Օրվա լրահոսը
Արտավազդ Սահակյան. «Հրեան ինձ ասաց, որ 20 տարի հետո Հայաստան չի լինելու»
Պատերազմը չէ Հայաստանի խնդիրների պատճառը
Պլանային հերթական ստուգատես-վարժանքը ոստիկանության զորքերում
Մարտի 24-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը զինտեխնիկայի և անձնակազմերի ստուգատես անցկացրեց ոստիկանության զորքերում: Մասնակցում էր ոստիկանության հրամանատարությունը՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գլխավորությամբ: Ստուգատեսի ընթացքում դիտարկվեց ու գնահատվեց տեխնիկայի և սպառազինության վիճակը, հրահանգավորվեցին անձնակազմերը: Այնուհետև զինտեխնիկայի ու ստորաբաժանումների մարտավարական և կրակային պատրաստականության աստիճանը ստուգվեց վարժանքի ընթացքում: Ստուգատեսի մասնակիցները ցուցադրեցին բարձր մարտական, ֆիզիկական և հրաձգային պատրաստականություն:
Դեբեդ գետում հայտնաբերվել է տղամարդու դի
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ Ալավերդիում տղամարդու մահվան պատճառները պարզելու ուղղությամբ: 2017թ. մարտի 23-ին` ժամը 18:30-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում՝ Դեբեդ գետում͵ հայտնաբերվել է տղամարդու դիակ: Պարզվել է վերջինիս ինքնությունը ով Ալավերդի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1973 թվականին։ Նախնական տվյալներով՝ տղամարդը 2017թ. մարտի 23-ին`
Եգիպտոսի նախկին նախագահ Հուսնի Մուբարաքն ազատ է արձակվել
Եգիպտոսի նախկին նախագահ Հուսնի Մուբարաքը տուն է վերադարձել 6 տարվա ազատազրկումից հետո: Ինչպես հաղորդում է BBC-ն, վերջին հինգ տարիներին տապալված նախագահը գտնվել է Կահիրեի ռազմական հիվանդանոցում՝ առողջության հետ կապված խնդիրների պատճառով, նրան դատարան էին տեղափոխում ուղղաթիռով: Նախկին նախագահի փաստաբանի խոսքով՝ Մուբարաքն այժմ լքել է հիվանդանոցը և ուղևորվել Գելիոպոլիսի իր տուն: Մարտի 2-ին Եգիպտոսի Գերագույն վերաքննիչ
Եվրոպական ներդրումային բանկը հետաքրքրված է էներգետիկ ոլորտում ներդրումների իրականացմամբ
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը մարտի 24-ին հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորությամբ։ Քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերում բանկի ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները։ Խոսելով հետագա համագործակցության հեռանկարների մասին՝ Վազիլ Հուդակին հայտնել է Եվրոպական ներդրումային բանկի մտադրությունները Հայաստանի էներգետիկ համակարգում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ։ Բանկը հետաքրքրված
Պայթյուն-փլուզում՝ Կոտայքի մարզում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մեկ մարդու մահվան պատճառ հանդիսացած պայթյուն-փլուզման դեպքի առթիվ: 2017թ. մարտի 24-ին՝ ժամը 08:15-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում գործող թթվածնային լիցքավորման կայանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, որի արդյունքում մահացել է նույն գյուղի բնակիչ, 1968թ. ծնված
«Միակողմանի զիջումների կոչերն Ադրբեջանում ոգեւորություն են առաջացնում». Արարատ Զուրաբյանը՝ առաջին նախագահի հարցազրույցի մասին (Տեսանյութ)
Արցախի ճակատագիրը պետք է որոշի Արցախի ժողովուրդը: Վերջինիս խնդիրն է՝ ո՞ր չափի զիջումների գնալ»,-ասում է Արարատ Զուրաբյանը
Հայաստանի բոլոր աղբավայրերը քարտեզագրման եւ մաքրման փուլում
Հայաստանն արդեն 9-րդ անգամն է, ինչ միանում է «Մոլորակի ժամ» նախաձեռնությանը` մեկ ժամով անջատելով մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք այլ քաղաքների շենքերի եւ խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների արտաքին ու փողոցային լուսավորությունը: Աշխարհն այս տարի «Մոլորակի ժամ»-ը կնշի մարտի 25-ին, ժամը` 20:30-ից 21:30-ը: «Մոլորակի ժամը» համաշխարհային արշավի նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին եւ այլ շահագրգիռ կողմերին
