Օրվա լրահոսը

«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի ավագանու ընտրություններին

Սիրելի երևանցիներ, Հավատարիմ մնալով միշտ ձեր առջև անկեղծ լինելու իմ խոստմանը՝ տեղեկացնում եմ, որ իմ քաղաքական թիմի հետ քննարկումներից հետո, «Ծառուկյան» դաշինքը որոշում է կայացրել չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։ Վստահ եմ, որ երևանցիները կընդունեն և կհարգեն իմ կայացրած այս որոշումը: Դուք գիտեք, որ որևէ ընտրության մասնակցությունը ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել: Դուք գիտեք, որ

«Լարային գործիքները շատ մեծ ուշադրություն են սիրում, մենք իրենց պետք է խնայենք. խնամենք». Մեդեա Աբրահամյան (Ֆոտոշարք)

Ապրիլի 8-ին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Մեներգ թավջութակի համար» գրքի շնորհանդեսը: Այն պատմում է թավջութակահար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Մեդեա Աբրահամյանի կյանքի ու ստեղծագործական գործունեության մասին: Գրքի հեղինակն է Ռոզա Եղիազարյանը: Այն կազմել են Մեդեա Աբրահամյանի հետ միասին: Թավջութակահարի խոսքով` մեծ դժվարությամբ են կազմել գիրքը: Միջոցառման ընթացքում նվագեցին Մեդեա Աբրահամյանի նախկին ուսանողները, ովքեր այժմ

Այս գիշեր փակ կլինի Մյասնիկյան պողոտան

Հարգելի համաքաղաքացիներ, ապրիլի 8-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 9-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը տրանսպորտային երթևեկի համար կրկին ամբողջությամբ փակ է լինելու: Վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհներից: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան

ԿԸՀ-ն չի ընդունել «Քաղաքացի դիտորդ»-ի դիմումները

Այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 15:08 «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչը փորձել է ընտրախախտումների վերաբերյալ դիմումներ հանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, սակայն չի կարողացել դա անել, քանի որ պահակակետի աշխատակիցն ասել է, թե ԿԸՀ-ն այսօր չի աշխատում, ուստի դիմումները կարող են մուտք արվել երկուշաբթի օրը: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն այնտեղից ստացել

Բոլոր անօրինականությունների մասով շատ կոշտ պետք է կիրառել պետական մեխանիզմը. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունավետությանը վերաբերող հարցեր: ՀՀ բնապահպանության  նախարար Արծվիկ Մինասյանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը զեկուցել են «Սևան ազգային պարկի» գործունեության վերաբերյալ, ներկայացրել կառավարման, տնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական և հողօգտագործման տեսանկյունից գույքագրված խնդիրները: Վարչապետ Կարապետյանը կարևորել է «Սևան ազգային պարկի»

Բակո Սահակյանը` «Վարանդա-3» ջրամբարի կառուցման շինհարթակում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին այցելել է հանրապետության հարավում տեղակայված զորամասերից մեկը եւ մասնակցել շաբաթօրյակի շրջանակներում այնտեղ կազմակերպված ծառատունկին: Նախագահը ծանոթացել է նաեւ զինվորների առօրյային ու ծառայության ընթացքին: Նույն օրը Նախագահն այցելել է «Վարանդա-3» ջրամբարի կառուցման շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին։ Երկրի ղեկավարը կարեւորել է օբյեկտի նշանակությունը մեր հանրապետության կյանքում՝ ընդգծելով նախատեսված

«Նորմալ հիմք ստեղծենք 2018 թվականի համար». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու ՀՀ բնապահպանության նախարարությունների գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքն ու հետագա ծրագրերը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է 2017 թ. համար 5 գերակա խնդրի և 18 միջոցառման կատարման մասին: Մասնավորապես, ներդրումների ներգրավման մասով 2017 թ. սկզբից կազմվել

Ավագանու ընտրություններին նախնական տվյալներով կմասնակցի 4 կուսակցություն, մեկ դաշինք

Մասնակցող ուժերը փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչեւ ապրիլի 9-ը

