Օրվա լրահոսը
«Ադրբեջանն այնպես աղավաղեց պայմանավորվածությունները, որ եռանախագահները դա կոչեցին «այլասերում». ԱԳ նախարար (Տեսանյութ)
«Ադրբեջանը պետք է պահպանի հրադադարի ռեժիմը, պետք է անհապաղ իրականացվեն այդ պայմանավորվածությունները»,-ասաց նախարարը
Ավարտվել է դատապարտյալների հետ մարմնավաճառների ապօրինի տեսակցության գործով նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ 21.10.2016թ.-ին ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Կատարված քննության արդյունքում բացահայտվել է, որ ՔԿ հիմնարկի` տեսակցությունների կազմակերպման և իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձինք ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտմամբ մարմնավաճառներին ապօրինի տեսակցության թույլտվություն են
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ գրպանում՝ երկտող, որտեղ գրված է. «Իմ ինքնասպանության մեջ ոչ մեկին չմեղադրեք, ես գող եմ…». shamshyan.com
Այսօր՝ հունվարի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են մոտ 40 տարեկան տղամարդու դի։ Ընթերակաների ներկայությամբ դիակի զննման ժամանակ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերեցին անձնագիր և երկտող, որտեղ գրված
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների պահպանումը՝ ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2016 թվականի տվյալների
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է իր հերթական տեղեկանքը՝ պետական կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների պահպանման վերաբերյալ: Տեղեկանքը հիմնված է Կազմակերպություն դիմած քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման կամ նրանց իրավունքի իրականացմանն ուղղված իրավական խորհրդատվության շրջանակներում պետական կառույցներին, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացված հարցումների պատասխանների վրա: Ըստ
Պահի եւ ժամանակի առումով ՀՀ ՊՆ-ի թեհրանեան այցը ստանում է առանձնայատուկ նշանակութիւն
Հայաստանի Հանրապետութեան Պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը եռօրեայ այցով եւ իր իրանցի գործընկեր Դեհղանի հրաւէրով գտնւում է Թեհրանում: Պահի եւ ժամանակի առումով ՀՀ ՊՆ-ի թեհրանեան այցը ստանում է առանձնայատուկ նշանակութիւն եւ գերազանցում պրոտոկոլային ձեւաչափերը: Նախ՝ ԻԻՀ նախագահ Ռոհանիի հայաստանեան այցից յետոյ սա առաջին բարձր մակարդակի փոխադարձ այցն է, որն մէկ անգամ եւս վկայում է երկու երկրների
Պարային թռիչքդ հասավ երկինք, Նորայր Գասպարյան
Հունվարի 27-ին՝ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, «Պարի աստղեր» պարային համույթի սան և կրտսեր պարուսույց Նորայր Գասպարյանին: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային երիտասարդական կենտրոնը՝ Սյունիքի մարզպետի և «Պարի աստղեր» պարային համույթի հետ համագործակցությամբ, իրականացրեց Նորայր Գասպարյանի վաղեմի երազանքը։ Ծառայությունից հետո Նորայրը
Թրամփյան Ամերիկայի տեսանելին ու անկանխատեսելին
Թրամփին անձամբ ու անմիջականորեն շնորհավորելու արտասահմանյան առաջնեկը հանդիսացավ Եւրոմիութեանը թիկունքից դաշունահարած «բրեքսիթ»-ի հեղինակ, նոյնինքն՝ Մեծն Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը: Հանդիպումը (ս. թ. յունւարի 28-ին) երկուստեք հոգեհարազատ էր, հաշւի առնելով Թրամփի դեռեւս մինչ այդ ցուցաբերած հակաեւրոմիութիւն կեցւածքը, վերջնիս «ծերութեան» մասին բարձրաձայնելով… Տիկին Մէյը, սակայն, մինչ ԱՄՆ այցը, հասցրել էր տեսակցել նախ՝ Սաուդական Արաբիայի Խալիֆ Սալմանին եւ
