Օրվա լրահոսը

«Շարմազանով Էդուարդը պետք է ընդդիմություն դառնա». Արմեն Մարտիրոսյան

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի նախընտրական հանդիպումը՝ Ալավերդիում

Ռուսաստանն ապակայունացնող դերակատարում է խաղում արցախյան հակամարտությունում. ամերիկացի գեներալ

Եվրոպայում ԱՄՆ-ի միացյալ զինված ուժերի (EUCOM) հրամանատար գեներալ Կերտիս Սկապարոտին սենատի կոմիտեի լսումներին անդրադարձել է արցախյան հակամարտությունում Ռուսաստանի դերակատարմանը: Նա մասնավորապես հայտարարել է, որ Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակը աշխարհում, այդ թվում՝ Արցախում: Ամերիկացի հրամանատարի խոսքով՝ Ռուսաստանը խոչընդոտում է հակամարտությունների կարգավորմանը հետխորհրդային տարածությունում: «Մոսկվան, զինելով և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, ապակայունացնող դերակատարում է խաղում ղարաբաղյան հակամարտությունում: Լինելով

Գաղափարազուրկ ընտրապայքար. «Ազգ»

Գաղափարախոսական համակարգային մոտեցման որեւէ նշույլ չկա այդ պլատֆորմներում, այդ պճնազարդ եւ ամբոխահաճո լոզունգներում: Ուտիլիտար մակարդակի խոսքեր ու խոստումներՙ առանց բացառության: Հետեւանքների, բայց ոչ պատճառների սրբագրման ցանկություն: Ավելի շուտՙ անելիքների ցուցակագրումՙ 15-ից մինչեւ 30 կետերով, որոնցից շատերը նախորդ ընտրություններում գրված-թխվածների պատճենահանումն են բարեզարդված: Բոլորը խոստանում են աշխատատեղ ստեղծել, արդյունաբերություն զարգացնել, մենաշնորհների ու մենաշնորհյալների դեմ պայքարել, կոռուպցիան

Որ ասում են՝ Տեր-Պետրոսյանը հողերը հանձնում է։ Պետք է հարցնել՝ ինչպե՞ս է հանձնում, ի՞նչ մեխանիզմով. «Չորրորդ իշխանություն»

Չենք քննարկում Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի բովանդակությունը։ Կարելի է համաձայնել կամ՝ չհամաձայնել նրա մոտեցումներին, բայց որ մարդուն վերագրում են գերբնական հատկանիշներ, չգիտես էլ, թե ինչ ասես։ Չի կարող Լեւոն Տեր-Պետրոսյանը լուծել Ղարաբաղի հարցը, քանի որ չունի դրա համար անհրաժեշտ լծակներ, լիազորություններ։ Նա կարող է խորհուրդներ տալ, տեսակետ հայտնել, օգնել՝ իր հնարավորությունների սահմաններում, հուշել, բայց լուծողը կամ՝

Որքա՞ն հարկեր են վճարել առավել հայտնի օլիգարխները. «Ազգ»

Պետական եկամուտների կողմից հրապարակվող խոշոր հարկատուների ցանկը թերեւս տեղեկատվության այն հիմնական աղբյուրն է, որով հնարավոր է եզրակացնել, թե ո՞ր խոշոր գործարարը, կամ ինչպես ասում են մեզանումՙ օլիգարխը, որքանո՞վ է պարտաճանաչ հարկատու կամ որ ավելի ճիշտ է ասելՙ որքանո՞վ է ստվերում գտնվում: Մեր թերթում մշտապես անդրադարձել ենք` նախկինում 300, ապա 1000 խոշոր հարկատուների հրապարակվող ցանկերին, ներկայացրել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 25-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 25-27-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 25-27-ը, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը սպասվում է

Իրականում, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելն առաջինը բացառել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքը. «Չորրորդ իշխանություն»

Ավելին, իշխանությունների հետ դաշինք կազմելը բացառել են նաեւ ՕՐՕ եւ Ծառուկյան դաշինքների անդամները։

Ում մոտ որովայնի փքվածություն կա՝ կերակրափողի ներքեւի հատվածի վատ վիճակի հավաստի նշան է

