Օրվա լրահոսը

Տոնական միջոցառում` նվիրված մանուկներին

Հունիսի 1-ին, երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը,  ձևավորված ավանդույթի համաձայն, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական ուրախ միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների, ազատամարտիկների և զոհված զինծառայողների երեխաները: Տոնական համերգի մեկնարկից առաջ պարգևատրվել են «Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում ապրիլի 21-23-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված մարզամշակութային մրցույթի հաղթող ճանաչված դպրոցականները

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցն անցնում է ամառային աշխատակարգի

Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցն անցում է կատարում ամառային աշխատակարգի: Ըստ այդմ, այսօրվանից երևանյան փողոցները, բակերը, այգիներն ու պուրակները կլուսավորվեն մեկ ժամ ավելի`մինչև գիշերը 01:00-ն: Երևանի քաղաքապետարան

Հայաստանից ՄԻԵԴ ներկայացվող դիմումները աննախադեպ աճել են

Մինչդեռ կարելի էր պարզապես կատարել դատական համակարգի բարեփոխումներ և խնայել ՀՀ հարկատուների գումարները և, ամենակարևորը, նվազեցնել խախտված իրավունքներով հայաստանցիների թիվը:

ՀՀ վարչապետի հանձնարարականը` երեխաների իրավունքների ոտնահարո՞ւմ

Ըստ Անահիտ Բախշյանի` թեքահարթակներից շատերը հաշմանդամություն ստանալու, ոչ թե հաշմանդամություն ունեցողների տեղաշարժման համար են

Առնվազն 3500 երեխա այժմ գտնվում է խնամքի հաստատություններում և սովորում է երկրի հատուկ դպրոցներում, այնինչ խնամատար ընտանիքներում ապրող երեխաներն ընդամենը 25-ն են

Խնամքի հաստատություններում գտնվող երեխաների անճշգրիտ թիվն անտեսանելի է դարձնում ամենախոցելի երեխաներին. ՅՈՒՆԻՍԵՖ Ըստ ուսումնասիրության, առնվազն 2.7 միլիոն երեխա ապրում է խնամքի հաստատություններում, սակայն այս գնահատումն ընդամենը «սառցաբեկորի գագաթն» է ԺՆԵՎ/ԵՐԵՎԱՆ, 1-ը հունիսի, 2017թ.: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր տվյալների, աշխարհում առնվազն 2.7 միլիոն երեխա ապրում է խնամքի հաստատություններում: Սակայն այս տվյալները, հավանական է, որ միայն «սառցաբեկորի գագաթն»

Վլադիմիր Գասպարյանը մեծ թվով հետևորդներ ունի հեռավոր Բանդիվանում. փոքրիկները երազում են գյուղովի ոստիկան դառնալ (Տեսանյութ)

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Aravot.am-ը Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Բանդիվան գյուղի երեխաներից հետաքրքրվեց, թե ի՞նչ ցանկություններ ունեն ու ի՞նչ են երազում դառնալ։ «Ուզում եմ աշխարհին խաղաղություն լինի, էրեխեքն էլ միշտ ուրախ լինեն»,-ասաց փոքրիկներից մեկը՝ նշելով, որ ուզում է բժիշկ դառնալ, քանի որ այդ մասնագետի կարիքը իրենց գյուղում շատ կա։ Ի զարմանս մեզ՝ գյուղի փոքրիկների

«Սա մի փոքրիկ նվեր է, որ ամեն տարի այս օրը մատուցում ենք մեզ մոտ մարզվող երեխաներին»

Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված ՄՊՄԴ-ում նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Մարզադպրոցի տնօրինությունը հենց բակում ուրախ հանդիսություն էր կազմակերպել իրենց մոտ մարզվող երեխաների եւ նրանց ծնողների համար՝ հրավիրելով նաեւ հայտնի հեքիաթների հերոսներին: Մարզադպրոցի տնօրեն եւ լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանի խոսքերով, արդեն վեցերորդ տարին է, ինչ մարզադպրոցը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ

Հունիսի 1-ը նշվեց «Օրրանում» (ֆոտոշարք)

Արդեն 17 տարի է՝ «Օրրանը» տոնում է հունիսի 1-ը` Երեխաների պաշտպանության օրը: Ինչպես նշեց «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, սա իրենց ամենասիրելի տոնն է: Նա ասաց, որ 100 երեխա երեւանյան «Օրրանի» հարկի ներքո են պատսպարվել, 100-ը` Վանաձորի: «Օրրանը մեզ համար ջերմ օջախ է: Երեխաներին երջանկացնելու բանալին նրանց սեր եւ հոգատարություն փոխանցելն է, «Օրրանը» նաեւ նրանց տալիս

