Օրվա լրահոսը

Գրանտների յուրացումն ու ազատազրկված նախագահը. «Ժողովուրդ»

Սվետլանա Ասլանյանը կազմել է իրականում չանցկացված դասընթացների մասնակիցների կեղծ ցուցակներ։ Ավելին՝գրել է, թե, օրինակ, ծրագրի ընթացքում հրավիրված հյուրերին սուրճ են հյուրասիրել եւ դրա համար ծախսել մոտ 1 միլիոն դրամ։ Բայց ո՛չ հյուր է ունեցել, ո՛չ էլ սուրճ է հյուրասիրել։

Ընտրութիւններ Եւ Ստուերային Տնտեսութիւն. «Ասպարեզ»

Գրեթէ երկու ամիս առաջ Հայաստան ներխուժած ու Երեւանը պարուրած սառնամանիք եղանակը հեռանալու տրամադրութիւն չունի: Ահաւո՛ր ցուրտ է, Երեւանն ալ՝ մառախլապատ ու սառցակալած: Ըստ Երեւոյթին՝ 100 տարուան մէջ Երեւանը միայն 4 անգամ այսքա՛ն ցուրտ ու միաժամանակ մշուշածածկ եղած է: Ջեռուցման ծախսերը շատ ծանր կը կշռեն սահմանափակ եկամուտ ունեցող ընտանիքներուն համար: Անապահով խաւը Հայաստանի բնակչութեան շուրջ 40

Երբ Տիգրան Թորոսյանը դուրս եկավ կուսակցությունից, քաղաքականությամբ չզբաղվեց, չգնաց մեկ այլ կուսակցություն, որը մրցակցում է մեզ հետ. Սամվել Նիկոյան. «Հայկական ժամանակ»

ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը համաձայն չէ, որ ՀՀԿ-ն օգտագործել է ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, այնուհետեւ նրանց հեռացրել: – 2008թ. դուք շատ ավելի դաժան վարվեցիք ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի նկատմամբ, երբ նրան ստիպողաբար հեռացրիք, որպեսզի այդ պաշտոնին նույն Հ. Աբրահամյանին նշանակեք։ Ընդ որում Տ. Թորոսյանը ձեր կուսակցության հիմնադիրներից

Վթարային ջրանջատում Գյումրիում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գյումրի քաղաքը սնուցող ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 1-ին ժամը 13.00-ից մինչև փետրվարի 2-ը ժամը 13.00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի` Մսի կոմբինատի, Կազաչի պոստի, Արցախ, Սլաբոդկա, Ավտոկայան, Ավզնոց թաղամասերի, քաղաքի կենտրոնական հատվածների, Գորկու, Ջիվանու, Շիրակացու, Ալեք Մանուկյան, Ռուսթավելու, Հրանտ Սարգսյան, Կամոյի, Վասիլ Խաչատրյան, Կնունյանց

Գրավադրման գործարքների 20,4% աճ է արձանագրվել. «Հրապարակ»

Իրականում այս ճանապարհով գործ սկսելու հույսը շատերին տանում է դեպի վերջնական ունեզրկում՝ տնով եւ ունեցվածքով հանդերձ։

Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի

Այս տարվա փետրվարի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը միջինը 1.22 դրամով կնվազի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016 թվականի դեկտեմբերի 23-ի որոշման համաձայն՝ փետրվարի մեկից սկսած բնակիչները ցերեկային ժամերին 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի համար կվճարեն 44.98 դրամ, գիշերային ժամերին՝ 34.98 դրամ։ Իսկ սոցիալապես անապահով ընտանիքները կվճարեն 40 եւ 30 դրամ համապատասխանաբար։ Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացի վրա,

«Արդարություն» կուսակցությունը միանում է Սեյրան Օհանյանի դաշինքին

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» կուսակցության հայտարարությունը 2017թ. ԱԺ ընտրությունների մասնակցության վերաբերյալ Նպատակ ունենալով նպաստել ՀՀ զարգացմանն ու հզորացմանը, Արդարության հաստատմանը, Հաշվի առնելով Ընտրությունների միջոցով ՀՀ-ում փոփոխությունների կենսական անհրաժեշտությունը, Հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների գերկարևորությունը, Գիտակցելով յուրաքանչյուրիս պատասխանատվությունը առկա իրավիճակի համար, Համոզված լինելով, որ փոփոխությունների հնարավոր է հասնել միայն լայն համախմբման արդյունքում, Սթափ գնահատելով այսօր առկա հնարավորությունները «Արդարություն» կուսակցության

Թբիլիսիի Շամխորեցոց Սբ. Աստվածածինը լրացուցիչ վտանգի տակ. aliq.ge

Թբիլիսիի` 19-րդ դարի հայկական Շամխորեցոց, կամ Կարմիր Ավետարան, Սբ. Աստվածածին եկեղեցին համարվում է Թբիլիսիի 6 այսպես կոչված «վիճելի» եկեղեցիներից մեկը: Երբեմնի հայաշատ Հավլաբարի, ժամանակին ամենաբարձր գագաթով խոնարհված եկեղեցին, կամ այն ինչ դրանից մնացել է, ներկայում Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարությանն է պատկանում: 6 Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ից եկեղեցու հարակից տարածքում շինարարություն է սկսվել: Շինարարական