Մարսողության օրգանների աշխատանքը եւ ֆիզիոլոգիական հիգիենայի կանոնները Ազգությամբ ռուս, բժիշկ, բնաբույժ Գալինա Շատալովան` իր «Բնական ապաքինում» գրքում գրում է իր բուժումների արդյունավետության մասին: Նա, մինչ հիվանդությունը բուժելը, մշտապես հիվանդներին ծանոթացրել է օրգանիզմի ֆիզիոլոգիային, առանձին օրգանների կենսագործունեությանը, բացահայտել է հիվանդության պատճառները եւ նշանակումների իմաստը. «Իսկ բուժումն արդեն կախված է հիվանդից, թե որքանով նա կհասկանա իմ բացատրությունները

«Ելքի» նյարդերը վերջին շրջանում կարծես թե տեղի են տալիս. «Իրատես»

Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն անգամ հանրությանն է մեղադրում իրենց լուրջ աջակցություն չցուցաբերելու և իշխանությունների հետ գործարքի գնալու համար։

Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարության նախաձեռնությունները սկսել են արդյունք տալ. «Հայոց աշխարհ»

Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարության նախաձեռնությունները սկսել են արդյունք տալ։ Ներդրումային ծրագրերը աստիճանաբար մեկնարկում են։ Վերջին ամիսներին կառավարությունը տարբեր ուղղություններով ակտիվ քայլեր է իրականացնում տնտեսության մեջ ներդրումային հոսքերը ավելացնելու նպատակով։ Դա օրինաչափ է, որովհետեւ առանց ներդրումների անհնարին է տնտեսական բարձր աճ ապահովելը։ Մանավանդ որ վերջին տարիներին օտարերկրյա կապիտալի հոսքերը Հայաստանի տնտեսության մեջ անշեղորեն

Դավիթ Բաբայան. Եթե պետք է քննարկել, թե ինչ է օկուպացիան, ես պատրաստ եմ բանավիճելու ցանկացածի հետ և բացատրելու. «Իրատես»

Ի՞նչ են մտածում Ղարաբաղում առաջին նախագահի առաջարկած տարբերակի վերաբերյալ։ «Իրատեսի» զրուցակիցը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն է: – Տեր-Պետրոսյանը չի ընդունում «ազատագրված տարածքներ» տերմինը, համարելով, որ միջազգային հանրության աչքում դրանք «օկուպացված», իսկ իր ձևակերպմամբ՝ Ղարաբաղի վերահսկողության տակ եղած տարածքներ են։ – Մեզ համար այդ տարածքներն ազատագրված են։ Եթե պետք է քննարկել, թե ինչ է

Նաիրա Զոհրաբյան. Խոսրով Հարությունյանը հավաստի տեղեկություններ ունի, որ գործող կառավարության բոլոր անդամները ԲՀԿ անդամ են. «Ժողովուրդ»

Էդմոն Մարուքյանի համար նորից կրկնեմ, որ «Ծառուկյան» դաշինքը գործող իշխանության հետ կոալիցիա չի կազմելու, ասվել է մի քանի անգամ, կրկնեմ եւս մեկ անգամ։

Հայտնաբերված «Իգլան» դեռ փուչիկներ կպայթեցնի. «Հայոց Աշխարհ»

Հատկանշական է, որ մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի մեկ խողովակ ու համապատասխան հրթիռ տեղափոխելու եւ հաջորդած ձերբակալությունների մասին նախօրեին ԱԱԾ տարածած տեղեկատվությանը, հատկապես սոցցանցային հարթակներում, որոշակի շրջանակներ արձագանքեցին համերաշխ «ղժժոցով»: Այլ հանգամանքներում գուցե ասեինք՝ «հետաքրքիր է» կամ «տարօրինակ է»: Բայց այս դեպքում՝ հե՛նց հատկանշական է: Հրապարակված տեղեկությունները, այսպես ասած, «ջրելու», միանգամից «չհավատալու», «իրենց

Ադամ Բարրոն Ֆրանսիայում կայանալիք հայկական մրցանակաբաշխությանը կկատարի Կոմիտաս և Կաչչինի

Փարիզի սրտում՝ Ֆրանսիական հեղինակավոր «Զենիթ» համերգասրահում մարտի 26-ին տեղի կունենա Armenian Europe Music Awards Paris 2017 երաժշտական մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության մասնակից, ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրադարձության նախաձեռնողներն են Anna Karolina Production-ը, Chahbazian Groupe-ը, իսկ գեղարվեստական ղեկավարն ու նախագծի տնօրենը Արմեն Անդրյանն է: Հենց նրանց շնորհիվ է իրականություն դառնալու