Պարսկական հյուպատոսարանի հայկական դիմագիծը

Հանրապետության 32 հասցեում գտնվող գեղեցիկ զարդաքանդակներով, իսկ ներսից գեղարվեստական մեծ արժեք ունեցող որմնանկարներով պատված այս շենքը պատմամշակութային հուշարձան է: Այն կառուցվել է 1876թ.` ճարտարապետ Ֆոն դեր Նոնեի կողմից: Ժամանակին շենքում եղել է Երեւանի նահանգապետի նստավայրը, մյուս մուտքում` պարսիկ հյուպատոսի աշխատասենյակը: «Թեեւ վերջինս այդտեղ պարսկական ինտերիեր է ձեւավորել, բայց շատ ցայտուն արտահայտված է, որ հայ նկարչի

Ադրբեջանն իրականում խոցել է ոչ թե հայկական կողմի, այլ սեփական թիրախները

Հակառակորդն ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական կողմի կրակակետեր է ոչնչացրել

Կտրած-ծակած մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն են տեղափոխվել օտարերկրյա 2 քաղաքացի

Նախնական քննության տվյալներով՝ օտարերկրյա քաղաքացիները մարմնական վնասվածքները ստացել են մայիսի 31-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում՝ Երևան քաղաքի բնակարաններից մեկում իրենց հայրենակիցներից մեկի հետ ծագած վիճաբանության ժամանակ, ով դեպքի վայրից դիմել է փախուստի։

«Այնպես չի, որ հիմա հեծանիվն այդպես հասանելի է, թող պատգամավորներն իրենց նեղ շրջապատով չդատեն». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մանկությունն անցել է Իջեւանում. «Հիշում եմ, որ շատ դժվարությամբ էի մանկապարտեզ գնում, չէի գնում եւ ի վերջո չգնացի: Հիշում եմ, որ դպրոց ենք գնացել, սովորել, ոչ մի առանձնահատուկ բան»:

«Երկիր Ծիրանի». Մենք հավատացած ենք, որ հնարավոր է շտկել Հայաստանի ժողովրդագրական աղետալի իրավիճակը

Արդար եւ օրինական իշխանությունների ձեւավորման ու տնտեսության համաչափ զարգացման շնորհիվ, ինչը գլխավոր նախապայմանն է մեր միլիոնավոր հայրենակիցների վերադարձի եւ հայոց օջախներում նորանոր մանուկների ծննդյան ճիչերի եւ ուրախության, ինչը կնպաստի «Յոթը որդով սեղան նստելուն»:

Կես դարից ավելի է, ինչ Գրականության և արվեստի թանգարանում է 7-8 տարեկան Ազնավուրի վերնաշապիկը

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը տեղեկացնում է, որ այդ թանգարանում է պահվում Շառլ Ազնավուրի՝ 7-8 տարեկան հասակում կրած վերնաշապիկը ( տե′ս կից լուսանկարում), որը 1964թ. Թանգարանին է նվիրել շանսոնյեի հորաքույրը՝ դերասանուհի, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Աստղիկ Երամյան-Ազնավուրյանը: Մամուլի հաղորդագրություն

Ոչ ստանդարտ քայլերի սպասելիս

Կառավարությունը գործարարին չի ներկայացնում ներդրումների առաջնահերթ ոլորտները Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ շվեյցարաբնակ գործարար Վարդան Սիրմաքեշը մտադիր է ներդրումներ անել Հայաստանում: Բացի «Հին Երեւան» ծրագրից՝ նաեւ Գյումրիում մանվածքային ֆաբրիկայի, լոկոմոտիվային դեպոյի վերակառուցում, ժամացույցի արտադրության (այդ թվում՝ արտադրանքի ցուցասրահի) կառուցում, Երեւանում 8 հեկտար տարածքով բնակելի թաղամասի կառուցում: Եվ եթե Գյումրու ծրագրերում դեռ գործնական

«Իշխանությունը պարտավոր է լավ պայմաններ ստեղծել, որ մեր երեխաները ապրեն հնարավորինս անհոգ». Շարմազանով. (Տեսանյութ)

