Օրվա լրահոսը

«Եթե աչքերը չեն հանել՝ ով ուզում է կտեսնի»,- Աղվան Վարդանյանը՝ ՀՀԿ-ի ցուցակի որակական փոփոխության մասին

Ես չեմ հավատում, որ մի օրում բոլոր հարցերը պիտի լուծվեն: Օրինակ, վերցրեք նայեք ՀՀԿ-ականի 10 համարը, որակական փոփոխության նշաններ առնվազն կան: Բայց ընտրություններ են, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր մարտավարությունները, իր թիմերը:

Հայաստանում արյան քաղցկեղով տարեկան հիվանդանում է 70 երեխա

«Ընդհանրապես Հայաստանում այս կամ այն քաղցկեղով հիվանդանում են տարեկան միջինում 70 փոքրիկներ: Սա այն թիվն է, որը ֆիքսված է ՀՀ-ում, մեկ տարի կարող է լինել 80, մեկ տարի՝ 50, բայց միջին թիվը 70 է»,- «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը: Նրա խոսքով` առհասարակ հաճելի չէ նշել

Քննություն է տարվում` պարզելու Ջաջուռ գյուղում նորածնի մահվան հանգամանքները. փոքրիկը պոլիէթիլային տոպրակով փաթաթված չի եղել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Ջաջուռ գյուղում նորածնի մահվան պատճառները: 2017թ. փետրվարի 14-ին` ժամը 14:20-ին, Ախուրյանի շտապբուժօգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն , որ «վաղ հետծննդյան շրջան» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի բնակչուհին, ով հայտնել է, որ հղիության 8-րդ ամսվա ընթացքում սուր

«ԶՈՒ-ն պատրաստ է Ադրբեջանին իր տեղը դնելուն». Արծրուն Հովհաննիսյան (Տեսանյութ)

«Պարբերական լարումներն առաջացնելը հակառակորդի գործելաոճն է»,-ասում է ՊՆ խոսնակը

ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակն՝ ամբողջությամբ. «Օդիոզ դեմքեր չկան»

Այսօր հրապարակվեցին ՀՅԴ-ի համամասնական եւ ռեյտինգային ցուցակները: Համամասնական ցուցակն արդեն ներկայացրել ենք, իսկ ռեյտինգային ցուցակը ներկայացնում ենք ստորեւ. Թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան, Նոր Նորք, Քանաքեռ- Զեյթուն համայնքները, ներկայացված են Ռուզաննա Առաքելյանը, Վահան Գեղամյանն ու Սերգեյ Լոքյանը: Թիվ 2-ում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներում՝ Միքայել Մանուկյանը, Հովհաննես Վարդանյանը՝ Արաբկիրի վարչակազմի ղեկավարը, Անահիտ Հարությունյանը: Թիվ

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 15-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աշտարակի, Մասիսի, Արտաշատի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Սևանի, Արթիկի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի  և  Մեղրու  տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Գորիսի ճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական

Մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 15-րդ հոբելյանական փառատոնը

15 փետրվարի, 2017թ, Երևան. Բրիտանական խորհուրդը, Beeline–ը Հայաստանում և Բրիտանական դեսպանատունը Երևանում հայտարարում են Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 18-ին ժամը 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում։ Փառատոնի բացումը կմեկնարկի «Ես`Դենիել Բլեյք» ֆիլմով, որի ռեժիսորն է եվրոպական կինոյի դասականներից Քեն Լոուչը: Նա այս ֆիլմի համար երկրորդ անգամ արժանացել է Կաննի

Երեկվա հայտարարությունից հետո Օհանյանն ու Օսկանյանը պարտավոր են ՀՔԾ-ում ցուցմունք տալ

Երեկ 3 նախկին նախարարներ հուշագիր ստորագրեցին՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, արտաքին գործերի նախկին նախարարներ Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը դաշինք կազմեցին. նրանց քաղաքական հայտը իշխանափոխությունն է: Հուշագրի ստորագրումից հետո պատասխանելով լրագրողների հարցին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, Սեյրան Օհանյանն ասել է. «Քաղբանտարկյալներ այսօր Հայաստանում, իհարկե, կան, բայց ես այսօր չեմ ուզում այդ ուղղությամբ…»: Դաշինքի օրակարգում կլինի՞

