Օրվա լրահոսը

«Սա քաղաքական պատվեր է». «Անալիտիկի» գործով 1-ին նիստին Տիգրան Ուրիխանյանը ներկա չէր (Տեսանյութ)

«Ինչո՞ւ են վկաների ցուցմունքները խեղաթյուրվում: Քննիչը ներկայացրել էր տվյալներ, որոնք այդ մարդիկ չեն ասել իրենց ցուցմունքներում»,-ասաց մեղադրյալ Անի Հովհաննիսյանը

ՔԱԳՎ-ն հերքում է, թե Մոսկվա-Երևան չվերթը կասեցվել է՝ անմիջապես թռիչքից առաջ

Փետրվարի 1-ին Շերեմետևո օդանավակայանում Մոսկվայից Երևան թռիչքի պատրաստվող օդանավը չի կարողացել չվերթ իրականացնել՝օդանավի անսարքության պատճառով: Այս մասին հայտնում է Life-ը: Հաղորդվում է, որ «Յուտէյր» ավիաընկերության Boing-737 օդանավի օդաչուն անմիջապես թռիչից առաջ «կրիտիկական խնդիրներ» է հայտնաբերել օդանավում և այդ մասին հայտնել է դիսպետչերներին: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղարն այս առնչությամբ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Մամուլում

Գնումներում պատվիրատուներին էլ պետք է սեւ ցուցակ գցել

Կառավարությունը պետական գնումների համակարգում փոփոխություններ է նախաձեռնել, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցվեն կամ ընդհանրապես բացառվեն: Թե այս համակարգում ինչպիսի խոչընդոտներ կան, կամ արդյոք նոր օրենքի պայմաններում ռիսկ չկա՞ կոռուպցիայի՝ այս հարցերի շուրջ զրուցեցինք ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանի հետ: Պարոն Մանուկյանի խոսքով՝ վերջին 6-7 տարիներին կառավարությունը նման փորձեր անում է, սակայն այդ փորձերն

Խնդիրները խնդրից եւ խնդիրների խնդիրը

Մինչև անկախացումը օգտագործում էին օտար լեզվի «պրոբլեմ» բառը: Անցումային շրջանում սկսեցին գործածել «պրոբլեմի» թարգմանությունը՝ հիմնախնդիրը կամ հիմնահարցը: Իսկ ավելի ուշ շրջանում, երբ տարածված էր անգրագետ կամ կիսագրագետ բարձրաստիճան ղեկավարների երևույթը, նրանցից ինչ-որ մեկը, երևի հայոց լեզուն կատարելագործելու մտահոգությամբ տնտեսեց երկու վանկը և սկսեց կիրառել խնդիր բառը «պրոբլեմ» բառի իմաստով, ինչից էլ սկսվեց խնդրից խնդիրների առաջացման

Թուրքիայում 2016-ին զբոսաշրջիկներն ավելի երկար են մնացել, բայց քիչ ծախսել. Ermenihaber.am

2016 թվականին զբոսաշրջիկները Թուրքիայում վերջին 17 տարիների ընթացքում իրենց ամենաէժան հանգիստն են անցկացրել: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` 2016-ին Թուրքիա այցելած 1 զբոսաշրջիկը միջինում ծախսել է 705 դոլար, 2015-ի 756-ի փոխարեն: Նշվում է, որ սա 2000 թվականից այս կողմ ամենացածր ցուցանիշն է: Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից պարզ է դարձել նաև, որ կատարած քիչ ծախսերով

«Ծերանոցից դուրս գալուց հետո ամաչում եմ ասել՝ մարդ եմ, մրսում եմ» (Ֆոտոշարք)

Հիվանդները երազում են «Կյանքի տան» դռնից ներս մտնելու մասին Չորրորդ գյուղում լինելով՝ տեղեկացա, որ այնտեղ է գտնվում թիվ 1 ինտերնատն ու հիվանդանոցը: Որոշեցի առանց զգուշացման ու ներկայացման մտնել տարածք: Պատկերացրեք՝ հաջողվեց: Մտածում էի, հանկարծ չհարցնեն՝ ում մոտ ես գնում, որովհետեւ բոլորի մոտ էի գնում եւ որեւէ մեկին անձամբ չէի ճանաչում: Քայլերս տարան ծերանոցի հիվանդանոց: Նկարում

Փետրվարին Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստում կարվի. «Ա1+»

«Մեդիա կենտրոն»-ում քննարկում է «Քաղցկեղի դեմ պայքարը Հայաստանում. բուժման հնարավորություններն ու առկա մարտահրավերները» թեմայով։ «Հայաստանում 100-ից 70 երեխա քաղցկեղի դեպքում ունի կատարյալ առողջացման հնարավորություն: Եթե համեմատենք աֆրիկյան երկրների հետ, որտեղ ցուցանիշը 20-25 է, ապա մեզ մոտ վիճակը լավ է, բայց եթե համեմատում ենք եվրոպական զարգացած երկրների հետ, ապա այստեղ մենք դեռ տեղ ունենք ցուցանիշը զարգացնելու