«Հուսամ՝ հերոսներին արժանին կմատուցենք». ապրիլի 10-ին կնվագեն ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակի համար (Ֆոտոշարք, տեսանյութ)

Ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի, Երեւանի եւ «Հովեր» պետական կամերային երգչախմբերի, օպերային եւ էստրադային մեներգիչների կատարմամբ կհնչեն կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակած հայրենասիրական ստեղծագործությունները

«Վստահ եմ, որ բացելու ենք այդ գաղտնիքը». ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ

«Կրկնաքվեարկությունների փաստեր էլ կան». Սուսաննա Մուրադյան

Այրվում է ավտոմեքենա

Ապրիլի 8-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Արաքս ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեեկություն: ՀՀ ԱԻՆ

«Երկիր Ծիրանի»-ն կմասնակցի ավագանու ընտրություններին. ցուցակը կգլխավորի Զարուհի Փոստանջյանը

«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունը Շնորհավորում ենք մեր համակիրներին և աշխարհասփյուռ հայությանը` «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջիկա քաղաքական պայքարին իր մասնակցության հայտը ներկայացնելու կապակցությամբ: Մեր նպատակն է համայն հայության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պատասխանատու և պարտավորեցնող պաշտոնը ծառայեցնել ի բարօրություն ժողովրդի: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Ժողովի որոշմամբ մասնակցելու է Երևանի ավագանու կազմավորման քաղաքական գործընթացին իր սեփական ցուցակով, որը գլխավորելու

«Բարդ էր մտնել անհավասար պայքարի մեջ՝ ունենալով անհավասար ռեսուրսներ»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ այս ընտրությունը եղել է ընտրություն փողի եւ ավելի շատ փողի միջեւ, համատարած գրանցվել են ուղղորդված, վերահսկվող քվեարկություններ, ուղղակի քվեի տոնավաճառ: Ստեփան Սաֆարյանը թվարկեց մի շարք օբյեկտիվ գործոններ, որոնք ազդեցություն ունեցան «Ազատ դեմոկրատների» գրանցած արդյունքների վրա. «Բարդ էր մտնել անհավասար պայքարի մեջ՝ ունենալով անհավասար ռեսուրսներ:

ՕՐՕ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. ««Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին»: «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինք

Արքաների այս հովիտը

Երբ ցեղական ձին հոգնում է, ականջները սառչում են, եւ ձին այլեւս չի կարողանում լսել ձիավորին, ու ձիավորը կորցնում է նպատակին հասնելու իր նախընտրած թափը: Այսինքն թե` չի կարելի թույլ տալ, որ հոգնի ձին եւ ականջները սառչեն, այսինքն թե` այլեւս անհնարին կդառնա ձիու ներդաշնակ վարգը, երբ անընդհատ առաջնորդվում ես նույն հանգով եւ գոչյունով նույն: Ժամանակների մեջ

Ի՞նչն էր պատճառը, որ «Ազատ դեմոկրատներն» ու «Ելքը» չմիավորվեցին

Ստեփան Սաֆարյանը ՀՀ-ի շարունակական գաղութացման վտանգ է տեսնում, քանի որ «Ելքն» էլ չի դնում ԵՏՄ-ից դուրս գալու խնդիրը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստեփան Սաֆարյանը «Առավոտի» հետ զրույցում ընդունեց, որ եթե «Ազատ դեմոկրատներն» ու «Ելքը» միավորվեին, ՀՀ խորհրդարանական ընտրություններին ավելի մեծ արդյունքներ կգրանցեին: Պարոն Սաֆարյանից հետաքրքրվեցինք` արդյոք ի սկզբանե նման հարց քննարկվե՞լ

Հարուցվել է քրեական գործ՝ թիվ 20/24 ընտրատեղամասում քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 20/24 ընտրատեղամասում քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ։ «Ազատություն» ռադիոկայանի՝ ապրիլի 2-ի եթերում͵ լուսաբանելով ԱԺ ընտրությունների ընթացքը, ահազանգվել էր՝ Ճամբարակ քաղաքի թիվ 20/24 ընտրատեղամասում կատարված ընտրախախտումների մասին։ Հրապարակման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Ճամբարակի քննչական բաժանում նախապատրաստվել են նյութեր։ Ըստ տեսաձայնագրության՝