Քիչ չեն դեպքերը, երբ պաշտպանի հետ հանդիպումից անմիջապես հետո կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են արգելված իրեր

Փետրվարի 15-ին զանգվածային լրատվության միջոցներով չորս փաստաբաններ հայտարարություն են տարածել այն մասին, թե «քրեակատարողական հիմնարկներում իրենց նկատմամբ կիրառվում կամ գործադրվում են օրենքից դուրս և կամայական սահմանափակումներ, ստեղծվում ոչ իրավաչափ և արհեստական խոչընդոտներ, ինչը հնարավորություն չի տալիս պատշաճ կարգով իրականացնել մեր մասնագիտական գործունեությունը»: Հայտարարությամբ հնչեցված կարծիքների կապակցությամբ պարզաբանում ենք, որ քրեակատարողական ծառայությունը գործում է բացառապես օրենսդրությամբ

ՔԿՀ-ն չի թույլատրել տեսակցությունը պաշտպանյալի հետ 

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը 14.02.2017թ. մերժել է կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի տեսակցությունը։ Ըստ փաստաբան Մուշեղ Շուշանյանի՝ ՔԿՀ-ն չի թույլատրել տեսակցությունը պաշտպանյալի հետ, քանի որ փաստաբանը հրաժարվել է իր մոտ գտնվող փաստաթղթերի՝ քրեական գործի առնչությունը պարզելու նպատակով ուսումնասիրության համար տրամադրել ՔԿՀ աշխատակիցներին: Փաստաբանների պալատը ՀՀ արդարադատության նախարարին ուղղված 15.02.2017թ. գրությամբ նշել է,

«Թալիշների մոտ եւս ռազմական կոնֆլիկտ կծագի, ինչպիսին առկա է Ղարաբաղում». Շահին Միրզոև (Տեսանյութ)

ՀՀ-ում հաստատված թալիշ լրագրողը պատմեց Ադրբեջանի տեղաբնիկների՝ թալիշների խնդիրների եւ ազատագրական շարժման մասին

Նախագահականի կրծողներին բարձր մակարդակով են ոչնչացնելու

Իսկ ԱԱԾ-ինը` ոչ այնքան Գնումների մասին նոր օրենքը, որն, ըստ կառավարության պատասխանատուների, միտված է կոռուպցիոն երեւույթները նվազեցնելուն եւ բյուջեի գումարները տնտեսելուն, մեկ անձից գնումներ կթույլատրի հրատապ պահանջ առաջանալու կամ ոչ այնքան մեծ գումարների դեպքում, երբ մրցույթ հայտարարելը նպատակահարմար չէ: Գնումների մասին նոր օրենքն արդեն ուժի մեջ է, սակայն կառավարության կայքէջի «Մեկ անձից գնումներ» բաժնից տեղեկանում

ՀՅԴ-ի համամասնական ցուցակը՝ մանրամասն. Կարեն Շախմուրադյանին տեղափոխել են 30-րդ տեղ (Տեսանյութ)

Ուշագրավ է, որ համամասնական ցուցակում ՀՅԴ ներկայիս պատգամավոր Կարեն Շախմուրադյանը 30-րդ տեղում է: Աղվան Վարդանյանը լրագրողների դիտարկմանը, որ չեք ուզում իրեն պատգամավոր դարձնել՝ կոչ արեց այնքան ինտենսիվ քվեարկել, որ նա հանգիստ դառնա պատգամավոր:. «Որ այնքան քվեարկեք, որ նա դառնա պատգամավոր՝ շնորհակալ կլինենք»:

Նախարարությունների գործնական արձագանքը «Առավոտի» հրապարակմանը

Փետրվարի 9-ի «Առավոտի»՝ «24-ամյա կնոջ ոտքերից արյան հետ որդեր էին դուրս գալիս» հրապարակումը մեծ արձագանք գտավ սոցցանցերում, տարբեր լրատվամիջոցներում: Երկրորդ կարգի հաշմանդամ Աստղիկ Մելքումյանը, ըստ ԱՆ մամուլի քարտուղարի, հրապարակումից հետո շտապօգնության մեքենայով հոսպիտալացվել է ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն։ Մաշկային բաժանմունքի վարիչն առաջատար մասնագետների հետ զննել են հիվանդին։ Նրա վերքերը մշակվել են,