«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայանա 1-ին կիսաեզրափակչում
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Նույն կիսաեզրափակչում Հայաստանի հետ կմրցեն Մոնտենեգրոն, Ֆինլանդիան, Վրաստանը, Պորտուգալիան, Բելգիան, Շվեդիան, Ալբանիան, Ավստրալիան, Ադրբեջանը, Կիպրոսը, Սլովենիան, Մոլդովան, Չեխիան, Լատվիան, Իսլանդիան, Հունաստանը եւ Լեհաստանը: Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 11-ին, ելույթ կունենան Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Սերբիան, Դանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունգարիան, Ավստրիան,
Արդարադատության նախարարը կասեցրել է նոտարի գործունեությունը
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամանով՝ «Գավառ» նոտարական տարածքի նոտարը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է գործունեության կասեցում կարգապահական տույժ՝ 4 ամիս ժամկետով: Կարգապահական տույժի հիմք է հանդիսացել ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության աշխատանքային խմբի կողմից նախարարի հրամանով իրականացված նոտարական գործունեության ուսումնասիրությունը, որի արդյունքում հայտնաբերվել են օրենքի և իրավական այլ ակտերի խախտման
Վահագն Խաչատրյան. Ընտրությունները մեր երկրին զարգացում չեն բերելու (Տեսանյութ)
ՀԱԿ-ը նախընտրական ցուցակը դեռ չի հստակեցրել
Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. ուղևորը տեղում մահացել է
Հունվարի 30-ին, ժամը 12.40-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Վրաստանի սահման-Ալավերդի ճանապարհի 30-րդ կմ-ին կորցրել է կառավարումը և ընկել Դեբեդ գետը, ինչի հետևանքով ուղևորը` 1983 թ. ծնված Տիգրան Դավթյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
ՊԵԿ. պետբյուջե է վերականգնվել ավելի քան 787 մլն դրամ
Փաստաթղթերի վերլուծությունը կատարվել է սեղմ ժամկետներում ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության իրավախախտումների հայտնաբերման և վերլուծության բաժինը 2016թ. ընթացքում պետական բյուջե է վերականգնել 787 մլն դրամից ավելի գումար: Բաժինը նախորդ տարի Կոմիտեի տարբեր ստորաբաժանումներից իրավախախտումների վերաբերյալ ստացել է 1433 փաստաթուղթ, որոնց վերլուծությունը կատարել է սեղմ ժամկետներում՝ բացառելով տնտեսվարող սուբյեկտների գործունեության խոչընդոտումը: ՀՀ ԿԱ
Freedom House-ը Հայաստանը և ԼՂ-ն ճանաչել է «մասնակի ազատ» երկրներ
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է «Ազատությունն աշխարհում 2017թ.» զեկույցը, որում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը բնութագրվել են որպես «մասնակի ազատ» երկրներ: Մասնավորապես, Հայաստանը 45 միավորով համալրել է «մասնակի ազատ» երկրների շարքը, ընդ որում մամուլի ազատությունը երկրում գնահատվել է «ոչ ազատ», իսկ համացանցը համարվել է «ազատ»: Անցյալ տարվա համեմատությամբ Հայաստանի ցուցանիշն անկում է ապրել մեկ միավորով:
Հիվանդությունների կանխարգելում` կյանքի բոլոր փուլերում
