Օրվա լրահոսը
«Վերահաստատել արտաքսված ադրբեջանցիների անքակտելի իրավունքը՝ խաղաղ, ապահով և արժանապատիվ վերադարձ ներկայիս Հայաստանի տարածքի մեջ իրենց ծագման վայրեր». Իսլամական համագործակցության կազմակերպություն
Պահանջել Հայաստանից լուծել մնացած իրավական և քաղաքական խոչընդոտները նրա ստորագրության համար, և, այսպիսով, դադարեցնել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ստորացնումը:
Մարգարիտ Եսայան. «Հայ ժողովուրդը անելիք ունի. պիտի ապացուցի, որ ինքն իր հավատի մեջ անսասան է»
«Հայ հավատավոր ժողովուրդը գիտի, որ այսօր Էջմիածնի տոնն է: Դրա վառ ապացույցն է, որ վաղ առավոտից Էջմիածին մարդկանց հոսքը չէր դադարում: Էջմիածինը բազմամարդ է: Եվ ես նկատեցի, որ բոլորը աղոթում էին, երգում էին եւ Հայր Մերը բոլորը հնչեցնում էին: Շատ կարեւոր է, որ հավատը առ Աստված մեր ժողովուրդը երբեք չի կորցրել եւ չի էլ կորցնելու:
Թուրքագետ. «Երբ թիրախ են դառնում մեր պետությունը եւ եկեղեցին, ժողովուրդը ինքնապաշտպանության մղումով միշտ համախմբվում է Մայր Աթոռի, Էջմիածնի եւ Վեհափառի շուրջ»
Էջմիածնի տոնի մասնակից, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Մայր Աթոռի բակում Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ծավալված արշավին եւ այսօրվա խորհրդին՝ ասաց. «Այսպիսի տագնապալի իրավիճակներում, երբ թիրախ է դառնում մեր պետությունը եւ եկեղեցին, մեր ժողովուրդը նաեւ բնազդով, բնական ինքնապաշտպանության մղումով միշտ համախմբվում է Մայր Աթոռի, Էջմիածնի եւ Վեհափառի շուրջ: Այսօրվա այս հոծ ներկայությունը
Դամասկոսում ահաբեկչություն է տեղի ունեցել
Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում ահաբեկչություն է տեղի ունեցել. զոհվել է ավելի քան 25 մարդ, կան տասնյակ վիրավորներ:
Մայրենի Լեզու, Մարդկային Հիմնական Իրաւունք եւ Մշակութային Ձուլում
Մայրենի Լեզուն՝ Մարդկային Հիմնական Իրաւունք Ինչո՞ւ UNESCO-ն Վտանգուած Լեզուներու Ցանկ մը ունի։ Որովհետեւ մայրենի լեզուն խորապէս միահիւսուած է անհատի եւ համայնքի մը ինքնութեան, մշակոյթին, եւ ժառանգութեան հետ։ Մայրենի լեզուն գործածելու եւ պահպանելու կարողութիւնը կարեւոր է մշակութային բազմազանութեան եւ անհատական արժանապատուութեան պահպանման համար։ Արտայայտուելու ազատութեան իրաւունքը կը ներառէ լեզուի ընտրութիւնը, որով պէտք է արտայայտուի։ Այսինքն մէկու
ՀՀ վարչապետը բազմակողմանի մոլորության մեջ է հայտնվել և չի կարողանում ձերբազատվել այդ մոլորություններից. Գենադի Մնացականյան
ՀՀ վարչապետի՝ Թուրքիա կատարած այցի շրջանակներում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՔՊ կուսակցության ղեկավարը ամբողջովին հավատարիմ մնաց հային իր ինքնությունից կտրելու իրենց խմբակային մարտավարությանը։ Բաց տեքստով նշեց նաև, որ ինքը համայն հայության վարչապետը չէ, այլ միայն Իրական Հայաստանի վարչապետն է և շատ լուրջ կատակեց, որ եկել է ասի, որ սփյուռքում իր վրա այլևս թող հույս
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին լինել առաջինը, որ զսպվածության, պատասխանատվության և պետական շահը վեր դասելու օրինակը կցուցադրեն ողջ հասարակությանը․ Արման Բաբաջանյան
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը Այս վճռորոշ պահին, երբ տարածաշրջանը կանգնած է նոր վտանգների և անկանխատեսելի զարգացումների շեմին, Հայաստանի պետականությունը պահանջում է առավելագույն զգոնություն, խոհեմություն և միակամություն։ Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, մտավորականությանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և յուրաքանչյուր քաղաքացու՝ ամեն ինչ մի պահ դնել մի կողմ, ներքաղաքական ցանկացած
Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Անթույլատրելի է գոռալ լրագրողի վրա եւ սպառնալ
Էջմիածնի տոնը, որի խորհուրդը Սեր եւ Համերաշխություն քրիստոնեական պատգամն է, մի պահ խաթարվեց «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, սփյուռքահայ Գաբրիել Ջեմբերջիի (Ջեմբերջյան) գոռում-գոչյուններով, որը հայտնի է նաեւ ՔՊ դրամահավաքին մեկ միլիոն դրամ վճարելով, Աննա Հակոբյանի կազմակերպած «Հաջողակ տղամարդիկ» խնջույքին մասնակցելով: Ինչպես պարզվեց ավելի ուշ, լրագրող Սյուզի Բադոյանը նրան հիշեցրել էր այդ մասին ու մի քանի այլ անհարմար
Ոչ ոք՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից կամ ժամանակավոր քաղաքական դիրքից, իրավունք չունի անհարգալից և անբարո պահվածք դրսևորել Ազգընտիր Հայոց Հայրապետի հանդեպ․ Տեր Պողոս վարդապետ
Աստվածաշնչյան սույն խոսքերը` «Մի՛ դիպչեք իմ օծյալներին և իմ մարգարեներին վնաս մի՛ հասցրեք» (Սաղմ. 104:15) այսօր առավել քան երբևէ արդիական են դարձել Հայաստանում, քանզի վարչապետի աթոռը զբաղեցնող անձն իր հրոսակախմբով հերթական անգամ լծվել է Հայոց Եկեղեցու թիրախավորմանը՝ անթաքույց կերպով փորձելով հեղինակազրկել հայության Սրբություն Սրբոցը։ Այս աննախադեպ քայլերը, որոնց նպատակն ազգային ինքնության հիմնասյուներից մեկի՝ Հայոց Եկեղեցու
Դատավոր Արմեն Դանիելյանին՝ կալանքի դեմ բողոքի մակագրումը պատահականություն չի կարող լինել․ Արամ Վարդևանյան
Մենք արձանագրել էինք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված հետապնդումն առնչություն չունի իրավունքի հետ և դրա ընթացքը, ակնհայտ ապօրինի կալանքը հաստատում են սույն գործով քաղաքական հետապնդման միջազգային չափանիշների առկայությունը։ Վերաքննիչ բողոքի մակագրումը եթե հաստատվի, որ հենց դատավոր Արմեն Դանիելյանին է մակագրվել, առավել քան ակնհայտ է դարձնում նշված գնահատականի բացառապես օբյեկտիվ հենքը: Հաշվի առնելով, որ դեռևս պաշտոնապես
Մենք բոլորս անցնում ենք բյուրեղացման և մաքրման բարդ ուղի․ Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տելեգրամյան գրառումը Հին արևելյան ասացվածքը՝ «Ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում», իր բացատրությունն ունի. չար ուժերը պայքարում են բարի գործերի դեմ՝ դրանք կանխելու, քարերով հարվածելու կամ արժեզրկելու համար։ Ինչո՞ւ։ Քանի որ դրանք չարի ուժեր են։ Այսօր է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը՝ հայերի հոգևոր, պատմական և շատ դեպքերում
Բելառուսի նախագահը ներում է շնորհել Սերհեյ Տիխանովսկուն՝ ավելի քան հինգ տարվա բանտարկությունից հետո
Բելառուսի նախագահը, ԱՄՆ միջնորդությամբ, ներում է շնորհել իր կոշտ քննադատ, ընդդիմության առաջնորդ Սերհեյ Տիխանովսկուն՝ ավելի քան հինգ տարվա բանտարկությունից հետո։ Տիխանովսկին այժմ գտնվում է Լիտվայի տարածքում։ Ազատության մեջ տրված առաջին ասուլիսում Տիխանովսկին հայտարարել է, թե կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան կշարունակի ղեկավարել ընդդիմադիր շարժումը՝ կոչ անելով կողմնակիցներին շարունակել պայքարել փոփոխությունների և քաղբանտարկյալների ազատ արձակման համար։ Նյութն ամբողջությամբ՝
Արկադի Ղուկասյանը մինչև վերջին արցախցու հեռանալը մնաց Արցախում` իր ընկերներին չդավաճանեց. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Արցախի 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է: Թեև իր աշխատանքի բերումով պաշտոնավարման ավարտից հետո մինչև 2018 թվականը Հայաստանում էր, սակայն 2020 թվականի ավերիչ պատերազմից հետո Ղուկասյանը վերադարձավ Արցախ: Նույնիսկ այն ժամանակ, երբ Արկադի Ղուկասյանը շրջափակման ժամանակ հնարավորություն ուներ դուրս գալու, մնաց Ստեփանակերտում: Արկադի Ղուկասյանը