«Բարեբախտաբար, Ղարաբաղը չի դարձել տարածք, որի շուրջ ՌԴ-ն եւ Արեւմուտքն են մարտնչում». Սերգեյ Մարկեդոնով (Տեսանյութ)

«Հայաստանը Մոսկվայի ռազմավարական դաշնակիցն է, բայց պետք չէ մոռանալ,  որ ՌԴ-ն հետաքրքրություն ունի նաեւ Ադրբեջանի հանդեպ»,-ասում է ռուսաստանցի փորձագետը

ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խումբն այցելեց ՀՀ ՊՆ ՊԱՀՀ

ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խումբը փետրվարի 15-ին այցելեց ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հյուրերին ընդունեց ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Նա կարևորեց Հայաստանում իրականացվող պաշտպանական կրթության բարեփոխումների գործընթացում ՆԱՏՕ-ի փորձագիտական խմբի ցուցաբերած աջակցությունը: Պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը նշեց, որ 2014 թվականին մեկնարկած ՀՀ պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման նպատակակետը ՀՀ

ՀՅԴ-ի կարգախոսն է՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան», շտաբի պետը՝ Աղվան Վարդանյանը

Այսօր ՀՅԴ-ն ներկայացրեց իր համամասնական եւ ռեյտինգային ցուցակները: ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն ասաց, որ այս ընտրությունները բացառիկ են ՀՀ-ի համար: Նա հրապարակեց իրենց նոր կարգախոսը. «Մեր կարգախոսն է՝ նոր սկիզբ, արդար Հայաստան: Այն դժգոհությունները, որ երկրում կան, այդ դժգոհությունները հավերժ կնան,մ եթե մենք չվերացնենք այդ դժգոհությունն առաջացնող պատճառները»: Արմեն Ռուստամյանն ասաց, որ նոր

Երևանում մեկնարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների վեցերորդ փուլը

Հայաստանի բանակցային պատվիրակությունը գլխավորում է նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը

Մամեդյարովը Մյունխենում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը: Այս մասին Trend գործակալությանն ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը: Հանդիպումը տեղի կունենա շաբաթվա վերջին՝ Մյունխենի՝ անվտանգության հարցերով համաժողովի շրջանակում:   Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Լեոնիդ Ազգալդյանի գործն այսօր լիարժեք չի գնահատված

Մեր ազգի լավագույն զավակները, որոնք իրենց կյանքը նվիրաբերեցին Արցախի ազգային-ազատագրական սուրբ գործին, ոչ բոլորն են ըստ արժանվույն գնահատված: Արցախյան մեծագույն հերոսներից է մտավորական, ֆիզիկոս Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայ ժողովրդի փառապանծ զավակները խիզախաբար մարտնչել են բոլոր ռազմաճակատներում, այդ թվում՝ Լենինգրադյան եւ Ստալինգրադյան: Սակայն վաղուց արդեն Ռուսաստանի քարտեզի վրա Լենինգրադն անվանափոխված է Սանկտ

ԱԻՄ-ը որոշեց միանալ «Ելքին»

Քիչ առաջ ԱԻՄ նախագահության արտահերթ նիստում որոշվեց ապագա խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ելք»-ի հետ: Որոշումն ընդունվեց ձայների 11 «կողմ» 1 «դեմ» հարաբերակցությամբ: Պարույր Հայրիկյանը նիստի եզրափակիչ հատվածում հայտարարեց. «Մեր սկզբունքային որոշումն է. ԱԻՄ նախագահությունը քննարկեց ու որոշեց, որ ներկա պայմաններում, իրավիճակում նպատակահարմար է առաջիկա ընտրություններին մասնակցել «Ելք» դաշինքի հետ՝ առանց այնպիսի պահանջներ ներկայացնելու, որոնք մեկ օրվա