Որդեգրած քաղաքականությանը համահունչ` ՀՀ առողջապահության նախարարությունը ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու վերահսկմանն ուղղված ծրագրերի շրջանակում նախորդ տարի` սեպտեմբերից դեկտեմբերը ներառյալ, իրականացրել է շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգ: Ծրագրի շրջանակներում 40-ից 70 տարեկան արական սեռի 2183 անձ անցել է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման սկրինինգ: Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպվել է ուրոլոգի
Հայաստանն իր դիրքորոշման մեջ հենվում է արդարության սկզբունքի վրա
Հունվարի 31-ին տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի ընդլայնված նիստը: Խորհրդի անդամների և հրավիրված միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկվել են Հայաստանի հետագա քայլերը և այլ պետությունների հետ համատեղ աշխատանքը` Փարիզյան կլիմայական համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: Հանդիպման նպատակն է բարձրացնել գերատեսչությունների և այլ շահառուների ընդհանուր իրազեկությունն
Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում Սանկտ-Պետերբուրգում
Հունվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ հանդիսավորությամբ նշեց հայոց բանակի 25-ամյակը: Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում կատարվեց ժամերգություն՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Այնուհետև, տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ուսումնառություն ստացող ՀՀ ունկնդիրների ազգային խմբի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը,
Օտարերկրացին՝ Հայաստանի մասին. «Ձեր երկիրը չի երեւում շուկայում»
Զբոսաշրջության միջազգային շուկայում Հայաստանը լավ չի գովազդվում
Բռնության ենթարկված կինն ամուսնու թմրանյութը հանձնել է ոստիկանություն
Կինը ծեծի վերաբերյալ իր բողոքը չի պնդել
Արամ Սարգսյանը «հավատափո՞խ» է արել Վարդան Օսկանյանին (Տեսանյութ)
ԼՂՀ հարցում Վարդան Օսկանյանի մոտեցումները փոխվում են
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ պատգամավորների մի մասի ընտանիքներում էլ շատ մեծ բռնություն կա». Սաքունց
Արթուր Սաքունցը, խոսելով ընտանեկան բռնության մասին, ասաց՝ «Այնպես չի, որ մարզ-մայրաքաղաք տարանջատում պետք է մտցնել: Քաղաքական, իրավական բռնություն գործադրողները, վստահեցնում եմ, իրենց ընտանիքում էլ են բռնություն կատարում: Բռնապետի մտածելակերպ է, դա կարող է դրսեւորվել երեխաների ճակատագրի տնօրինման հարցում, ավելի սարսափելի է այնտեղ»:
Վիտալի Բալասանյանը ճիշտ կաներ, եթե նախեւառաջ անդրադառնար այս հայտարարություններին. «Չորրորդ իշխանություն»
ԼՂՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայկական բանակի կազմավորման 25- ամյակի օրը խոսել է Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մասին, մասնավորապես, անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ համագումարի հայտնի ելույթին, որտեղ ՀԱԿ առաջնորդը խոսել էր ԼՂ խնդրի կարգավորման անհրաժեշտության մասին։ «Ես ուզում եմ հեքիաթներին ընդհանրապես չհավատալ։ Առհասարակ չեմ ցանկանում լսել այն մարդկանց, ովքեր քաղաքական
Գավառում հայտնի բախտագուշակ Վարսիկի հարսը պատմեց, թե ինչպես են իրեն տանը դաժան ծեծել. «Ականջիցս արյուն էր գնում» (Տեսանյութ)
Ծեծն ու ստորացումը սովորական էր արդեն իմ համար: Երբ ամուսինս տուն էր մտնում, ես վախից դողում էի, մտածում էի ինչ անեմ, որ նորից չծեծի…Ելք չկար, գյուղում ասում էին՝ եթե ամուսնացել ես, դա է քո ճակատագիրը, պիտի ապրես:
Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում Քուվեյթում