Արցախ տանող Սիսիան-Գորիս ճանապարհը 1 տարի առաջ անմխիթար էր, մեկ տարի անց էլ նույն վիճակում է

Ամեն տարի Հայաստանի ճանապարհների վերանորոգման համար բյուջեից միլիոններ են դուրս գրվում, բայց, այդուհանդերձ, հանրապետության միջպետական, միջմարզային ու գյուղական ճանապարհները անմխիթար վիճակում են: Երեկ այդ մասին կառավարության նիստում փաստեց նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը` միջմարզային տրանսպորտի արդիականացման հարցը նույնպես պայմանավորելով նոր ճանապարհներ ունենալու գործոնով: Հանրապետության մի քանի ճանապարհների ռազմավարական նշանակությունը հատկապես ընդգծվեց անցյալ տարի ապրիլի պատերազմի օրերին,

76-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (Տեսանյութ)

ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 76-ամյա Ռոզա Ռզաևան: Մանրամասները` տեսանյութում ՀՀ ոստիկանություն

«Թող կանայք երբեք չլինեն գերագնահատված կամ թերագնահատված». Գարիկ Պապոյան, Սոնա Ռուբենյան

«Մենք մտածում էինք, որ եղանակի պատճառով հեսա գալու ենք մենք մերոնցով նվագենք, երգենք, գնանք, հա, մենք մերոնցով ենք էսօր ժողովուրդ»,- ահա այսպես իր խոսքը սկսեց Գարիկ Պապոյանը, ով զարմացած էր ու շնորհակալ, որ հանդիսատեսը անտեսել էր անձրևը ու հավաքվել Շառլ Ազնավուրի հրապարակում` վայելելու Սոնա Ռուբենյանի և Գարիկ Պապոյանի համերգը` նվիրված մայրության և գեղեցկության օրվան: Համերգի

25 տարի է՝ Հայաստանում Իրանի դեսպանատան հետ կապված դատական վեճը չի լուծվում

Այգեստան 9 փողոցի 2 Ա տան ժառանգներ Անահիտ եւ Ալբերտ Հակոբյանների պատմությունը հայտնի է իրավապահներին, արդարադատություն իրականացնողներին, արտաքին գործերի նախարարությանը, անգամ այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին: Այդ գործով կան ՀՀ դատարանների 150-ից ավելի վճիռներ: Այդ քսանհինգ տարիների ընթացքում արված յուրաքանչյուր մեր հրապարակումից հետո արձագանքել են ԱԳՆ-ն, իրանական կողմը: Սակայն վիճելի տան գործը մնում է հայ-իրանական բարեկամության

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 9-10-ը շրջանների զգալի մասում, 11-ին օրվա երկրորդ կեսին և 12-ի գիշերը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ,  9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 9-10-ին, 11-ի գիշերը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, 12-13-ին նույնքան կբարձրանա: Երևանում՝ Ապրիլի 9-10-ը

Դասական դրամատուրգիան, բեմադրիչը, թատրոնը, եւ ոչ միայն…

Այսօր երիտասարդ, նաեւ ոչ երիտասարդ բեմադրիչներից հաճախ լսում ենք՝ «Տվեք ինձ լավ դերասան, լավ նկարիչ, լավ երաժշտական ձեւավորող եւ ես ձեզ կտամ շատ ժամանակակից ներկայացում»: Կամ՝ «Դասականը միշտ էլ ժամանակակից է, ինչպես էլ բեմադրես»: Կամ՝ «Այսօր կյանքը հետաքրքիր չէ, հանդիսատեսին ժամանակակիցն էլ, ոչ ժամանակակիցն էլ չի հետաքրքրում»… Փորձենք մի քանի այդպիսի տեսարանների վրա հրավիրել մեր

