Օրվա լրահոսը
Կան փակ ավտոճանապարհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի գրեթե բոլոր գյուղական ավտոճանապարհները, Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածի 166-րդ կմ-ը, Ջերմուկ-Վայք 3-6-րդ կմ-երի, Սևան-Դդմաշեն, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի, Ջրաբեր-Ֆանտան, Նոր Գեղի-Լուսակերտ, Հրազդան-Ջրառատ, Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Ամասիա, Աշոցք ավտոճանապարհների
18-ամյա տղերքը պատրաստ են մարտի՝ ինչ է թե մի թիզ հող անգամ չտան թշնամուն. շնորհավոր տոնդ, հայկակա՛ն բանակ
Շնորհավոր տոնդ հայկական բանակ Մեր հայորդիների կյանքի գնով ստեղծված անկախ Հայաստանը աշխարհաքաղաքական դժվար պայմաններում ունի մարտունակ բանակ: Դժվարությունների բովով անցած մեր երիտասարդ բանակը այս կարճ ժամանակաշրջանում բազում հաջողություններ է գրանցել: Չեմ ուզում հետադարձ հայացքս շատ հեռուն գցել, այլ կարող ենք ասել, որ ապրիլյան քառօրյա պատերազմը ասվածի լավագույն օրինակն է: Հիշում եմ այդ օրերը և մարմնովս
«Հայրենի եզերքի գեղեցկությունը օտարամետ դրսեւորումներով չեմ պաճուճում»
Զրույց ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչիկ Աբրահամյանի հետ – Արդիական կերպարվեստի մեջ Ձեր ստեղծագործական արարումները բարձրարժեք են, եւ միշտ` արվեստասերների կողմից ցուցասրահներում հետաքրքրություն առաջացնող: Արդյոք դրանք աստվածահաճո շնորհներ չե՞ն… – Մանկությանս տարիներից ի վեր, կարելի է ասել` չորս տարեկանից` նկարիչ եմ: Եվ այն, ինչ իմ արվեստում եմ արտացոլում` իրական կյանքի պատկերներ են, որոնց ես ցանկանում եմ
Սերժ Սարգսյանը չթողեց իրեն համբուրեն. «Հանգիստ, կռիվ մի՛ արեք» (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Ուշագրավ է, որ այդ թեժ պահին ՀՀԿ-ի տատիկը մոտեցավ նախագահին ու փորձեց համբուրել: Սերժ Սարգսյանը թույլ չտվեց՝ ասելով, որ դրա տեղը չէ, ժամանակը չէ: Ինչպես միշտ, Եռաբլուրում բազմաթիվ քաղաքացիների էին հավաքվել՝ նամակները ձեռքներին եւ սպասում էին Սերժ Սարգսյանին: Նախագահը լսեց նրանցից մի քանիսին եւ հուսադրեց՝ մենք ձեր հարցերով կզբաղվենք:
Հայաստանում կբացվեն ներմուծող ընկերությունների սպասարկման կենտրոններ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ռուսաստանյան մի շարք ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակության, որը գլխավորում էր Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության գյուղատնտեսության, սննդի և ճանապարհա-շինարարական մեքենաշինության վարչության պետի տեղակալ Տիգրան Փարսադանյանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD), վարկային մի շարք կազմակերպությունների
Սլավիկ Հայրապետյանն ու Թինա Գարաբեդյան/Սայմոն Սենեգալ զույգը որակավորվել են գեղասահքի Եվրոպայի առաջնությունում
Օստրավա քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում հայաստանցի Սլավիկ Հայրապետյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրից հետո 60,69 միավորով զբաղեցրել է 21-րդ տեղը եւ հաղթահարել որակավորման արգելքը: Մեր Թինա Գարաբեդյան/Սայմոն Սենեգալ զույգը նույնպես հաջող է հանդես եկել պարտադիր ծրագրում եւ եզրափակչի ուղեգիր է նվաճել՝ 53,00 միավորով տեղ զբաղեցնելով 16-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բակո Սահակյանը` «Կյանք ու կռիվ-2» գեղարվեստական ֆիլմ շնորհանդեսին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հունվարի 27-ին, Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում մասնակցել է «Կյանք ու կռիվ – 2» գեղարվեստական ֆիլմի շնորհանդեսին: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Բալաստային նյութերը ինչքանով են կարեւոր