Հունվարի 29-ին Քուվեյթի Հայ ազգային վարժարանում տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցեց Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀԱԵ Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմի առաջնորդ Գերապատիվ Տեր Մասիս Ծայրագույն Վարդապետ Զոփույանը, քուվեյթահայ ազգային մարմինների ներկայացուցիչներ: Շնորհավորելով ներկաներին՝ դեսպան Բադեյանն իր ողջույնի խոսքում արժևորեց Հայոց պետականության, նրա կայունության
Գլենդեյլ քաղաքում տեղի ունեցավ Սարո Գյումրեցու գրքի շնորհանդեսը (Տեսանյութ)
Հունվարի 26-ին տեղի ունեցավ ճանաչված բանաստեղծ Սարո Գյումրեցու երկրորդ՝ «Գյումրի, քո կենացը…» գրքի շնորհանդեսը և գինեձոնը «Լոս Անջելեսի իրանահայ միությունում»: «Գյումրի, քո կենացը…» գիրքը լույս է տեսել 2016 թ.-ին Հայաստանում, «Հայ գրողների միության» Շիրակի՝ մասնաճյուղի նախագահ Անդրանիկ Կարապետյանի նախաձեռնության շնորհիվ: Հեղինակի առաջին գիրքը, «Հեռավոր հուշերի մի քաղաք…», լույս էր տեսել 2001 թ.-ին Լոս Անջելեսում: Դահլիճը
Human Rights Watch-ը կոչ է արել ազատ արձակել Անդրեաս Ղուկասյանին
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրեաս Ղուկասյանի կալանքի՝ 2 ամսով երկարաձգելու որոշումը և կոչ է արել ազատ արձակել նրան՝ մինչև դատավարությունը: Անդրեաս Ղուկասյանը ձերբակալվել է 2016թ. հուլիսի 29-ին՝ Էրեբունու ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած ցույցերի ժամանակ: Նա մեղադրվում է «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ: Անցյալ շաբաթ դատարանը նրա կալանքի ժամկետը երկարաձգեց
Որքանո՞վ են նրանք ընդդիմադիր՝ ինչի՞ն, ինչո՞ւ, ինչպե՞ս. «Իրատես»
Փաստացի պաշտոն կորցնելը դարձել է քաղաքական կողմնորոշման հիմք ու ստեղծում է պատեհապաշտական քաղաքականություն, որի միակ նպատակը իշխանական լծակները վերադարձնելն է՝ միջոց դարձնելով ընտրությունները։
«Պայքարի ծրագիր՝ իսրայելական անօդաչուների դե՞մ». փորձագետը՝ Վիգեն Սարգսյանի իրանյան այցի մասին
Ռազմական ոլորտում հայ-իրանական ինչպիսի՞ համատեղ ծրագրեր կարող են իրականացվել՝ ՀՀ ՊՆ-ի՝ Իրան կատարած այցի շրջանակում
Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում Բրյուսելում
Հունվարի 29-ին ՀՀ Զինված ուժերի 25-ամյակի կապակցությամբ Բրյուսելի Հայ տանը կայացավ «Կարապետյան եղբայրներ» երաժշտական խմբի՝ դասական երաժշտության համերգը, որը կազմակերպվել էր Բելգիայում ՀՀ դեսպանության և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության հովանու ներքո՝ «Հայասա» երիտասարդական միության և Բրյուսելի Հայ տան մշակութային հանձնախմբի հետ համատեղ: Միջոցառման սկզբում Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ներկաներին շնորհավորելով հոբելյանի կապակցությամբ, նշեց, որ մինչդեռ
Կարելի է միայն ուրախանալ ՀՀԿ-ի համար՝ տեսնելով, թե ինչ կարգի կերպարներ են վերջին շրջանում դուրս գալիս իշխող կուսակցությունից. «Հայոց աշխարհ»
Բոլոր համալրումների հմայքը խամրեց երեկ, երբ Գագիկ Ծառուկյանի դաշինքին միանալու մասին հայտարարեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Սա թերեւս «ամենացնցող» համալրումն էր՝ նկատի ունենալով միացողի անձը ու այն, որ նրա անունը շոշափվել է բազմատեսակ սկանդալային պատմությունների հետ կապված: Վարդան Ղուկասյանի էքսցենտրիկ պահվածքն ու հայտարարությունները, եթե այլ բան չլինի էլ, բավական է, որ մամուլն օրումեջ անդրադառնա


















