Ընտրակաշառքը թռչող ափսե էր, բոլորը խոսում էին, բայց ոչ ոք չէր տեսնում

Ռեյտինգայինով թեկնածուները չլինեին, կուսակցություններն այդքան ձայներ չէին հավաքի. նրանք խնդիրներ էին լուծում

ՀՅԴ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

Հ.Յ.Դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Վերլուծելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում Երևան քաղաքում Հ.Յ. Դաշնակցության ձեռք բերած անսպասելի ցածր արդյունքները, խորհրդակցելով Երևանի վարչական շրջանների կոմիտեների հետ՝ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն նպատակահարմար չի գտնում մասնակցել մայրաքաղաքի ավագանու ընտրություններին: Այս փուլում մեր առաջնահերթ խնդիրն ենք համարում ապրիլի 2-ի ընտրություններում մեր կառույցի արձանագրած արդյունքի պատճառների ուսումնասիրությունը և անհրաժեշտ եզրակացությունների

Ինչպես լրացնել վիտամին D-ի պակասը

Վիտամին D-ն կարգավորում է ֆոսֆորի եւ կալիումի փոխանակությունը, միջամտում նրանց ներծծմանը աղիներից եւ ոսկորներից: Այս վիտամինը օրգանիզմ է ներթափանցում մի քանի ձեւերով: Հայտնի է, որ արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթի ազդեցության տակ մաշկի մեջ առաջ է գալիս ակտիվ վիտամին D-ն: Այս վիտամինի բացասական կողմը այն է, որ երեխաների մոտ առաջ է գալիս անգլիական հիվանդություն` ռախիտ, իսկ չափահաս

Չելյաբինսկի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Նորակերտ գյուղում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 7-ին, ժամը 17.20-ին, Նորակերտ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Միսակ Պ.-ն, որը 2017թ. մարտի 9-ից ՌԴ Չելյաբինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 264 հոդվածի 1-ին մասի (ՃԵԿ-ի կանոնները խախտելը) մեղադրանքով: Հայտնաբերման փաստի առթիվ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ՀՀ ոստիկանություն

Ընկույզը լավացնում է սրտի աշխատանքը

Ընկույզը խտացված սննդամթերք է, որ  բնությունն ստեղծել է մեզ համար. 100 գրամ միջուկի մեջ միայն 3-4 գրամ ջուր կա, մնացածը խիստ արժեքավոր նյութեր են` ամինաթթուներ, ճարպաթթուներ, որոնք մարդու օրգանիզմում չեն սինթեզվում, բայց նյութափոխանակման գործում կարեւոր դեր են կատարում: Ընկույզում առկա մի քանի նյութեր դրական են ազդում սրտի աշխատանքի վրա, քանի որ նրանում կա ճարպային թթու

Քրեական գործ` դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի մահվան փաստի առթիվ

2017թ. ապրիլի 5-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն հիմնարկի դատապարտյալ Հրաչյա Հենզելի Գևորգյանը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի բնակելի գոտու միջանցքում հանկարծամահ է եղել: Հրաչյա Գևորգյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ դատապարտյալը՝ «աստենո-նևրոտիկ սինդրոմ, էնցեֆալոպատիա, գլխուղեղի արյան շրջանառության

Հրազենային կրակոցի հետքեր` Բջնի ամրոցի մետաղյա դարպասի վրա (Ֆոտոշարք)

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության հուշարձանների պահապանները, սահմանված ժամանակացույցի համաձայն, հուշարձանների տարածքներ կատարած շրջայցերի ընթացքում իրավախախտման երկու դեպք են արձանագրել: Մասնավորապես` հրազենային կրակոցի հետքեր են հայտնաբերվել Բջնի (պետ.ցուցիչ` 6.19.1) ամրոցի 2016թ.-ին տեղադրված մետաղյա դարպասի կենտրոնական հատվածում: Կրակոցը եղել է մոտ տարածությունից: Մեղրաձոր համայնքից 2 կմ հարավ-արևելք գտնվող Ամրոցի (պետ.ցուցիչ`6.45.1) Ք. ա. II-I հազարամյակներով

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031