Ռուսաստանում արգելել են «Եհովայի վկաներ»-ի գործունեությունը

Ռուսաստանի տարածքում դադարեցվել է «Եհովայի վկաներ» կազմակերպության գործունեությունը՝ ծայրահեղական գործունեություն իրականացնելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Արդարադատության նախարարության հաղորդագրությունը: Հաղորդագրության համաձայն՝ «Եհովայի վկաների Վարչական կենտրոն Ռուսաստանում» կրոնական կազմակերպությունը մտցրել են այն հանրային և կրոնական միավորումների ցուցակում, որոնց գործունեությունը դադարեցվել է ծայրահեղական գործունեության պատճառով: ՌԴ Գերագույն դատարանն այս հարցով վճիռ կկայացնի ապրիլի

«Իմ ընտրողը 8-դրամանոց ինքնագնահատական ունեցողը չի…»

ԱԺ պատգամավոր, Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանին հարցրինք՝ ինչպես եւ նախկինում, շատ է խոսվում որոշ թեկնածուների կողմից բաժանվող նախընտրական կաշառքի մասին: Դժվար է պատկերացնել, որ «ժողովրդին ծառայելու» մղումով խորհրդարան մտնել ցանկացող թեկնածուները ծառայելու դիմաց նաեւ փող են բաժանում: Միգուցե հարցը կոռեկտ չհնչի, բայց, այնուամենայնիվ, այդ անվրեպ աշխատող «նախընտրական տեխնոլոգիային» դիմելու ցանկություն Ձեզ մոտ չի՞

ԱԱԾ-ն նոր հարցեր է առաջացնում. «Ժամանակ»

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ տեղեկություն է տարածել այն մասին, որ շարունակում են քննչական աշխատանքները Հայաստան մաքսանենգ ճանապարհով ներկրված «Իգլա» զենիթահրթիռային զինատեսակի գործի բոլոր մանրամասները պարզելու համար: Հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանի իրավապահների հետ համատեղ միջոցառումներ են ձեռնարկվում զինատեսակը հայ-վրացական սահմանով անցկացնելու մասին տեղեկությունը ստուգելու համար: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ տեղեկությունը կարող է չհաստատվել,

Մեկ ամսում ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել 3091 ՌԴ քաղաքացի

Մեկ ամսում Ռուսաստանի Դաշնության ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 3091 քաղաքացի: Փետրվարի 23-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է ներքին անձնագրերով 2938 ՌԴ քաղաքացի, «Շիրակ» օդանավակայանը՝ 153 քաղաքացի: Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու որոշումն ուժի մեջ է մտել 2017 թվականի փետրվարի 23-ին:   Մամլո հաղորդագրություն

Ռիչարդ Կիրակոսյան. Սամվել Բաբայանը հայկական քաղաքականության մեջ թունավոր շրջապատի մի ներկայացուցիչն է. «Հրապարակ»

Սակայն նա վտանգավոր անձնավորություն է Հայաստանի համար։ Եվ, ի վերջո, մենք պետք է հիշեցնենք այն մասին, որ նա տարիներ առաջ սպանության փորձ է կատարել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ։

«Ես հարգում եմ իմ եւ ընտրողներիս արժանապատվությունը»

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի հետ: – Պարոն Գեւորգյան, Դուք նորից ցանկանում եք դառնալ ԱԺ պատգամավոր: Ճանաչված մարզիկ եք, Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը, կարծես օրենսդիր մարմնում աշխատելը Ձեր հետաքրքրությունների շրջանակներից դուրս պետք է լիներ: Բայց մեկ անգամ արդեն ընտրվել եք պատգամավոր, հիմա նորից եք մտել ընտրապայքարի մեջ: Սպորտային ազարտն ու կի՞րքն

Նոր Գեղի գյուղում տեղի է ունեցել պայթյուն. կա զոհ

Դեպքի վայրում են եղել ՀՀ ԱԻ նախարարը և ՓԾ տնօրենը

«Համախմբում» կուսակցության երիտասարդական միության հայտարարությունը Սամվել Բաբայանի ձերբակալման կապակցությամբ