Ֆանտաստիկա է. ՌԴ ԱԳՆ-ն՝ Վրաստանից Հայաստան ռազմական շարասյան անցման մասին
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով հերքել է Ռուսաստանից Աբխազիա С-300 զենիթային հրթիռային համակարգեր ուղարկելու, ինչպես նաև Վրաստանից Հայաստան ռազմական շարասյան անցման մասին հաղորդագրությունները: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը: «Քարոզչական խառնաշփոթի պատճառ է դառնում ամեն ինչ. և՛ Աբխազիայի՝ Վրաստանի հետ սահմանին անցակետերը կրճատելու վերաբերյալ օրինական որոշումը, և՛ երկկողմանի համաձայնագիրը, որը Հարավային Օսիայի քաղաքացիներին թույլ
Արտավազդ Սահակյան. «Ոչ մեկը իրավունք չունի ոչ գլխավոր բժիշկներին, ոչ դպրոցների տնօրեններին պարտադրել ընտրել այս մեկին կամ այն մեկին»
Հայտնի բժիշկը հորդորեց սրտով եւ մտքով ընտրել
Մոսկվայում մահացել է Անաստաս Միկոյանի որդին
Մոսկվայում 94 տարեկանում մահացել է հայտնի օդաչու-փորձարկող Ստեփան Միկոյանը՝ խորհրդային քաղաքական և պետական գործիչ Անաստաս Միկոյանի որդին: Այս մասին հաղորդում է «ՄիԳ» ռուսական ինքնաթիռաշինարարական կորպորացիայի կայքը: «2016 թվականի մարտի 24-ին 94 տարեկանում (95-ամյակը կլրանար հուլիսին-խմբ) կյանքից հեռացել է Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ պատվավոր օդաչու-փորձարկող, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեփան Անաստասի Միկոյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայրենական
«1915 թվականը վերապրեցի». թուրքական լրատվամիջոցին ասել է 2011թ. սպանված Սևակ Բալըքչըի ավագ քույրը
Ումուր Յեդիքարդեշ Լերնա Բալըքչըն 2011 թ.՝ 1915 թ. ապրիլի 24-ի տարելիցին, զինվորական ծառայության ընթացքում սպանված Սևակ Բալըքչըի ավագ քույրն է։ 2013 թ. ծնվեց նրա որդին՝ Օդինը: Սևակի հետ պատահածն ու Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները լրջորեն անհանգստացնում են Բալըքչըին, և իր իսկ խոսքերով` «հերոսություն» գործելով` նա հայտնվում է Հայաստանում, ուր երբևէ չէր եղել։ Բալըքչըն ամուսնու հետ
«Մեր մեջ չկան մարդիկ, որոնք իրենց բարեկամներով գրավել են իշխանական համակարգը և թալանում են». Սեյրան Օհանյան
Վարդան Օսկանյանի գնահատմամբ` իրական հնարավորություն կա իշխանափոխություն իրականացնել սահմանադրական ճանապարհով:
Ըստ հաղորդման` ԴԱՀԿ աշխատակիցը յուրացնելու եղանակով հափշտակել է խոշոր չափի գումար
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել պաշտոնատար անձի կողմից յուրացնելու եղանակով խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հարուցված քրեական գործը: Այսպես, քրեական գործով ձեռք բերված նյութերի համաձայն` Երևանի բնակիչ Արմեն Ք.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2012 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ամիսն ընկած
Թուրքիոյ մէջ հող վարելու ը նթացքին հայկական գերեզմաններ պղծած են
Այժմեան Թուրքիոյ Երզնկա նահանգին մէջ՝ հող վարելու նպատակով՝ աշխատողները քանդած են հայկական գերեզմանները: Այս մասին կը տեղեկացնէ պոլսահայ «Ակօս»-ը։ Բնակիչներէն մէկը դաշտին մէջ նկատած է քանդուած խաչքարեր ու մարդկային ոսկորներ եւ ահազանգած է պատկան մարմիններուն: Խնդիրին հետ կապուած Երզնկայի մշակոյթի վարչութեան պետը նշած է, թէ արդէն ուսումնասիրութիւններ կ՝իրականացնեն ահազանգին հետքերով: Իսկ տեղացիները պատմած են, որ
«Սամվել Բաբայանի խոսքերը ինքնապաշտպանություն էին, ոչ թե արյունահեղության կոչ»․ Րաֆֆի Հովհաննիսյան (Տեսանյութ)