«Սարի թաղի» գործի նախաքննությունը դոփո՞ւմ է տեղում

Հունվարի 30-ին լրացավ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի թաղում եւ հարակից տարածքներում ԶԼՄ ներկայացուցիչների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերով հարուցված քրեական գործի վեց ամիսը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակմանը հաջորդած ցույցերն ու ուժային գործողությունները զուգորդվեցին ոստիկանության եւ նրա կողմից հովանավորվող անձանց կողմից լրագրողների եւ օպերատորների

Նաիրա Զոհրաբյան. «Ես շատ եմ հարգում Լյուդմիլա Սարգսյանին»

Կլինի՞ ՎՍԴՀԿ ատենապետը Ծառուկյան դաշինքում

Կենսաթոշակային  տեղեկանքները քաղաքացիներին կտրամադրվեն 15 րոպեում

Կենսաթոշակառու կամ նպաստառու լինելու մասին /ծերության նպաստ/, ինչպես նաև կենսաթոշակի կամ ծերության նպաստի չափի մասին տեղեկանքների համար քաղաքացիները այսուհետ (ՀՀ քաղաքացիները, ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրյա քաղաքացիները) կարող են դիմել ցանկացած տարածքային բաժին և կենտրոնական գրասենյակ՝ անկախ հաշվառման վայրից: Եթե նախկինում նշված տիպի տեղեկանքների տրամադրումը տեղի էր ունենում 5-7 աշխատանքային օրերի ընթացքում՝ երբեմն առաջացնելով անհարկի քաշքշուկ,

Ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Ծննդյան 70-ամյակի առթիվ, հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած հաջողությունների համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նիկոլայ Ղազարյանին մաղթել է քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և բարեկեցություն:   Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

«Ինձ ընտրիր, թե չէ կրակեցի»

Լեռ Կամսարի անտիպներից Երբ հյուր ես գնում բարեկամիդ տուն, երբեք չես ասի՝ ինձ այս տվեք, ինձ այն տվեք ուտելու։ Սուս ու փուս կնստես ճաշի, սեղանին ինչ հրամցնեն՝ այն կուտես։ Այսպես է քաղաքավարության օրենքը։ Երբ փողոցում տեսնես մի գեղեցիկ կին, երբեք նրան չես ասի՝ «ինձ սիրիր», այլ ընդհակառակը, կասես՝ «ես քեզ սիրում եմ»: Այդ էլ է

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Խորհրդականների պալատի նախագահը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը հունվարի 31-ին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Խորհրդականների պալատի (վերին պալատ) նախագահ Դաթե Չուիչին: Քննարկելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության մակարդակը՝ կողմերը փաստել են, որ համագործակցությունն այդ ձեւաչափում առավել կխորացնի հայ-ճապոնական բարեկամական կապերը՝ երկու երկրների համար ստեղծելով նոր հնարավորություններ: Մասնավորապես կարեւորվել են տնտեսական, առեւտրային եւ մշակութային ոլորտներում

Մարդու իրավունքները Հայաստանում-2016

Ավետիք Իշխանյան Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ ՄԱՀՀԻ գործընկեր Եթե դիտարկենք միջազգային կազմակերպությունների զեկույցները տարբեր տարիներին Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, ապա, որպես կանոն, զեկույցները սկսվում են հետևյալ արտահայտությամբ՝ մարդու իրավունքների բնագավառում էական առաջընթաց չի գրանցվել։ Հայաստանն  արդեն  25 տարվա անկախ պետություն է, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի անդամ, որոնց անդամակցությամբ ստանձնել է պարտավորություններ մարդու իրավունքների բնագավառում։ Ավելին,

Այսօր առավոտյան Նարկոլոգիական կենտրոնի հիվանդներին չեն կերակրել (Տեսանյութ)

Մինչ նոր մատակարարը Նարկոլոգիականին սնունդ կմատակարարի, հիվանդների համար այն սննդի օբյեկտներից կպատվիրեն

Նախաքննության ընթացքում մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոցում կատարված չարաշահումները, հափշտակությունների մեխանիզմը, պարզվել պետությանը պատճառված վնասի չափը, որն ամբողջությամբ վերականգնվել է։ «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ 2016 թվականի նոյեմբերին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով

Տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երկու հայտ: Ներկայացված հիմնավորումները և փաստարկները քննարկելուց հետո հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել ընկերություններից մեկի բողոքը, իսկ մյուսինը՝ մերժել:    ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է մի շարք զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամներին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է մի շարք զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամներին: Ուսումնասիրվել են զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության մասին գրառումներ չկատարելու, կատարված գրառումներում «անվավեր» նշում կատարելու կամ այդ գրառումները ջնջելու հետ կապված զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների ներկայացրած փաստաթղթերը, ինչպես նաեւ քննարկվել են խնդրի հետ կապված մանրամասներ: Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների ներկայացրած

Գրող-հրապարակախոս. «Ոչ մեկի ճակատին գրված չէ, որ հավերժական վարչապետ կամ հավերժական նախարար է լինելու» (Տեսանյութ)

Մերուժան Տեր-Գուլանյանը զարմանում է, որ պաշտոնից հետո մարդիկ կուսակցությունից էլ են դուրս գալիս