Բալաստային նյութերը սննդամթերքի բաղադրամասեր են, որոնք օրգանիզմը չի յուրացնում։ Բալաստային նյութերը դիետիկ մանրաթելերն են (բջջանյութ, պեկտին եւ այլն), որը չի մարսվում ստամոքս-աղիքային տրակտի կողմից: Դրանք չեն պարունակում կալորիաներ եւ չեն կարող արյան մեջ բարձրացնել շաքարի պարունակությունը, ոչ էլ ավելացնել քաշը։ Ընդհակառակը, բալաստային նյութերի մեծ քանակությունը հանգեցնում է այն բանին, որ օրգանիզմը սննդի մեջ պարունակվող ածխաջրերն
Տեղեկատվություն` ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական կազմակերպությունների հայտերը կարող են ներկայացվել ՀՀ, քաղաք Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վ.Սարգսյան 3/8 հասցեով կամ ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: 1. Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ սահմանված այն հասարակական կազմակերպությունները, որոնք բավարարում են
Անաստասիա Գալուստյանը 12-րդն է Եվրոպայում
Չեխիայի Օստրավա քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում երեկ ուշ երեկոյան պայքարն ավարտեցին մենասահորդուհիները: Հայաստանցի Անաստասիա Գալուստյանը կարճ եւ կամավոր ծրագրերի հանրագումարով եզրափակիչ փուլ անցած 24 մասնակիցների պայքարում 155,14 միավորով պայքարն ավարտեց 12-րդ հորիզոնականում: Երկրորդ անգամ Հին աշխարհամասի չեմպիոն ճանաչվեց Ռուսաստանը ներկայացնող Եվգենյա Մեդվեդեւա-Բաբասյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ GettyImages-ի
«Հայոց բանակը ծնվեց ու կոփվեց մեր պետության ստեղծմանը զուգահեռ». Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ Սիրելի հայրենակիցներ, Այսօր տոնում ենք իրապես ժողովրդական մի տոն, որի հիմքում Հայրենիքի, ազգի արժանապատվության համար դաժան կռիվներ մղած ու հաղթած ազատամարտիկների, զինվորների ու սպաների անձնվիրությունն է, զոհվածների հիշատակի հանդեպ հարգանքն ու հասարակության և բանակի միասնությունը: Հայոց բանակը ծնվեց ու կոփվեց մեր պետության ստեղծմանը զուգահեռ: Անցած
Եթե լինեն քաղաքական ցնցումներ, ապա դրանք կփախցնեն լուրջ ներդրումներ անել ցանկացողներին. «Ազգ»
Կասկածից վեր է, որ տնտեսական էական աճ արձանագրելու համար օդի-ջրի պես քաղաքական կայունություն է հարկավոր: Որովհետեւ միայն կայունության մթնոլորտում է հնարավոր լրջորեն խոսել նոր ներդրումների եւ տնտեսական զարգացմանն ուղղված տարաբնույթ բարեփոխումների մասին: Ճիշտն ասած, ամեն ինչ տեսած մեր ժողովուրդը ուրախությամբ պատրաստ է սատարելու քաղաքական կայունության մթնոլորտի ձեւավորմանը, միայն թե վստահ լինի, որ այն իսկապես բերելու
ՀՀ ԶՈՒ կազմակորման 25-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Արթուր Ալեքսանյանը Ֆրանսիայում մրսե՞լ է
Ծաղկաձորում անցկացրած երկշաբաթյա ուսումնամարզական հավաքից հետո հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի վեց ըմբիշներ մեկնել են Ֆրանսիա, որտեղ այսօր մեկնարկում է միջազգային ներկայացուցչական մրցաշար: Դա մեր թիմի առաջին միջազգային մեկնարկն է լինելու նոր մրցաշրջանում: Գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի՝ Փարիզ մեկնած թիմում են Գեւորգ Ղարիբյանը՝ 59 կգ քաշային կարգ, Կարեն Ասլանյանը՝ 66 կգ, Ռաֆայել Ալեքսանյանը՝ 71 կգ,