Aravot.am-ը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչպես եղա՞վ, որ դեմ լինելով բռնություններին, հայտարարելով, թե թույլ չի տա մի կաթիլ արյուն թափվի ժողովրդից, միացավ այնպիսի դաշինքի, որը կողմ է բռնություններին, բռնություններով պատասխան տալուն։ Մենք մեջբերեցինք ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ Ջրառատում տեղի ունեցած արյունալի իրադարձություներին տված գնահատականը, որը նշել էր՝ եթե այսպես շարունակվի,
ՄԻԵԴ-ը «Սասնա ծռեր»-ի անդամի հարցով վերջնաժամկետ է տվել (տեսանյութ). «Ա1+»
ՄԻԵԴ-ը վերջնաժամկետ է տվել Հայաստանի Կառավարությանը: Մինչեւ ապրիլի 18-ը Կառավարությունը պետք է պատասխանի Եվրոպական դատարանին՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջության վերաբերյալ առաջադրված հարցերին: «Մինչեւ ապրիլի 18-ը պետք է իրականացվեն բոլոր բժշկական հետազոտությունները եւ տեղեկություններ տրամադրվեն ՄԻԵԴ-ին»,- «Ա1+»-ին ասաց Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը: ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից պահանջել է ձեւավորել նաեւ բժշկական հանձնաժողով։ Եվրադատարանի
Ահաբեկիչները կարող են ներգրավվել արցախյան հակամարտությունում. Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Միր» հեռուստաալիքին, որում անդրադարձել է նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Նա ցանկություն է հայտնել Ռուսաստանի հետ ավելի ակտիվ ներդրում ունենալ միջազգային ահաբեկչության, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: «Եթե հաշվի առնենք, որ ԴԱԻՇ-ի գործողություններում ներգրավված են ԱՊՀ երկրների շատ քաղաքացիներ, ապա վաղ թե ուշ, մեր տարածաշրջանում կհայտնվեն մարդիկ, որոնք
Կառավարության ղեկավարը ողջունել է PicsArt-ում առկա աշխատանքի կրեատիվ միջավայրը
Վարչապետը ծանոթացել է հայկական PicsArt-ի ծրագրերին Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է հայկական PicsArt ընկերություն: PicsArt-ը լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելված է և սոցիալական ցանց, որը ստեղծել են հայ ծրագրավորողները: Շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ծանոթացել է PicsArt-ի գործունեությանը, աշխատանքի համար ստեղծված պայմաններին և ընդլայնման ծրագրերին: PicsArt-ի համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը և ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը
«Զորավար Օհանյանը վախենալու ոչ մի բան չունի»․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նրան ձերբակալելու մասին խոսակցություններին (Տեսանյութ)
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր, Արցախի առաջին պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին ձերբակալելուց հետո մամուլում շրջանառվեցին լուրեր առ այն, որ հաջորդ ձերբակալվողը կլինի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, արձագանքելով այս լուրերին, ասել էր․«Թող ռիսկ անեն»: Այսօր Aravot.am-ը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս հրավիրած Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է
«Նորմալ երեւույթ է, երբ հասարակության կեսն այլ կերպ է մտածում, իսկ դու գալիս ես խաղաղության դրոշով». Արմեն Մարտիրոսյան
«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց ստատուս քվոյի բոլոր բարիքները». Սամվել Կարաբեկյան
Երազներ անվտանգության եւ առաջընթացի մասին
Այս քաղաքացին, ի գիտություն ընդունելով քաղաքական ուժերի ապահովության, անվտանգության, խաղաղության մասին կարգախոսները, հենց փողոցի մեջտեղում՝ Օպերայի հրապարակի հարեւանությամբ, մուշ-մուշ քնել էր` հավանաբար վստահ լինելով, որ անվտանգությունն ապահովված է: Դե իսկ առաջընթացն էլ, հավանաբար, երազում էր տեսնում: Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ «Առավոտ» 23,03.2017