Մենք խոտորեն դատապարտում ենք Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանին ազատազրկելու իշխանությունների որոշումը։ Դա ցույց է տալիս, որ մեր երկրում փորձ է արվում խեղդել պայքարի ոգին, ազատության ձգտումն ու ընտրական իրավունքը։ Բաբայանը եղել է ու կա երիտասարդ սերնդի համար հայրենասեր և արժանապատիվ քաղաքացի լինելու կենդանի օրինակ, և չի՛ կարելի թույլ տալ, որ նա գտնվի անազատության մեջ։

Ինչու ես ուզում ընտրվել

ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված թեկնածուներին հնարավորություն կտրվի հյուրընկալվել «Առավոտի» «Ինչու ես ուզում ընտրվել» հաղորդաշարին եւ վճարովի հիմունքներով ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը www.aravot.am կայքի ուղիղ եթերում եւ «Առավոտ» օրաթերթում։ Մանրամասների համար դիմել «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ տնօրեն Գարիկ Մելքոնյանին՝ 060 274801 եւ 093 855672 հեռախոսահամարներով։

ԱՍԵԿՈՍԵ

Մարդիկ սիրում են ծաղրել այն, ինչը չեն հասկանում: ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈԵՄ

The Washington Post-ը՝ Հայաստանի և Արցախի ռազմական ակադեմիաների կին մարտիկների մասին

Անցած տարի Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև բախումների վերսկսումը մոտիվացրել է մի խումբ հայ կանանց և աղջիկների մարտահրավեր նետել ավանդական գենդերային դերերին և զենք վերցնել: Նրանք բախվեցին պահպանողականների դիմադրությանը, քանի որ որոշել էին կարիերա անել այնպիսի ոլորտում, որտեղ կանանց դեռ չեն ընդունում՝ գրում է լուսանկարիչ Լենա Մուչան The Washington Post ամերիկյան հեղինակավոր պարբերականում:

ԱՄՆ-ի կոնգրեսականներն ազդվել էին Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը դիտելուց հետո (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

«Ես էմոցիոնալ առումով սպառված եմ: Վերջին տարիներին այսքան կլանված ոչ մի ֆիլմ չէի դիտել», – այսպես արձագանքեց կոնգրեսական Ջեքի Սփիըրը «Ամերիկայի Ձայն»-ին՝ Միացյալ Նահանգների Կապիտոլիումում The Promise` «Խոստումը» Հայող ցեղասպանությանը նվիրված ֆիլմը դիտելուց հետո: Կոնգրեսական Դեյվ Թրոթի խոսքով, նման բարձր որակի ֆիլմերի միջոցով պատմությունն ավելի լավ է հասնում մարդկանց. «Ֆիլմը մարդկանց համար տեղի ունեցածն ավելի

ԹԱՏՐՈՆ

Գիրք տասնութերորդ
Գլուխ յոթանասունյոթերորդ

Բացառիկ դեպք՝ Շարժայի միջազգային մրցաշարի մեկնարկում

Շարժայում մեկնարկած շախմատի Maasters միջազգային մրցաշարի առաջին տուրը զարմանալի ստացվեց: Վիճակահանությամբ որոշված 115 զույգերից 34-ի հանդիպումը չկայացավ կողմերից մեկի չներկայանալու պատճառով: Ընդորում, վեց զույգ ընդհանրապես բացակայում էր: Հայաստանի հինգ ներկայացուցիչներից եւ ոչ մեկին մեկնարկային տուրում հաղթել չհաջողվեց: Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը (նկարում) եւ Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի արեցին, իսկ Լիլիթ Գալոյանն ու Էդուարդ Հակոբյանը պարտություն կրեցին:

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ

Մարտի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 350 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ամեն ինչ էլ քաղաքական է

Որեւէ խնդիր չքաղաքականացնելու հորդորները, իմ կարծիքով, անիմաստ են: Այն, ինչ ես հիմա գրում եմ, քաղաքական է: Եթե ես գրեի որեւէ ֆիլմի կամ ցուցահանդեսի մասին, դա նույնպես քաղաքական կլիներ: Երբ «Սանիտեկի» աշխատակիցը փողոց է ավլում, դա նույնպես քաղաքականություն է: Երբ որեւէ «բոմժ» ապաստան է գտնում «Բարեկամության» հրապարակի էստակադայի տակ, դա դարձյալ քաղաքականություն է: Առավել եւս՝ Արթուր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031