Ովքեր են ՀՀԿ խորհրդից դուրս մնացածները. «Հրապարակ»
ՀՀԿ խորհրդի վերջին նիստի ընթացքում փոխվեց կուսակցության խորհրդի կազմը, գնացին 9-ը, եկան 35-ը։ Երեկ պարզեցինք, թե ովքեր են խորհրդից դուրս մնացածները։ Նոր կազմում չեն լինի Ալրաղացի Լյովիկը՝ Լեւոն Սարգսյանը, որը տարիներ շարունակ ծառայել է իշխանություններին, իսկ վերջին տարիներին, ըստ լուրերի, գրեթե սնանկացել է, Մանվել Բադեյանը, ով ԱԺ պատգամավոր էր, ամիսներ առաջ նշանակվեց Քուվեյթի դեսպան ու
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը սպառնաց Հովիկ Աբրահամյանին. «ՀԺ»
Հովիկ Աբրահամյանի խնդիրը, բնականաբար, Կարեն Կարապետյանի հետ չէ: Եթե նա երբեւէ ավելի ուղիղ խոսի այս մասին, ապա Սերժ Սարգսյանին կմեղադրի Կարապետյանի նշանակմամբ պետության անվտանգությունն ու ինքիշխանությունը հարվածի տակ դնելու մեջ: Դա պետական դավաճանությանը հավասարազոր մեղադրանք է: Աբրահամյանը, վստահ ենք, այս առումով Սարգսյանից հետո ամենաինֆորմացված անձն է: Սա է պատճառը, որ Սարգսյանն Էդուարդ Շարմազանովի միջոցով երեկ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ձյան պատճառով այս պահին ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
«Հովիկ Աբրահամյանի դեպքում վստահության նման մակարդակ չկար». Մոդեստ Կոլերով. «Ժողովուրդ»
«Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր, փորձագետ Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում, անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Մոսկվա այցին, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դա եղել է ոչ թե աշխատանքային, այլ պաշտոնական այց: «Սա, իհարկե, լուրջ աջակցություն, ճանաչում եւ ավանս է հենց անձամբ վարչապետին»,- ասել է նա: Իսկ հարցին, թե արդյո՞ք այդ ընդունելության պատճառը վարչապետի
Մենք գործ չունենք այն ձայների հետ, որոնք վաճառվում են ընտրակաշառքով. Աղվան Վարդանյան. «Հրապարակ»
Մենք երբեք բողոքավոր, դժգոհ, որ ինչ էլ անես՝ դժգոհելու է, մենք էդ ձայների հետ գործ չունենք։
«Թող մեր բանակի համար յուրաքանչյուր օր բացվի խաղաղությամբ». Գալուստ Սահակյան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ: Ավելի քան քառորդ դար առաջ մեր բանակը ստեղծվեց այն օրերին, երբ մեր միասնականությունը բարձրակետում էր, ինչի շնորհիվ ամուր էր Արցախում հաղթանակներ արարող ազատամարտիկի, կամավորի ու զինվորի թիկունքը, ինչի շնորհիվ խաղաղություն պարտադրվեց հակառակորդին, ինչի շնորհիվ ամրապնդվեց ոչ միայն մեր
Հովիկ Աբրահամյանի բացակայությունը դժվարացնելու է ավանդական մեթոդների կիրառումը. «Ազգ»
Գանք դաշտում առկա մյուս միավորին, որը, կարծում ենք, այս պահին ՀՀԿ-ի ամենաահարկու մրցակիցն է, դե` գոնե ֆորմալ առումով: Ծառուկյանի կողմնակիցների հետ զրույցները վկայում են, որ այս ուժը եւս ամեն ինչ անելու է ՀՀԿ-ի ներկա հավակնությունները կրկնելու, սակայն եթե դա չստացվի` 40 տոկոսից պակաս քվե չի պատկերացնում իր համար: Այս երկուսի հավակնություններն արդեն թակեցին 101-ի դուռը,
Հայ հասարակությունը բանակին իր երախտագիտությունը հայտնել է դեռևս ապրիլին. «Ժամանակ»