Օբամա զույգը հանգստանում է Վիրջինյան կղզիներում

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կնոջ՝ Միշելի հետ հանգստանում է բրիտանական Վիրջինյան կղզիներում՝ Virgin Group ընկերության սեփականատեր միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի ընկերակցությամբ: Այս մասին գրում է TMZ պորտալը, որը նաև լուսանկարներ է հրապարակել: Օբամա զույգը բրիտանացի միլիարդատիրոջը պատկանող Նեքքեր կղզի է ժամանել մեկ շաբաթ առաջ: Պորտալի հրապարակած լուսանկարներում Օբաման երևում է սպորտային սև շապիկով և մուգ

ԲՀԿ-ն, ՀՀՇ-ն, ՌԱԿ-ը, ՍԴՀԿ-ն եւ «Միասնություն» շարժումը կձեւավորեն Ծառուկյանի դաշինքը. «Հրապարակ»

Ծառուկյանի  դաշինքի գաղափարաքարոզչական հարցերով ակտիվ զբաղվում է «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը, որն այս նպատակով իր նախկին գրասենյակից տեղափոխվել է «կանյաչնի» եւ բավականին բարձր կարգավիճակ ունի՝ Ծառուկյանի վստահությունն է վայելում։ Արման Վարդանյանն ասաց, որ բանակցային գործընթացը մոտենում է ավարտին։ «Այժմ նշմարվել են արդեն մի քանի քաղաքական ուժեր եւ «Միասնություն» շարժումը, որոնք էլ կկազմեն Ծառուկյան դաշինքի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, այդ թվում՝ ծանրաքարշ մեքենաների համար:   ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ

Հունվարի 31-ին և լույս փետրվարի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 165 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում

Նաիրա Զոհրաբյանը մահապարտների գունդ է հավաքում

Ե՞րբ կստորագրվի «Ծառուկյան» դաշինքի հուշագիրը

ԱՍԵԿՈՍԵ

Չեմ զարմանա, եթե Տարոն Մարգարյանի, Սուրեն Խաչատրյանի եւ այլոց դիսերտացիաների մասին երգեր գրվեն: ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Եթե կարեւորում են ժողովրդավարությունը

Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» խորհրդատվական ընկերության կարծիքով՝ Հայաստանը 2015 թվականին կիսաավտորիտար էր, իսկ 2016-ին դարձավ ավտորիտար: Չգիտեմ, թե որքանով է այդ ընկերությունը հեղինակավոր եւ ինչ չափանիշներով է այն առաջնորդվում, բայց, իմ կարծիքով, 2015-ը 2016-ից ավտորիտարիզմի առումով առանձնապես չէր տարբերվում: Ավելին, ինձ թվում է` այդ առումով 1991-2017 թվականներից յուրաքանչյուրը մեկը մյուսից չէր տարբերվում: Իհարկե, մասնագետներն ավելի

Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Վայք-Ջերմուկ, Սարավան-Զանգեր ճանապարհահատվածները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Վայք-Ջերմուկ, Սարավան-Զանգեր ճանապարհահատվածները, Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքները: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Սասուն Միքայելյանի կատակը՝ «Քլինթոնը զղջացել է, որ սոցիոլոգիական հարցումների համար չի դիմել Ադիբեկյանին»

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, այս փուլում ուսումնասիրելով դաշտը, հայտարարել էր, որ ապագա խորհրդարանում ներկայացված կլինեն 5 քաղաքական ուժեր, որոնց թվում չկա «Ելքը»: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Ելք» դաշինքի անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը կատակեց. «Հիլարի Քլինթոնը զղջացել է, որ սոցիոլոգիական հարցումների համար չի դիմել Ադիբեկյանին, դրա համար էլ չդարձավ ԱՄՆ նախագահ»: Սասուն

Տավուշում ովքե՞ր են լինելու «Գագիկ Ծառուկյան» դաշինքի ցուցակում

ԲՀԿ տարածքային կառույցների ղեկավարները կառաջադրվե՞ն

«Աշխատանքային ծանրաբեռնվածության» ինքնանպատակ եվրասիականը

Նախընտրական իրավիճակում գտնվող Հայաստանում աննկատ անցավ մի միջազգային իրադարձություն, որի կարեւորությունը դժվար է գերագնահատել Հունվարի 17-20-ը շվեյցարական Դավոսում կայացավ Համաշխարհային տնտեսական համաժողովը, որտեղ ավանդաբար ամեն տարի հավաքվում են համաշխարհային քաղաքականության եւ բիզնեսի վերնախավի ներկայացուցիչները: Եվ հավաքվում են քննարկելու գլոբալ նշանակության խնդիրներ, դրանց լուծմանն ուղղված որոշումներ: Բացի դրանից, գաղտնիք չէ, որ այդ քննարկումները կարող են մեծապես

