբ թշնամին սկսում է սպառնալիքներով խոսել Հայաստանի հետ։ «Գազանը որքան կարելի է սիրաշահել, երբ ձեր խոսակիցները ռազմատենչ ելույթներով, սպառնալիքի լեզվով կխոսին, կդիմեն ձեզ, որքան կարելի է տրամաբանական խոսքերով, համաշխարհային ընդունված մարդասիրական մերձեցումներով
«Արևմուտքի դրդմամբ եկեղեցու ինստիտուտը քանդելու փորձ». Սերբական Հանրապետության նախագահը՝ ՀՀ–ում կատարվող գործընթացների մասին․ Sputnik Արմենիա
«Արևմուտքի դրդմամբ եկեղեցու ինստիտուտը քանդելու փորձ». այսպիսի որակում է տվել Սերբական Հանրապետության նախագահը ՀՀ իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա գործադրվող ճնշումներին ու գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը: Արևմուտքը, որը համառորեն իրեն ներկայացնում էր որպես ազատության և մարդու իրավունքների, դավանանքի ազատության առաջամարտիկ, այժմ ցանկանում է հնարավորինս բարդություններ ստեղծել ուղղափառ աշխարհի համար, Sputnik-ին տված հարցազրույցում ասել է
Ալիևը վերացնում է ինքնավարության բոլոր ատրիբուտները՝ փոխարինելով ընտրությունները Բաքվից ուղիղ նշանակմամբ․ Տաթև Հայրապետյան
«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ի՞նչ է ուզում Ալիևն անել Նախիջևանի հետ Նախիջևանի ինքնավար հանրապետության (ՆԻՀ) կարգավիճակը որոշվել է 1921 թ. Կարսի պայմանագրով: Պայմանագրի 5-րդ հոդվածում նշված է․ «Թուրքիայի կառավարությունը և Սովետական Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ սույն պայմանագրի III հավելվածում նշված սահմաններում
Իրանական ԶԼՄ-ները Իսրայելի վրա «Արաշ-1» և «Արաշ-2» ԱԹՍ-ներով հարձակման կադրեր են տարածել, գրեթե միաժամանակ Թեհրանում բացվել է հին Իրանի առասպելական հերոս Արաշ Նետաձիգի արձանը. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Այսօր առավոտյան իրանական ԶԼՄ-ները Իսրայելի վրա «Արաշ-1» և «Արաշ-2» ԱԹՍ-ներով հարձակման կադրեր են տարածել, որոնք դատելով իսրայելական աղբյուրների տվյալներից, անցնելով ՀՕՊ համակարգերը, մուտք են գործել այդ երկրի օդային տարածք։ Պատահական չէ, որ գրեթե միաժամանակ Թեհրանում բացվել է հին Իրանի առասպելական հերոս Արաշ Նետաձիգի արձանը, որի անունով էլ կոչվում են ԱԹՍ-ները։
Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը քննարկել են իրադրությունը տարածաշրջանում՝ այդ թվում նաև անդրադառնալով Իրանին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են իրադրությունը տարածաշրջանում՝ այդ թվում նաև անդրադառնալով Իրանին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ: Հումանիտար հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել երրորդ երկրների քաղաքացիների՝ Իրանից ՀՀ տարածքով տարհանման
«Թեկուզ տրամադրություն չունեմ, բայց քո ապրած կյանքի կողքով ո՞նց գողեգող կանցնես». Լեւոն Ջավախյան
Սիրված գրողը՝ հոբելյանի, երկրի վիճակի ու դեպի արմատները գնալու, մաքրվելու մասին Սիրված գրող ու հայրենատեր քաղաքացի Լեւոն Ջավախյանը հունիսի 19-ին դարձավ 75 տարեկան: Նա ամենաընթերցվող հեղինակներից է, ինքն էլ իր գրականության նման պարզ ու խորը, դրա համար էլ Ջավախյանին պետք է բնորոշել որպես ուստա գրող, որովհետեւ նա բառի ու հույզի վարպետ է, նրա ամեն տողից
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունիսի 21-ի երեկոյան ժամերին, 22-23-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Սահմանադրական դատարանն արդեն երրորդ անգամ է նիստի օր նշանակում
Հունիսի 17-ին նույնպես գործի քննություն չեղավ, ինչպես հունիսի 7-ին: Սահմանադրական դատարանը երրորդ աշխատակարգային որոշումն ընդունեց՝ «Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից»: Անդրանիկ Մանուկյանի դիմումի հիման վրա՝ գործի դատաքննությունը հետաձգեց եւ այն նշանակեց 2025 թվականի հուլիսի 1-ին՝ ժամը 11:00-ին: ՀՀ Սահմանադրական դատարանը 2025 թ. մարտի 14-ի որոշմամբ քննության էր ընդունել հայ հասարակական-մշակութային գործիչ, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի
Թուրքիայի հետ հարաբերությունները սկսում ենք զրոյական մակարդակից․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը Էրդողանին հրավիրել է Հայաստան։


















