Մեծ հաշվով՝ Հայաստանի հասարակությունն իր բանակին իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնել է դեռևս ապրիլին, մեկ մարդու նման կանգնելով իր զինվորի և սպայի կողքին և 25 ժամում լրացնելով այն բացը, որ թողնվել էր 25 տարի: Եվ այս իմաստով, հասարակությունը նաև մաքրվել է այն պատասխանատվությունից, որ այդքան ժամանակ կրել է անարդյունավետ իշխանություն հանդուրժելու համար: Ահա այս իմաստով,
Կիմ Բալայանի որդին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. «Ժողովուրդ»
«Սահմանադրական դատարանի անդամներից Կիմ Բալայանի որդին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը, օրերս հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ դատավորին հրազենային վնասվածք հասցրել են՝ կապված նրա մասնագիտական գործունեության հետ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատավորը հաստատել է հրազենային վնասվածք ստանալու փաստը` տեղեկացնելով, որ իրականում անզգուշության հետեւանք է
Մրցակցային պայքարն, ի վերջո, հանգեցնելու է Հայաստանի՝ որպես պետության մրցունակության անկմանը. «168 ժամ»
Օրերս հայտնի դարձավ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում շուրջ 1500 տեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ։ Նման որոշում է կայացրել այդ հարցով դեռևս անցած տարի ստեղծված հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներ։ Իշխանությունը, իհարկե, ամեն կերպ փորձեց խափանել տեսախցիկների տեղադրումը՝ դա պատճառաբանելով ֆինանսական միջոցների անբավարարությամբ և մրցույթին ընդամենը մեկ կազմակերպության մասնակցությամբ, որն առաջարկել է շատ բարձր
Իրադրությունն առաջնագծում
Հունվարի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 180 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
«Մեծարգո՛ Սերժ Ազատի, Դուք արել եք հնարավորը բանակի կայացման ու զորացման համար». Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Բանակի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ բոլորիս համար թանկ ու հիշարժան տարեդարձի՝ Հայոց հերոսական բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ: Հայկական բանակն անցել է փառապանծ ուղի
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց Եվ կիսաձայն ինձ շշնջաց. – Այ Ռուբո, ումի՞ց ես պակաս, Որ ֆեյսբուքի մեջ առ էսօր չկաս:
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին` ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են Վայք – Ջերմուկ, Բերդ – Ճամբարակ և Ջրաբեր – Ֆանտան ճանապարհները, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքները: Գեղադիրի, Էջմիածնի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արզնի –
«Վերնախավի» բարքերը
Ինչո ՞ւ են մարդիկ ուզում պատգամավոր դառնալ: Երեւի ամեն մեկն իր պատճառն ունի: Բայց հիմնական միտումը պարզ է. մարդիկ ցանկանում են պաշտպանել եւ բազմապատկել իրենց հարստությունները, եւ, ի դեպ, հենց նրանք էլ պատգամավոր դառնալու իրական շանսեր ունեն: Այդ պատճառով են նախկին պաշտոնյաներն ու օլիգարխներն այսօր «մտնում քաղաքականություն», ձգտում խորհրդարան, որն այս անգամ ձեւավորելու է նաեւ
Արմեն Աշոտյան. Նախկին վարչապետի ֆեյսբուքյան վերջին երկու գրառումները տխրեցրեցին ինձ
Ոչ մի մանդատ, ոչ մի աթոռ, ոչ մի պաշտոն չի կարող արդարացում լինել անցած ճանապարհը մոռանալու և կեցվածք փոխելու համար:


















