Յոթ երկրների ցանկի հետևում տեսանելի քաղաքականությունը

ԱՄՆ-ի նոր նախագահի առաջին քայլերն արդեն վերլուծաբաններին մղում են ընդգծելու նոր աշխարհակարգի ստեղծման տեսանելիությունը: Նոր աշխարհակարգը, եթե մի կողմից հատկանշվում է երկրների միջեւ պատերի կառուցմամբ, դիվանագիտական հարաբերությունների խզումով, նոր լարվածություններով եւ նոր կացությունների ստեղծմամբ, մյուս կողմից այն առաջին երեւութական տպավորությունն է թողնում, որ նոր հարթություն է տեղափոխվում մի բեւեռի ` Վաշինգտոնի եւ բեւեռացման ձգտող այլ

«Գագիկ Ծառուկյանը ձայներ ու իր դիրքը փոշիացնող անձ չէ». Հակոբ Ավետիքյան

Հակոբ Ավետիքյանը փետրվարի երկուսին կխոսի

Հայաստանն առաջին մեդալն ունեցավ ձմեռային Ունիվերսիադաների պատմությունում

Ալմաթիում մեկնարկած ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերի երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչ, ՖԻՄԱ ակումբի անդամ Սերգեյ Միքայելյանը այսօր բրոնզե մեդալ է նվաճել 10 կմ ազատ ոճ հետապնդումով դահուկավազքում: Աշոցքցի մարզիկը ցույց է տվել 27:04.5 արդյունք: Սա ձմեռային ունիվերսիադաների պատմության մեջ Հայաստանի առաջին մեդալն է: Մեր երկիրն առաջին անգամ է մասնակցում ուսանողական համաշխարհային ստուգատեսներին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ almaty.2017.com-ի

Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԼՀ Սեյմի փոխնախագահի և ԼՀ տնտեսական զարգացման փոխնախարարի հետ

Հունվարի 30-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպեց ԼՀ Սեյմի փոխնախագահ Ռիչարդ Տերլեցկու հետ: Հանդիպմանը դեսպան Ղազարյանն իր գոհունակությունը հայտնեց Լեհաստանի խորհրդարանում Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ձևավորման կապակցությամբ: Դեսպանը նշեց, որ 2016 թվականն արդյունավետ տարի էր երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցության առումով` շեշտելով ՀՀ ԱԺ փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների այցելությունները Լեհաստան և դրանց շրջանակներում տեղի ունեցած

«Իրեն ասված էր, որ իր վերջին խմելը լինի». բռնաբարության փորձի մեջ մեղադրվող բժիշկը աշխատանքի ժամերին էլ էր խմում

«Խմիչքի հետ որոշակի բան կա, բայց դե նորմալ տղա էր». Սմբատ Օրբելյան

Սեմինար-քննարկում լրագրողների համար՝ դոպինգի թեմաներով

Այսօր հատուկ մարզական լրագրողների համար կազմակերպված սեմինար-քննարկման ժամանակ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրեց ոլորտի բոլոր խնդիրները: Նպատակը համաշխարհային դոպինգ սկանդալներում նաեւ հայ մարզիկների անունների հայտնվելն է եւ նրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին լրատվամիջոցներում հաճախակի տեղ գտնող սխալ տեղեկությունները: Պատասխանելով հարցին, թե

Ինչպես է ծրագրվել Կարեն Վարդանյանի սպանությունը. «1in.am»

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ սկսվեց փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործի դատական քննությունը: Ամբաստանյալները 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը ու 43-ամյա Արթուր Միհրանյանն են: Ըստ մեղադրանքի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի փորձագետ Կարեն Վարդանյանը դարձել է խաբեության եղանակով առևանգման ու շահադիտական դրդումներով սպանության զոհ: Ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը եղել է Կարենի

Զինծառայողներին նոր արտոնություն կտրվի

Կուտակային-կենսաթոշակային համակարգում էլ փոփոխություններ են նախատեսվում

Վարչապետը կարևորել է 2017 թ. գերակա խնդիրների պարզ և հստակ ձևակերպումը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ տրանսպորտի, կապի

Հակառակորդի կյանքի թելը կտրված է. Վարուժան Ավետիսյան

Անկախ դեպքերից և դեմքերից, գործընթացները ծավալվում են հանուն կամ ընդդեմ համակարգի հետագա կյանքի: Վաղ թե ուշ՝ Սերժ Սարգսյանը կզոհաբերվի հանուն համակարգի: Նա այնքան է իրեն նույնացրել համակարգի հետ, որ իր նկատմամբ համատարած ատելությունը պրոյեկտվում է համակարգի վրա: Իրականում նրանք նույնն են, և երկրորդ մեկը չկա, որ այդքան նույնական լինի համակարգին: Հենց այդ երևույթի բացահայտումն էլ

Լրահոս
Մամա

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930