Ուժային եռամարտի հավաքականի անդամ Սերգեյ Ասատուրովը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
Հայ մարզիկը սեղմում պառկած վարժությունում ցույց է տվել 162.5 կգ արդյունք՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչին:
Լեռնիկ Ալեքսանյան. «Իգլա» ներկրելու երեւույթը համարում եմ տգեղ, հակապետական (Տեսանյութ)
Արթուր Եղիազարյանի կարծիքով՝ այս պահին Սամվել Բաբայանի ձերբակալության մասին տեղեկատվությունը բավականին կցկտուր է
Գագիկ Մելքոնյան. «Իգլան» Բաբայան Սամվելի ինչի՞ն էր պետք, նոր բանակ էր ստեղծո՞ւմ (Տեսանյութ)
Գագիկ Մելքոնյանի պնդմամբ՝ Սամվել Բաբայանի դեմ շուրջ կես տարի է՝ աշխատանքներ են կատարվում
«Այսօր շատ քաղաքական ուժերի համար միակ հաղթաթուղթ մնացել է պոպուլիզմը, միակ միջոց՝ սադրանքներ կազմակերպելը»
Այս տարվա գլխավոր իրադարձությունը Ազգային ժողովի ընտրություններն են, որոնք անցկացվում են նոր Ընտրական օրենսգրքի եւ սահմանադրական էական բարեփոխումների պայմաններում եւ ընդհանրապես պատմական նշանակություն կարող են ունենալ մեր քաղաքական զարգացումների վրա։ Այս գործընթացի առանձնահատկությունները, ինչու չէ` նաեւ որոգայթները խնդրեցինք մեկնաբանել ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին: – Գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այս ընտրությունները շատ բարձր գին ունեն:
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ժոզեֆ Դոլին. Ձեր բացահայտ համերաշխությունը մեկ քույր կուսակցությանը՝ ի հաշիվ մյուս երկուսի, էթիկայի ընդունված կանոնների կոպիտ խախտում է
Դուք «Ժառանգությանը» չէ, որ արհամարհում եք: Դուք արհամարհում եք հայաստանյան ընտրողին, քաղաքացիական հասարակությանը, ԵԺԿ-ին եւ իր իսկ արժեքային համակարգը, այն ամենի բնորոշումն ու իմաստը, ինչը հայտնի է եղել մեզ՝ որպես Եվրոպա:
Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ, բազմաթիվ ոչ իրատեսական եւ կասկածելի դրույթներ կան քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերում (Տեսանյութ). a1plus.am
«Քաղաքական ուժերը տնտեսական ծրագրերը կազմելիս երկու ծայրահեղական մոտեցում են դրսեւորել»,- այսօր «ՀՀ ԱԺ ընտրությունների տնտեսական խոստումները» խորագրով քննարկման շրջանակներում պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ Նրա դիտարկմամբ, բազմաթիվ ոչ իրատեսական եւ կասկածելի դրույթներ կան քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերում։ Տնտեսագետը ծայրահեղական մոտեցումներից առանձնացրեց, այն որ որոշ կուսակցություններ իրենց տնտեսական ծրագրերը կազմելիս նշել
«Պատից կախված ցախավելը կրակեց»
Արմեն Մարտիրոսյանը չի բացառում, որ Սամվել Բաբայանին մեկուսացնելը Արցախի հետ կապված լինի ԱԱԾ-ն երեկ հաստատեց, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ապօրինի ներկրելու մեղադրանքով: Aravot.am-ի հետ զրույցում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ նրա ձերբակալությունն ուղղված է իրենց դաշինքի դեմ: Իշխանությունները տեսել են, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հատկապես մարդկանց համակրանքը
Կարեն Կարապետյան. «Մեր քայլերն ուղղված են լինելու բիզնեսի համար բարվոք, կանխատեսելի ու թափանցիկ դաշտի ապահովմանը»
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Վարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ-ի հետ համագործակցությունը՝ ուղղված էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Կարեն Կարապետյանը կարևորել է ԵՆԲ-ի փոխգործակցությունը նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ և ավելացրել, որ կառավարությունը որդեգրել է

















