Համաշխարհային բանկը և Ֆամբոքս ընկերությունը սկսել են բիզնես համագործակցություն

Ընթացիկ տարվա առաջին օրերից սկիզբ դրվեց Համաշխարհային բանկի /ՀԲ/ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում /ԳՏԿ/ գործող Ֆամբոքս սկսնակ ընկերության բիզնես համագործակցությանը: Ծրագիրն իրականացվելու է Հայաստանում առաջին անգամ կիրառվող ՄարկԼոջիք տվյալների բազայի տեխնոլոգիաների հիման վրա։ Համագործակցության հիմք հանդիսացավ ՀԲ ներկայացուցիչների այցը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն 2016թ. օգոստոսին: Տպավորվելով գործընթացներով՝ ԳՏԿ ներկայացվեց պատվերի տեսակը և պահանջվող

Ապահովագրական ընկերությունը ոստիկանության կայքից ներկայացրածն էր ապացույցի անվան տակ դատարան տարել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան դիմած «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարտվեց նաեւ վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Ինչպես վարորդի շահերը ներկայացնող փաստաբան Ղեւոնդ Պապոյանն «Առավոտին» ասաց. «Այսուհետ ապահովագրական ընկերություններն իրենց հետադարձ պահանջները հիմնավորելու համար չեն կարող առանց անձնական տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի համապատասխան բաժին մուտք գործելու եղանակով ձեռք բերված ապացույցները դնել հայցի հիմքում»:

Բաքուն անհանգիստ է. Վիգեն Սարգսյանի այցը Իրան «արյունոտ գործակցություն» է որակվում (Տեսանյութ)

Իրանական լրատվամիջոցներն իրենց հերթին բարձր մակարդակով լուսաբանում են ՀՀ ՊՆ-ի այցը

Կենսաթոշակների վճարման գործընթացը` փետրվարի 3-ից

2017թ. փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի փետրվարի 3-ից:   Մամլո հաղորդագրություն

Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դրոշմանիշային վճարների հավաքագրման նպատակով բացվել է հաշվեհամար

Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության կողմից «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված դրոշմանիշային վճարների հավաքագրման նպատակով Կենտրոնական գանձապետարանում բացվել է 900005001186 «Դրոշմանիշային վճարներ» հաշվեհամարը: Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության կողմից «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված դրոշմանիշային վճարների հավաքագրման նպատակով Կենտրոնական

Հայաստանում Կանադայի դեսպանն ընդգծել է, որ համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում հայ-կանադական հարաբերությունների առաջնային ուղղություններից է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյուրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում դեսպան Քյուրին ընդգծել է, որ համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում հայ-կանադական հարաբերությունների առաջնային ուղղություններից է, և կանադական կողմը մտադիր է ակտիվացնել գործարար կապերը Հայաստանում: Նշելով, որ այս տարի լրանում է ՀՀ-ի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը`

Քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ հարմարեցվել է կառավարական 3-րդ մասնաշենքը

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում դեռևս դեկտեմբեր ամսին ավարտվել է ՀՀ կառավարական 3-րդ տան գլխավոր մուտքի ավտոկայանատեղիի, շենք մուտք գործող թեքահարթակի, մուտքի դռների, շենքի վերելակների, սանհանգույցների համապատասխանեցման գործընթացը՝ հավասար հնարավորություններ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ներկայացված աշխատանքներին տեղում ծանոթանալու, ինչպես նաև փորձարկելու նպատակով «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանն այսօր շրջայց

Հարկային արտոնյալ ռեժիմ գործունեության որոշ տեսակների համար

2017 թվականի հունվարի 1-ից ինքնազբաղված անձինք ազատվել են հարկերից 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքը, որով գործունեության 23 տեսակով ինքնազբաղված անձինք ազատվել են հարկումից: ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի պետ Հրաչյա Մուրադյանի, ինքնազբաղված անձինք են համարվում տարեկան մինչև 9 մլն դրամ շրջանառությամբ

Փարաջանովը երկու շաբաթ օդանավակայանում «կմնա»

Յուրի Գարմաշի բացառիկ լուսանկարները կրկին ցուցադրվում են 2014թ. Webtv.am ինտերնետային հեռուստատեսության տնօրեն, «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը կազմեց եւ հրատարակեց «Կար-չկար մի Փարաջանով» վերնագրով գիրքը, որտեղ տեղ էր գտել Փարաջանովի հնչյունային ռեժիսոր Գարի Կունցեւի հուշապատում վիպակը: 11-րդ «Ոսկե ծիրանի» շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում կայացավ եւ գրքի շնորհանդեսը, եւ ուկրաինացի կինոօպերատոր ու լուսանկարիչ Յուրի

Ըստ թուրքագետի, Թուրքիայի վարչապետը պայքարում է պաշտոնից զրկվելու համար

«2015 թվականից մինչև այսօր, չկա մի ամիս, որ Թուրքիայում ահաբեկչություն չլինի». Հակոբ Չաքրյան

Լրահոս
Մամա

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930