ՀՅԴ-ի ցուցակը հրապարակվեց. գլխավորում է Արմեն Ռուստամյանը

ՀՅԴ-ն քիչ առաջ հրապարակեց իր կուսակցության համամասնական ցուցակը, որը հետեւյալ պատկերն ունի: Համամասնական ցուցակով առաջադրվում են՝ 1. Արմեն Ռուստամյան 2. Աղվան Վարդանյան 3. Դավիթ Լոքյան 4. Արմենուհի Կյուրեղյան 5. Լեւոն Մկրտչյան 6. Արծվիկ Մինասյան 7. Արմեն Բաբայան 8. Ռուզաննա Առաքելյան 9. Սպարտակ Սեյրանյան 10. Միքայել Մանուկյան Հաջորդ հորիզոնականներում երիտասարդ նոր դեմքեր են: Աղվան Վարդանյանն ասաց,

Շահին Միրզոև. «Ես իմ ընտանիքով փախել եմ Ադրբեջանից` մահից խուսափելու համար»

Երևանում ընթացող «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական կոնֆերանսին մասնակցում է նաև թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից  Շահին Միրզոևը, ով օրերս փախել է Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների, նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով և ապաստան է ստացել Հայաստանում: Իր ելույթում Միրզոևը նշեց. «Ադրբեջանում մոտ 2 մլն թալիշ է ապրում

Նախատեսված է նախարար Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  հետ

Փետրվարի 16-ից 17-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: Նախատեսված է նախարար Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  հետ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։   ՀՀ ԱԳՆ

Անդրադարձ Հայտնիների Դիվանագիտությանն ու Սփյուռքի Քաղաքացիական Հասարակությանը

«Հայտնիների Դիվանագիտություն. Վերասահմանելով Հայաստանի դերը Սփյուռքում՛՛ համաժողովը ստեղծարար նախաձեռնություն էր, որ գրավել էր մեծաթիվ հանդիսատես ՅուԷսՍի համալսարանում Հունվարի 29ին: Ուսումնական այս հաստատությունն ու Հայկական Ուսումնասիրությունների Կենտրոնի տնօրեն Սալփի Ղազարյանն արժանի են երախտագիտության՝ բանախոսների տպավորիչ ցանկ կազմելու համար: Այս ձեռնարկի ծագումը, թերեւս «Արդարություն Հայաստանում»՝ change.org կայքում սկսված ստորագրահավաքից էր, որ սկսել էին մի խումբ արվեստագետներ՝ առավել

Սիրո բանաձեւ

Սերը տարիք չի հարցնում Արմենն ու Անին իրենց կամքով տեղափոխվեցին ծերանոց մոտ 70 տարեկան հասակում: Անին մանկավարժ էր, իսկ Արմենը` անասնաբույժ: Զույգը հանդիպել էր այգում՝ թոռնիկների հետ զբոսնելու ժամանակ: Դրանից հետո ավելի հաճախ էին սկսել հանդիպել, սիրահարվել էին ու որոշել ամուսնանալ: Ընտանիքի անդամներն այդ փաստը լավ չէին ընդունել, ինչն էլ հանգեցրել էր նրանց՝ ծերանոց տեղափոխվելու

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-ին միայն Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` նաև մառախուղ: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-18-ը կնվազի 10-12 աստիճանով, 19-20-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 7-9 աստիճանով: Երևան քաղաքում` Փետրվարի

«Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական աշխատաժողով Երևանում

Այսօր Երևանում մեկնարկեց «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական կոնֆերանսը: ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման թեման Արցախյան պատերազմի ուշագրավ և քիչ հայտնի դրվագներն էին: Հայաստանցի և օտարերկրյա փորձագետներն ու գործիչները ներկայացրեցին 1992թ ձմռան ամիսներին Ստեփանակերտի ապաշրջափակման ռազմական անհրաժեշտության հետ կապված իրենց վերլուծությունները՝ զուգահեռներ անցկացնելով 2016թ ապրիլին

Շավարշ Քոչարյանը՝ ԼՂՀ-ն բանակցությունների սեղան վերադարձնելու եւ Մամեդյարովի ստերի մասին. (Տեսանյութ)

Հարցին՝ Մամեդյարովը Լավրովի հետ քննարկված պլանի մասին էր խոսում, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Մամեդյարովը ընդհանրապես Բաքվից այնքան ստեր է ասել, որ ես չեմ էլ ցանկանում մեկնաբանել: Խոսում է պլանի մասին, եթե կա ինչ-որ կարգավորման պլան, կարեւոր չէ ինչ պլան է, ապա իրենց նախագահն ասում է, որ դա իրենց ներքին գործն է, էլ ինչի մասին է խոսքը»:

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930