Մհեր Գրիգորյանն ու Ալեքսանդր Բեգլովը ընդգծել են ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հետ: Զրուցակիցներն ընդգծել են ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում։ Մհեր Գրիգորյանը և Ալեքսանդր Բեգլովն կարևորել են նաև մշակութային ոլորտում իրականացվող համատեղ ծրագրերի շարունակականությունը: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Սամվել Կարապետյանի՝ Հայաստանի համար արված վերջին երեք տասնամյակների գործունեության մի փոքր հատվածը` տեսանյութով
Հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը գտնվում է անազատության մեջ՝ Հայ Առաքելական Եկեղեցուն սատարելու համար։ Հայ Գործարարների Ասոցիացիան պատրաստել է հոլովակ, որտեղ ներկայացված է Սամվել Կարապետյանի՝ Հայաստանի համար արված վերջին երեք տասնամյակների գործունեության մի փոքր հատվածը։ Նույնիսկ հեռու լինելով հայրենիքից՝ իրական հայորդիները շարունակում են արարել և ստեղծել Հայաստանում։ Հայ Գործարարների Ասոցիացիա
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը
Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն
Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է․ Սամվել Կարապետյան
Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանները հրապարակել են նրա նամակի 3-րդ մասը Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին։ Ամբողջովին քանդել երկրի արտաքին անվտանգությունը, ամբողջովին փչացնել հարաբերությունները գլխավոր դաշնակցի հետ, ամբողջովին փչացնել հարաբերությունները ռազմական բոլոր դաշնակիցների հետ՝ ժողովրդին հրամցնելով թվացյալ խաչմերուկների և խաղաղության մասին երազանքները: Արդյունքում մի քանի կացին կախեց մեր երկրի գլխին (Թուրքիա, Ադրբեջան, նույնիսկ արդեն Պակիստան)։ Կորցրեցինք հազարամյակների
Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը, մեր երկրի ներքին կայունությանը և ուղիղ հարված՝ հայոց պետականությանը․ Գարեգին Բ
ՄԵՐ ՊԱՏԳԱՄԸ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆԻՆ Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամեն։ «Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է» (Ա Կորնթ. 3.11)։ Սիրելի հավատավոր ժողովուրդ, Հայրապետիս համար հոգևոր անհուն ուրախություն է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի հոգենորոգ այս օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնել ազգիս
Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ հավատացելոց երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ հավատացելոց երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները: 1. Տիրոջ Կենաց Փայտի մասունքը, 2. Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, 3. Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, 4. Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը, 5. Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը, 6. Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունիսի 22-ի երեկոյան ժամերին, 23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 22-ի ցերեկը, 23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի
Իրանի հակահարվածը
Ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իր երեք միջուկային օբյեկտներին հասցված հարվածների, Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակեց իր «Խայբեր-Շական» բազմագլխիկ բալիստիկ հրթիռը։ Առաջին անգամ։ Խոցվել են Բեն Գուրիոնի օդանավակայանը, կենսաբանական հետազոտությունների կենտրոնը և Իսրայելում գտնվող այլընտրանքային հրամանատարական և վերահսկողական կենտրոնները։ Թել Ավիվն այսօր առավոտյան ընդգծել է, որ սա տարածաշրջանային լարվածության սրման սկզբից ի վեր Իրանի կողմից իրականացված ամենամեծ
Ոստիկանները Դավիթ Համբարձումյանի զրահապատ մեքենան փորձում են առևանգել անհայտ ուղղությամբ․ Նարեկ Մալյան
«Արթուն ենք» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը Էջմիածին քաղաքի մուտքի մոտ «վերևից» հրահանգով ոստիկանները Դավիթ Համբարձումյանի զրահապատ մեքենան փորձում են առևանգել անհայտ ուղղությամբ և անհայտ պատճառաբանությամբ:
Մեզ ձե՞ռ է տալիս, որ Թուրքիան լինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջնորդ. Մամիջանյան
Չեմ խոսում մնացած բոլոր զիջումների մասին, որոնք Փաշինյանը կանի հողի վրա՝ այսպես կոչված սահմանազատման գործընթացը. Մամիջանյան
Իրանը դիտարկում է Ադրբեջանին հարվածելու տարբերակը․ Caspian Frontiers
Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Հենց նոր իրանական պետական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտնի վերլուծաբան, ԻՀՊԿ հետ փոխպակացված անձանցից դոկտոր Խոշչաշմը ներկայացրեց Իրանի հնարավոր գործողությունները՝ ստեղծված իրավիճակում։ Ըստ նրա՝ պատասխան գործողությունների ծիրում այժմ դիտարկվում է Ադրբեջանի տարածքին հարվածելու հնարավորությունը՝ 2 նկատառումով՝ 1) Փակել իսրայելական կործանիչների վառելիքային սնուցման աղբյուրը, քանի որ դրանք լիցքավորվում
Կոնսոլիդացիա հնարավոր է, ակտիվ գործընթացները սարերի հետեւում չեն. Դավիթ Համբարձումյան
Պետք է թույլ չտանք, որ իշխանությունը ներխուժի եկեղեցու ներքին կյանք ու խաթարի եկեղեցու գործունեությունը. Աբրահամյան
Դատապարտում եմ պետության պաշտպանության քողի տակ իրականացվող այս ապօրինի հետապնդումը․ Մուրադ Փափազյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հայտարարությունը. Հայ առաքելական եկեղեցու եւ նրա հոգեւոր առաջնորդի դեմ ուղղված սպառնալիքները, ընդդիմադիրների ձերբակալությունները, բարեգործ Սամվել Կարապետյանի կալանավորումը, միաժամանակ և սկանդալային են, և անպատասխանատու սադրանք։ Սամվել Կարապետյանին երկու ամսով կալանավորելով՝ Փաշինյանի ռեժիմը փորձում է վախեցնել ժողովրդի։ Իրականությունն այն է, որ Փաշինյանը հայ ժողովրդի հանդեպ գայլի վարքագիծ է
Չխաբենք մեզ, Փաշինյանը հաղթել է ՀՀ դեմ պատերազմում ու դեռ հաղթում է. Ֆարմանյան
Եկեղեցուց վախը հասկանալի է, որովհետեւ եկեղեցին համախմբող է, եկեղեցու դեմ արշավը հասկանալի է, որովհետեւ այն ունի նաեւ դրսից եկող դրսեւորումներ. Զաքարյան
Փաշինյանը աահմանադրական կարգավիճակ չունի, սովորական շառլատան է, որը տիրացել է իշխանությանը եւ այն ծառայեցնում է մեր թշնամիների շահերին . Ղազարյան
Մեր ժողովուրդն էլ հիմար չէ, ոտքի է կանգնելու ու դուրս շպրտի նրան. Ղազարյան
Մեզ համար՝ որպես հոգեւորական, ցավալի է, բայց երբեք որեւէ հարձակում մեզ չի կարող ընկճել, վախեցնել. հայր Ասողիկ
-Բոլոր այն մարդիկ, որոնք հակառակ են, չեն ընդունում Հայ Առաքելական եկեղեցու՝ Քրիստոսի կողմից հիմնադրված լինելու իրականությունը, նշանակում է` Աստվածամերժ են: Բոլոր այն անձինք, որոնք չեն ընդունում Քրիստոսի կողմից փոխանցված ձեռնադրության միջոցով օծումը, ուրեմն` չեն ընդունում նաեւ Քրիստոսին: Հետեւաբար, նրանք Աստվածամերժ են: Ինչը, ըստ Ավետարանի, սուրբ հոգու դեմ հայհոյություն է, հայհոյություն Աստծո դեմ: Հոգեւորականի օծումը փոխանցված


















