Այս տարվա առաջին եռամսյակին արդեն արտագաղթել է 15 հազար մարդ, այդ թվում՝ երեխաներ, իշխանությունների մեղքի բաժինը սրանում չկա՞՝ նա պատասխանեց. «Յուրաքանչյուր գործընթացի համար պատասխանատուն իշխանությունն է: Մեղավոր է, թե մեղավոր չի՝ ժամանակը ցույց կտա, բայց էմիգրացիան գլոբալ երեւույթ է եւ միշտ չի, որ պետք է կապել ներհայաստանյան իրավիճակի հետ»:

«Չի բացառվում, որ Ադրբեջանին հնարավոր կլինի միջազգային սանկցիաների ենթարկել». Պաշտպանության փոխնախարար (Տեսանյութ)

«Հայտարարությունն ամբողջական զսպիչ մեխանիզմ չէ, սակայն փաստում է, թե որ կողմն է խախտել հրադադարը»,-ասում է Արտակ Զաքարյանը

Հունիսի 1-ի պատճառով բազմազավակ ընտանիքի 2 տղաները չմասնակցեցին քննությանը

Նրանք քննություն կհանձնեն օգոստոսի 20-ից հետո

Շարմազանովի տղան երազում է երգել մանկական «Եվրատեսիլում» (Տեսանյութ)

Հարցրեցինք՝ հայրիկը գո՞հ է լինում, երբ նա երգում է՝ երեխան պատասխանեց, որ նա ժամանակ չի ունենում, իրեն չի լսում: Մեր հարցին՝ Շարմազանովը չի՞ կարողանում դասավորել, որ դու գնաս «Եվրատեսիլ», այդքան ծանոթներ, շրջապատ ունի՝ Հովսեփը պատասխանեց. «Չէ, պիտի պարապեմ ես, որ գնամ»:

«Կընտրեն՝ ո՞ւմ ձերբակալել». փորձագետը՝ Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու պահանջի մասին (Տեսանյութ)

Էրդողանը խոստացել է, որ մինչեւ 2023թ. Թուրքիայում քեմալիզմից հետք չի թողնելու եւ այդ նպատակով աստիճանաբար «կհրամայի» անձեռնմխելիությունից զրկել անցանկալի պատգամավորներին

Գագիկ Մելիքյանի 6-ամյա թոռը եկել էր ՀՀԿ-ի գովազդով iPhone-ով. Ըստ երեխայի, ՀՀԿ-ականները լավ են իշխում մեր երկիրը (Տեսանյութ)

Հարցին՝ ՀՀԿ-ն իրեն պատասխանատու զգո՞ւմ է երեխաների համար, եթե այդպես է, ինչո՞ւ են մեր երկրում այդքան երեխաներ անպաշտպան, սոցիալապես այդքան անապահով ապրում՝ Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Դա ընդամենը ձեր կարծիքն է: Ես չեմ կարծում, որ բոլոր երեխաներն անպաշտպան են: Ես կարծում եմ, որ մեր երկրում շատերը կերազեն, որ մեր երեխաների նման պաշտպանվածություն ունենան»:

Ժամանակն է «վերաբացել» հետաքննիչների «նախապատրաստած» գործերը

Մենք քրեական գործերի հարուցման, չհարուցման հետ կապված անվերջ հիշում ենք քննիչներին, որոնք իրականացնում են նախաքննություն: Սակայն երբեք չենք մտաբերում այն հետաքննիչներին, ովքեր նախապատրաստում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար, «մինչ նախաքննական վարույթ» կոչվածի հետ կապված որեւէ հարց չի բարձրացվում, բարձրաձայնվում: ԶԼՄ-ների հետ կապված հետաքննիչներից ստանում ենք կիլոներով գրություններ, որով խնդրում են, որպեսզի իրենց տրամադրենք տվյալներ,

2017թ. հունվար-մարտին Արցախում իրականացվել է 8.4 մլրդ. դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 51.3 տոկոսով

2017թ. մարտին ՏԱՑ-ը 2016թ. մարտի համեմատ կազմել է 107.8 տոկոս, 2017թ. փետրվարի համեմատ` 106.2 տոկոս, իսկ 2017թ. հունվար-մարտին (աճողական) 2016թ. հունվար-մարտի համեմատ` 111.5 տոկոս: 2017թ. հունվար-մարտին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 43.3 մլրդ դրամ: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 108.1 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 104.8 տոկոս: 2017թ. հունվար-մարտին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է

Մուկուչյանը ավագանու անդամներին մաղթեց բեղմնավոր աշխատանք

ԿՀԸ-ն կազմեց Երեւանի ավագանու ընտրված անդամներ գրանցելու վերաբերյալ արձանագրությունը

Կգործարկվի Ընտանեկան աջակցություն կենտրոնը, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաները կստանան անկախ կյանքի հմտությունների ուսուցում

Այս տարի Երեխաների պաշտպանության միջազգային օրն աննախադեպ նվեր ընծայեց հաշմանդամություն ունեցող մանուկներին՝ նրանց պարգևելով սոցիալական ծառայություններ մատուցող ժամանակակից կենտրոն։ Դա իրականություն դարձավ իր տեսակի մեջ բացառիկ համագործակցության հուշագրի շնորհիվ, որը 2017թ․ հունիսի 1-ին կնքվեց «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության և «Երևան իմ սեր» հիմնադրամի միջև։ Հուշագրի շրջանակներում կգործարկվի Ընտանեկան աջակցություն կենտրոնը, որտեղ հաշմանդամություն ունեցող

Կապահովվի դրամաշնորհների տրամադրման գործընթացի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը

Կառավարության այսօրվա նիստի առաջին զեկուցվող հարցը ներկայացրել է ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Դավիթ Հարությունյանին. «Շնորհավորում ենք, Ձեր առաջին կառավարության նիստն է արդարադատության նախարարի կարգավիճակով: Վստահ ենք, որ Ձեր մոտ ամեն ինչ ստացվելու է, մանավանդ՝ շատ մեծ բեռ և առաքելություն ունեք»: Այնուհետև կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ ՀՀ պետբյուջեից հատկացվող

Համապետական շաբաթօրյակներն այսուհետ կազմակերպվելու են առավել համակարգված և կրելու են շարունակական բնույթ

Անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրին գործադիրի ղեկավարը նշել է. ««Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում սույն թվականի մայիսի 27-ին կայացավ առաջին համապետական շաբաթօրյակը։ Նախնական տվյալներով պարզվեց, որ ավելի քան 750 տնտեսվարող սուբյեկտ, որոնց մեջ ներառված են առևտրի և սննդի օբյեկտներ, գազալցակայաններ և այլն, չունեն աղբահանության ծառայությունների համապատասխան պայմանագրեր։ Ավելին, չի բացառվում, որ լրացուցիչ ուսումնասիրությունների դեպքում, բացի այդ 750

«Ես չեմ պատկերացնում, որ այդքան արյուն թափենք, մի ամրոց սարքենք ու թուրքերին ասենք՝ ձե՞զ ենք հանձնում»

Կոմանդոսը՝ ապրիլյան պատերազմի սխալների, Ադրբեջանի թույլ կողմերի ու մեր արտադրած բացառիկ զենքի մասին «Ադրբեջանցիներն իրենց ծրագրով աշխատում են, այդ լարվածությունն իրենց է պետք: Մենք պետք է ժողովրդին ճշմարտությունը կարողանանք հասցնել չի կարող սկսվել պատերազմ, դրա համար էլ Ադրբեջանն ինքը հասկանում է, որ եթե պատերազմ սկսվի՝ այդ պետությունն ցՋպ գոյություն չի ունենա»,- մեզ հետ զրույցում Արցախի

«Աշխարհի տարբեր երկրների ամենաերջանիկն իրենց համարողներից մեկը Հայաստանի երեխաներն են». Արա Բաբլոյան

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպիսի՞ երեխա է եղել ԱԺ նախագահը, հաճա՞խ են ծնողները կշտամբել: Արա Բաբլոյանը պատասխանեց՝ «Ոնց որ բոլոր երեխաները: Եղել են դեպքեր, որ այո, կշտամբել են»:

Կարեն Կարապետյան. «Մենք ակնկալում ենք, որ յուրաքանչյուր նախարարություն, գերատեսչություն պետք է կիսամյակային հաշվետվություն տա հասարակությանը, թե կոնկրետ ինչ արդյունքի է հասել»

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Անդրադառնալով համայնքների և մարզերի զարգացման ծրագրերի կարևորությանը՝ վարչապետն ասել է. «Բազմիցս նշել եմ, որ մեր կողմից իրականացվող գործողությունները և միջոցառումները պետք է հանգեցնեն յուրաքանչյուր ոլորտում կիրառական և շոշափելի արդյունքների: Միաժամանակ,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031